Նատաշա Կորոլյովա
Նատաշա Կորոլյովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ната́ша Королёва |
Ի ծնե անուն | Նատալյա Վլադիմիրովնա Պոռիվայ |
Նաև հայտնի է որպես | Наташа Королёва |
Ծնվել է | մայիսի 31, 1973 (50 տարեկան) Կիև, Ուկրաինա |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1985-այժմ |
Կապված | Իգոր Նիկոլաև |
Ամուսին | Sergey Glushko? |
Պարգևներ | |
Կայք | koroleva.ru |
![]() |
Նատաշա Կորոլյովա (ռուս.՝ Наташа Королёва) (իրական անունը Նատալյա Վլադիմիրովնա Պոռիվայ, ուկրաիներեն՝ Наталія Володимирівна Поривай, ռուս.՝ Наталия Владимировна Порывай, մայիսի 31, 1973[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ծագումով խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի և դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (2004 թվական)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա մայրը՝ Լյուդմիլա Իվանովնա Պոռիվայը, Ուկրաինայի վաստակավոր արտիստուտի է, «Սվետոչ» երգչախմբի խմբավար, պրոֆեսոր։ Հայրը՝ Վլադիմիր Արխիպովիչ Պոռիվայ, ակադեմիական երգչախմբի խմբավար է եղել[3]։
Առաջին քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ բեմ է դուրս եկել 1976 թվականին, երեք տարեկան հասակում։ Դա Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի Մեծ մանկական երգչախմբի հետ ելույթն էր։ Նա կատարում էր «Կրեյսեր Ավրորա» («Крейсер Аврора») երգը (1976 թվական)՝ ՀԼԿԵՄ հերթական համագումարի ժամանակ։ Յոթ տարեկան հասակում Նատաշան ընդունվում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան և, միաժամանակ, Վերյովկիի անվան երգչախմբին կից ժողովրդական պարերի պարարվեստի ստուդիա։ Տասներկու տարեկանում՝ 1985 թվականին, մանկական երգի փառատոնում, Նատաշան ծանոթանում է կոմպոզիտոր Վլադիմիր Բիստրյակովի հետ։ Նա ձայնագրում է Բիստրյակովի «Աշխարհն առանց հրաշքի» («Мир без чудес») և «Ուր է գնացել կրկեսը» («Куда уехал цирк») երգերը։ Պատանի երգչուհին դառնում է շատ հանրաճանաչ բոլոր համագումարներում, կառավարական համերգներում, ամանորյա հանդեսներում, Քաղաքի Օրերում։ Դա փոքրիկ Նատաշայի համար հսկայական փորձառություն էր՝ նա սովորում է լինել հավաքված, դիմացկում, ինքնուրույն և շատ աշխատասեր։ 1987 թվականի սկզբին Նատաշայի կյանքում տեղի է ունենում առաջին և միակ մրցույթը՝ «Զոլոտոյ Կամերտոն» («Золотой Камертон»), որում նա մասնակցություն է ունենում որպես կիևյան «Միրաժ» («Мираж») խմբի մենակատարուհի և դառնում է մրցույթի դափնեկիր։ Նույն տարում կոմպոզիտոր Ալեքսանդր Սպարինսկին, հատուկ Նատաշայի համար, գրում է «Երեխաների աշխարհում» («В стране детей») մանկական մյուզիքլը։ 1987 թվականի գարնանը տեղի է ունենում Նատաշայի կյանքում առաջին նկարահանումները Կենտրոնական հեռուստատեսությունում՝ «Շիրե կռուգ» («Шире круг») հաղորդումում։ 1987 թվականի ամռանը Եվպատորիա քաղաքի փառատոնում Նատաշայի վրա ուշադրություն է դարձնում Կենտրոնական հեռուստատեսության երաժշտական խմբագիր Մարտա Մոգիլևսկայան։ Նատաշան նրան է թողնում իր երգերով ձայներիզը։ Հետագայում այդ ձայներիզը կարևորագույն դեր է խաղում Նատաշայի կյանքում։
1988 թվականի գարնանը Նատաշան իր ուժերն է փորձում որպես «Կիևսկայա կրասավիցա» («Киевская красавица») համերգային ծրագրի, Օրգաննի սրահում Ակադեմիական համերգի, գեղարվեստական մարմնամարզության միջազգային առաջնության հաղորդավարուհի։ 1988-1991 թվականներին նա սովորում է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանում՝ վոկալի դասարանում։ 1989 թվականի ամռանը, որպես մանկական «Աշխարհի երեխաները» («Дитя мира») ռոք-օպերայի առաջատար մենակատարուհի, Նատաշան հյուրախաղերի է մեկնում ԱՄՆ։ Նախագիծը ունենում է հսկայական հաջողություն։ Ամերիկայից Նատաշան վերադառնում է Ռոչեստեր քաղաքի համալսարանում ուսանելու հրավեր։ Շուտով նա ուղևորվում է Մոսկվա՝ Իգոր Նիկոլաևի մոտ ունկնդրության։ Երեք թեկնածուներից նա ընտրում է Նատաշային, չնայած առաջին հայացքից Նատաշան նրա վրա ոչ մի ազդեցություն չթողեց։ 1990 թվականին դուրս է գալիս Նատաշայի «Ժյոլտիե տյուլպանի» («Жёлтые тюльпаны») երգը՝ առաջին երգը, որ գրվել է Իգոր Նիկոլաևի կողմից Նատաշայի համար։ Երգը առաջ է բերում հակասական արձագանքներ և նրան բերում է իրական փառք, ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև նրա սահմաններից դուրս և նրան առաջին անգամ դուրս է բերում «Տարվա երգ» («Песня года») փառատոնի եզրափակիչ։ 1992 թվականին տեղի են ունենում երգչուհու հյուրախաղերը ամբողջ Ռուսաստանով՝ եզրափակիչ համերգով «Օլիմպիյսկի» («Олимпийском») մարզահամալիրում՝ «Դելֆինը և Ջրահարսը» («Дельфин и Русалка») ծրագրով։ 1993 թվականին կայանում է հյուրախաղեր Իսրայելում, 1994 թվականին՝ հյուրախաղեր Գերմանիայում, 1997 թվականին՝ հյուրախաղեր ԱՄՆ-ում (Նյու Յորք)։ Բազմաթիվ հեռուստատեսային մրցույթների և հաղորդումների մասնակից, որոնց շարքում. «Ռոժդեստվենսկիե վստրեչի» («Рождественские встречи»), «Առավոտյան փոստարկղ» («Утренняя почта») և այլն։
Մեծ բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-1997 թվականներին հեռուստատեսությունում թողարկվում են երգչուհու տասներեք տեսահոլովակները.
- «Ժյոլտիե տյուլպանի» («Жёлтые тюльпаны») (Մ. Մոգիլևսկայա, 1990 թվական)
- «Պերվիյ պոցելույ» («Первый поцелуй») (Ի. Պեսոցկի, 1991 թվական)
- «Պոդ լետնիմ դոժդյոմ» («Под летним дождём») (Վ. Վլադիմիրով, 1991 թվական)
- «Պոչեմու ումիրաետ լյուբով» («Почему умирает любовь») (Ի. Պեսոցկի, 1991 թվական)
- «Կիևսկի մալչիշկա» («Киевский мальчишка») (Ի. Պեսոցկի, 1994 թվական)
- «Պոդսոլնուխի» («Подсолнухи») (Դ. Ֆիկս, 1995 թվական)
- «Նեուժելի էտո լյուբով» («Неужели это я») (Դ. Ֆիկս, 1995 թվական)
- «Մալենկայա ստրանա» («Маленькая страна») (Օ. Գուսև, 1995 թվական)
- «Մուժիչոկ ս գարմոշկոյ» («Мужичок с гармошкой») (Դ. Ֆիկս, 1996 թվական)
- «Պալոչկա վիրուչալոչկա» («Палочка выручалочка»)
- «Նե ումիրայ» («Не умирай») (Գ. Գավրիլով, 1997 թվական)
- «Լետո կաստանյետ» («Лето кастаньет») (Ի. Նիկոլաև, 1997 թվական)
- «Բրիլիանտի սլյոզ» («Бриллианты слёз») (Օ. Բաժենով, 1997 թվական)
Իգոր Նիկոլաևից բաժանվելուց հետո թողարկում է «Օսկոլկի պրոշլովո» («Осколки прошлого»), «Սերդցե» («Сердце»), «Վերիշ իլի նետ» («Веришь или нет») և «Ռայ տամ գդա տի» («Рай там, где ты») ալբոմները։ Ելույթ է ունենում հաղորդավարուհի տարբեր ծրագրերում և համերգներում։ Մասնակցություն է ունենում «Պարեր աստղերի հետ» Ռուսաստանի և Ուկրաինայի հեռուստատեսային նախագծում և «Երկու աստղ» նախագծում։
2010 թվականին մասնակցութուն է ունենում «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Նվիրիր քեզ կյանք» նախագծում։ 2012 թվականի հունիսի 2-ից վարում է սեփական «Պրայմի թագուհին» շոուն ՆՏՎ հեռուստաալիքում։ Եթեր հեռարձակվեց միայն մեկ թողարկում[4]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ից մոր հետ, իսկ այնուհետև Ալեքսանդր Օլեշկայի և Ռոման Բուդնիկովի հետ վարում է խոհարարական «Ճաշի ժամն է» («Время обедать») շոուն Առաջին ալիքում։ Շոուն գոյություն է ունենում երկու հեռուստատեսային եթերաշրջան։ 2014 թվականի աշնանը նախագիծը եթեր չի վերադառնում։
2013 թվականի նոյեմբերին հայտնվում է տեղեկություն նրա բեմից հեռանալու մասին[5][6]։ Սակայն հետագայում այդ լուրը հերքվում է երգչուհու կողմից՝ Instagram-ի իր էջում։ Ըստ երգչուհու խոսքերի, նա դադարացրել է հյուրախաղային գործունեությունը, սակայն քաղաքի օրերի և այլ միջոցառումների ելույթները մնում են, այդ թվում նաև կորպորատիվ ելույթները։ Դա արվել է այն բանի համար, որպեսզի վերադառնա արդեն նորացված ծրագրով։
Դեկտեմբերին երաժշտական ալիքների եթերներում հայտնվում է «Ստայալա ի պլակալա» («Стояла и плакала») անվանումով նոր տեսաաշխատանքը։ Նատաշան հոլովակում ի հայտ է գալիս նորովի, նոր՝ հեռուստադիտողի համար, որը նրան սովոր չէր տեսնել այդպիսի դրամատիկ-քնարերգական կերպարում։
Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական մասնագիտությունից զատ, Նատաշա Կորոլյովան զբաղվում է ակնագործական բնագավառում դիզայնով և 2008 թվականի մայիսին ներկայացնում է «Դուստրեր-մայրեր» («Дочки-матери») ակնագործական հավաքածուն։ 2009 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում, Սադովոյե Կոլցոյում Նատաշան բացում է սեփական գեղեցկության սրահը[7]։ 2011 թվականին բացվում է երկրորդ սրահը Մոսկվայում։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին մասնակցություն է ունենում «Քվեարկիր կամ կպարտվես» («Голосуй или проиграешь») քարոզարշավին՝ հօգուտ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի երկրորդ անգամ վերընտրման։ 2003 թվականին անդամակցում է «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցությանը[8]։
Եվրոմայդանի ժամանակ աջակցում էր հեղափոխությանը, Մայդան էր տանում դեղորայք, դրամ և սնունդ։ Նրա երկու եղբայրները, որոնք ապրում են Կիևում, մասնակցել են Եվրոմայդանին[9]։
Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտին, Super.ru կայքում, հրապարակվել են անպարկեշտ անձնական նկարներ և տեսաձայնագրություններ[10]՝ Նատաշա Կորոլյովայի և Սերգեյ Գլուշկոյի մասնակցությամբ։ Այդ կապակցությամբ «Միասնական Ռուսաստան» կուսակցության Սանկտ Պետերբուրգի Օրենսդրական ժողովի դեպուտատ Վիտալի Միլոնովը հայտարարել է անչափահասների համար երգչուհու ելույթների անգելման և «Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր արտիստուհու» կոչումից զրկման։
Երգչուհու կայքում հրապարակվում է պաշտոնական հայտարարություն՝ նյութերի հրապարակման վերաբերյալ[11]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը - Վլադիմիր Արխիպովիչ Պոռիվայ (1940 թվական փետրվարի 10 - 1993 թվական սեպտեմբերի 1)[12]։
- Մայրը - Լյուդմիյա Իվանովնա Պոռիվայ։
- Ավագ քույրը - ուկրաինուհի և ամերիկուհի երգչուհի Ռուսյա (Իրինա Օսաուլենկո) (1968 թվական)։
- Առաջին ամուսինը - Իգոր Յուրևիչ Նիկոլաև (1960 թվական)։
- Երկրորդ ամուսինը - Սերգեյ Վիտալևիչ Գլուշկո, մականունը «Տարզան» (1970 թվական)։ Ամուսնացել են 2003 թվականի օգոստոսի 21-ին։
- Որդին - Արխիպ Սերգեևիչ Գլուշկո (2002 թվական փետրվարի 19)[13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվական - «Բուրատինոյի նորագույն արկածները» - Մալվինա, երգչուհի
- 2003 թվական - «Կախարդի բաղադրատոմսը» - Լյուդմիլա
- 2004 թվական - «Հոսանքին հակառակ» - կամեո
- 2005 թվական - «Խուզարկուներ 4» («Առանց աղմուկի և փոշու» հատվածը)
- 2006 թվական - «Իմ երազանքի պապիկը» - Կրիստինա
- 2007 թվական - «Ամուր բռնիր ինձ» - Նատալյա Արխիպովա
- 2007 թվական - «Ծուռ հայելիների թագավորությունը» - Բրազիլիայի կողմից «Ծուռադիտում» մրցույթի մասնակից
- 2008 թվական - «Ոսկե ձկնիկ» - Մարյուշկա
- 2008 թվական - «Պարադոքս»- Վադիկի կինը
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 թվական - «Հին երգեր գլխավորի մասին» - նախագահի կինը
- 1996 թվական - «Հին երգեր գլխավորի մասին-2» - հարևանուհի-գայթակղիչ
- 1997 թվական - «Հին երգեր գլխավորի մասին-3»
- 2000 թվական - «Հին երգեր գլխավորի մասին։ Հետգրություն»
- 2005 թվական - «Իմ հիանալի դայակը» («Խաղաթղթային արքա» դրվագ) - կամեո
- 2006 թվական - «Երջանիկ ենք միասին» - կամեո, մարզասարքերի վաճառող
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990 - «Жёлтые тюльпаны»
- Мама, не плачь
- Серые глаза
- Первый поцелуй
- Под летним дождём
- Жёлтые тюльпаны
- Почему умирает любовь
- Синие лебеди
- Жемчуг
- Котёнок
- 1992 - «Дельфин и русалка»
- Дельфин и русалка
- Пожалуйста, не плачь
- Венеция
- Ночной бульвар
- Такси, такси…
- Раскаты грома
- Московская Джульетта
- Два крестика
- 1994 - «Поклонник»
- Лунная ночь
- Поклонник
- Никогда
- Ласточка
- Киевский мальчишка
- Жёлтый чемоданчик
- Палочка-выручалочка
- Подарок
- Мотылёк
- Улица моей мечты
- 1995 - «Конфетти»
- Подсолнухи
- Конфетти
- Голубой топаз
- Маленькая страна
- Неужели это я
- Краденые яблочки
- Мужичок с гармошкой
- Тучка
- Три желанья
- Янтарь
- Попурри
- 1997 - «Бриллианты слёз»
- Лето кастаньет
- Хрустальное сердце Мальвины
- Навсегда
- Бриллианты слёз
- Зимние месяцы
- Каждая маленькая девочка
- Орхидея
- В тёмной комнате
- Только ты не умирай
- Прилаская меня
- На край света
- 2001 - «Сердце»
- Сердце
- Между нами
- Не проси
- Было или не было
- Как твои дела?
- Милый мой
- Белые кружева
- Любовь
- Губы в губы
- 10 лет
- Мальчик мой
- Когда-нибудь
- 2002 - «Осколки прошлого»
- Жёлтые тюльпаны /Remix/
- Почему умирает любовь /Remix/
- Чуть-чуть не считается
- Бриллианты слёз
- Навсегда
- Лето кастаньет
- Маленькая страна
- Голубой топаз
- Конфетти
- Подсолнухи
- Киевский мальчишка
- Поклонник
- Ласточка
- Жёлтый чемоданчик
- Синие лебеди
- 2003 - «Веришь или нет (գումարած Տարզան)»
- Ты мне веришь или нет
- Не забуду
- Твой мир
- Капелька
- Календарь
- Снежные звёзды
- Ревнуй
- Буги-вуги
- Лелеки
- Красный конь
- Не забуду (կարաոկե տարբերակ)
- Капелька (կարաոկե տարբերակ)
- 2006 - «Рай там, где ты»
- Рай там, где ты (զուգերգ Տարզանի հետ)
- Немые капли дождя
- Сиреневый рай
- Белая сирень
- Стильный мужчина
- Живи и верь в любовь
- Любимому
- Камушки
- Разлучница
- Ожившая кукла
- Новогодняя
- Подсолнухи (Remix)
- 2015 - «Магия Л...»
- Время-река
- Абрикосовые сны
- Корабли
- Главная любовь
- Каждая женщина хочет
- Не оставляйте женщину одну
- Стояла и плакала
- Небеса
- Порочен я тобой (զուգերգ Ա. Մարշալի հետ)
- Точь-в-точь (զուգերգ Տարզանի հետ)
- La bomba (զուգերգ Ն. Մեդվեդևայի հետ)
- Мамули
- Па-па-поздравляю
- Па-па-поздравляю (ամանորյա տարբերակ)
Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 - «Кристалл мечты»
- 2007 - «На синем море»
- 2008 - «В зале ожидания»
- 2008 - «Мама»
- 2009 - «Ночной город»
- 2009 - «Любовь без правил»
- 2010 - «Туда, где солнце»
- 2010 - «Чмоки-чмоки»
- 2010 - «Дую-дую»
- 2011 - «Ты прости»
- 2011 - «Не отпускай меня»
- 2011 - «Точь-в-точь» (զուգերգ Տարզանի հետ)
- 2012 - «Небеса»
- 2012 - «Taxi and the City»
- 2013 - «Венецианская осень»
- 2013 - «La Bomba» (զուգերգ Ն. Մեդվեդևայի հետ)
- 2013 - «Стояла и плакала»
- 2014 - «Абрикосовые сны»
- 2014 - «Порочен я тобой» (զուգերգ Ա. Մարշալի հետ)
- 2014 - «Время-река»
- 2015 - «Главная любовь»
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում |
---|---|
1990 | Желтые тюльпаны |
1991 | Котенок |
Под летним дождем | |
Почему умирает любовь? | |
Первый поцелуй, первая печаль | |
Две сестры | |
1992 | Синие лебеди |
Дельфин и Русалка | |
Ночной бульвар | |
Венеция | |
Такси, такси | |
1993 | Лунная ночь |
1994 | Моя любовь не умерла |
Киевский мальчишка | |
Конфетти | |
1995 | Подсолнухи |
Маленькая страна | |
Неужели это я? | |
1996 | Мужичок с гармошкой |
Только ты не умирай | |
Зимние месяцы | |
1997 | Бриллианты слез |
Лето кастаньет | |
Хрустальное сердце Мальвины | |
1998 | В темной комнате |
1999 | Прощайте детские мечты |
2000 | Девичник |
Чуть-чуть не считается | |
Как твои дела? | |
2001 | Было или не было |
Когда-нибудь | |
Календарь | |
2002 | Капелька |
2003 | Не забуду |
Твой мир | |
2004 | Сиреневый рай |
2005 | Рай там, где ты |
2006 | Кристалл мечты |
2007 | На синем море |
2009 | Твой ночной город |
Любовь без правил | |
2011 | Романс (Ты прости…) |
Не отпускай меня | |
2012 | Точь-в-точь |
Небеса | |
TAXI and the CITY | |
2013 | Венецианская осень |
La Bomba | |
Стояла и плакала | |
2014 | Абрикосовые сны |
Порочен я тобой (զուգերգ Ա. Մարշալի հետ) |
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987 թվական - «Զոլոտոյ Կամերտոն» մրցույթի դիպլոմ[14]։
- 1990-2004 թվականներ - «Տարվա երգ» փառատոնի մշտական մասնակից։
- 1993 թվական - «Օվացիա» մրցանակ 1992 թվականի տարվա լավագույն ալբոմ անվանակարգում՝ «Դելֆին և Ջրահարս»[14]։
- 1997 թվական - «Զոլոտոյ Գրամոֆոն» «Хрустальное сердце Мальвины» երգի համար[14]։
- 2000 թվական - «Զոլոտոյ Գրամոֆոն» «Чуть-чуть не считается» երգի համար։
- 2000 թվական - «Հարյուր փութանոց հիթ» մրցանակ «Հիթ FM» ռադիոյի կողմից «Чуть-чуть не считается» երգի համար։
- 2002 թվական - «Տարվա անկողին 2002» մրցանակ «Տարվա սեքս բոմբ 2002» անվանակարգում[14]։
- 2003 թվական - «Տարվա լավագույն զուգերգ 2003» մրցանակ «Веришь или нет» երգի համար (զուգերգ Տարզանի հետ)
- 2004 թվական - շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության Վաստակավոր Արտիստուհի» կոչումը[2]։
- 2011 թվական - «Հավատարմության և բարության համար» շքանշան[15]։
- 2012 - Արվեստի և մշակույթի բնագավառում միջազգային մրցանակ «Տարվա մարդ 2011» (Ուկրաինա)
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվականի դեկտեմբերին Նատաշա Կորոլյովան նկարահանում է «Playboy» ամսագրի համար[16][17]։
- 2004 թվական - ֆոտոսեսիա «Պինգվին» տղամարդկանց համար ամսագրում։
- 2007 թվական փետրվար- ֆոտոսեսիա «MAXIM» ամսագրի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 «Почётное звание присвоено Указом Президента России № 34 от 15 января 2004 года»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2015-03-30
- ↑ «Наталья Королева: Самое тонизирующее средство для меня - это наезды на меня» - Музыкальная правда № 12 от 26.05.1995
- ↑ «Королева стала Королевой прайма» (ռուսերեն)։ «Вокруг ТВ»։ 22.05.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 7
- ↑ «Наташа Королева уходит со сцены - Вечерняя Москва»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-09-ին։ Վերցված է 2015-03-30
- ↑ Наташа Королева хочет сделать перерыв в сольной карьере - Елена Субботина - Российская газета
- ↑ http://www.koroleva.ru/news.
- ↑ Новости NEWSru.com :: Алсу вступила в ряды артистов-«единороссов»
- ↑ ТСН: Наташа Королева носила медикаменты и деньги на Майдан
- ↑ Super.ru: Виталий Милонов призвал лишить звания заслуженной артистки РФ Наташу Королеву за порновидео с ее участием
- ↑ «Koroleva.ru: Официальное заявление от Наталии Королёвой»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-28-ին։ Վերցված է 2015-03-30
- ↑ http://kiev-necropol.narod.ru/Poryvay_VA.jpg
- ↑ Наташа Королева родила мальчика и назвала его Архипом / ROL
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Наташа Королева / Natasha-Koroleva - Досье - IVONA - bigmir)net»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2015-03-30
- ↑ Блог Наташи Королёвой
- ↑ «Российские звезды на обложках Playboy»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-09-ին։ Վերցված է 2015-03-30
- ↑ Наташа Королева - «Playboy» (1997 дек.)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наташа Королёва: Интервью журналу Sex And The City
- Интервью газете «Телесемь» Archived 2009-05-25 at the Wayback Machine.
- Выпуск программы «Подари себе жизнь» с Наташей Королёвой
- Наташа Королёва: «Я не звезда - я работаю звездой». Интервью на сайте журнала «Интервью»
- «Playboy»ДЕКАБРЬ 1997 ГОДА - НАТАША КОРОЛЁВА Archived 2011-06-21 at the Wayback Machine.
- Салон красоты Наташи Королевой
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Մայիսի 31 ծնունդներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կիև քաղաքում ծնվածներ
- Ռուս երգչուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուս հաղորդավարներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)