Եվգենի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվգենի Վահանի Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1945(1945-09-16)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական դրամատիկական թատրոն
Մասնագիտությունհաղորդավար
հումորիստ
գրող
Գործունեություն1962 թվականից
ԱմուսինԵլենա Ստեպանենկո և Tatyana Brukhunova?
Պարգևներ և
մրցանակներ

Narodny artist RSFSR.png Honoured Artist of RSFSR medal.jpg

SovietOrderOfHonour.jpg
ԵրեխաներՎիկտորինա Պետրոսյանց
Կայքe-petrosyan.ru
Commons-logo.svg Evgeny Petrosyan Վիքիպահեստում

Եվգենի Վահանի Պետրոսյան (Պետրոսյանց)[3](ռուս.՝ Евге́ний Вага́нович Петрося́н (Петрося́нц), 1945, սեպտեմբերի 16, Բաքու), հաղորդավար, հումորիստ, գրող։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Պետրոսյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում, հայ մաթեմատիկոս Վահան Մեջլումի Պետրոսյանցի (1903-1962) և հրեա Բելլա Գրիգորևնայի (1910-1967) ընտանիքում[4][5][6]։ Դպրոցական տարիներից իր նախաձեռնությամբ հանդես է եկել Բաքվի ակումբներում ու մշակութային կենտրոններում. կարդում էր առակներ, բանաստեղծություններ, ժողովրդական թատրոններում խաղում էր տեսարաններ, վարում համերգներ։

1961 թվականին ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Մոսկվա, սովորել Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում։ 1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում։ Սովորել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնում։ 1960-ականներից մուտք է գործել հեռուստատեսություն։ 1964 թվականին Մոսկվայի «Օստանկինո» համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Հումորի երեկոներ», «Արտլոտո», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ։ 1970 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ էստրադային արտիստների 4-րդ մրցույթի հաղթող։

Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ Մոսկվայի էստրադային թատրոնում՝ «Բարի խոսքը կատվին էլ է հաճելի», «Ինչպես եք», «Մենք բոլորս հիմարներ ենք», «Բենեֆիս», «30 տարի բեմում», «Երբ գումարները երգում են ռոմանսներ» և այլն։

1979 թվականին հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», որտեղ հավաքվել են 19-20–րդ դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր՝ թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ և այլն։ Գրել է բազմաթիվ հաղորդումների սցենարներ։ Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները։

1994 թվականից ռուսական առաջին ալիքով եթեր է հեռարձակվում նրա «Սմեխապանարամա» հաղորդումը, որում ներկայանում են խոսակցական ժանրի տարբեր սերունդների վարպետներ։ 1999 թվականին կայացել է «Ընտանեկան ուրախություններ» ներկայացման պրեմիերան, որը մինչ օրս բեմադրվում է Էստրադային թատրոնի բեմում։ 2000-2005 թվականներին հեղինակել է «Կատակ կատակի ետևից» հաղորդումը[7]։

Հեղինակ է «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» գրքերի։

1963 թ.-ից բազմիցս հանդես է եկել Հայաստանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ պատվո շքանշան, 1995
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, 1985
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, 1991

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Վիկտորինա Կրիգերի փոքր քույրը[8]
  • Դուստրը՝ Վիկտորինա Պետրոսյանց (1968), արվեստաբան, պրոդյուսեր
  • Թոռները՝ Անդրեյ, Մարկ[8]
  • Երկրորդ կինը՝ Աննա Կոզլովսկայա (1938-2007), օպերային երգիչ Իվան Կոզլովսկու դուստրը։ Ամուսնությունը տևել է մեկ ու կես տարի[9]
  • Երրորդ կինը՝ Լյուդմիլա, արվեստաբան Լենինգրադից[8]
  • Չորրորդ կինը՝ Ելենա Ստեպանենկո 1985 կամ 1986 թթ. (ծանոթացել են 1979 թվականին)[8]
  • Հինգերորդ կինը՝ Տատյանա Բրուխունովա (1989)
  • Որդին՝ Վահան Պետրոսյան (2020, Դուբայ), անվանակոչվել է պապի՝ Վահան Մեժլումովիչի պատվին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]