Կասպեր Վան Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Կասպեր Վան Դին
Casper Van Dien by Gage Skidmore.jpg
Ծնվել է դեկտեմբերի 18, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Ռիջվուրդ, Նյու Ջերսի (նահանգ), Ա
Կրթություն Ծովակալ Ֆարագուտի ակադեմիա և Ֆլորիդայի պետական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն Դերասան
Ամուսին(ներ) Կերրի Միտչեմ, Կետրին Օքսենբերգ
Երեխա(ներ) Կասպեր Ռոբերտ Միտչեմ Վան Դին, Կերոլային Դորոտի Գրեյս Վան Դին, Մայա, Սելեստ Ալմա
caspervandien.com


Կասպեր Վան Դին Կրտսեր (ծնվել է 18 դեկտեմբերի 1968 թվականին, Նյու Ջերսի նահանգում, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի ճանաչված Ջոննի Ռիկո դերով «Աստղային վայրէջք» (1997) և «Աստղային վայրէջք 3: Կողոպտիչ» (2008) ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 18-ին Ռիջվուրդ քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, ԱՄՆ: Ավանդաբար, Վան Դինովների ընտանիքում յուրաքանչյուր արական սեռի առաջնեկին անվանում են Կասպեր։ Կասպեր Վան Դինը տասնմեկերորդ անդամն է իր դինաստիայում Կասպեր անունով։ Ունի երեք քույր. 2 տարի նրանից մեծ Սուդի Վան Դինը և 2 տարի նրանից փոքր Քրիստինը, ինչպես նաև խորթ քույր Դեբբին, ով մեծ է նրանից 14 տարով։

Իր մանկությունը Կասպերն անցկացրել է Ռիդվուդում, ապրելով Վան Դին փողոցում, որն անվանել են իր նախնիներից մեկի անունով։ Կասպերի հայրը եղել է սպա նավատորմում, իսկ նրա երկու պապիկները եղել են ծովայիններ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Այդ իսկ պատճառով Կասպերը, հետևելով իր նախնիներին, հաճախել է ծովակալ Ֆառագուտի անվան ակադեմիա Ֆլորիդայում։ Վան Դինը սերում է Նյու Յորքի մոտակայքում վաղուց հաստատված հին հոլանդական ընտանիքից։ Ինչպես նաև ունի շվեդական, ֆրանսիական, անգլիական արմատներ և ամերիկացի հնդիկների արմատներ։

Երբ Կասպերը դարձավ ավելի մեծ, նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆլորիդա, և նա ընդունվեց ծովակալ Ֆառագուտի անվան ակադեմիա։ Հետո նա գնաց Ֆլորիդա նահանգի համալսարան Տալլախասիյում, բայց նա չավարտեց այն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպերի հետաքրքրությունները փոխվեցին, և որոշելով դառնալ դերասան, Վան Դինն ուղևորվեց Լոս Անջելես, որտեղ նկարահանվում է պատահական դերերում տարբեր սերիալներում և ֆիլմերում։ Երկու նրա հիշարժան դերերը եղել են «օճառային օպերայում»` «Մեկ կյանք, ապրելու համար» (One Life to Live) և «Բևերլի Հիլզ, 90210» սերիալում։ Չնայած նրան, որ այս հեռուստադերերը բերում են որոշ համբավ դերասանին, անցնում է ևս մի քանի տարի, նախքան Վան Դուին հաջողվում է նկարահանվել ֆիլմում։

Վան Դին 1997 թվականին նկարահանվում է կենսագրական ֆիլմում Դին, Ջեյմս| Ջեյմս Դին «Ջեյմս Դին:մրցավազք ճակատագրի հետ» Ռոբերտ Միտչեմի հետ։ Դերը ֆիլմում բերում է երիտասարդ դերասանին հաջողություն։ Շուտով այդ ֆիլմից հետո նա ստանում է Ջոնի Ռիկոյի դերը գիտա-ֆանտաստիկ Պաուլ Վերհուվենի «Աստղային վայրէջք» ֆիլմերում։ Շնորհիվ այս աշխատանքի դերասանի մասին իմանում է ամբողջ աշխարհը և նա սկսում է ստանալ շատ առաջարկություններ։ Նկարահանվել է Տարզանի դերում «Տարզանը և կորած քաղաքը» 1998 թվականին։

2008 թվականին նկարահանվել է Ջոննի Ռիկոյի դերում «Աստղային վայրէջք 3: Կողոպտիչ» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին սկսում է հանդիպել հայտնի դերասան Միտչեմ Ռոբերտի թոռնուհու՝ Քերրի Միտչեմի հետ։ Մեկ տարի հետո նրանք ամուսնանում են, իսկ սեպտեմբերի 23-ին 1993 թվականի ծնվում է Վան Դինի որդին Կասպեր «Կապպի» Ռոբերտ Միտչեմ Վան Դինը, ով դառնում է տասներկուերորդ Կասպերը իրենց ազգում։ 1996 թվականի հոկտեմբերի 15-ին ծնվում է Վան Դինի աղջիկը Կերոլաին Դորոտի Գրեյս «Գրեիս» Վան Դինը։ 1997 թվականին նրանք բաժանվում են։

1999 թվականի մայիսի 8-ին Լաս Վեգասում Վան Դինն ամուսնանում է դերասան Կատրին Օկսենբերգի հետ, ում հետ նա նկարահանվել է «Կոդ Օմեգա» և ուրիշ ֆիլմերում։ Կետրինը մեծ է Կասպերից 7 տարով, նա արքայադուստր Ելիզավետա Յուգոսլավսկոյի աղջիկն է և համարվում է սերբիական Կարագեորգևիչ դինաստիայի ժառանգը։Նրանք ունեն երկու ընդհանուր աղջիկ։ Մայա (ծնվել է 20 սեպտեմբերի 2001) և Սելեստ Ալմա (ծնվել է 3 հոկտեմբերի 2003)։ Նրանք 2005 թվականին միասին հայտնվեցին իրենց սեփական ռեալիտի հաղորդումով «Ես ամուսնացել եմ արաքայադուստրի հետ» («I Married a Princess»), որը հեռարձակվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անուն
1997 Starship Troopers
1998 Tarzan and the Lost City
1998 On the Border
1999 The Omega Code
1999 Sleepy Hollow
2004 What the #$*! Do We (K)now!?
2008 Starship Troopers 3: Marauder
2011 Born to Ride
2011 Lake Effects
2011 The Pact
2012 Noobz
2016 Showdown in Manila
1990 Menu for Murder
1993 The Webbers
1995 P.C.H.
1996 Backroads to Vegas
1996 Lethal Orbit
1996 Night Eyes Four: Fatal Passion
1996 Beastmaster: The Eye of Braxus
1996 The Colony
1997 Night Scream
1997 Casper: A Spirited Beginning
1997 James Dean: Race with Destiny
1998 Modern Vampires
1998 Casper Meets Wendy
1999 Shark Attack
1999 The Collectors
1999 The Time Shifters (Thrill Seekers)
2000 Partners
2000 The Tracker
2000 Sanctimony
2000 Python
2000 A Friday Night Date
2000 Cutaway
2001 Windfall
2001 Chasing Destiny
2001 Going Back
2001 Danger Beneath the Sea
2002 The Vector File
2003 Big Spender
2004 Maiden Voyage
2004 Premonition
2004 Skeleton Man
2004 Dracula 3000
2005 Hollywood Flies
2005 Personal Effects
2005 The Fallen Ones
2005 Officer Down
2006 Meltdown: Days of Destruction
2006 The Curse of King Tut’s Tomb
2006 Slayer
2008 Aces 'N' Eights
2008 Mask of the Ninja
2009 One Hot Summer
2010 Turbulent Skies
2010 The Dog who Saved Christmas Vacation
1991 Dangerous Women
1992 Freshman Dorm
1992 Life Goes On
1993-1994 One Life to Live
1993-1994 Dr. Quinn, Medicine Woman
1994 Beverly Hills, 90210
1995 Silk Stalkings
1995 Married with Children
1997 The Outer Limits
2000-2001 Titans
2000-2001 Rock Me, Baby
2006-2007 Watch Over Me
2008-2009 Monk
2010 Laugh Track Mash-ups
2013 Mortal Kombat: Legacy
1996 Wing Commander IV: The Price of Freedom

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]