Jump to content

Պաուլ Վերհուվեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաուլ Վերհուվեն
հոլ.՝ Paul Verhoeven
Ծնվել էհուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
ԿրթությունԼեյդենի համալսարան, Gymnasium Haganum? և Netherlands Film Academy?
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0000682

Պաուլ Վերհուվեն (հոլանդ.` Paul Verhoeven, անգլոամերիկյան աղբյուրներում` Պոլ (Փոլ) Վերհովեն, ՄՀԱ. [ˈpʌu̯l vər'ɦuvə(n)], հուլիսի 18, 1938(1938-07-18)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդական և ամերիկյան կինոռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ Վերհուվենը ծնվել է Ամստերդամում` դպրոցի ուսուցիչ Վիմ Վերհուվենի և գլխարկագործ Նել վան Շարդենբուրգի ընտանիքում։ 1943 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Հաագա։ 1960 թվականին ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Սովորելու տարիներին հաճախել է Նիդերլանդների կինոակադեմիայի դասընթացներին։ Այդ տարիներին նկարահանել է Նիդերլանդների ծովային հետևակազորի մասին պատմող քարոզչական ֆիլմեր։ 1960-ական թվականներին, տեղափոխվելով հեռուստատեսություն, սկսել է նկարահանել վավերագրական և խաղարկային կարճամետրաժ կինոնկարներ։ 1969 թվականին ծանոթացել է դերասան Ռուտգեր Հաուերի հետ, ով հետագայում դարձավ նրա ֆիլմերի այցեքարտը։ Նրանք միասին ստեղծել են միջնադարյան ասպետ Ֆլորիսի արշավանքների մասին պատմող հեռուստասերիալը։

Առաջին լիամետրաժ կինոնկարը Պաուլ Վերհուվենը նկարահանել է 1971 թվականին։ Դա «Գործը գործ է» կինոնկարն էր, որը պատմում էր ամստերդամյան երկու մարմնավաճառուհիների մասին։ Երկրորդ ֆիլմը` 1973 թվականին նկարահանված «Թուրքական հաճույքներ» կինոնկարն էր, որի պատճառով ռեժիսորը ձեռք բերեց սկանդալիստի համբավ, ով մերկացնում էր ժամանակակից հասարակության արատները և նկարագրում ցնցող իրականությունը։ 1977 թվականին նկարահանել է Նիդերլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Նարնջագույն զինվորը» կինոնկարը, իսկ 1983 թվականին էկրանավորել է հոլանդացի գրող Գերարդ Ռևեի «Չորրորդ տղամարդը» վեպը։

Պաուլ Վերհուվենի առաջին անգլերեն լեզվով նկարահանված պատմական «Միս և արյուն» (1985 թ.) կինոնկարը պատմում էր 16-րդ դարում Ֆլանդրիայում ժանտախտի համաճարակի մասին։ Այդ կինոնկարը ռեժիսորի, այսպես կոչված, «նիդերլանդական շրջան»-ի վերջին ֆիլմն էր։

1980-ական թվականների կեսերին նա տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է նկարահանել կոմերցիոն բլոկբաստերներ։ Նրա «Ռոբոտ-ոստիկանը» (1987 թ.) և «Հիշել ամեն-ինչ» (1990 թ.) կինոնկարները ունեցել են կոմերցիոն մեծ հաջողություններ։ Այդ վերջին ֆիլմում նկարահանվել էր Առնոլդ Շվարցենեգերը։ 1992 թվականին էկրան է բարձրացել Պաուլ Վերհուվենի «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Մայքլ Դուգլասը և Շերոն Սթոունը։

Պաուլ Վերհուվենը «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի առաջին թեկնածուն էր, ով ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը և անձամբ ստացել այն[6]։ Նա այդ հակամրցանակն ստացել էր որպես տարվա վատթարագույն ռեժիսոր` «Շոուգյոլզ» («Շոու-աղջիկներ») կինոնկարի համար։ Կինովարձույթում այդ ֆիլմի տապալումից հետո, նա կրկին վերադարձավ ֆանտաստիկայի ժանրին։ 1997 թվականին էկրանավորել է Ռոբերտ Հայնլայնի «Աստղային դեսանտ» վեպը, իսկ 2000 թվականին նկարահանել է «Անտեսանելին» կինոնկարը։ 2006 թվականին Նիդերլանդներում նկարահանել է «Սև գիրքը» կինոնկարը, որի գործողություններն ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին։ Ֆիլմը հսկայական հաջողություն է ունեցել Նիդերլանդներում և ստացել «Ոսկե հորթ» ազգային երեք բարձրագույն կինոմրցանակներ, այդ թվում` «լավագույն ֆիլմ» և «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

Մեծ հաջողություն է ունեցել նաև 2016 թվականին նկարահանված «Նա» կինոնկարը, որտեղ գլխավոր դերով հանդես է եկել Իզաբել Հյուպպերը։ Կինոնկարը բարձր է գնահատվել քննադատների կողմից[7] և ներկայացվել «Օսկար», Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների[8]։

Պաուլ Վերհուվենը ամուսնացած է և ունի երեք երեխա։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1968 Անտոն Ադրիան Մյուսերտի դիմանկարըPortret van Anton Adriaan Mussert
1969 ՖլորիսFloris
1971 Գործը գործ էWat zien ik
1973 Թուրքական հաճույքներTurks fruit
1975 Թեթևսոլիկ ԿիտինKeetje Tippel
1977 Նարնջագույն զինվորըSoldaat van Oranje
1983 Չորրորդ տղամարդըDe vierde man
1985 Միս և արյունFlesh+Blood
1987 Ռոբոտ ոստիկանըRoboCop
1990 Հիշել ամեն-ինչTotal Recall
1992 Հիմնական բնազդBasic Instinct
1995 Շոուգյոլզ (Շոու-աղջիկներ)Showgirls
1997 Աստղային դեսանտStarship Troopers
2000 ԱնտեսանելինHollow Man
2006 Սև գիրքըZwartboek
2012 ՀիմարացածըSteekspel
2016 ՆաElle

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Վերհուվեն» հոդվածին։