Իրինա Ալլեգրովա
Իրինա Ալլեգրովա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Իրինա Ալեքսանդրի Ալլեգրովա |
Ի ծնե անուն | Ирина Александровна Аллегрова |
Ծնվել է | հունվարի 20, 1952[1] (71 տարեկան) Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | փոփ, սինթիփոփ, փոփ ռոք, dance-rock? և ռուսական շանսոն |
Մասնագիտություն | Երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1969-2015 |
Լեյբլ | Warner Music Russia, Jeff Records?, Joint Recording Company? և Kvadro-Disk? |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Վլադիմիր Դուբովիցկի[2] |
Պարգևներ | |
Կայք | allegrovaofficial.ru |
![]() |
Իրինա Ալլեգրովա (ռուս.՝ Ири́на Алле́грова, հունվարի 20, 1952[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի և դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի (2010)[3][4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրինա Ալլեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում[5]՝ թատերական ռեժիսոր, դերասան և Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ[6] ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալլեգրովի ընտանիքում (1915-1994)[7]։ Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով (Ալլեգրով մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ)[8]։ Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան (1923-2012), օպերային դերասանուհի էր։ Կա տեսակետ, որ երգչուհու ազգանունը նույնպես եղել է Ալլեգրովա։
Կյանքի առաջին տարիները ապագա երգչուհին անցկացրել է Ռոստովում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Ծնողներն աշխատանքի են անցնում Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Իրենց հյուրընկալում էին Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գալինա Վիշնևսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։ Այդ ժամանակ Իրինան յոթ տարեկան էր. նա ավարտել էր հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները։ Երաժշտական դպրոց էր ընդունվել՝ ընդունելության քննությանը նվագելով Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նա անմիջապես ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը Ալլեգրովան նվագել է Սերգեյ Ռախմանինով «Երկրորդ համերգը»։
Երաժշտական դպրոցին զուգահեռ նա հաճախում էր բալետի խմբակ։ Մանկության տարիներին մասնակցում է Բաքվում տեղի ունեցած Անդրկովկասի ջազային փառատոնին՝ սկսելով երգչուհու իր կարիերան։
1969 թվականին Իրինա Ալլեգրովան ավարտում է դպրոցը, սակայն առողջական պատճառով բաց է թողնում Բաքվի երաժշտական ակադեմիայի ընդունելության քննությունները։ Էստրադային ձայնային տվյալների համար Իրինային հրավիրում են ձայնավորելու հնդկական ֆիլմեր։ Նույն թվականին նա մեկնում է Ռաշիդ Բեյբութովի թատրոնի հետ հյուրախաղերի։ 1970 թվականին աշխատանքի է անցնում Երևանի նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության ներքո։
1971 թվականին Իրինա Ալլեգրովան առաջին անգամ ամուսնանում է. սակայն հաջորդ տարի՝ դստեր՝ Լալայի ծնունդից հետո բաժանվում է։
Կարիերայի սկիզբ։ Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-1980-ական թվականներին Իրինա Ալլեգրովան հանդես է գալիս զանազան երաժշտական խմբերում, հյուրախաղերով ճամփորդում ԽՍՀՄ տարածքում։ 1975 թվականին փորձում է ընդունվել թատերական արվեստի ռուսական ինստիտուտը, բայց երրորդ փուլում ձախողվում է։ Սկսում է աշխատել՝ որպես անհատական դասատու և խմբակային երաժշտական ուսումնակարանում որպես կոնցերտմեյստեր։ 1976 թվականին ընդունվում է Լեոնիդ Ուտյոսովի նվագախումբ, ապա՝ Մոսկոնցերտին կից «Вдохновение» (Ներշնչանք) անսամբլում։ 25 տարեկանում մասնակցում է Տամբովի ֆիլհարմոնիայի «Молодые голоса» մրցույթին, որի կազմում դառնում է II համախորհրդային մրցույթի դափնեկիր՝ «Сочи-78» երգով։ 1979 թվականին անսամբլը կիսվում է երկու խմբի՝ «Факел» և «Круиз»: Ալլեգրովան աշխատանքի է անցնում դրանցից առաջինում և աշխատում դաշնակահար Իգոր Կրուտոյի հետ։
1982 թվականին Իրինա Ալլեգրովան չի աշխատում ինը ամիս և ցանկանում է լքել երգչուհու կարիերան։ Այդ ժամանակ նա զբաղվում էր սիրված առօրեական աշխատանքով՝ խմորեղենի ու հրուշակեղենի պատրաստելով։ Նույն թվականին նա մասնակցում է հյուրախաղերի՝ Մարգարիտա Տերեխովայի թատրոնում՝ Իգոր Տալկովի և Լյուդմիլա Սենչինայի հետ։ Արդյունքում Ալլեգրովան և Տալկովը մասնակցում են նաև Թեոդոր Դրայզերի երաժշտական-բանաստեղծական «Քերրիի քույրը» մյուզիքլին։ Վերջինիս երաժշտության հեղինակն էր Ռայմոնդ Պաուլսը։
1983-84 թվականներին Իրինա Ալլեգրովան աշխատում է ռեստորաններում ու հյուրանոցներում, ապա՝ ծանոթանում պրոդյուսեր Վլադիմիր Դուբրովիցկու հետ։
1985 թվականին Օսկար Ֆելցմանը երգչուհու համար գրում է «Голос ребёнка» երգը[9], որով նա պետք է ելույթ ունենար «Огни Москвы» անսամբլի «Песня года» մրցույթում։ Իրինան դառնում է սոլիստըը, իսկ Ֆելցմանը՝ անսամբլի գեղարվեստական ղեկավարը։
Իրինա Ալլեգրովան երգում էր բեք-վոկալում՝ երբեմն երգելով առանձին։ 1985 թվականին լույս է տեսնում առաջին ժողովածուն, որտեղ ձայնագրված էին նրա երեք երգեր («Песочные часы», «Я - любовь» և «Голос ребёнка»)։ Շուտով Օ. Ֆելցմանի առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ճանապարհորդությունների մեկնել։ Նրան փոխարինում է Դավիդ Թուխմանովը։ Առաջանում է «Электроклуб» ռոք խումբը, որի առաջին սոլիստներն են դառնում Իրինա Ալլեգրովան, Իգոր Տալկովտ և Ռայիսա Սաեդ-Շահը։ Խումբը կատարում է Թուխմանովի երգերը և «Песня-86» փառատոնին կատարում է «Старое зеркало» կոմպոզիցիայի դեբյուտը։ Ամենահայտնի երգն է դառնում «Чистые пруды» կատարումը։
1987 թվականի սկզբին խումբը մասնակցում է «Золотой камертон» մրցույթին՝ ներկայանալով «Три письма» երգով ու դառնալով դափնեկիր։ Դա պրոֆեսիոնալ բեմում առաջին հաջողությունն էր։ Լույս է տեսնում առաջին սկավառակը՝ 8 երգերով։ Այդ տարի Իրինան ձայնագրում է մի քանի երգեր այնպիսի գեղարվեստական ֆիլիմերի համար, ինչպիսիք են՝ «Время летать» (երգ՝ «Мальчик-облако») և «Следствие ведут знатоки» (ռոմանս «Напрасные слова», առաջին կատարող՝ Ալլեգրովա, ապա՝ Ալեքսանդր Մալինին)։ Տարեվերջին Տալկովը լքում է խումբը, փոխարենը միանում են Վիկտոր Սալտիկովը և այլ երգիչներ «Форум» խմբից։ Նոր խումբը հայտնի է դառնում որպես «Электроклуб-2»: Վերջինս Ժդանով քաղաքում կատարում է ռեկորդային ցուցանիշով համերգ՝ 17 000 հանդիսատես։ Խումբը մասնակցություն է ունենում Ալլա Պուգաչովայի «Встреча друзей» կամ «Фейерверк-1» հաղորդմանը։
1989 թվականին «Мелодия» ընկերությունում լույս է տեսնում «Электроклуб-2» խմբի երկրորդ սկավառակը՝ Դավիդ Տուխմանովի 9 երգերով։ Դրանցից 3-ը կատարում է Իրինա Ալլեգրովան։ Տարեվերջին երգչուհին մասնակցում է «Песня-89» փառատոնին՝ Игрушка երգով Ալլա Պուգաչովայի «Рождественские встречи» փառատոնին (երգ՝ «Синяя роза»)։ Համերգում կատարում է նաև Իգոր Նիկոլաևի մի քանի երգեր («Игрушка», «Мой ласковый и нежный зверь»)։
1990 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան ամուսնալուծվում է Վլադիմիր Դուբովիցկուց և լքում «Электроклуб-2»-ը։ Խումբը լքում է տնօրեն և ձայնային ռեժիսոր Լազար Անաստասիադին (մինչ այժմ աշխատում է Ալլեգրովայի հետ), ինչպես նաև՝ թմբկահարը[10]։ Մեկ տարի չանցած՝ Իրինա Ալլեգրովան այդ ժամանակի միակ՝ «Звуковой дорожки» հիթ-շքերթի կողմից հայտարավում է տարվա լավագույն երգչուհի։
Մեներգային կարիերա։ «Կրուտոյ» շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին երգչուհին թողարկում է իր երկրորդ հավաքածուն՝ «Угонщица»: Կրեմլի պալատում մեծ հաջողությամբ տեղի են ունենում «Императрица» համերգը[11], որի առաջին բաժինը դառնում է հիթային կատարում, իսկ երկրորդ բաժինը՝ նոր երգերի ծրագիր՝ «Императрица»[12], «Безответная любовь»[13], «Угонщица»[14] և այլն։ Այդ տարի երգչուհու դուստր Լալան նրան թոռ է պարգևում, ում անվանում են Իրինայի հոր՝ Ալեքսանդրի անունով[15]։ Էկրանավորվել է նաև սկանդալային երգ՝ «Войди в меня» տեսահոլովակը։ Դրա ռեժիսորն էր Տիգրան Քեոսայանը, ով հեղինակել էր նաև «Я тебя отвоюю»[16], «Транзит»[17], «Занавес» տեսահոլովակները։ Ստեղծագործական փորձի է վերածվում երգչուհու երեք սիրավեպերի տպագրումը՝ «Теорема любви», «Райский остров» և «Больше чем любовь»:
1996 թվականից սկսած Իրինա Ալլեգրովայի մոտ սկսում է երեքամյա համագործակցություն Իգոր Կրուտոյի հետ։ Հանդիսատեսին ներկայացվում է «Я тучи разведу руками» ծրագրի պրեմիերան, որը տեղի է ունենում «Ռոսիա» համերգասրահում՝ 6 օր տևողությամբ։ Համերգներին նվիրվել է համանուն սկավառակ։ Իրինա Ալլեգրովան փոխում է իր իմիջը՝ դառնալով փորձառու և էլեգանտ երգչուհի։ Նոր ծրագիրը և նոր կերպարը տարիներ անց կրկնվում են «Концерты на бис» անունով ծրագրի ժամանակ։ Հեռուստաեթերի հետ համատեղ հեռարձակվել է ֆիլմ-համերգ, որում ներառված էր Ալլեգրովայի և Կրուտոյի ինտերվյուն։ Շուտով տեղի են ունենում նոր համերգներ ու ձայնագրություններ՝ «Я тучи разведу руками» և «Ладони», նկարահանում «Старые песни о главном» ֆիլմում, որտեղ Իրինան կատարում է Օսկար Ֆելցմանի «Белый свет» երգը, մասնակցություն «Славянский базар» (Մոսկվա), «Голос Азии» (Ալմա-Աթա) և «Песня года» (Մոսկվա) փառատոներին։
Երգչուհին պարբերաբար մասնակցություն է ունենում Իգոր Կրուտոյի երեկոներին, ձայնագրում է երգեր Նյու Յորքի ստուդիայում՝ երկրորդ համատեղ ալբոմի համար («Незаконченный роман»)[18], ներկայացնում է Ռոսիա համերգասրահում նոր ծրագիր՝ 4 օր շարունակ, ԱՄՆ-ում նկարահանում է 2 տեսահոլովակ՝ «Не опоздай» և «Монолог», որտեղ գործընկերն է լինում Օլեգ Վիդովը։
1997 թվականին երգչուհին թողարկում է «Императрица» ալբոմը, որտեղ, սակայն, չեն լինում կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի երգերը։ Այս անունով էլ նա անցնում է մեներգի ու մենակատարման նոր փուլ։
1998 թվականի սկզբին Իրինա Ալլեգրովան և Իգոր Կրուտոյը ներկայացնում են նոր ծրագիր՝ «Незаконченный роман»[19], որը 4 բարձրանում էր «Ռոսիա» համերգասրահի բեմ։ Հատուկ այդ ծրագրի համար երգչուհին փոխում է իր իմիջը՝ վերածվելով կարճ կտրած սևահերի։ Համերգներին թողարկվում է համանուն ալբոմ։ Համերգների ժամանակ նկարահանվում է «Незаконченный роман» երաժշտական ֆիլմը։ Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքներում շարունակվում են հյուրախաղերը, ինչպես նաև երգչուհին մասնակցում է կոմպոզիտորի ստեղծագործական երեկոներին։ Նյու Յորքում նրանք հանդես են գալիս Madison Square Garden համերգասրահում։ Ալլեգրովան մասնակցում է նաև «Славянский базар», «Песня года» փառատոներին։
1999 թվականին Իրինա Ալլեգրովան մասնակցում է նոր ծրագրի՝ «Столик на двоих»[20]: Այս համերգներով ավարտվում է նրանց համագործակցությունը։ Իրինան որոշում է սեփական միջոցներով թողարկել նոր ալբոմը՝ «Театр…», որը բաղկացած էր 15 ստեղծագործություններից։ Երգչուհին ալբոմի թողարկումից օր առաջ ելույթ է ունենում «Муз-ТВ» հեռուստաալիքով, ապա տեղի է ունենում պրեզենտացիան՝ «Союз» երաժշտական խանութում։ Հաջորդ օրը տեղի է ունենում համերգ «Метелица» համալիրում։ Տասնամյա դադարից հետո Ալլեգրովան մասնակցում է Ալլա Պուգաչովայի ամանորյա հանդիպումներին, ինչպես նաև հաղթում է՝ «Овация», «Солистка года» անվանակարգում, մասնակցում «Песня года» փառատոնին։
Համերգներ Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրինա Ալլեգրովան համերգային ելույթներ է ունեցել նաև Երևանում։ 2010 թվականի մարտի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 21-ին՝ տեղի են ունեցել համերգներ Մարզահամերգային համալիրում[21]։
2015 թվականի մարտի 6-ին կայանալիք համերգը չի կայացել, տեղափոխվել է ապրիլի 6, քանի որ երգչուհին ուներ առողջական խնդիրներ[22]։ Երգչուհին Երևանում հոսպիտալացվել է[23]։ Համերգը տեղի ունեցավ երկու ամիս անց՝ մայիսի 23-ին[24]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված են Իրինա Ալլեգրովայի ընտանիքի անդամները[25]։
- Պապ հոր կողմից՝ Սարկիսով Գրիգոր Մինայի, հաշվապահ, Բաքու
- Տատ հոր կողմից՝ Սարկիսովա Մարիա Իվանի, տնային տնտեսուհի, 7 զավակների մայր, Բաքու
- Պապ մոր կողմից՝ Կալինին Միխայիլ Յակովի, կոշկակար, Տաշքենդ
- Տատ մոր կողմից՝ Կալինինա Աննա Յակովի, վարսավիր, Տաշքենդ
- Հայր՝ Ալլեգրով Ալեքսանդր Գրիգորի (15 ապրիլի 1915-24 մայիսի 1994), ռեժիսոր, դերասան, ՌԽՖՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
- Մայր՝ Սոսնովսկայա Սերաֆիմա Միխայլովնա (26 հոկտեմբերի 1923[26]-12 ապրիլի 2012[27]), դերասանուհի, երգչուհի
- Դուստր՝ Լալա Ալեգրովա (ծնվ. 1972)՝ էստրադային ռեժիսոր, ավարտել է Ռուսաստանի թատերական մշակույթի ակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Ալեքսեյ Գառնիզովի լսարանը)[28]
- Թոռ՝ Ալեքսանդր (ծնվ. 1995)[28]
Նախկին ամուսիններ[29]
- Լալայի հայր՝ Գևորգ Թաիրով (1971-1972), բասկետբոլիստ Բաքու քաղաքից[30][31]
- Վլադիմիր Բլեխեր (1976-1977), «Молодые голоса» անսամբլի գեղարվեստական ղեկավար[31][32]։ Հեղինակել է «Наводнение» երգը, որը Իրինա Ալլեգրովան կատարել է 30 տարի անց՝ "Песня года-2013" փառատոնին[33]։
- Վլադիմիր Դուբրովիցկի (1984/85-1990), պրոդյուսեր, երաժիշտ, Օսկար Ֆելցմանի «Огни Москвы» խմբում՝ բաս-կիթառահար, Դավիթ Թուխմանովի «Электроклуб» խմբի ղեկավար[30][31][32]
- Իգոր Կապուստա (1992-1999), պարող, ամուսնացել են գաղտնի՝ այլ անուններով, առանց ԶԱԳՍ-ի[30][31][34]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.eg.ru/showbusiness/9222/
- ↑ «Պատվավոր կոչումը շնորհվել է ՌԴ նախագահի 15.01.2010 № 67 հրամանով»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27
- ↑ «Аллегрова стала «народной артисткой»»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 2
- ↑ «AV Production Իրինա Ալլեգրովա»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին։ Վերցված է 2018-02-04
- ↑ «Красная звезда» 11 мая 1996 г.
- ↑ «Аллегрова Ирина / Стильное радио «Перец ФМ»»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 2
- ↑ «Биография И. Аллегровой на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-25-ին։ Վերցված է 2015-03-02
- ↑ Ирина Аллегрова, Голос ребенка (1985)
- ↑ Незабываемое интервью для Киргизского радио с Ириной Аллегровой в успешном 1989
- ↑ Ирина Аллегрова, Императрица (Звуковая Дорожка в Кремле, 1995)
- ↑ Ирина Аллегрова, Императрица (Концерт ко дню милиции, 1995)
- ↑ Ирина Аллегрова Безответная любовь, Санкт-Петербург (1995)
- ↑ Ирина Аллегрова Угонщица (1994)
- ↑ «Аллегрова стала бабушкой» - Газета «„МузОБОЗ“» № 32 от 13.10.1995
- ↑ Ирина Аллегрова, Я тебя отвоюю (1994)
- ↑ Ирина Аллегрова. Клип «Транзит»
- ↑ Игорь Крутой и Ирина Аллегрова - Незакочанный роман
- ↑ Ирина Аллегрова и Игорь Крутой, Незаконченный роман (1996)
- ↑ Ирина Аллегрова и Игорь Крутой "Столик на двоих"
- ↑ «Forpostart.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 17
- ↑ «Концерт Ирины Аллегровой в Ереване вновь откладывается»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 17
- ↑ Ирина Аллегрова госпитализирована в Ереване
- ↑ «Ցավոք՝ մարտին մենք ստիպված էինք համերգը տեղափոխել, ես էլ եմ մարդ, հիվանդացել էի. Կայացավ Իրինա Ալեգրովայի համերգը»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2015-05-24
- ↑ «Аллегрова Ирина Александровна, биография»։ Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 1-ին։ Վերցված է 2004 թ․ հուլիսի 1
- ↑ «Сосновская Серафима Михайловна՝ актриса, оперная певица»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին։ Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19
- ↑ У Ирины Аллегровой умерла мама
- ↑ 28,0 28,1 Краткая биография Аллегрова Лала (Allegrova Lala) | Режиссёры, продюсеры // Все Биографии
- ↑ Ирина Аллегрова: „Я меняю мужей, но не любовников!“ › Новости › Официальный сайт Ирины Аллегровой
- ↑ 30,0 30,1 30,2 Биография
- ↑ 31,0 31,1 31,2 31,3 Музыка KM.RU՝ Ирина Аллегрова: Лучше побывать замужем четыре раза, чем иметь при одном муже четырёх любовников(չաշխատող հղում)
- ↑ 32,0 32,1 «Блехер не удовлетворял Аллегрову»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 3
- ↑ Мужу Ирины Аллегровой грозит тюрьма
- ↑ Игорь Капуста: «Наш брак с Аллегровой разрушила её дочь!»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2017-12-06 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրինա Ալլեգրովա կատեգորիայում։ |
- Հունվարի 20 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Կոնտրալտոներ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայկական ծագմամբ ռուսներ
- Խորհրդային երգչուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով