Jump to content

Իգոր Նիկոլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Նիկոլաև
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունИ́горь Ю́рьевич Никола́ев
Ի ծնե անունԻգոր Յուրիի Նիկոլաև
Ծնվել էմայիսի 1, 1960 (63 տարեկան)
Խոլմսկ, Սախալինի մարզ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՌուսաստան Ռուսաստան
Ժանրերփոփ էստրադա
Մասնագիտություներգիչ, գրող, երգահան, պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր, ռոյալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն1980-այժմ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ
ԿապվածՆատաշա Կորոլյովա
Իրինա Ալեգրովա
Ալլա Պուգաչովա
Դիանա Գուրցկայա
Ալեքսանդր Բարիկին
Իգոր Սկլյար
Անդրեյ Մակարևիչ[1]
Ալեքսանդր Կալյանով
Յուլիա Նիկոլաևա
Յուլիա Պրոսկուրյակովա
Պավել Ժագուն
Սինդի Լաուպեր
Լիզ Նիլսոն
Անտոն Զացեպին
Ֆիլիպ Կիրկորով
Վալերի Լեոնտև
Վալերի Մելաձե
Խուլիո Իգլեսիաս կրտսեր
Նիկոլայ Բասկով
Իգոր Կրուտոյ
Թոմմի Չյորբերգ
Բաննի Անդերսոն
ԱմուսինՅուլյա Պրասկուրյակովա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
Կայքigornikolaev.ru
Ստորագրություն
Ստորագրություն
 Igor Nikolayev Վիքիպահեստում

Իգոր Յուրիի Նիկոլաև (հունվարի 17, 1960(1960-01-17), Խոլմսկ, Սախալինի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական էստրադային երգիչ և երգերի հեղինակ։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2001)[2]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Յուրիի Նիկոլաևը ծնվել է Խոլմսկ քաղաքում (Սախալինի մարզ), 1960 թվականի հունվարի 17-ին, պոետ-ծովանկարիչ, հեռավոր նավարկության կապիտան, ԽՍՀՄ Գրողների Միության անդամ Յուրի Իվանի Նիկոլաևի և հաշվապահ Սվետլանա Միտրոֆանի Նիկոլաևնայի ընտանիքում։

1974 թվականին Իգոր Նիկոլաևը ավարտում է երաժշտական դպրոցի ջութակի դասարանը և ընդունվում Սախալինի երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության դասարանը։

1975 թվականին Իգոր Նիկոլաևը հեռանում է Յուժնո Սախալինսկից Մոսկվա, որտեղ շարունակում է սովորել Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր Երաժշտական ուսումնարանում։

1978 թվականին Իգոր Նիկոլաևը և նրա կինը՝ Ելենան, ունենում են աղջիկ՝ Յուլիան։

Երաժշտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից սկսած Իգոր Նիկոլաևը սկսում է աշխատել Ալլա Պուգաչովայի «Ռեցիտալ» համույթում՝ որպես ստեղնաշարային գործիքների նվագող և գոծիքավորող։ 1980 թվականին ավարտում է Մոսկվայի Մշակույթի ինստիտուտը (էստրադային բաժանմունք, երգահան Իգոր Բրիլի դասարան)։

1983 թվականին Ալլա Պուգոչովան կատարում է իր համար Իգոր Նիկոլաևի կողմից գրված առաջին երգերը՝ «Սառցաբեկոր» («Айсберг») և «Պատմեք, թռչուններ» («Расскажите, птицы»)։

1985 թվականին, «Տարվա երգ» հեռուստատեսային մրցույթում, կայանում են Իգոր Նիկոլաևի երգերի պրեմիերաները՝ «Լաստանավորդ» («Паромщик») (Ալլա Պուգաչովայի կատարմամբ) և «Կոմարովո» («Комарово») (Իգոր Սկլյարի կատարմամբ)։

1986 թվականից Իգոր Նիկոլաևը սկսում է մենակատարային կարիերան՝ «Ջրաղաց» («Мельница») երգով։ Թողարկվում է Ալլա Պուգաչովայի «Երջանկություն անձնական կյանքում» («Счастья в личной жизни!») հավաքածուն։

1987 թվականին թողարկվում է Իգոր Նիկոլաևի առաջին մենակատարային հավաքածում՝ «Ջրաղաց»։ Իգոր Նիկոլաևը և Ալլա Պուգաչովան հյուրախաղային շրջագայություն են կատարում Ճապոնիայում՝ ճապոնական էստրադայի աստղ Տոկիկո Կատոյի հրավերով, որի կատարմամբ հնչում է Իգոր Նիկլաևի «100 ընկեր» («100 друзей») (ճապոներեն) ստեղծագործությունը։

1988 թվականին Իգոր Նիկոլաևը «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնի եզրափակիչ համերգում կատարում է «Ծուռ հայելիների թագավորությունը» երգը։ Նրա հեղինակներ Իգոր Նիկոլաևը և Պավել Ժագունը պարգևատրվում են փառատոնի դիպլոմներով։ Նույն, 1988 թվականին, Իգոր Նիկոլաևը՝ «Roxette» զույգի հետ, վարում է շվեդական ազգային երաժշտական մրցանակ «Grammis»-ի մրցնակաբաշխության եզրափակիչ մասը։

1989 թվականին, երգահանների խմբի կազմում, մասնակցություն է ունենում խորհրդա-ամերիկյան նախագծում, որի շրջանակներում ամերիկյան երաժշտության աստղ Սինդի Լաուպերը ժամանում է ԽՍՀՄ և ձայնագրում է «Սառը երկինք» («Холодные Небеса», «Cold Sky») ստեղծագործությունը։ Հետագայում այդ ստեղծագործությունը տեղ է գտնում EPIC RECORDS ձայնագրման ստուդիայի «Music speaks louder than words» ձայնասկավառակում։ Իգոր Նիկոլաևը մասնակցություն է ունենում Ստոկհոլմի հեռուստատեսության Յակոբ Դալինայի «Յակոբի Սանդուղք» ծրագրի նկարահանումներին։ Իգոր Նիկոլաևը զուգերգ է ձայնագրում Լիզ Նիլսոնի հետ՝ «AQUARIUS 1999» (Ա. Ֆորսմանի (Շվեդիա) հետ համահեղինակությամբ)։ Հետագայում այն ներառվում է Իգոր Նիկոլաևի «Ֆանտաստիկա» («Фантастика») ալբոմի մեջ և առանձին սինգլով թողարկվում է Շվեդիայում։ Շվեդիայում թողարկվոմ է Թոմմի Չյորբերգի երկու ձայնասկավառակները՝ սինգլ «THE KINGDOM OF THE CARNIVAL MIRRORS» (երաժշտության հեղինակ Իգոր Նիկոլաև) և «JULEN AR HAR» ալբոմը (որտեղ նույնպես ներառված է «THE KINGDOM OF THE CARNIVAL MIRRORS» սինգլը), որը դառնում է «ոսկե»։ Ստոկհոլմի «GLOBE ARENAS»-ում «WORLD YOUTH CHOIR»-ը՝ Յունեսկոյի համաշխարհային մանկական երգչախումբը, կատարում է Իգոր Նիկոլաևի և Բեննի Անդերսոնի (ԱԲԲԱ) երաժշտությանբ կանտատա։ Թողարկվում են «Ծուռ հայելիների թագավորությունը» և «Ֆանտաստիկա» ալբոմները։

1990 թվականին թողարկվում է Նատաշա Կորոլյովայի դեբյուտային ալբոմը՝ «Դեղին կակաչներ» («Желтые тюльпаны»)։ Սկսվում է երկարատև ստեղծագործական համագործակցությունը։

1991 թվականին թողարկվում է «Միսս Բաժանում» («Мисс Разлука») ալբոմը։

1992 թվականի մարտին, «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայանում է Իգոր Նիկոլաևի և Նատաշա Կորոլյովայի «Դելֆինը և Ջրահարսը» («Дельфин и Русалка») համատեղ ծրագրի պրեմիերան։ Թողարկվում է «Դելֆինը և Ջրահարսը» ալբոմը։

1992 թվականի նոյեմբերին, «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայանում է Իրինա Ալեգրովայի «Մի հեռացիր սեր» («Не улетай, любовь») ծրագրի պրեմիերան, որը կազմված էր առավելապես Իգոր Նիկոլաևի երգերից։ Թողարկվում է Իրինա Ալեգրովայի «Իմ օտարական» («Странник Мой») ալբոմը։ Իգոր Նիկոլաևը ստանում է «Օվացիա» Ռուսաստանի Ազգային Երաժշտական մրցանակը՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում («Դելֆինը և Ջրահարսը»)։

1994 թվականին թողարկվում են «Ազնվամորու գինի» («Малиновое Вино») և Նատաշա Կորոլյովայի «Երկրպագու» («Поклонник») ալբոմները։

1995 թվականին Իգոր Նիկոլաևը արժանանում է «Օվացիա» Ռուսաստանի Ազգային Երաժշտական մրցանակին՝ «Տարվա երգահան» անվանակարգում և անվանակարգվում է «Աստղ-95» մրցանակին՝ «Տարվա երգահան» անվանակարգում։ Իգոր Նիկոլաևը սկսում է համագործակցությունը երիտասարդ երգչուհի Օլգա Պրյադինայի հետ և նրա համար գրում է «Դեղձանիկ» («Канарейка») և «Հեռագիր» («Телеграмма») երգերը։ Թողարկվում են «Խմենք սիրո համար» («Выпьем за любовь») և Նատաշա Կորոլյովայի «Կոնֆետի» («Конфетти») ալբոմները։

1997 թվականին, Նյու Յորքում, «Մեդիսոն Սքվեր Գարդեն» սրահում, կայանում է Իգոր Նիկոլաևի և Նատաշա Կորոլյովայի «Դելֆինը և Ջրահարսը» ծրագրի պրեմիերան։ Համերգին մասնակցություն է ունենում Դիանա Գուրցկայան՝ Իգոր Նիկոլաևի «Կախարդական հայելի» («Волшебное стекло») երգով։ Իգոր Նիկոլաևը արժանանում է «Օվացիա» Ռուսաստանի Ազգային Երաժշտական մրցանակի՝ «Տարվա գրող» անվանակարգում, հոր հիշատակին նվիրված երգի համար։ Թողարկվում են «Տասնհինգ տարի։ Լավագույն երգեր» և Նատաշա Կորոլյովայի «Արցունքի ադամանդները» («Бриллианты Слез») ալբոմները։

1998 թվականի հունվարի 17-ին, իր ծննդյան օրը, Իգոր Նիկոլաևը առաջին անգամ կազմակերպում է իր ստեղծագործական երեկոները «Ռոսիա» համերգային սրահում, որոնք անցնում են խլացուցիչ հաջողությամբ և դառնում են տարվա ամենահզոր իրադարձություններից մեկը։ Թողարկվում է «Իգոր Նիկոլաև-98» ալբոմը, որում ընդգրկվում են ստեղծագործական երեկոների ժամանակ հնչած երգերը։ Մայիսի 31-ին, Նատաշա Կորոլյավայի ծննդյան 25-ամյակի օրը, Իգոր Նիկոլաևը պրոդյուսավորում և բեմադրում է երգչուհու համերգը Կիևի կենտրոնական հրապարակում։

1999 թվականին, «Ռոսիա» համերգային սրահում, անց է կացվում Նատաշա Կորոլյավայի մեծ մենակատարային համերգը։ Իգոր Նիկոլաևը հանդես է գալիս որպես պրոդյուսեր և երգերի հեղինակ։ Իգոր Նիկոլաևը արժանանում է «Օվացիա» Ռուսաստանի Ազգային Երաժշտական մրցանակին՝ «Տարվա երգահան» անվանակարգում։ Հեռուստատեսային «Տարվա երգ» փառատոնի շրջանակներում Իգոր Նիկոլաևին է հանձնվում Իսահակ Դունաևսկու անվան մրցանակ՝ երգի զարագացման բնագավառում մեծ ավանդի համար։

2000 թվականին թողարկվում է «Սիրո կոտրված բաժակ» («Разбитая чашка любви») ալբոմը։

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, 2001 թվականի հոկտեմբերի 11-ին, Իգոր Նիկոլաևին շնորհվում է Ռուսաստանի Դաշնության Մշակույթի Վաստակավոր Գործիչ կոչումը[2]։ Իգոր Նիկոլաևը և Դիանա Գուրցկայան արժանանում են «Օվացիա» Ռուսաստանի Ազգային Երաժշտական մրցանակին՝ «Տարվա զուգերգ անվանակարգում։ Իգոր Նիկոլաևը դառնում է «Ոսկե գրամոֆոն-2001» («Հինգ պատճառ» («Пять причин»)) մրցանակի դափնեկիր։ Թողարկվում է «Ամենահարազատը» («Самая родная») ալբոմը։

2002 թվականին թողարկվում է «Ներիր և Ազատիր» («Прости и Отпусти») ալբոմը։ Հեռուստատեսային «Տարվա Երգ» փառատոնի շրջանակներում նրան շնորհվում է «Տարվա Լավագույն Երգահան» մրցանակը։

2003 թվականի մարտի 1-ին և 2-ին, Կրեմլի Համագումարների պալատում Նիկոլաևը անց է կացնում իր «Միլիոն Գեղեցիկ Կանայք» («Миллион Красивых Женщин») հերթական ստեղծագործական երեկոները, որին մասնակցում են ռուսական էստրադայի բազմաթիվ հայտնի աստղեր։

Թողարկվում են երկու հավաքածուներ՝ «Լավագույնը Ձեզ համար» («Лучшее для вас») և «Հինգ պատճառ» («Пять причин»), ինչպես նաև, Պավել Ժիգունի բանաստեղծություններով երգերի հեղինակային ձայնասկավառակ՝ «Ամսագրի կազմի վրա» («На обложке журнала»)։

2004 թվականին Իգոր Նիկոլաևը մասնակցում է ОРТ հեռուստաընկերության «Աստղերի ֆաբրիկա - 4» («Фабрика звезд - 4») հեռուստատեսային նախագծին՝ որպես մանկավարժ, ինչպես նաև, դառնում է նախագծի մասնակիցներից մեկի՝ երիտասարդ երգիչ Անտոն Զացեպինիի պրոդյուսեր։ Եթեր են հեռարձակվում մի քանի հաշվետու համերգներ, որոնցում «ֆաբրիկանտները» կատարում են Նիկոլաևի ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի երգերը։

2005 թվականին Իգոր Նիկոլաևը գրում է «Ինչպես հիասքանչ ես դու» («Как ты прекрасна») երգը, որի տեսահոլովակի նկարահանումների համար հրավիրում է ռուսական թենիսի աստղ Ելենա Դեմենտևային, որի մարզական ճակատագրին վաղուց էր հետևում։

2006 թվականին, Հայրենիքի հանդեպ վաստակի համար, Իգոր Նիկոլաևին է շնորհվում երկու շքանշան՝ «Մշակույթի Ծառայության» Ոսկե Շքանշան և «Պյոտր Մեծի» I աստիճանի Շքանշան։ Առաջին Ալիքը եթեր է հեռարձակում Իգոր Նիկոլաևի «Երկու Աստղ» («Две звезды») երգի անվանումով նախագիծ, որում ակտիվ մասնակցություն է ունենում հանրահայտ երգի հեղինակը։ Իգոր Նիկոլաևը և Նատաշա Կորոլյովան «Դելֆինը և Ջրահարսը» և «Տաքսի, տաքսի» երգերով մասնակցություն են ունենում «Ռետրո-FM-ի լեգենդները» համերգին։ Տարվա վերջում թողարկվում է նոր ալբոմ՝ «Ինչպես հիասքանչ ես դու»։

2007 թվականի սկզբում կայանում է Իգոր Նիկոլաևի նոր ծրագրով համերգը Նյու Յորքի «Միլլենիում» թատրոնում։

2007 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանում է «Աշխարհի Շքանշանի» շնորհման Հանդիսավոր Արարողությունը՝ Փրկիչ Քրիստոսի Եկեղեցու (Храм Христа Спасителя) Եկեղեցական Ժողովների Դահլիճում։ Իգոր Նիկոլաևը այն ակնառու մարդկանց շարքում էր, որոնց Անվանական Աստղերը բացվեցին այգու մայրուղում։

2008 թվականին թողարկվում է «Իգոր Նիկոլաև. Լավագույն հավաքածու mp3» («Игорь Николаев. Любимая коллекция mp3») ձայանսկավառակը։ Իգոր Նիկոլաևին է հանձնվում «Մանկության Արծաթե Շքանշան»։ Նույն տարում Նիկոլաևը իրականացնում է վաղեմի երազանքը։ Նա գրում է երաժշտական թեմա հոլիվուդյան «Ասա այդ ռուսերեն» («Скажи это по-русски» (Say It in Russian)) լիամետրաժ ֆիլմի համար։ Ֆիլմը միջազգային փառատոններում ստանում է 11 մրցանակ։ Ռուս դերասանուհի Ագաթա Գոտովայի և սերբ դերասան Ռադե Սերբեջիայի հետ, որոնք գլխավոր դերերն էին կատարում ֆիլմում, Իգոր Նիկոլաևը ներկայացնում է կինոֆիլմը Մոնակոյի և Մոնտե Կառլոյի կինոփառատոններում։

2008 թվականի ամռանը, երիտասարդ կատարողների Յուրմալայի «Նոր Ալիք» միջազգային մրցույթի շրջանակներում, անց է կացվում Իգոր Նիկոլաևի ստեղծագործական երեկոն, որտեղ մաեստրոյի լավագույն և նոր երգերը կատարում են Իրինա Ալեգրովան, Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Լեոնտևը, Վալերի Մելաձեն, Խուլիո Իգլեսիաս կրտսերը, Նիկոլայ Բասկովը, Իգոր Կրուտոյը, Նատաշա Կորոլյովան և ուրիշներ։ Այդ համերգում, հանդիսատեսի լայն շրջանակին է ներպկայացվում երիտասարդ երգչուհի Յուլիա Պրոսկուրյակովան, որը Իգոր Նիկոլաևի հետ զուգերգով կատարում է «Ինչ-որ բան դրանում կա» («Что-то в этом есть») երգը։ 2008 թվականի դեկտեմբերին Առաջին Ալիքի եթերում հեռարձակվում է «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդումը, որտեղ Յուլիան հասարակությանն է ներկայացվում որպես Իգոր Նիկոլաևի հարսնացու։

2009 թվականի սկզբին Իգոր Նիկոլաևը Յուլիա Պրոսկուրյակովայի և Խուլիո Իգլեսիաս-կրտսերի հետ շրջագայում է ԱՄՆ-ում։

2009 թվականի ապրիլին թողարկվում է «Նվերային հավաքածու. Իգոր Նիկոլաև» («Подарочная коллекция. Игорь Николаев») հավաքածուն, որը պարունակում է 13 հավաքածու՝ ձայնագրված 1986 թվականից մինչև 2006 թվականը։

2010 թվականի սեպտեմբերի 25-ին Իգոր Նիկոլաևը ամուսնանում է Յուլիա Պրոսկուրյակովայի հետ։

Հոկտեմբերի սկզբին Իգոր Նիկոլաևը և Յուլիա Պրոսկուրյակովան ստանում են «Տարվա Զույգ 2010» մրցանակը՝ հաղթելով «Սեր» անվանակարգում։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին անդամակցվում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը[3]։ 1996 թվականին Իգոր Նիկոլաևը մասնակցություն է ունեցել Բորիս Ելցինի աջակցության «Քվեարկիր կամ կպարտվես» քարոզարշավին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին կինը - Ելենա Նիկոլաևա (1978-1993 թվականներ)։
  • Դուստր - Յուլիա Նիկոլաևա (1978 թվական)։
  • Երկրորդ կինը - Նատաշա Կորոլյովա (1973 թվական)(1993-2001 թվականներ)։
  • Երրորդ կինը - Յուլիա Պրոսկուրյակովա (1982 թվական)[4]։ Պաշտոնապես ամուսնացած են 2010 թվականի սեպտեմբերի 25-ին։
  • Ռուսաստանի Ազգային «Օվացիա» երաժշտական մրցանակի բազմակի դափնեկիր (1992 թվական - «Տարվա Ալբոմ» («Դելֆինը և Ջրահարսը»), 1995 թվական - «Տարվա Երգահան», 1997 թվական - «Տարվա Գրող», 1999 թվական - «Տարվա Երգահան», 2001 թվական - «Տարվա Զուգերգ»)։
  • 2001 թվական - Ռուսաստանի Դաշնության Մշակույթի Վաստակավոր Գործիչ (2001 թվականի հոկտեմբերի 11)[2] - մշակույթի բնագավառում վաստակի համար։
  • «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնի բազմակի դափնեկիր։
  • 1999 թվական - Իսահակ Դունաևսկու անվան մրցանակ երգի զարգացման ոլորտում մեծ ավանդի համար։
  • 2002 թվական - «Տարվա Լավագույն Երգահան»։
  • 1995 թվական - «Զվեզդա» մրցանակի նոմինանտ «Տարվա երգահան» անվանակարգում։
  • 2001 թվական - «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի դափնեկիր («Հինգ պատճառ»)։
  • 2006 թվական - «Մշակույթի Ծառայության» Ոսկե Շքանշան։
  • 2006 թվական - «Պյոտր Մեծի» I աստիճանի Շքանշան։
  • 2007 թվական - Անվանական Աստղ Մոսկվայի 850-ամյակի այգու մայրուղում։
  • 2008 թվական - «Մանկության Արծաթե Շքանշան»։
  • 2014 թվական - Մուզ-ТВ մրցանակ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատարային ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ջրաղաց» («Мельница») (1987 թվական)
  • «Ծուռ հայելիների թագավորություն» («Королевство Кривых Зеркал») (1989 թվական)
  • «Ֆանտաստիկա» («Фантастика») (1989 թվական)
  • «Միսս Բաժանում» («Мисс Разлука») (1991 թվական)
  • «Դելֆինը և Ջրահարսը» («Дельфин и Русалка») (1992 թվական)
  • «Ազնվամորու գինի» («Малиновое Вино») (1994 թվական)
  • «Խմենք սիրո համար» («Выпьем за любовь») (1995 թվական)
  • «Տասնհինգ տարի։ Լավագույն երգեր» («Пятнадцать лет. Лучшие песни») (1997 թվական)
  • «Իգոր Նիկոլաև-98» («Игорь Николаев-98») (1998 թվական)
  • «Սիրո կոտրված բաժակ» («Разбитая чашка любви») (2000 թվական)
  • «Ամենահարազատը» («Самая родная») (2001 թվական)
  • «Հինգ պատճառ» («Пять причин») (2001 թվական)
  • «Դուստրս… և ես» («Дочка …и я») (2001 թվական) - Յուլիա Նիկոլաևայի հետ համատեղ
  • «Ներիր և ազատիր» («Прости и отпусти») (2002 թվական)
  • «Ամսագրի կազմի վրա» («На обложке журнала») (Երգեր Պավել Ժագունի բանաստեղծություններով) (2003 թվական)
  • «Խեղճ Մոցարտ» («Бедный Моцарт») (2003 թվական)
  • «Բարև» («Здравствуй») (2004 թվական)
  • «Միլիոն հիասքանչ կանայք» («Миллион красивых женщин») (2CD) (2004 թվական)
  • «Ինչպես հիասքանչ ես դու» («Как ты прекрасна») (2006 թվական)
  • «Ուղղակի ամեն ինչ անցավ» («Просто всё прошло») (2006 թվական)
  • «Լավագույն երգեր։ Նոր հավաքածու» («Лучшие песни. Новая коллекция») (2006 թվական)
  • «Իգոր Նիկոլաև և Յուլիա Պրոսկուրյակովա։ Նոր երգեր» («Игорь Николаев и Юлия Проскурякова: Новые песни») (2010 թվական)
  • «Իգոր Նիկոլաևի անգլալեզու երգեր» («Англоязычные песни Игоря Николаева») (2010 թվական)
  • «Կյանքի ուղի» («Линия жизни») (2014 թվական)

Այլ կատարողների սլբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երջանկություն անձնական կյանքում» («Счастья в Личной Жизни!») (1986 թվական) - Ալլա Պուգաչովայի ալբոմ
  • «Kingdom of Carnival Mirrors» (1989 թվական) - Թոմմի Չյորբերգի ալբոմ, Շվեդիա
  • «Aqarius 1999» (1989 թվական) - Լիզա Նիլսոնի ալբոմ, Շվեդիա
  • «Julen Ar Har» (1989 թվական) - Թոմմի Չյորբերգի ալբոմ, Շվեդիա
  • «Դեղին կակաչներ» («Желтые тюльпаны») (1990 թվական) - Նատաշա Կորոլյովայի ալբոմ
  • «Իմ օտարական» («Странник мой») (1992 թվական) - Իրինա Ալեգրովայի ալբոմ
  • «Երկրպագու» («Поклонник») (1994 թվական) - Նատաշա Կորոլյովայի ալբոմ
  • «Կոնֆետի» («Конфетти») (1995 թվական) - Նատաշա Կորոլյովայի ալբոմ
  • «Ես Ռաֆաելը չեմ» («Я не Рафаэль») (1995 թվական) - Ֆիլիպ Կիրկորովի ալբոմ
  • «Արցունքի ադամանդները» («Бриллианты Слез») (1997 թվական) - Նատաշա Կորոլյովայի ալբոմ
  • «Նատաշա Կորոլյովա։ Իգոր Նիկոլաևի երգերը» («Наташа Королева. Песни Игоря Николаева») (2009 թվական)
  • «Իրինա Ալեգրովա։ Իգոր Նիկոլաևի երգերը» («Ирина Аллегрова. Песни Игоря Николаева») (2009 թվական)
  • «Ալլա Պուգաչովա։ Իգոր Նիկոլաևի երգերը» («Алла Пугачева. Песни Игоря Николаева») (2009 թվական)
  • «Յուլիա Նիկոլաևա։ Չհրապարակված» («Юлия Николаева: Неизданное») (2010 թվական)

Ստեղծագործական համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարոդիա: Տարզան, Նատաշա Կորոլյովա, Իգոր Կրուտոյ, Իգոր Նիկոլաև

Որպես հեղինակ համագործակցել է. Ա. Պուգաչովայի, Վ. Լեոնտևի, Վ. Կուզմինի, Լ. Դոլինայի, Ի. Ալեգրովայի, Ի. Կոբզոնի, Ա. Բույնովի, Ա. Բարիկին, Ի. Սկլյարի, Ն. Կորոլյովայի, Ժասմինի, Ա. Կալյանովի, Դ. Գուրցկայաի, Կ. Օրբակայտեի, Ա. Սերովի, Լ. Գուրչենկոյի, Յու. Նիկուլինի, Ֆ. Կիրկորովի, Մ. Շուֆուտինսկու, Լ. Վայկուլեի, Տ. Օվսիենկոյի, Լ. Միլյավսկայաի, Կ. Սեմյոնովաի, Օ. Պրյադինայի, Լ. Զիկինայի, Լ. Լեշչենկոյի և Վ. Վինոկուրի, Ռոուզ քույրերի (ԱՄՆ), Սինդի Լաուպերի (ԱՄՆ), Լիզ Նիլսոնի (Շվեդիա), Թոմմի Չյորբերգի (Շվեդիա), Տոկիկո Կատոի (Ճապոնիա), Ա. Գլիզինի, Վ. Սալտիկովի, «Ուրախ տղաներ», «Մակի» և «Ռուկկի վվերխ» խմբերի հետ։

Համահեղինակներ. Պ. Ժագուն, Ս. Բելյավսկայա, Ն. Զինովև, Ա. Պուգաչովա, Լ. Դերբենյով, Մ. Տանիչ, Լ. Կոզլովա, Ի. Կրուտոյ, Վ. Մատեցկի, Ի. Ռեզնիկ, Վ. Սաուտկին, Վ. Պրեսնյակով (ավագ), Վ. Պրեսնյակով (կրտսեր), Ա. Մակարևիչի, Ի. Կոխանովսկի, Ե. Եվտուշենկո, Ա. Վոզնեսենսկի և ուրիշներ։

Նաև, Իգոր Նիկոլաևը բազմակի անգամներ նախագահել է տարբեր երաժշտական մրցույթների հանձնաժողովներում, այնպիսի, ինչպես 1997 թվականի «Վոլգայի ալիքների վրա», որտեղ Գրան-Պրի դափնեկիր է դարձել ցնցող վոկալային տվյալներ ունեցող սկսնակ աստղ Լյուդմիլա Սոկոլովան, Դիանա Գուրցկայան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. песня «Мы встречаемся не случайно»
  2. 2,0 2,1 2,2 «УКАЗ Президента РФ от 11.10.2001 N 1201 «О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  3. Новости NEWSru.com: Алсу вступила в ряды артистов-«единороссов»
  4. «Биография Юлии Проскуряковой». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.