Անդրե Մալրո
Մալրո Անդրե (նոյեմբերի 3, 1901[2][3][4][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[1] - նոյեմբերի 23, 1976[2][3][4][…], Կրեթեյ[5][6][1]), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Փարիզի կենդանի արևելյան լեզուների ազգային ուսումնարանում։ Մալրոի ուղևորությունները Հարավ-Արևելյան Ասիա (1923-1927), որտեղ նա ծանոթացավ չին հեղափոխականների հետ, նրան մտորել տվեցին 20-րդ դարի արևմտյան քաղաքակրթության ճգնաժամի մասին («Արևմուտքի գայթակղությունը», 1926 թվական, «Եվրոպական երիտասարդությանը», 1927 և նյութ՝ առաջին վեպերի («Նվաճողները», 1928, «Թագավորական ճանապարհ», 1930, «Մարդկության գոյության պայմանները», 1933) համար։
Մալրոն 1930-ական թվականներին մասնակցել է ֆաշիզմի դեմ ուղղված միջազգային շարժմանը՝ ի պաշտպանություն մշակույթի, սակայն չի բաժանել ոչ մարքսիզմի, ոչ էլ կոմունիստների գաղափարախոսությունը, որոնց հետ համագործակցում էր։ 1935 թվականին հրատարակել է հիտլերյան զնդաններում տառապողներին նվիրված «Արհամարհանքի տարիներ» վիպակը։ Իսպանիայում ազգային-հեղափոխական պատերազմի (1936-1939) ժամանակ եղել է հանրապետությանը պաշտպանող օտարերկրացի կամավոր օդաչուների էսկադրիլիայի հրամանատար (պատերազմի առաջին տարին պատկերված է «Հույս» (1937) գործում)։ 1943 թվականին Ֆրանսիայում ներգրավվել է դիմադրության շարժման մեջ, գլխավորել պարտիզանական միավորում, որը շուտով վերածվել է բանակային բրիգադի։ Դեռևս 30-ական թթ. վերջերից նկատվել է, որ Մալրոն սկսել է հեռանալ հեղափոխական հումանիզմից («Ալտենբուրգի ընկուզենիները», 1943). այդ պրոցեսն իր վերջնակետին է հասել 1948-ին՝ «Կոչ մտավորականներին» ճառով, որը մշակույթի մեջ «սառը պատերազմի» մանիֆեստ էր։ 1959-1969 թվականներին Մալրոն եղել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։ Որպես գրող այլևս հանդես չի եկել, բայց տպագրել է արվեստի, փիլիսոփայության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ («Լռության ձայները», 1953 և այլն), ինչպես նաև հուշագրություններ («Հակամեմուարներ», 1967, «Կաղնին այն ծառն է, որ կարում են...», 1971)։
Մալրոն XX դ. ֆրանսիական գրականության ճանաչված վարպետներից է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Fichier des personnes décédées mirror
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 http://debatenotes.pbworks.com/w/page/40342547/Andre%20Malraux
- 1 2 http://fondationandremalraux.com/en/andre-malraux-a-man-in-the-culture-of-his-time/
- ↑ TracesOfWar
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
- ↑ https://www.babelio.com/prix/7/Interallie
- ↑ Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
- ↑ Les "douze meilleurs romans français du demi-siècle" (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1950. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 163)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մալրո» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մալրո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1976 մահեր
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Գեղագետներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Քաղցկեղից մահացածներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիացի օդաչուներ
- Ֆրանսիացի քննադատներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ