Քրիստոֆեր Լամբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոֆեր Լամբեր
ֆր.՝ Christophe Lambert
Christopher Lambert - 66ème Festival de Venise (Mostra).jpg
Հասակը185 սմ
Ծնվել էմարտի 29, 1957 (62 տարեկան)
ԾննդավայրԳրեյթ Նեք, Նյու Յորք, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Ֆլորան դասընթացներ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United States.svg ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ
Ակտիվ շրջան1979–այժմ
ԺանրերՄարտական,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի"Լեռնցին",
"Լեռնցին 2",
"Մահացու պայքար"
Ամուսին(ներ)Դայան Լեյն (1988-1994),
Ջերնիզ Հաֆթ (1999-2000),
Սոֆի Մարսո (2007-այժմ)
Համատեղ ապրող(ներ)Alba Parietti
Պարգևներ և մրցանակներ«Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար և Սեզար
IMDbID 0000483
Պաշտոնական կայք

Քրիստոֆ Գի Դենի Լամբեր (ֆրանսChristophe Guy Denis Lambert, ծնվ.՝ մարտի 29, 1957 թ.), առավել հայտնի որպես Քրիստոֆեր Լամբեր, Միացյալ Նահանգներում ծնված ֆրանսիացի դերասան, ով նկարահանվել է ամերիկյան, ֆրանսիական և եվրոպական արտադրության ֆիլմերում։ Նրա առավել հայտնի դերերից են Քոնոր Մաքլեոթը («Լեռնցին» ֆիլմապատումում), Ջոնը («Տարզանի լեգենդը» ֆիլմում) և Ռեյդենը («Մահացու պայքար» [Mortal Kombat] համակարգչային խաղի վրա հիմնված առաջին էկրանավորման մեջ)։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերը ծնվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում աշխատող ֆրանսիացի դիվանագետի ընտանիքում։ 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիայի Ժնև քաղաք, որտեղ Լամբերը մեծանում է, իսկ երբ լրանում է 16 տարեկանը, ընտանիքը վերադառնում է հայրենի Փարիզ։ Երբ Լամբերը 12 տարեկանում մասնակցում է դպրոցական հանդեսին, սկսում է հետաքրքրվել դերասանական արվեստով։ Սակայն ընտանիքի անդամները գտնում են, որ նրան ավելի ապահով գործ է անհրաժեշտ, ուստի տանեցիներին բավարարելու համար նա աշխատում է Լոնդոնի ֆոնդային բորսայում, բայց 6 ամիս անց թողնում է աշխատանքը՝ որպեսզի օգնի ընկերոջը՝ նորաբաց խանութն աշխատեցնելու փարիզում։ Բացի այդ, հոր պատգամով որոշում է ծառայել ֆրանսիական բանակում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերը ունի կարճատեսության խնդիրներ ու չի կարող լավ տեսնել առանց ակնոցի[1]։ Եվ քանի որ նա չի կարող ակնոցը փոխարինել կոնտակտային լինզաներով, երբեմն ֆիլմերում նա պարզապես ստիպված է լինում կատարել հնարքներ՝ փաստացիորեն լինելով կույր։ Եվ որպես արդյունք՝ նա հնարքների ժամանակ երբեմն վնասվածքներ է ձեռք բերում[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]