Շառլ Գարնիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Գարնիե
ֆր.՝ Charles Garnier
Tournachon, Gaspard-Félix - Charles Garnier (1825-1898) (Zeno Fotografie).jpg
Ի ծնեֆր.՝ Jean Louis Charles Garnier
Ծնվել էնոյեմբերի 6, 1825(1825-11-06)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 3, 1898(1898-08-03)[1][2][4][5][6][7][8] (72 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Ուշագրավ աշխատանքներԳրանդ-Օպերա
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Հռոմեական մրցանակ, Թագավորական ոսկե մեդալ և Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա
Charles Garnier Վիքիպահեստում

Շառլ Գարնիե (ֆր.՝ Jean-Louis-Charles Garnier, նոյեմբերի 6, 1825(1825-11-06)[1][2][3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 3, 1898(1898-08-03)[1][2][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա), էկլեկտիկայի դարաշրջանի ֆրանսիացի ճարտարապետ, արվեստի պատմաբան, բոզ-ար ոճի գաղափարախոս:

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Փարիզում` Մուֆտար փողոցում (ֆր.՝ rue Mouffetard): Նրա հայրը եղել է դարբին Սեն Կալեից (Saint-Calais), ունեցել է սեփական ձեռնարկություն, ուր վարձով ձիակառքեր է տրամադրել: 1824 թվականին ամուսնացել է կայսրական բանակի սպայի դուստր Ֆելիպսի Կոլլի հետ (Félicie Colle):

1838 թվականին Գարնիեն սովորել է Ռասինի փողոցում գտնվող նկարչության դպրոցում: 1840 թվականից աշխատել է Լավեյլի վարպետանոցում, որը պարտքերի պատճառով շուտով փակվում է: Ավելի ուշ Գարնիեն ուսանում է Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի արվեստանոցում, իսկ 1842 թվականին ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, ուր 1848 թվականին արժանանում է Հռոմեական մրցանակի գրան պրիի: Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Արվեստների և արհեստների համադրման նախագիծը պատկերասրահային-ցուցահանդեսային նախագծերում»: Հունվարի 17-ից մինչև 1849 թվականի դեկտեմբերի 31-ը սովորել է Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, այնուհետև երկար ժամանակ ճամփորդել է Հունաստանում:

Փարիզ վերադառնալուց հետո Գարնիեն նախագծել է մի քանի ոչ մեծ ծրագրեր, որոնք կառուցվել են կարճ ժամանակում: 1854 թվականին նշանակվել է Սեն Ժակ աշտարակի վերականգնողական աշխատանքների հսկիչ: 1860 թվականին ստացել է փարիզյան երկու շրջանների ճարտարապետի պաշտոն: Գարնիեն քիչ հայտնի է եղել մինչև 1861 թվականը, երբ հաղթել է Փարիզի օպերայի նոր շենքի նախագծի համար հայտարարված մրցույթում: Գարնիեի` Երկրորդ կայսրության ոճով և հին հռոմեական ճարտարապետության տարրերի միաձուլումով արված նախագիծը 171 աշխատանքների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը` հնարավորություն ստանալով մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին: Գարնիեի նախագիծը հաղթել է երկրորդ փուլում. 1861 թվականի մայիսին 35-ամյա ճարտարապետը ձեռնամուխ է եղել Գրանդ օպերայի կառուցմանը: Շենքի կառուցմանը տրամադրված հսկայական միջոցների շնորհիվ` Գարնիեն հնարավորություն է ստացել շենքի առանձին մասերի համար օգտագործել հազվագյուտ և թանկարժեք նյութեր:

1864 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով: 1867 թվականին Գարնիեն ընտրվել է Անգլիական ճարտարապետների թագավորական ինստիտուտի թղթակից-անդամ: Գրանդ օպերայի կառուցման ավարտից հետո Շառլ Գարնիեն դարձել է ճարտարապետության ականավոր դասախոս, պետական հանձնաժողովների անդամ: 1874 թվականին ընտրվել է Փարիզի գեղարվեստի ակադեմիայի անդամ:

Մահացել է 1898 թվականին, թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնիեն ճարտարապետության ու հնագիտության թեմաներով բազմաթիվ հոդվածներ է գրել, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում: «Էգինա կղզու տաճարի մասին բացատրական թերթիկ» հոդվածը, ինչպես նաև «Տրակտատ թատրոնի մասին» գիրքը ամբողջությամբ նվիրված են թատրոնների կառուցմանը: «Փարիզյան նոր օպերան» ներկայացնում է ճարտարապետի գլխավոր նախագծի ստեղծման ու կառուցման պատմությունը:

Իրականցված հիմնական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազինո Մոնթե Կառլոյում

Փարիզում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարնիե օպերա կամ Գրանդ օպերա
  • Մարինյի թատրոն (Marigny)
  • Գրահրատարակիչների ակումբ, Սեն Ժերմեն բուլվար 117
  • Մասնավոր առանձնատուն Դոկտոր Լանսելոյի փողոցում (Docteur-Lancereaux): Ստացել է «Օպերա-տուն» անվանումը:
  • Կոմպոզիտոր Ժորժ Բիզեի տապանաքարը Պեր Լաշեզ գերեզմանոցում
  • Ժակ Օֆենբախի տապանաքարը Մոնմարտրի գերեզմանոցում (1880)
  • «Բերտիե» ատելիե համանուն փողոցում: Այդտեղ են ստեղծվել դեկորացիաներ օպերայի համար, պահվում են թատերական կոստյումներ: Ճարտարապետի իրականացրած վերջին նախագիծն է եղել:

Գավառներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայում, Բորդիգերա քաղաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարասանտա եկեղեցի
  • Կոմունալ դպրոց, հետագայում` քաղաքապետարան
  • Վիլլա Bischoffsheim
  • Վիլլա Գարնիե (1872)
  • Վիլլա Studio

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]