Jump to content

Տիգրան Քեոսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Քեոսայան
Тигра́н Эдмо́ндович Кеосая́н
Տիգրան Քեոսայանը 2009 թվականին
Ծնվել էհունվարի 4, 1966(1966-01-04)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 26, 2025(2025-09-26)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1983-ից մինչ օրս
ԱզգությունՀայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր, թատերական ռեժիսոր, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինԱլյոնա Խմելնիցկայա և Մարգարիտա Սիմոնյան
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ[2]
IMDbID ID 0449085
Տիգրան Քեոսայանի ձայնը

Տիգրան Էդմոնդի Քեոսայան (ռուս.՝ Тигран Эдмондович Кеосаян, հունվարի 4, 1966(1966-01-04), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 26, 2025(2025-09-26)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսահայ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար։ Կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի եղբայրը։ 2009 թվականից՝ «Պերեց» հեռուստաընկերության (մինչև 2011 թվականի հոկտեմբերը՝ «ԴՏՎ») պրոդյուսերը[3]։

Անցանկալի անձ (persona non grata) Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եվրոպական միությունում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ։ 1983 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Այդ թվականին նա նկարահանել է իր առաջին՝ «Արևոտ ծովափ» դրաման։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես ռեժիսոր, նկարահանել տեսահոլովակներ ռուսական էստրադայի տարբեր երգիչների՝ Իրինա Ալեգրովայի, Միխայիլ Շուֆուտինսկու, Իգոր Սարուխանովի և այլոց համար։

1992 թվականին նկարահանել է առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Կատկան և Շիզը»։ 1993 թվականին դարձել է «Gold Vision» ստուդիայի հիմնադիրներից մեկը և գեղարվեստական ղեկավարը։

2000 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը թատրոնում՝ Սլուցկու «Նորը»։ 2002 թվականին խաղացել է «Գլխավոր դերեր» սերիալում։

Խաղացել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, արժանացել մրցանակների ու պատվոգրերի։ Եղել է ռուսական բազմաթիվ մեծամասշտաբ հեռուստանախագծերի ժյուրիի անդամ։

2007 թվականից վարել է ռուսական «Ren TV» հեռուստաընկերության «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», 2011 թվականից՝ «Բավական է լռել», 2009 թվականից՝ «Ռոսիա» հեռուստաընկերության «Ես և դու» հաղորդումները։ 2009 թվականից «Պերեց» (նախկինում՝ «ԴՏՎ») հեռուստաընկերության գործադիր պրոդյուսերն էր, որտեղ նաև վարում էր «Թեժ երեկո Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։

2020 թվականի հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակին։

2022 թվականի փետրվարի 28-ին, կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ, կնոջ և բազմաթիվ այլ անձանց հետ հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ ռուսաստանյան լրավամիջոցներում հակաուկրաինական քարոզչությամբ զբաղվելու համար[4]։ Քեոսայանին արգելվեց մուտք գործել ԵՄ տարածք և սառեցվեցին նրա բոլոր ակտիվները[5]։

2022 թվականի հոկտեմբերի 10-ին իր կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ միաժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից հռչակվել էր անցանկալի անձ (persona non grata) և արգելվել էր նրանց մուտքը Հայաստան[6]։

Առողջական վիճակ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Քեոսայանը սրտամկանի երկու ինֆարկտ է տարել՝ 2008[7] և 2010[8] թվականներին։

2024 թվականի դեկտեմբերի վերջին նա հոսպիտալացվել է և ունեցել է կլինիկական մահ և հայտնվել է կոմայի մեջ[9][10][11][12][13], ուղեղի և այլ օրգանների կենսունակությունը պահվել է մասնագիտացված սարքավորումների միջոցով: Սրտաբանության մի քանի մասնագետներ մտահոգություն են հայտնել, որ կոմայի մեջ գտնվելու երկար ժամանակահատվածը, հավանաբար, հանգեցնելու է մարմնի գործունեության մեջ անդառնալի պաթոլոգիական փոփոխությունների[14]։ 2025 թվականի հունվարի 30-ին դադարել է արձագանքել արտաքին խթաններին։

2025 թվականի հունիսի սկզբի դրությամբ Քեոսայանը շփվում էր աչքերի շարժումներով և կարողանում էր շարժել ձեռքը, սակայն բժիշկները դեռևս որևէ կանխատեսում չէին անում[15]։

Մահացել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում՝ ինը ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո[16][17][18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կատկան և Շիզը» (1992)
  • «Գործեր ծիծաղելի, գործեր ընտանեկան» (1996)
  • «Խեղճ Սաշան» (1997)
  • «Նախագահը և նրա թոռնուհին» (1999)
  • «Մահվան դիրեկտորիան» (1999)
  • «Արծաթափայլ հովտաշուշան» (ֆիլմ, 2000)
  • «Տղամարդու գործ» (հեռուստասերիալ, 2001)
  • «Տղամարդու գործ-2» (հեռուստասերիալ, 2002)
  • «Արծաթափայլ հովտաշուշան-2» (հեռուստասերիալ, 2005)
  • «Նապաստակն անդունդի վրա» (2006)
  • «Միրաժ» (2008)
  • «Յալթա-45» (հեռուստասերիալ, 2012)
  • «Երեք ընկեր» (հեռուստասերիալ, 2012)
  • «Ծով, լեռներ, կերամզիտ» (հեռուստասերիալ, 2013)

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նորը» (ներկայացում, 2000)
  • «12 աթոռ» (մյուզիքլ, 2003)

Դերասանական աշխատանք կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ստալինգրադ» (1989)
  • «Ջոկեր» (1991)
  • «Արծաթափայլ հովտաշուշան» (2000)
  • «Գլխավոր դերեր» (հեռուստասերիալ, 2002)
  • «Արծաթափայլ հովտաշուշան-2» (հեռուստասերիալ, «Դուստրը» սերայում, 2005)` Կիմ
  • «Սիրուհի» (հեռուստաֆիլմ, 2005)` Սերգեյ
  • «Տապ» (2006)` ծաղկավաճառ
  • «Երջանիկ ենք միասին» (հեռուստասերիալ, 2010)` «Սիրային սեր» սերիալի ռեժիսոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Умер режиссер и телеведущий Тигран КеосаянRossiyskaya Gazeta.
  2. https://ria.ru/20240412/zvanie-1939552693.html
  3. «Mediа-ն Քեոսայանին նշանակել է ԴՏՎ-ի գլխավոր պրոդյուսեր». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  4. «ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Տիգրան Քեոսայանը, Ռոման Բաբայանը և Ռուստամ Մուրադովը». Սպուտնիկ Արմենիա. 2022 թ․ փետրվարի 28. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  5. «ԵՄ-ն 26 անձանցից բաղկացած պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել». armeniatoday.news. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  6. amartikian (2022 թ․ հոկտեմբերի 26). «Zatulin and Simonyan banned from Armenia». English Jamnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  7. «Тигран Кеосаян попал в больницу с инфарктом. — Режиссёру и телеведущему срочно сделали операцию». Газета «Комсомольская правда» // nnov.kp.ru. 2008 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  8. Анна Горностай (2010 թ․ հոկտեմբերի 26). «Тигран Кеосаян: «Рождение дочери помогло пережить инфаркт»». Газета «Собеседник». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  9. Марина Совина (2025 թ․ հունվարի 9). «Тигран Кеосаян пережил клиническую смерть и впал в кому. Ранее режиссёр уже перенёс два инфаркта». Lenta.ru (ռուսերեն).
  10. «Тигран Кеосаян пережил клиническую смерть и впал в кому». Первый канал (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 9.
  11. «Тигран Кеосаян пережил клиническую смерть и впал в кому». Первый канал (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 9. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.
  12. «Симоньян рассказала о состоянии находящегося в коме Кеосаяна». News.ru (ռուսերեն). 2025 թ․ հունվարի 19. Վերցված է 2025 թ․ հունվարի 20-ին.
  13. «Симоньян выйдет в эфир НТВ вместо впавшего в кому Кеосаяна». Lenta.ru (ռուսերեն). 2025 թ․ փետրվարի 22. Վերցված է 2025 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Врачи высказали свои опасения по поводу 50-дневной комы Тиграна Кеосаяна». TOPNews.ru (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 12-ին.
  15. Александр Борисов (2025 թ․ հունիսի 2). «Всплыла информация о состоянии Тиграна Киосаяна – актуальные данные на 2 июня 2025 года». Сиб.фм (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 3-ին.
  16. «Симоньян сообщила о смерти Тиграна Кеосаяна». Российская газета (ռուսերեն). 2025 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 26-ին.
  17. «Умер Тигран Кеосаян». ria.ru (ռուսերեն). 2025 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 26-ին.
  18. «Тигран Кеосаян умер, не выходя из комы | StarHit (СтарХит)». www.starhit.ru (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. «Հարցազրույց Ալյոնա Խմելնիցկայայի հետ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  20. Милена Жарова. Алёна Хмельницкая, Тигран Кеосаян и его новая жена Маргарита Симоньян устроили переполох в Ницце. Российская электронная газета «Дни.ру» // dni.ru (14 сентября 2016 года)
  21. Сусанна Альперина. «Марьяна Today». — Маргарита Симоньян родила дочь. «Российская газета» // rg.ru (12 августа 2013 года)
  22. Елена Лаптева (27 сентября 2014 года). «Тигран Кеосаян и Маргарита Симоньян назвали сына Багратом. — Режиссёр и редактор снова стали родителями». Газета «Комсомольская правда». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. У Кеосаяна и Симоньян родилась дочь Маро

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Քեոսայան» հոդվածին։