Մարգարիտա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտա Սիմոնի Սիմոնյան
Маргарита Симоновна Симоньян
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1980 (43 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, Կրասնոդարի երկրամաս
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն[1]
ԿրթությունԿուբանի պետական համալսարան (2002)[2] և Newfound Regional High School? (1996)[2]
Մասնագիտությունլրագրող
Աշխատանքգլխավոր խմբագիր
ԱշխատավայրRT
ԱմուսինԱնդրեյ Բլագոդիրենկո (քաղաքացիական)
Տիգրան Քեոսայան
ԾնողներՍիմոն Սիմոնյան (հայրը)
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր և գլխավոր խմբագիր
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Անդամությունthird Civic Chamber of the Russian Federation? և Navalny 35?
ԵրեխաներՄարիաննա (12.08.2013)
Բագրատ (2014)
 Category:Margarita Simonyan Վիքիպահեստում

Մարգարիտա Սիմոնի Սիմոնյան (ռուս.՝ Маргарита Симоновна Симоньян, ապրիլի 6, 1980(1980-04-06)[2], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս լրագրող, RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության (2013 թ. դեկտեմբերի 31-ից)[4] և Սպուտնիկ (2014 թվականի նոյեմբերի 10) լրատվական գործակալության գլխավոր խմբագիր[5]։ Հաճախ բնորոշվում է որպես պրո-կրեմլյան քարոզիչ[6][7][8]։

Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի երկրորդ կազմի անդամ է (2010-2012 թթ.), Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ։

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում գործող «Ազգային շտաբի» անդամ[9]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 6-ին, Կրասնոդարում, սառնարան նորոգող Սիմոն Սիմոնյանի[10] և ծաղկավաճառ Զինաիդա Սիմոնյանի հայկական ընտանիքում[11]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրությունը ստացել է Կրասնոդար քաղաքի թիվ 36 հատուկ դպրոցում՝ օտար լեզուների խորացված ուսումնառությամբ։ 1996 թվականին՝ 10-րդ դասարանում Ապագա առաջնորդների FLEX փոխանակման ծրագրով մեկնել է ԱՄՆ, Բրիստոլ քաղաք (Նյու Հեմփշիր), մեկ տարի ապրել ամերիկյան ընտանիքում։ Խորացնելով իր գիտելիքները օտար լեզուներում՝ վերադարձել է ծննդավայր, որտեղ ավարտել է Կուբանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, ինչպես նաև Վլադիմիր Պոզների հեռուստատեսային վարպետության դպրոցը[12]։ Սովորել է նաև Մանանա Ասլամազյանի «Ինտերնյուս» հեռուստադպրոցում[13]

Լրագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի փետրվարից մինչև 2000 թվականի հունվարը եղել է «Կրասնոդար» հեռուստաընկերության թղթակիցը

2000 թվակականի հունվարին ռազմական ռեպորտաժների շարքի համար Կուբանի լրագրողների միության կողմից ստացել է «Պրոֆեսիոնալ արիության համար» մրցանակը։

2000 թվականի մայիսին Անապայում հանգստացող չեչեն երեխաների մասին ռեպորտաժի համար ստացել է II Տեղական հեռուստառադիոընկերությունների համառուսական մրցույթի պարգև։ Նշանակվել է «Կրասնոդար» ՀՌԸ-ի տեղեկատվական հաղորդումների գլխավոր խմբագիր։

2000 թվականի սեպտեմբերին արժանացել է նախագահական կրթաթոշակի։ 2001 թվականի փետրվարին նշանակվել է ՎԳՏՌԿ-ի սեփական թղթակից Դոնի Ռոստովում։ Այնուհետև դարձել է «Լուրերի» հատուկ թղթակից, 2002 թվականի աշնանը դարձել է լրագրողների նախագահական միավորման կազմի անդամ։ 2004 թվականի սեպտեմբերին լուսաբանել է Բեսլանի իրադարձությունները։

Եղել է 2005 թվականին հիմնադրված շուրջօրյա անգլերեն հեռարձակվող Russia Today (նախկինում՝ RT) ռուսական առաջին տեղեկատվական հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը։ Հետագայում դարձել է նաև RT-ի արաբալեզու (Ռուսիա ալ Յում) և իսպանալեզու (RT Español) տարբերակների գլխավոր խմբագիրը։

2010 թվականին լույս է տեսել Մարգարիտա Սիմոնյանի «В Москву» («Մոսկվայում») գիրքը։

Սա պատմություն է երկրի մասին, սիրո մասին, 1980-ականներին ծնված գավառացի պատանիների ու աղջիկների մասին։ Մենք բոլորս երազում էինք գնալ Մոսկվա լավ կյանքի համար, և մեզնից ոչ ոք չգիտեր, որ պետք է զգույշ լինել երազանքների մեջ. դրանք կարող են իրականանալ։
- Հատված Մարգարիտա Սիմոնյանի «Կրասնոդար» թերթին տրված հարցազրույցից

2011 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի փետրվարը «РЕН ТВ» հեռուստաալիքում վարել է ամեն շաբաթ հեռարձակվող վերլուծական «Ի՞նչ է կատարվել» հաղորդումը[14][15]։ 2011 թվականի հունիսին Մարգարիտա Սիմոնյանը որպես Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր՝ դարձել է «Ռուսական առաջին ալիքի» տնօրենների միության անդամ[16]։

2012 թվականին Մարգարիտա Սիմոնյանը ներառվել է Ռուսաստանի առավել ազդեցիկ կանանց ցուցակում և զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը։ Հարցումն անց է կացվել երեք լիազոր ներկայացուցիչների կողմից՝ «Մոսկվայի արձագանքը», «Ռիա լուրեր» և «Փոքրիկ կրակ»:

2012 թվականի հոկտեմբերից մինչև նոյեմբերը վարել է հաղորդումներ «Կոմերսանտ» ռադիոկայանից[17]։

2013 թվականի փետրվարի 17-ից մինչև հունիսի 23-ը Թինա Կանդելակիի հետ եղել է ՆՏՎ-ով հեռարձակվող «Երկաթե լեդի» քաղաքական հաղորդման հաղորդավարուհին[18][19]։

2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Մարգարիտա Սիմոնյանին նշանակել է «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի՞նչ էր անում Ռուսաստանը։ Ռուսաստանը իրեն էր միացնում ազգեր, երկրներ, բացակայող պետականությամբ ցեղերի որոշ թանձրուկներ, այդ թվում և իմ էթնոսը՝ հայկական, և թողնում էր այդ էթնոսին զարգանալ ըստ իր մշակույթի, իր արժեքների, իր լեզվի։

Մեծ ողբերգություն է այն, ինչը վերապրել է իմ ժողովուրդը, ինչը վերապրել է իմ ընտանիքը, մարդիկ, ում բախտ եմ ունեցել տեսնել կենդանության օրոք, մարդիկ, ում ճանաչում ու սիրում եմ, ինչպիսին մեծ տատիկս էր։ Մեծ անարդարություն կա այն իրողության մեջ, որ անգամ խոշոր երկրները, որոնք իրենց ժողովրդավար են անվանում, չեն ճանաչել այս փաստը։ Իսկ քանի դեռ չարիքը չարիք չի կոչվել, միշտ վտանգ կա, որ այն կկրկնվի
- Մարգարիտա Սիմոնյան
Հարյուր տարի առաջ սպանել են մեծ տատիկիս ընտանիքին։ Իր ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սրախոխող են արել։ Իսկ նա ընդամենը հինգ տարեկան էր։ Նա փրկվեց, որովհետեւ նրան հասցրեցին գորգի մեջ փաթաթել ու հենել պատին։ Թուրքերը նրան ուղղակի չնկատեցին, իսկ նա կանգնած լսում էր, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սրախոխող անում։ Իմ մյուս մեծ տատիկն ինձ պատմում էր, թե ինչպես իր աչքի առաջ իր եղբայրներին, քույրերին ու ծնողներին մի գիշերվա ընթացքում սպանեցին։ Փրկվեցին միայն նա ու կրտսեր քույրիկը։ Մեռնելուց առաջ իրենց հայրը հասցրեց մեկական ոսկի տալ, որը տատիկն այտի հետեւում թաքցրեց։ Իր բախտը բերեց. տեղի թուրքերից մեկն իրեն՝ փոքր աղջնակին, տարավ իր ընտանիք։ Միայն մի քանի տարի անց նա տուն վերադարձավ
- Մարգարիտա Սիմոնյան
Գիտե՞ք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, ու ինձ համար դժվար է աշխարհաքաղաքական տեսանկյունից դատողություններ անել ու խոսել Հայաստանի անունից՝ որպես պետության։ Սակայն ես հայ եմ, իմ մեջ հայի արյուն է։ Ես կարող եմ խոսել ժողովրդի անունից։ Ես հայուհի եմ, սակայն առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացի եմ, եւ այսօր դժվար է տարբերակել, թե իմ արժեհամակարգի որ մասն է հայկական, իսկ որը՝ ռուսական կամ համամարդկային։ Ես երբեւէ չեմ խորհել այդ մասին։ Ու ես երբեւէ չեմ մտածել այն մասին, թե ինչպես Ռուսաստանում կարող են մեկնաբանել իմ այս կամ այն քայլը՝ ելնելով իմ ազգային պատկանելությունից։ Այս առումով ես ժամանակակից մարդ եմ։ Ես ինքս մարդկանց չեմ դիտարկում իրենց ազգային պատկանելության տեսանկյունից ու այլոց խորհուրդ չեմ տալիս այդպես անել։
- Մարգարիտա Սիմոնյան
Ամեն ինչ կանեմ երեխաներիս լավ մարդ դաստիարակելու համար։ Առաջին հերթին կաշխատեմ նրանց հայերեն սովորեցնել, որն ինքս չգիտեմ ու շատ եմ ցավում։ Լինում են իրավիճակներ, երբ ես ինձ անհարմար եմ զգում, երբ հայերի շրջանում չեմ կարողանում մասնակցել զրույցին, քանի որ չեմ հասկանում, թե ինչի մասին են նրանք խոսում։ Սակայն աղջկաս համար կրկնուսույց եմ վարձել, ով շաբաթը երկու անգամ է իր հետ պարապում՝ գրքեր է կարդում, հեքիաթներ է պատմում, նրանք զրուցում են, երգեր են երգում։ Որդիս դեռ փոքր է, սակայն երբ մի փոքր էլ մեծանա, անպայման իր հետ էլ կսկսենք պարապել։ Որովհետեւ եթե մանկության ընթացքում լեզուն չսովորես, ապա այն երբեք մայրենի չի դառնա։
- Մարգարիտա Սիմոնյան
Ամեն տարի ապրիլի 24-ին մեր ընտանիքում մենք անպայման ոգեկոչում ենք մեր՝ 1915 թվականի խոշտանգված նախնիների հիշատակը։ Հայաստանն իրենց հայրենիքն է։ Երկիր, որը ձեւավորել է իմ նախնիների մշակույթը, իրենց արժեհամակարգը, անձնական որակները։ Երբ ես դադարեմ շատ աշխատելը, կուզենայի ինքս ինձ համար մի ճամփորդություն կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի ավելի լավ ճանաչեմ այն, զգամ այն[21]։
- Մարգարիտա Սիմոնյան

Պատժամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսին Ուկրաինական ազգային միությունը հրապարակել է Ռուսաստանի 49 լրագրողների և հեռուստատեսային ղեկավարների ցուցակը, որոնք չեն կարող մուտք գործել Ուկրաինա։ Դրանց մեջ էր մտնում նաև Մարգարիտա Սիմոնյանը։ Որոշումը վերաբերվում էր ոչ միայն մուտք գործելուն, այլ նաև հրապարակվել է նրանց ցուցակը, որոնց մուտքը լիազորվում է միայն Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից[22]։

Հայաստանի իշխանությունների որոշմամբ 2022 թ․ հոկտեմբերից արգելվել է Սիմոնյանի մուտքը Հայաստան[23]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության նյութերի, Մարգարիտա Սիմոնյանը, նրա ամուսին Տիգրան Քեոսայանը և նրանց հարազատները երեք տարվա ընթացքում 736 միլիոն ռուբլի են ստացել գովազդի և PR աջակցության համար իրենց անձնական բանկային հաշիվներին։ Այս պայմանագրերով Սիմոնյանն անձամբ վաստակել է 328 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նրան տարեկան փոխանցվում է 77 միլիոն ռուբլի որպես «Միջազգային սղոցարան» ծրագրի «գեղարվեստական ղեկավար», որը ցուցադրվում է NTV- ում։ Այս ծրագրի հաղորդավարն է նրա ամուսինը։ FBK- ն վեց ընկերություն կապում է Սիմոնյանների ընտանիքի հետ։ Նրանցից մեկից գումար է ստացել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ով վերահսկում է ռուսական լրատվամիջոցների աշխատանքը) որդին՝ Դանիլա Գրոմովը[24]։

Սիմոնյանը քննադատվել է նաև 2020 թ. հուլիսի 17-ին «КП» ռադիոյում իր ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ վերջինիս կողմից չգրված հոդված վերագրելու համար[25]։

Նամակը Հայաստանի իշխանություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թ. հուլիսին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքում կտրուկ և ագրեսիվ նամակ է գրել, մասնավորապես դիմելով Հայաստանի իշխանություններին հետևյալ բառերով․ "Իրականում, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ"[26]։ Նրա նամակին միացել են ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, նրա մայրը՝ Լաուրա Գևորգյանը, Կարեն Շահնազարովը, գրող Զախար Պրիլեպինը[27]։ Նրա խոսքերը քննադատության են արժանացել հայ հասարակության կողմից[28]։ Քաղաքական մեկնաբան Սերգեյ Պարխոմենկոն քննադատել է Սիմոնյանի գրառումը, քանի որ ըստ նրա՝ Սիմոնյանն իրեն "հայ ժողովրդի կարևոր ներկայացուցիչ է ձևացնում, այդպիսին չհանդիսանալով ոչ մի տեսանկյունից"[29]։ Համաձայն հայաստանցի քաղաքագետ Անտոն Եվստրատովի, ռուս քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի հիմնական հայատյացներից մեկն է[30]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Մարգարիտա Սիմոնյանը չգրանցված ամուսնությամբ ապրում էր լրագրող Անդրեյ Բլագոդիրենկոյի հետ[31]։ 2013 թվականի օգոստոսի 12-ին ծնվում է նրանց աղջիկը՝ Մարիաննան[32]։

2012 թվականին տրված հարցազրույցում Սիմոնյանը հայտարարել է, որ իր ընտանիքի անդամների հետ Կրասնայա Պոլյանա ավանում կառուցում է երկհարկանի ռեստորան[33]։

2014 թվականի սեպտեմբերին ծնվում է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի որդին՝ Բագրատը[34]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012Ժամկետ (Փաստագրական ֆիլմ), ռեժիսորներ՝ Ալեկսեյ Պիվովարով, Պավել Կոստոմարով և Ալեքսանդր Ռաստորգուև։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ru.armeniasputnik.am/society/20171113/9429670/simonyan-moi-deti-vladeyut-armyanskim-yazykom.html
  2. 2,0 2,1 2,2 https://m-simonyan.livejournal.com/profile
  3. 3,0 3,1 https://www.spisok-putina.org/en/personas/simonyan-2/
  4. ««Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր կդառնա Մարգարիտա Սիմոնյանը». Forbes (ռուսերեն). forbes.ru. 2013 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Главным редактором агентства «Россия сегодня» станет Маргарита Симоньян». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  6. ОДКБ: размещение поста Маргариты Симоньян — «техническая ошибка» и «противоречит официальной позиции», Аравот
  7. U.S. needn't fear Russia, RT editor-in-chief Margarita Simonyan says, NBC, Dec. 30, 2017, By Yuliya Talmazan and Keir Simmons
  8. Leo Rubinstein - to Margarita Simonyan: "We are comforted by your indisputable worldly wisdom". New Izvestia, 28 June, 2020
  9. ««Ազգային շտաբի» անդամների ցանկը putin2012.ru կայքում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  10. «Чистокровный армянский казак: Маргарита Симоньян показала отца».
  11. «Маргарита Симоньян: биография, личная жизнь, дети. Маргарита Симоньян и Тигран Кеосаян. Маргарита Симоньян биография. Биография Симоньян. Симоньян биография - Свободная Пресса». svpressa.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  12. Новости, Р. И. А. (20131231T1417). «Биография Маргариты Симоньян». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  13. Маргарита, Симоньян. «Маргарита Симоньян — Особое мнение — Эхо Москвы, 02.02.2006». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Մարգարիտա Սիմոնյանը կդառնա РЕН ТВ-ի հաղորդավար». Lenta.ru. 2011 թ․ մարտի 23.
  15. «На что насмотрелась страна.Ինչպես է ընթացել հեռուստատեսային սեզոնը 2010/11 թվականներին». Коммерсантъ. 2011 թ․ հուլիսի 1.
  16. «Russia Today -ի գլխավոր խմբագիրը դարձել է Ռուսական առաջին ալիքի տնօրենների միության անդամ». Lenta.ru. 2011 թ․ մայիսի 13.
  17. «Коммерсантъ FM». տեսակետ։ Маргарита Симоньян // http://kommersant.ru/theme/1710 Արխիվացված 2013-01-01 Wayback Machine
  18. ««Не собираюсь делать вид, что я объективная». Հարցազրույց Մարգարիտա Սիմոնյանի հետ «Երկաթե լեդի» քաղաքական հաղորդման ժամանակ». Lenta.ru. 2013 թ․ մարտի 7.
  19. «Քսենիա Սոբչակը «Երկաթե լեդի» հաղորդման մասին». Lenta.ru. 2013 թ․ օգոստոսի 12.
  20. «Сгустки племен». Симоньян заявила, что армяне до России были лишь этносом с «отсутствующей государственностью» — видео
  21. https://auroraprize.com/hy/stories/detail/regular/7701/%D5%84%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1-%D5%8D%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6
  22. «Ուկրաինական իշխանությունները հրապարակել են այն ռուսական լրագրողների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել Ուկրաինա». Росбалт. 2014 թ․ օգոստոսի 28.
  23. Մարգարիտա Սիմոնյանն ասում է, որ իր մուտքը Հայաստան նույնպես արգելվել է
  24. ФБК: семья Маргариты Симоньян получила за три года 736 млн рублей от госструктур и миллиардера Вексельберга, Медиазона
  25. Утверждения Маргариты Симоньян не соответствуют действительности – Центр проверки информации, 03 августа 2020, Armenia today
  26. RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին
  27. [1]Ստորագրողների ցանկը Սիմոնյանի ֆեյսբուքում
  28. Մարգարիտա Սիմոնյանն իր ելույթով հարվածեց հայկական համայնքի միասնությանը. Նա մեդալի արժանացավ Ալիևի կողմից, 1in.am
  29. Сергей Пархоменко, Суть событий, 24 ИЮЛЯ 2020, Эхо Москвы
  30. «Политолог Евстратов обвинил Маргариту Симоньян в армянофобии». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  31. ««Կուբանի» ֆուտբոլիստների գոլը նվիրված Մարգարիտա Սիմոնյանին». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  32. Сусанна Альперина (2013 թ․ օգոստոսի 12). «Մարգարիտա Սիմոնյանն ունեցել է աղջիկ Մարիաննա անունով». Ռոսիյսկայա գազետա (ռուսերեն). rg.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  33. «Մարգո թագուհի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  34. «Տիգրան Քեոսայանը և Մարգարիտա Սիմոնյանն իրենց տղային անվանակոչել են Բագրատ». Комсомольская правда. 27 сентября 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  35. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]