Ալեքսանդր Ալլեգրով
Ալեքսանդր Ալլեգրով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1915 |
Ծննդավայր | Արմավիր, Ռուսաստան |
Մահացել է | մայիսի 24, 1994 (79 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և կրկեսի արտիստ |
Ամուսին(ներ) | Serafima Sosnovskaya? |
Երեխա(ներ) | Իրինա Ալլեգրովա |
Պարգևներ և մրցանակներ | ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ |
Ալեքսանդր Գրիգորի Ալլեգրով (իսկական ազգանունը՝ Սարկիսով, ռուս.՝ Александр Аллегров, ապրիլի 15, 1915, Արմավիր, Ռուսաստան - մայիսի 24, 1994, Մոսկվա, Ռուսաստան), օպերետի և կրկեսի խորհրդային դերասան: Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ (1959) վաստակավոր արտիստ: Երգչուհի Իրինա Ալլեգրովայի հայրը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Ալլեգրովը ծնվել է 1915 թվականի ապրիլի 15-ին Արմավիրում (Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդարի երկրամաս): Հայրը եղել է հաշվապահ-աուդիտոր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ալեքսանդրը եղել է ընտանիքի իններորդ երեխան: Տասներկու տարեկան հասակում փախել է տանից, աշխատել շրջիկ կրկեսում, բայց նրան գտել ու տուն են վերադարձրել: Տանից վերջնականապես հեռացել է տասնյոթ տարեկան հասակում:
Մասնագիտական գործունեությունն սկսել է Բաքվի օպերետային թատրոնում: 1943 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում[1]: 1946 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, աշխատել երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Սերաֆիմա Սոսնովսկայային: 1961 թվականին թողել է թատրոնը,ընտանիքի հետ տեղափոխվել և աշխատանքի անցել Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում: 1976 թվականին, թողնելով Բաքվի թատրոնը, ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[2][3]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1994 թվականի մայիսի 24-ին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, 1959
- Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սուզանավ T-9»՝ Վասիա Բենկո, նավաստի, 1943
- «Ես կպարեմ»՝ պարուսույց, 1962
- «Մարդն ու շղթաները» (կարճամետրաժ), դրվագներում, 1964
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Аллегров Александр Григорьевич
- ↑ «Аллегров Александр Григорьевич - артист театра музкомедии — OurBaku»։ www.ourbaku.com (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ «Александр Аллегров (Alexander Allegroff, Саркисов) - биография - советские актёры - Кино-Театр.РУ»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2017-02-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Ալլեգրովը կնոջ և դստեր՝ Իրինայի հետ |