Վլադիմիր Բայկով
Արտաքին տեսք
Վլադիմիր Բայկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 11, 1952 (72 տարեկան) |
Վլադիմիր Բայկով (ռուս.՝ Владимир Анатольевич Байков, օգոստոսի 11, 1952), ռուսական դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1974) և ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան (1988)։ Տնտեսական գիտությունների թեկնածու։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1974 թվականից։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուներին։
- 1974-1978 թվականներին՝ Չադում ԽՍՀՄ դեսպանատան հերթապահ ռեֆերենտ։
- 1978-1980 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակման բաժնի կցորդ։
- 1980-1985 թվականներին՝ Զաիրում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ, երկրորդ քարտուղար, կցորդ։
- 1988-1994 թվականներին՝ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար, ապա Ռուսաստանի (1991 թվականից)։
- 1994-1997 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի խորհրդական, ավագ խորհրդական։
- 1997-2002 թվականներին՝ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
- 2002-2010 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության ավագ խորհրդական, բաժնի պետ։
- 2010-2013 թվականներին՝ Կասաբլանկայում (Մարոկկո) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը։
- 2013-2016 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվական ապահովման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2016 թվականի հունվարի 18-ից՝ Կոտ դ ' Իվուարում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան(հավատարմագրեր հանձնել է 2016 թվականի մայիսի 30-ին)[1]
- 2016 թվականի ապրիլի 26-ից՝ Բուրկինա Ֆասոյում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
Ամուսնացած է։ Ունի չափահաս որդի։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 փետրվարի 4)[3]։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի փետրվարի 10)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 18.01.2016 № 19 «О назначении Байкова В. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кот-д’Ивуар»
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.04.2016 № 198 «О назначении Байкова В. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Буркина-Фасо по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 04.02.2013 № 90 «О присвоении дипломатического ранга»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.02.2018 № 67 «О присвоении дипломатических рангов»