Գրանդ օպերա
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | օպերայի թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Chaussée-d'Antin?[2] և Փարիզ |
Հիմնադրման ամսաթիվ | 1862 |
Անվանված է | Շարլ Գարնյե |
Ճարտարապետ | Շարլ Գարնյե |
Կայք | visites.opera-de-paris.com/?theatre=garnier |
Opéra Garnier Վիքիպահեստում |
Փարիզի օպերա (ֆր.՝ Opéra de Paris), կամ Գրանդ օպերա (Գրանդ օպերա[3]; ֆր.՝ Grand Opéra), ժամանակակից Ֆրանսիայում հայտնի է որպես Գառնիե օպերա (ֆր.՝ Opéra Garnier), թատրոն Փարիզում, աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը։
Պաշտոնական անվանումը՝ Երաժշտության և պարի ազգային ակադեմիա, ֆրանսիական պետական օպերային թատրոն Փարիզում։ Հիմնադրել են կոմպոզիտոր Ռ․ Կամբերը և բանաստեղծ Պ․ Պերենը։ Բացվել է 1671 թվականին, որպես «Երաժշտության թագավորական ակադեմիա»։ Հետագայում մի քանի անգամ անվանափոխվել է։ 1875 թվականին կառուցվել է 2130 տեղով նոր «Գրանդ-օպերայի» շենքը (ճարտարապետ՝ Շառլ Գառնիե, վերակառուցվել է 1936 թվականին) և կոչվել «Գրանդ օպերա»։ 17-18-րդ դարերում թատրոնի գործունեությունը կապված էր ազգային օպերայի երկու ժանրերի՝ քնարական ողբերգության և օպերա-բալետի հետ։ Բեմադրվել են Ժ․ Բ․ Լյուլլիի (1672-1687 թվականներին գլխավորել է թատրոնը), Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ք․ Վ․ Գլյուկի օպերաները, 18-19-րդ դարերում՝ Ֆ․ Ժ․ Գոսեկի, Ա․ Է․ Մ․ Գրետրիի, Ժ․ Ֆ․ Լեսյուերի և այլոց ստեղծագործությունները։ 19-րդ դարի 20-ական թվականների վերջին այստեղ սաղմնավորվում է մեծ օպերա կոչվող նոր ժանրը։ Բեմադրվել են Ռոսինիի «Վիլհելմ Տելլը» (1829 թ.), Մեյերբերի «Հուգենոտները» (1836 թ.) և այլ օպերաներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին բեմադրվել են Շ․ Գունոյի, Լ․ Դելիբի, Կ․ Սեն-Սանսի, Ժ․ Մասնեի, 20-րդ դարում՝ Ռ․ Շտրաուսի, Ի․ Ստրավինսկու, Մ․ Ռավելի, Դ․Միյոյի, Ա․ Բերգի, Ս․ Պրոկոֆևի և այլոց երկերը։
Թատրոնի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսամուտքի աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախասրահի գլխավոր աստիճանները հայտնի են իրենց գեղեցկությամբ: Աստիճանները, որ կառուցված են տարբեր գույների մարմարով, հետաքրքիր լուծում են ստանում միջնամասում` բաժանվելով երկու ուղղությունների: Հանդիսամուտքի աստիճանները ևս հիշեցնում են հանդիսասրահ հատկապես այն ժամանակ, երբ հասարակության ընտրյալները, կրինոլին (բարակ օղակապերով լայն շրշազգեստ) հագած, նուրբ սեթևեթելով բարձրանում կամ իջնում են աստիճաններով: Չորս մասերի բաժանված առաստաղը պարունակում է տարբեր երաժշտական ալեգորիաներ:
Աստիճանների ստորին մասում տեղադրված են երկու բրոնզե լամպեր (ֆր. torchère от torche — ջահեր), որոնք ունեն հրաշալի լուծում. կանացի պատկերաքանդակներ են` ձեռքերում լույսի փնջեր պահած:
Գրադարան-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարան-թանգարանի հավաքածուները, որոնք պատկանում են Ֆրանսիայի ազգային գրադարանին, պահպանում են Օպերայի երեքդարյա պատմությունը: Տարվա ընթացքում թանգարանի սրահներում ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ են կազմակերպվում, բացի նկարներից, լուսանկարներից ու տարբեր դեկորացիաներով պատրաստված շենքի մակետներից, ամեն տարի թարմացվում են նաև թեմատիկ պատկերները, ցուցադրելով թատերական ներկայացումներից որոշ հատվածներ: Գրադարան-թանգարանը գտնվում է կայսրական ռոտունդայում (գմբեթավոր շենք)` հիմնական ճակատամասի արևմտյան հատվածում, որը սկզբնապես նախատեսված էր որպես կայսերական տարածք: Կայսրության անկումից հետո շինարարական աշխատանքներն այդպես էլ չեն ավարտվել, մինչև հիմա դուք կարող եք տեսնել 1870 թվականից այստեղ բերված քարակույտեր:
Թատերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճեմասրահը, որտեղ հանդիսատեսը կարող է զբոսնել ընդմիջումների ժամանակ, ընդարձակ է և շքեղ զարդարված: Նախասրահի առջևի պատը ոսկե ֆոնի վրա, գեղեցիկ խճանկարներով է զարդարված, որտեղից էլ բացվում է աստիճանների շքեղ տեսարանը: Հայելիների և պատուհանների գեղեցիկ դասավորությունը ճեմասրահը կարծես թե դարձնում են ավելի շքեղ և ընդարձակ: Ճեմասրահին մի ուրույն շուք է հաղորդում Հայելային շքեղ սալոնը, մաքուր ու պայծառ ռոտոնդան, պատերին պատկերված խմիչքներ (թեյ, սուրճ, նարինջի հյութ, շամպայն ...), ինչպես նաև դրվագներ ձկնորսությունից և որսորդությունից:
Թատրոնի դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր և ոսկեգույն համադրությամբ, իտալական ոճով հանդիսադահլիճը ունի պայտաձև լուծում, իսկ ամենաբարձրում շողշողում է հսկա բյուրեղապակե ջահը: Դահլիճն ունի 1900 հանդիսատեսի աթոռ, որոնք պատված են կարմիր թավիշով: Շքեղ վարագույրը կարված է կարմիր և ոսկեգույն համադրությամբ գործվածքով, զարդափնջերով և ժապավեններով:
Հարավային Հիմնական ճակատը վերականգնելուց հետո, 2000 թվական | Օպերայի վերին ճակատի ոսկեգույն հատված | Իտալական ոճով կառուցված դահլիճ |
Փարիզյան օպերայի պլաֆոն (նկարազարդ կամ քանդակազարդ առաստաղ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանդ օպերայի առաստաղը նկարազարդվել է 1964 թվականին Մարկ Շագալի կողմից: 77-ամյա Շագալը նկարելու պատվերն ստացելլ է 1963 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարար Անդրե Մալրոյից: Բազմաթիվ տարաձայնություններ եղան այս առիթով, քանի որ Ֆրանսիայի ազգային հուշարձանի վրա պեք է աշխատեր օտարազգի, ոչ դասական ոճի մեջ աշխատող վարպետը: Միայն նախագծի վրա Շագալն աշխատեց շուրջ մեկ տարի: Աշխատանքն արվում էր սրահի առաստաղի վրա, ավելի քան 21 մետր բարձրությունում: Արդյունքում օգտագործվեց 200 կիլոգրամ ներկ, 220 քառակուսի մետր կտավ:
Արվեստագետն առաստաղը բաժանել է հինգ գունավոր հատվածների` սպիտակ, կապույտ, դեղին, կարմիր և կանաչ: Շագալի ստեղծագործության գործող կերպարները երաժիշտներ են, պարողներ, սիրահարներ, հրեշտակներ և կենդանիներ: Հինգ հատվածներից յուրաքանչյուրը պարունակում էր մեկ կամ երկու դասական օպերայի կամ բալետի սյուժետ.
- Սպիտակ հատված — «Պելեաս և Մելիսանդե», կոմպոզիտոր` Կլոդ Դեբյուսի
- Կապույտ հատված — «Բորիս Գոդունով», կոմպոզիտոր` Մոդեստ Մուսորգսկի; «Կախարդական սրինգ», կոմպոզիտոր` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Դեղին հատված— «Կարապի լիճը», Պյոտր Իլյիչ Չայկովսկի; «Ժիզել», Ադոլֆ Ադան
- Կարմիր հատված — «Հրեղեն թռչուն», կոմպոզիտոր` Իգոր Ստրավինսկի; «Դաֆնիսը և Խլոյան (բալետ)», կոմպոզիտոր` Մորիս Ռավել
- Կանաչ հատված — «Ռոմեո և Ջուլիետ», կոմպոզիտոր` Էկտոր Բեռլիոզ; «Տրիստան և Իզոլդա (օպերա)», կոմպոզիտոր` Ռիխարդ Վագներ:
Պլաֆոնի կենտրոնում, ջահի շուրջը պատկերված են Բիզեի Կարմեն օպերայի հերպարներից, Բեթհովենի, Ջուզեպպե Վերդիի և Վ. Գլյուկի օպերաների կերպարներ: Առաստաղը արդարում են նաև ճարտարապետական հուշարձանները `Արք դե Տիգամյե, Էյֆելյան աշտարակը, Բուրբոն պալատը եւ Օպերա Գառնին: Առաքյալը հանդիսավոր կերպով ներկայացվեց հանդիսատեսին 1964 թ. Սեպտեմբերի 23-ին: Բացմանը ներկա էին ավելի քան 2000 մարդ:
Ստորգետնյա հարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաստոն Լեռուի հայտնի «Օպերայի ուրվականը» վեպը պատմում է ստորգետնյա լճի մասին: Իրականում օպերայի նկուղային հարկում կառուցված է ջրավազան, որում պահվող ջուրն ունի երկակի նշանակություն. այն պահպանում է հիմքի ամրությունը, սակայն հանկարծակի հրդեհի դեպքում հարմար է օգտագործել կրակը մարելու նպատակով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ 2,0 2,1 archINFORM — 1994.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝bell
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 201)։ ![]() |