Ալսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալսու
Алсу
Alsou.jpg
Ալսու Ռալիֆովնա Աբրամովա
Ծնվել է հունիսի 27, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:27|2|0}}) (33 տարեկան)
Ծննդավայր Բուգուլմա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան,
{{{2}}} ՄԹ
Կրոն իսլամ
Մասնագիտություն երգիչ
Աշխատանք 1999 - մինչ մեր օրեր
Քաղաքական կուսակցություն Միասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
NarodniArtistTatarstana.jpg
Կայք alsou.ru
Alsou Abramova Վիքիպահեստում

Ալսու Ռալիֆովնա Աբրամովա (հայրական ազգանունը՝ Սաֆինա, թաթ.՝ Алсу Рәлиф кызы Абрамова (Сафина), Alsu Rəlif qızı Abramova (Safina), հունիսի 27, 1983, Բուգուլմա), թաթարական ծագումով ռուս երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալսուն ծնվել է Թաթարական ԻԽՍՀ-ի Բուգուլմա քաղաքում։ Ազգությամբ թաթար[1][2] է։ Հայրը՝ Ռալիֆ Սաֆինը (ծնվել է 1954 թ. հունվարի 3-ին[3], ազգությամբ բաշկիր է[4]), գործարար է, «Лукойл» նավթային ընկերության նախկին փոխնախագահը, ինչպես նաև քաղաքական գործիչ է, Ռուսաստանի Դաշնային խարհրդի անդամ է, Ալթայի Հանրապետության սենատոր։ Մայրը՝ Ռազիա Սաֆինան, ճարտարապետ է։ Ալսուն ունի երեք եղբայր՝ Ռուսլան (1973), Մարատ (1977) և Ռենարդ (1996)[5][6]։

Ալսուն իր երաժշտական կարիերան սկսել է 1998 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր։ Նրա երկու առաջին սինգլերը՝ «Ձմեռային երազ» (ռուս.՝ «Зимний сон») և «Երբեմն» (ռուս.՝ «Иногда») մեծ հաջողություն ունեցան և մինչ օրս համարվում են երգչուհու այցեքարտը։ Երգչուհու առաջին երաժշտական հավաքածուն, որ կոչվում էր «Ալսու» («Алсу»), վաճառքի է հանվել 1999 թվականի սեպտեմբերի 15-ին։ Առաջին վեց ամիսների ընթացքում վաճառվել է ավելի քան 700 000 օրինակ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա երգ» փառատոնի մրցանակակիր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002  - Ատլանտիդա   - էպիզոդ
  • 2005  - Թակարդ հոգիների համար անգլ.՝ Spirit Trap (Մեծ Բրիտանիա)  - գլխավոր դեր
  • 2008  - Վիվատ, Աննա  - Մադլեն - կայսրուհի

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999  - Solo
  • 2000  - You're my no.1 դուետ Էնրիկե Իգլեսիասի հետ
  • 2001  - Before you love me
  • 2001  - He loves me
  • 2001  - Run right out of time
  • 2004  - Always on my mind
  • 2010  - Я тебя не придумала
  • 2010  - Քնիր, իմ փոքրիկ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]