Տարզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարզան (այլ կիրառումներ)
«Տարզանը կապիկների երեխա» 1914 թվականի գրքի կազմ

Տարզան, հորինված կերպար, ստեղծել է Էդգար Ռայս Բերոուզը իր Տարզանը՝ կապիկների տոհմից վեպում։

Վեպը առաջին անգամ տպագրվել է 1912 թվականին ամսագրում, իսկ 1914 թվականին լույս է տեսել առանձին գրքով, որին հաջորդել են ևս 23 գրվածք Տարզանի մասին։ Տարզանը ամենահայտնի գրական կերպարներից է։ Նրա կերպարը օգտագործվել է նաև բազմաթիվ ֆիլմերում, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում, կոմիքսներում և այլն։

Կինոյում Տարզանի հայտնի դերակատարներից են եղել Էլմո Լինկոլնը, Ջոննի Վայսմյուլլերը, Լեքս Բարքերը, Բրյուս Բեննետը, 1-2 ֆիլմում Տարզանի դերն են խաղացել Քրիստոֆեր Լամբերը, Կասպեր Վան Դինը, Ջոն Մահոնին և այլն։

Ընդհանուր թվով Տարզանի մասին մոտ 80 ֆիլմ ու մուլտֆիլմ է նկարահանվել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]