Թեոդոր Դրայզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Թեոդոր Դրայզեր
անգլ.՝ Theodore Dreiser
Theodore Dreiser.jpg
Ծնվել է օգոստոսի 27, 1871({{padleft:1871|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Տերրե Հոտ, Վիգո շրջան, Ինդիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][7]
Վախճանվել է դեկտեմբերի 28, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][7][2][3][4][5][6] (74 տարեկանում)
Վախճանի վայր Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][7]
Մասնագիտություն գրող, լրագրող, վիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր և սցենարիստ
Լեզու անգլերեն[8]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գրական ուղղություններ նատուրալիզմ
Թեոդոր Դրայզեր Վիքիքաղվածքում
Theodore Dreiser Վիքիպահեստում

Թեոդոր Դրայզեր (անգլ.՝ Theodore Herman Albert Dreiser; օգոստոսի 27, 1871({{padleft:1871|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2][3][4][5][6], Տերրե Հոտ, Վիգո շրջան, Ինդիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][7] - դեկտեմբերի 28, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][7][2][3][4][5][6], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][7]), ամերիկացի գրող, հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերն ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է։

Դրայզերի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում նաև հայերեն[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Դրայզերը ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Իր մանկությունից մեծանուն գրողը հետագայում տխուր հուշեր է պատմում, քանի որ դեռ մանկուց զգացել է քաղցը, անապահով կյանքի դառնությունները, որը ստիպել է աշխատանք որոնել։ Պատանի Դրայզերը եղել է լրագրավաճառ, սևագործ բանվոր, սպիտակեղենը լվացքատուն տանող, ճաշարանի հավաքարար և այլն։ Բոլոր տեղերից նրան հեռացրել են, և երիտասարդը ստիպված է եղել նորից ու նորից ձեռնարկատերերի դռները ծեծել։

Դրայզերը կանոնավոր կրթություն չի ստացել։ Սկզբնական կրթությունն ստացել է կաթոլիկ դպրոցում, որը անվանի գրողը համարում էր իզուր վատնված ժամանակ։ 1888 թվականին ընդունվել է Բլումինգտոնի համալսարան, որտեղ սովորել է մեկ տարի։ Այդտեղ էլ սկիզբ է առել նրա բուռն հետաքրքրությունը դեպի գրականությունը։ Համալսարանում նա առաջին անգամ ծանոթացել ու ոգեշնչվել է Լև Տոլստոյի գրվածքներով և մտադրվել է դառնալ Տոլստոյի նման հռչակավոր գրող, գրել այնպես, որ ամբողջ աշխարհը լսի։

1892 թվականից սկսում է աշխատել «Չիկագո դեյլի գլոբ» թերթում որպես լրագրող։ Այնուհետև աշխատակցում է տարբեր թերթերի և զանազանան ամսագրերի, վարում է տարբեր պաշտոններ՝ լրաբեր, ակնարկագիր, խմբագիր, բաժնի վարիչ։ Այդ ընթացքում նա ավելի լավ է ծանոթանում գրական, քաղաքական գործիչների, տարբեր խավերի և բնագավառների մարդկանց հետ։ Սակայն մոտիկից ծանոթանալով լրագրողական աշխարհին, հասկանալով իրական ճշմարտության և լրագրի ճշմարտության տարբերությունը, հաճախակի ընդհարումներ է ունենում պետերի և պաշտոնատար այլ անձանց հետ, որը իր էությանը չէր համապատասխանում։ Շուտով նա անցնում է գեղարվեստական ակնարկի և պատմվածքի ժանրին[10]։

Դրայզերի տաղանդի փայլը միանգամից շողաց իր առաջին վեպում՝ «Քույր Քերրի»-ում (1900), որը մեծ համբավ ստեղծեց նրա անվան շուրջ։ Այդ նոր վեպը բերում էր յուրահատուկ ռեալիստական ոճ, դրա հետ մեկ տեղ՝ նուրբ մոտիվացիա։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր Քերրի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քույր Քերրի

«Քույր Քերրի» (1900, Sister Carrie) վեպը 20-րդ դարի ամերիկյան ռեալիզմի առաջին լուրջ գործերից է։ Գլխավոր հերոսուհին Քարոլին Միբերն է։ Քարոլինան կամ Քերին՝ ինչպես նրան այլ կերպ կոչում են, մաքուր հոգով ու զգացմունքներով լի, կենսական փորձից զուրկ, պատրանքներով հրապուրված տասնությամյա աղջիկը, թողնելով օրվա ապրուստով ապրող ծնողներին, հեռանում է Չիկագո։ Վեպի առաջին մասում Դրայզերը գրում է․

Aquote1.png Երբ տասնութամյա աղջիկը թողնում է հայրական տունը, ապա կա՛մ լավ ձեռքերի մեջ է ընկնում և այդ դեպքում դառնում է լավը, կա՛մ արագ յուրացնում է մայրաքաղաքի բարոյական հայացքները և դառնում վատը։ Aquote2.png

Վեպի առանցքային թեման հանդիսանում է գլխավոր հերոսուհու կյանքի պատմությունը, նրա սոցիալական կենսագրությունը։

Ջեննի Գերհարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ջեննի Գերհարդ

«Ջեննի Գերհարդ» (1911, Jennie Gerhardt) վեպը, որը Դրայզերի երկրորդ վեպն է, լույս է տեսել 1911 թվականին։ Բովանդակության և գեղարվեստական կառուցվածքի տեսանկյունից որոշ նմանություններ կան այս և նախորդ վեպի միջև։ Այս վեպում սյուժետային հիմնական գիծը աշխատավոր ընտանիքից դուրս եկած աղջկա տառապանքների պատմությունն է։ Վեպի բուն նպատակը բուրժուական այլասերված աշխարհի քննադատությունն է։ Դրայզերը վեպի հետագա հրատարակություններից մեկի վերջաբանում հայտնել է, որ իր նպատակն է եղել պատկերել «խլացուցիչ կերպով աղմկող աշխարհի ոլորապտույտն ընկած չունևոր ընտանիքի աղջկան, այն աշխարհի, որը կոչում են քաղաքակիրթ, այն աշխարհի, որը ծարավի է զվարճությունների ու հարստության»։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Драйзер Теодор // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. http://data.bnf.fr/ark:/12148/cb120266348
  9. Երկերի ժողովածու | 10 հ. | Թ. Դրայզեր | Առաջաբ. և խմբ.՝ Դ. Եսայան. - Երևան | Հայաստան, 1966. - 10 հ.։
  10. Թեոդոր Դրայզեր - Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր առաջին, Քույր Քերրի, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]