Պելեաս և Մելիսանդե (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Պելեաս և Մելիզանդե» (фр. Pelléas et Mélisande), ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի միակ ավարտուն օպերա հինգ գործողությամբ (13 տեսարանով): Գրվել է ըստ Մորիս Մետերլինկի համանուն պիեսի տեքստի, որը լույս էր տեսել 1892 թվականին և բեմադրվել էր 1893 թվականի մայիսին Բուֆ Փարիզիեն թատրոնի բեմի վրա: Ինքը կոմպոզիտորը բնութագրել է իր ստեղծագործությունը որպես լիրիկական դրամա: Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1902 թվականի ապրիլի 30-ին Փարիզի Օպերա-Կոմիկ թատրոնում:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մի քանի տարի առաջ նախքան Մետերլինկի պիեսին ծանոթանալը Դեբյուսին ցանկություն էր հայտնում օպերա գրել մի լիբրետոյի վրա, որտեղ ամեն ինչ ասվում է «միայն կիսով չափ», գործողությունների տեղն ու ժամանակը անորոշ են, իսկ գործող անձինք ոչ այնքան բանավիճում են իրար հետ, որքան «խորհում-վերապրում են սեփական կյանքն ու ճակատագիրը» [1].

Դեբյուսին աշխատել է օպերայի վրա շուրջ տաս տարի (1892 առ 1902 թվականներ): Արդեն օպերայի բեմադրությունից հետո կոմպոզիտորը գրում էր, որ վաղուց չէր ցանկանում թատրոնի համար երաժշտություն ստեղծել, սակայն այն ձևը, որի մեջ նա ուզում էր պարփակել երաժշտությունը, այնքան անսովոր էր, որ մի քանի փորձից հետո նա հրաժարվել է այդ ցանկությունից:

Վիքիքաղվածք
««Պելեաս» դրաման, որը չնայած իր անուրջախիտ մթնոլորտին, իր մեջ ավելի շատ մարդկայնություն է պարունակում, քան այսպես կոչված «կյանքի փաստաթղթերը», ներկայացավ ինձ հիանալի համապատասխան այն բանին, ինչ ես ցանկանում էի անել: Այն օժտված է արտահայտիչ լեզվով, որի ընկալումը կարող էր իր շարունակությունը գտնել երաժշտության և նվագախմբային զգեստի մեջ:»

1893 թվականի հուլիսին կոմպոզիտորը, օգտվելով գրող Անրի դը Ռենիեյի օժանդակությունից, խնդրում է Մետերլինկին թույլատրել օգտագործել «Պելեասը» որպես օպերային լիբրետոյի հիմք և ստանում է հեղինակի համաձայնությունը:[2]: Դեբյուսին սկսում է օպերայի վրա աշխատանքը 1893 թվականի օգոստոսին: 1895 թ. օգոստոսի 17-ին օպերայի երաժշտության սևագիր տարբերակը ավարտված էր (առաջին խմբագրում)[2].

1901 թվականին օպերան ընդունվում է բեմադրության Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնի կողմից: Օպերայի առաջնախաղը կայանում է 1902 թ. ապրիլի 30-ին:

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավաստիներ (արական երգչախումբ), սպասուհիներ, երեք մուրացկան (համր դեր)

Նվագախմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պարտիտուրի՝ օպերայի կատարման համար անհրաժեշտ են հետևյալ երաժշտական գործիքները.

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի գործողության ժամանակը՝ վաղ միջնադար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Акопян Л. О, ISBN 978-5-89816-092-0։
  2. 2,0 2,1 Кремлёв Ю. А։