Իրինա Ալլեգրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իրինա Ալեգրովաից)
Jump to navigation Jump to search
Իրինա Ալլեգրովա
Irina Allegrova.jpeg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԻրինա Ալեքսանդրի Ալլեգրովա
Ի ծնե անունИрина Александровна Аллегрова
Ծնվել էհունվարի 20, 1952 (67 տարեկան)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան Հայաստան Հայաստան
Ժանրերփոփ երաժշտություն, սինթիփոփ, փոփ ռոք և dance-rock?
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
Գործունեություն1969-2015
ՇրջանավարտԲաքվի երաժշտական ակադեմիա
ԱմուսինՎլադիմիր Դուբովիցկի
ԿայքՊաշտոնական կայք

Իրինա Ալլեգրովա (ռուս.՝ Ири́на Алле́грова, 20 հունվարի, 1952, Դոնի Ռոստով), խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի և դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի (2010)[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ալլեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում[3]՝ թատերական ռեժիսոր, դերասան և Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ[4] ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալլեգրովի ընտանիքում (1915-1994)[5]: Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով (Ալլեգրով մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ)[6]: Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան (1923-2012), օպերային դերասանուհի էր։ Կա տեսակետ, որ երգչուհու ազգանունը նույնպես եղել է Ալլեգրովա։

Կյանքի առաջին տարիները ապագա երգչուհին անցկացրել է Ռոստովում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու: Ծնողներն աշխատանքի են անցնում Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Իրենց հյուրընկալում էին Մստիսլավ Ռոստրոպիչը, Գալինա Վիշնյովսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։ Այդ ժամանակ Իրինան յոթ տարեկան էր. նա ավարտել էր հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները։ Երաժշտական դպրոց էր ընդունվել՝ ընդունելության քննությանը նվագելով Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նա անմիջապես ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը Ալլեգրովան նվագել է Սերգեյ Ռախմանինով «Երկրորդ համերգը»:

Երաժշտական դպրոցին զուգահեռ նա հաճախում էր բալետի խմբակ։ Մանկության տարիներին մասնակցում է Բաքվում տեղի ունեցած Անդրկովկասի ջազային փառատոնին՝ սկսելով երգչուհու իր կարիերան։

1969 թվականին Իրինա Ալլեգրովան ավարտում է դպրոցը, սակայն առողջական պատճառով բաց է թողնում Բաքվի երաժշտական ակադեմիայի ընդունելության քննությունները։ Էստրադային ձայնային տվյալների համար Իրինային հրավիրում են ձայնավորելու հնդկական ֆիլմեր։ Նույն թվականին նա մեկնում է Ռաշիդ Բեյբութովի թատրոնի հետ հյուրախաղերի։ 1970 թվականին աշխատանքի է անցնում Երևանի նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության ներքո։

1971 թվականին Իրինա Ալլեգրովան առաջին անգամ ամուսնանում է. սակայն հաջորդ տարի՝ դստեր՝ Լալայի ծնունդից հետո բաժանվում է։

Կարիերայի սկիզբ: Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1980-ական թվականներին Իրինա Ալլեգրովան հանդես է գալիս զանազան երաժշտական խմբերում, հյուրախաղերով ճամփորդում ԽՍՀՄ տարածքում։ 1975 թվականին փորձում է ընդունվել թատերական արվեստի ռուսական ինստիտուտը, բայց երրորդ փուլում ձախողվում է։ Սկսում է աշխատել՝ որպես անհատական դասատու և խմբակային երաժշտական ուսումնակարանում որպես կոնցերտմեյստեր։ 1976 թվականին ընդունվում է Լեոնիդ Ուտյոսովի նվագախումբ, ապա՝ Մոսկոնցերտին կից «Вдохновение» (Ներշնչանք) անսամբլում։ 25 տարեկանում մասնակցում է Տամբովի ֆիլհարմոնիայի «Молодые голоса» մրցույթին, որի կազմում դառնում է II համախորհրդային մրցույթի դափնեկիր՝ «Сочи-78» երգով։ 1979 թվականին անսամբլը կիսվում է երկու խմբի՝ «Факел» և «Круиз»: Ալլեգրովան աշխատանքի է անցնում դրանցից առաջինում և աշխատում դաշնակահար Իգոր Կրուտոյի հետ։

1982 թվականին Իրինա Ալլեգրովան չի աշխատում ինը ամիս և ցանկանում է լքել երգչուհու կարիերան։ Այդ ժամանակ նա զբաղվում էր սիրված առօրեական աշխատանքով՝ խմորեղենի ու հրուշակեղենի պատրաստելով։ Նույն թվականին նա մասնակցում է հյուրախաղերի՝ Մարգարիտա Տերեխովայի թատրոնում՝ Իգոր Տալկովի և Լյուդմիլա Սենչինայի հետ։ Արդյունքում Ալլեգրովան և Տալկովը մասնակցում են նաև Թեոդոր Դրայզերի երաժշտական-բանաստեղծական «Քերրիի քույրը» մյուզիքլին։ Վերջինիս երաժշտության հեղինակն էր Ռայմոնդ Պաուլսը:

1983-84 թվականներին Իրինա Ալլեգրովան աշխատում է ռեստորաններում ու հյուրանոցներում, ապա՝ ծանոթանում պրոդյուսեր Վլադիմիր Դուբրովիցկու հետ։

1985 թվականին Օսկար Ֆելցմանը երգչուհու համար գրում է «Голос ребёнка» երգը[7], որով նա պետք է ելույթ ունենար «Огни Москвы» անսամբլի «Песня года» մրցույթում։ Իրինան դառնում է սոլիստըը, իսկ Ֆելցմանը՝ անսամբլի գեղարվեստական ղեկավարը։

Իրինա Ալլեգրովան երգում էր բեք-վոկալում՝ երբեմն երգելով առանձին։ 1985 թվականին լույս է տեսնում առաջին ժողովածուն, որտեղ ձայնագրված էին նրա երեք երգեր («Песочные часы», «Я - любовь» և «Голос ребёнка»)։ Շուտով Օ. Ֆելցմանի առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ճանապարհորդությունների մեկնել։ Նրան փոխարինում է Դավիդ Թուխմանովը։ Առաջանում է «Электроклуб» ռոք խումբը, որի առաջին սոլիստներն են դառնում Իրինա Ալլեգրովան, Իգոր Տալկովտ և Ռայիսա Սաեդ-Շահը։ Խումբը կատարում է Թուխմանովի երգերը և «Песня-86» փառատոնին կատարում է «Старое зеркало» կոմպոզիցիայի դեբյուտը։ Ամենահայտնի երգն է դառնում «Чистые пруды» կատարումը։

1987 թվականի սկզբին խումբը մասնակցում է «Золотой камертон» մրցույթին՝ ներկայանալով «Три письма» երգով ու դառնալով դափնեկիր։ Դա պրոֆեսիոնալ բեմում առաջին հաջողությունն էր։ Լույս է տեսնում առաջին սկավառակը՝ 8 երգերով։ Այդ տարի Իրինան ձայնագրում է մի քանի երգեր այնպիսի գեղարվեստական ֆիլիմերի համար, ինչպիսիք են՝ «Время летать» (երգ՝ «Мальчик-облако») և «Следствие ведут знатоки» (ռոմանս «Напрасные слова», առաջին կատարող՝ Ալլեգրովա, ապա՝ Ալեքսանդր Մալինին)։ Տարեվերջին Տալկովը լքում է խումբը, փոխարենը միանում են Վիկտոր Սալտիկովը և այլ երգիչներ «Форум» խմբից։ Նոր խումբը հայտնի է դառնում որպես «Электроклуб-2»: Վերջինս Ժդանով քաղաքում կատարում է ռեկորդային ցուցանիշով համերգ՝ 17 000 հանդիսատես։ Խումբը մասնակցություն է ունենում Ալլա Պուգաչովայի «Встреча друзей» կամ «Фейерверк-1» հաղորդմանը։

1989 թվականին «Мелодия» ընկերությունում լույս է տեսնում «Электроклуб-2» խմբի երկրորդ սկավառակը՝ Դավիդ Տուխմանովի 9 երգերով։ Դրանցից 3-ը կատարում է Իրինա Ալլեգրովան։ Տարեվերջին երգչուհին մասնակցում է «Песня-89» փառատոնին՝ Игрушка երգով Ալլա Պուգաչովայի «Рождественские встречи» փառատոնին (երգ՝ «Синяя роза»)։ Համերգում կատարում է նաև Իգոր Նիկոլաևի մի քանի երգեր («Игрушка», «Мой ласковый и нежный зверь»)։

1990 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան ամուսնալուծվում է Վլադիմիր Դուբովիցկուց և լքում «Электроклуб-2»-ը։ Խումբը լքում է տնօրեն և ձայնային ռեժիսոր Լազար Անաստասիադին (մինչ այժմ աշխատում է Ալլեգրովայի հետ), ինչպես նաև՝ թմբկահարը[8]: Մեկ տարի չանցած՝ Իրինա Ալլեգրովան այդ ժամանակի միակ՝ «Звуковой дорожки» հիթ-շքերթի կողմից հայտարավում է տարվա լավագույն երգչուհի։

Մեներգային կարիերա: «Կրուտոյ» շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին երգչուհին թողարկում է իր երկրորդ հավաքածուն՝ «Угонщица»: Կրեմլի պալատում մեծ հաջողությամբ տեղի են ունենում «Императрица» համերգը[9], որի առաջին բաժինը դառնում է հիթային կատարում, իսկ երկրորդ բաժինը՝ նոր երգերի ծրագիր՝ «Императрица»[10], «Безответная любовь»[11], «Угонщица»[12] և այլն։ Այդ տարի երգչուհու դուստր Լալան նրան թոռ է պարգևում, ում անվանում են Իրինայի հոր՝ Ալեքսանդրի անունով[13]: Էկրանավորվել է նաև սկանդալային երգ՝ «Войди в меня» տեսահոլովակը։ Դրա ռեժիսորն էր Տիգրան Քեոսայանը, ով հեղինակել էր նաև «Я тебя отвоюю»[14], «Транзит»[15], «Занавес» տեսահոլովակները։ Ստեղծագործական փորձի է վերածվում երգչուհու երեք սիրավեպերի տպագրումը՝ «Теорема любви», «Райский остров» և «Больше чем любовь»:

1996 թվականից սկսած Իրինա Ալլեգրովայի մոտ սկսում է երեքամյա համագործակցություն Իգոր Կրուտոյի հետ։ Հանդիսատեսին ներկայացվում է «Я тучи разведу руками» ծրագրի պրեմիերան, որը տեղի է ունենում «Ռոսիա» համերգասրահում՝ 6 օր տևողությամբ։ Համերգներին նվիրվել է համանուն սկավառակ։ Իրինա Ալլեգրովան փոխում է իր իմիջը՝ դառնալով փորձառու և էլեգանտ երգչուհի։ Նոր ծրագիրը և նոր կերպարը տարիներ անց կրկնվում են «Концерты на бис» անունով ծրագրի ժամանակ։ Հեռուստաեթերի հետ համատեղ հեռարձակվել է ֆիլմ-համերգ, որում ներառված էր Ալլեգրովայի և Կրուտոյի ինտերվյուն։ Շուտով տեղի են ունենում նոր համերգներ ու ձայնագրություններ՝ «Я тучи разведу руками» և «Ладони», նկարահանում «Старые песни о главном» ֆիլմում, որտեղ Իրինան կատարում է Օսկար Ֆելցմանի «Белый свет» երգը, մասնակցություն «Славянский базар» (Մոսկվա), «Голос Азии» (Ալմա-Աթա) և «Песня года» (Մոսկվա) փառատոներին։

Երգչուհին պարբերաբար մասնակցություն է ունենում Իգոր Կրուտոյի երեկոներին, ձայնագրում է երգեր Նյու Յորքի ստուդիայում՝ երկրորդ համատեղ ալբոմի համար («Незаконченный роман»)[16], ներկայացնում է Ռոսիա համերգասրահում նոր ծրագիր՝ 4 օր շարունակ, ԱՄՆ-ում նկարահանում է 2 տեսահոլովակ՝ «Не опоздай» և «Монолог», որտեղ գործընկերն է լինում Օլեգ Վիդովը:

1997 թվականին երգչուհին թողարկում է «Императрица» ալբոմը, որտեղ, սակայն, չեն լինում կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի երգերը։ Այս անունով էլ նա անցնում է մեներգի ու մենակատարման նոր փուլ։

1998 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան և Իգոր Կրուտոյը ներկայացնում են նոր ծրագիր՝ «Незаконченный роман»[17], որը 4 բարձրանում էր «Ռոսիա» համերգասրահի բեմ։ Հատուկ այդ ծրագրի համար երգչուհին փոխում է իր իմիջը՝ վերածվելով կարճ կտրած սևահերի։ Համերգներին թողարկվում է համանուն ալբոմ։ Համերգների ժամանակ նկարահանվում է «Незаконченный роман» երաժշտական ֆիլմը։ Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքներում շարունակվում են հյուրախաղերը, ինչպես նաև երգչուհին մասնակցում է կոմպոզիտորի ստեղծագործական երեկոներին։ Նյու Յորքում նրանք հանդես են գալիս Madison Square Garden համերգասրահում։ Ալլեգրովան մասնակցում է նաև «Славянский базар», «Песня года» փառատոներին։

1999 թվականին Իրինա Ալլեգրովան մասնակցում է նոր ծրագրի՝ «Столик на двоих»[18]: Այս համերգներով ավարտվում է նրանց համագործակցությունը։ Իրինան որոշում է սեփական միջոցներով թողարկել նոր ալբոմը՝ «Театр…», որը բաղկացած էր 15 ստեղծագործություններից։ Երգչուհին ալբոմի թողարկումից օր առաջ ելույթ է ունենում «Муз-ТВ» հեռուստաալիքով, ապա տեղի է ունենում պրեզենտացիան՝ «Союз» երաժշտական խանութում։ Հաջորդ օրը տեղի է ունենում համերգ «Метелица» համալիրում։ Տասնամյա դադարից հետո Ալլեգրովան մասնակցում է Ալլա Պուգաչովայի ամանորյա հանդիպումներին, ինչպես նաև հաղթում է՝ «Овация», «Солистка года» անվանակարգում, մասնակցում «Песня года» փառատոնին։

Համերգներ Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ալլեգրովան համերգային ելույթներ է ունեցել նաև Երևանում: 2010 թվականի մարտի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 21-ին՝ տեղի են ունեցել համերգներ Մարզահամերգային համալիրում[19]:

2015 թվականի մարտի 6-ին կայանալիք համերգը չի կայացել, տեղափոխվել է ապրիլի 6, քանի որ երգչուհին ուներ առողջական խնդիրներ[20]: Երգչուհին Երևանում հոսպիտալացվել է[21]: Համերգը տեղի ունեցավ երկու ամիս անց՝ մայիսի 23-ին[22]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են Իրինա Ալլեգրովայի ընտանիքի անդամները[23]:

  • Պապ հոր կողմից՝ Սարկիսով Գրիգոր Մինայի, հաշվապահ, Բաքու
  • Տատ հոր կողմից՝ Սարկիսովա Մարիա Իվանի, տնային տնտեսուհի, 7 զավակների մայր, Բաքու
  • Պապ մոր կողմից՝ Կալինին Միխայիլ Յակովի, կոշկակար, Տաշքենդ
  • Տատ մոր կողմից՝ Կալինինա Աննա Յակովի, վարսավիր, Տաշքենդ
  • Հայր՝ Ալլեգրով Ալեքսանդր Գրիգորի (15 ապրիլի 1915-24 մայիսի 1994), ռեժիսոր, դերասան, ՌԽՖՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
  • Մայր՝ Սոսնովսկայա Սերաֆիմա Միխայլովնա (26 հոկտեմբերի 1923[24]-12 ապրիլի 2012[25]), դերասանուհի, երգչուհի
  • Դուստր՝ Լալա Ալեգրովա (ծնվ. 1972)՝ էստրադային ռեժիսոր, ավարտել է Ռուսաստանի թատերական մշակույթի ակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Ալեքսեյ Գառնիզովի լսարանը)[26]
  • Թոռ՝ Ալեքսանդր (ծնվ. 1995)[26]

Նախկին ամուսիններ[27]

  • Լալայի հայր՝ Գևորգ Թաիրով (1971-1972), բասկետբոլիստ Բաքու քաղաքից[28][29]
  • Վլադիմիր Բլեխեր (1976-1977), «Молодые голоса» անսամբլի գեղարվեստական ղեկավար[29][30]: Հեղինակել է «Наводнение» երգը, որը Իրինա Ալլեգրովան կատարել է 30 տարի անց՝ "Песня года-2013" փառատոնին[31]:
  • Վլադիմիր Դուբրովիցկի (1984/85-1990), պրոդյուսեր, երաժիշտ, Օսկար Ֆելցմանի «Огни Москвы» խմբում՝ բաս-կիթառահար, Դավիթ Թուխմանովի «Электроклуб» խմբի ղեկավար[28][29][30]
  • Իգոր Կապուստա (1992-1999), պարող, ամուսնացել են գաղտնի՝ այլ անուններով, առանց ԶԱԳՍ-ի[28][29][32]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատվավոր կոչումը շնորհվել է ՌԴ նախագահի 15.01.2010 № 67 հրամանով
  2. Аллегрова стала «народной артисткой»
  3. AV Production Իրինա Ալլեգրովա
  4. «Красная звезда» 11 мая 1996 г.
  5. Аллегрова Ирина / Стильное радио «Перец ФМ»
  6. Биография И. Аллегровой на официальном сайте
  7. Ирина Аллегрова, Голос ребенка (1985)
  8. Незабываемое интервью для Киргизского радио с Ириной Аллегровой в успешном 1989
  9. Ирина Аллегрова, Императрица (Звуковая Дорожка в Кремле, 1995)
  10. Ирина Аллегрова, Императрица (Концерт ко дню милиции, 1995)
  11. Ирина Аллегрова Безответная любовь, Санкт-Петербург (1995)
  12. Ирина Аллегрова Угонщица (1994)
  13. «Аллегрова стала бабушкой» - Газета «„МузОБОЗ“» № 32 от 13.10.1995
  14. Ирина Аллегрова, Я тебя отвоюю (1994)
  15. Ирина Аллегрова. Клип «Транзит»
  16. Игорь Крутой и Ирина Аллегрова - Незакочанный роман
  17. Ирина Аллегрова и Игорь Крутой, Незаконченный роман (1996)
  18. Ирина Аллегрова и Игорь Крутой "Столик на двоих"
  19. Forpostart.ru
  20. Концерт Ирины Аллегровой в Ереване вновь откладывается
  21. Ирина Аллегрова госпитализирована в Ереване
  22. Ցավոք՝ մարտին մենք ստիպված էինք համերգը տեղափոխել, ես էլ եմ մարդ, հիվանդացել էի. Կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը
  23. Аллегрова Ирина Александровна, биография
  24. Сосновская Серафима Михайловна՝ актриса, оперная певица
  25. У Ирины Аллегровой умерла мама
  26. 26,0 26,1 Краткая биография Аллегрова Лала (Allegrova Lala) | Режиссёры, продюсеры // Все Биографии
  27. Ирина Аллегрова: „Я меняю мужей, но не любовников!“ › Новости › Официальный сайт Ирины Аллегровой
  28. 28,0 28,1 28,2 Биография
  29. 29,0 29,1 29,2 29,3 Музыка KM.RU՝ Ирина Аллегрова: Лучше побывать замужем четыре раза, чем иметь при одном муже четырёх любовников
  30. 30,0 30,1 Блехер не удовлетворял Аллегрову
  31. Мужу Ирины Аллегровой грозит тюрьма
  32. Игорь Капуста: «Наш брак с Аллегровой разрушила её дочь!»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]