Գալինա Վիշնևսկայա
| Գալինա Վիշնևսկայա ռուս.՝ Галина Павловна Вишневская | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25, 1926[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | դեկտեմբերի 11, 2012[2][3][4][…] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[5] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ռուսերեն |
| Կրոն | ուղղափառություն[6] |
| Կրթություն | Q16678507? (1944) և Մոսկվայի կոնսերվատորիա (1966) |
| Մասնագիտություն | դերասանուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, կենսագիր, օրագրի հեղինակ, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր, երգչուհի և երաժիշտ |
| Ամուսին | Մստիսլավ Ռոստրոպովիչ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Elena Rostropovich? |
Գալինա Պավլովնա Վիշնևսկայա (ի ծնե տրված ազգանունը՝ Իվանովա, հոկտեմբերի 25, 1926[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 11, 2012[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), ռուս օպերային երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1966)։ 1944 թվականից երգել է Լենինգրադի օպերետի թատրոնում, ապա 1952 թվականից 1974 թվականներին եղել է ԽՍՀՄ Մեծ թատրոնի մենակատար՝ այդ բեմում հանդես գալով ավելի քան 30 դերերգերում։

Խորհրդային Միության տարիներին հակադրվել է իշխանություններին, օգնություն ցույց տալով գրող Ալեքսանդր Սոլժենիցինին։ 1974 թվականին իր ամուսնու՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ միասին հարկադրված լքել է Խորհրդային Միությունը։ Երգել է աշխարհի խոշորագույն բեմերում (Քովենթ Գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Գրանդ օպերա, Լա Սկալա, Մյունխենյան օպերա և այլն), կատարումներ է ունեցել բացառիկ երաժիշտների հետ՝ Ռոստրոպովիչի, Հերբերտ ֆոն Կարայանի, Օտտո Կլեմպերերի, Նիկոլայ Գյաուրովի, Նիկոլայ Գեդոյի, Պլասիդո Դոմինգոյի, Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի և այլոց հետ։
1990-ական թվականների սկզբներին վերադարձել է Ռուսաստան, դարձել է Մոսկվայի կոնսերվատորիայի պատվարժան պրոֆեսոր։ 2002 թվականին Մոսկվայում բացել է Գալինա Վիշնևսկայայի Օպերային երգի կենտրոնը։ Գալինա Պավլովնա Վիշնևսկայան մահացել է Մոսկվայում 86 տարեկան հասակում 2012 թվականի դեկտեմբերի 11-ին։ Նա ամուսնացել է 3 անգամ։ Նրա առաջին ամուսինը՝ Գերոգ Վիշնևսկին, ծովագնաց էր։ Ամուսնալուծությունից հետո Գալինան պահպանեց նրա ազգանունը։ Նրա երկրորդ ամուսինը՝ ջութակահար, Լենինգրադի օպերա ընկերության տնօրեն Մարկ Ռուբինը[7], ծառայում էր նաև որպես Գալինա Վիշնևսկայայի մենեջեր։ Երկրորդ ամուսնությունից ծնվեց տղա, ով մահացավ 2 ամսական հասակում՝ նրանց ամուսնալուծությունից 10 տարի առաջ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Вишневская Галина Павловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118812157 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://life.ru/p/108376
- ↑ Garry Humphreys (2012 թ․ դեկտեմբերի 18). «Galina Vishnevskaya: Soprano whose voice entranced Britten and who fled the Soviet Union». The Independent. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Tully Potter (2012 թ․ դեկտեմբերի 11). «Galina Vishnevskaya obituary». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Վիշնևսկայա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 11 մահեր
- 2012 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- Խորհրդային դերասանուհիներ
- Խորհրդային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Կանայք Երկրորդ համաշխարհային պատերազմում
- Ռուս դերասանուհիներ
- Ռուս երգչուհիներ
- Ռուս սոպրանոներ
- Ռուս օպերային երգչուհիներ