Մոսկոնցերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկոնցերտ
Տեսակձեռնարկություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1931
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան
Կայքmosconcert.com/about/aboutus/

Մոսկոնցերտ (ռուս.՝ Москонцерт), Մոսկվայի հնագույն մշակութային կազմակերպություն։ Ամբողջական անվանումն է՝ «Մոսկվա քաղաքի «Մոսկոնցերտ» մշակույթի պետական բյուջետային հաստատություն» («Մոսկոնցերտ» Մոսկվա քաղաքի ՊԲՄՀ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականի հունվարի 25-ին ԽՍՀՄ-ում ստեղծվել է Երաժշտական, էստրադային և կրկեսային ձեռնարկությունների պետական միավորումը, որի իրավահաջորդը ներկայումս հանդիսանում է «Մոսկոնցերտ» Մոսկվա քաղաքի ՊԲՄՀ–ն[1][2]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Մոսկոնցերտ»-ի բոլոր ժանրերի վարպետների համերգային բրիգադները հանդես եկան առաջնագծում, թիկունքում և հոսպիտալներում։ Արտիստների թվում են եղել խորհրդային բեմի լեգենդար վարպետներ՝ Լիդլյա Ռուսլանովան, Լեոնիդ Ուտյոսովը, Բորիս Բրունովը, Կլավդիա Շուլժենկոն, Նիկոլայ Սմիրնով-Սոկոլսկին, Մայա Կրիստալինսկայան, Վիկտոր Բեսեդինը, Գենադի Բելովը, Վալերի Կովտունը և շատ ուրիշներ։ Ժամանակակից արտիստների թվում Մոսկոնցերտի հետ տարբեր ժամանակներում համագործակցել են «Земляне» և «Մաշինա վրեմենի» խմբերը,  Ալլա Պուգաչովան, Վալենտինա Տոլկունովան, Ժաննա Բիչևսկայան, Իոսիֆ Կոբզոնը, Կլարա Նովիկովան, Եֆիմ Շիֆրինը, Նիկոլայ Սոկոլովը, Վլադիմիր Բայկովը, Ալեքսանդր Գլադկովը։ «Մոսկոնցերտ»-ը կազմակերպում էր ներկայացումներ, բալետներ, շոուներ ու համերգներ, Մոսկվայում հեռարձակում առցանց համերգներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսկոնցերտ»-ի կառուցվածքային ստորաբաժանումներից են համարվում՝

  • Մոսկվայի համերգային ֆիլհարմոնիական միավորումը[3],
  • Պրոդյուսերական կենտրոնը,
  • Երեխաների և երիտասարդների հետ աշխատանքի գծով Համերգային միավորումը[4],
  • Մոսկվայի երգչախմբային թատրոնը՝ Բորիս Պեվզների ղեկավարությամբ[5],
  • Մոսկվայի բալետի և դասական պարարվեստի «LA CLASSIQUE» պետական թատրոնը[6],
  • Մանրապատումների թատրոնը Եվգենի Պետրոսյանի ղեկավարությամբ[7],
  • Դմիտրի Պոկրովսկու անսամբլ[8],
  • Մոսկվայի մանրապատումների թատրոնը Միխայիլ Ժվանեցկու ղեկավարությամբ,
  • «Ա-Յա» մանկական երաժշտական և դրամատիկական թատրոնը[9],
  • Մոսկովյան Music Hall-ը[10],
  • Մոսկվայի «Варьете»պետական թատրոնը[11]։

Համերգային դահլիճներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոսկոնցերտ»-ը միջոցառումներն անցկացնում է իր համերգային դահլիճներում՝

  • «Մոսկոնցերտ Պուշեչնայայի վրա», որն ունի Հայելային դահլիճ, Պարային դահլիճ, Թատերական դահլիճ և Կապույտ հյուրասրահ։ Հասցե՝ Մոսկվա, Պուշեչնայա փողոց  4, 2-րդ շարք[12][13],
  • «Մոսկոնցերտի դահլիճ» համերգասրահ։ Հասցե՝ Մոսկվա, Կալանչևսկայա փողոց 33[14][15],
  • «Москонцерт Арт-Салон»: Հասցե՝ Մոսկվա, Լենինգրադյան պողոտա 30, շենք 2[16][17],
  • «Ա-Յա» մանկական երաժշտական և դրամատիկական թատրոն։ Հասցե՝ Մոսկվա, Պետրովսկի նրբանցք 5-րդ շենք, 9-րդ շարք[18]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Концерт имени Москонцерта»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-01-ին։ Վերցված է 2021-06-12 
  2. Юбилейный концерт «Москонцерту — 75!»(չաշխատող հղում)
  3. «Концертное филармоническое объединение»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-05-ին։ Վերցված է 2021-06-12 
  4. Концертное объединение по работе с детьми и юношеством
  5. Московский театр Бориса Певзнера
  6. Московский Государственный Театр Балета Классической Хореографии «LA CLASSIQUE»
  7. Театр Эстрадных Миниатюр Е.Петросяна
  8. Ансамбль Дмитрия Покровского
  9. Детский музыкально-драматический театр «А-Я»
  10. Московский мюзик-холл
  11. Московский государственный театр «Варьете»
  12. Москонцерт на Пушечной
  13. Москонцерт на Пушечной/мероприятия
  14. Москонцерт Холл
  15. Москонцерт Холл/мероприятия
  16. Арт-Салон
  17. Москонцерт Арт-Салон/мероприятия
  18. Детский музыкально-драматический театр «А-Я»/мероприятия(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]