Ստոիկը (վեպ)
Ստոիկը անգլ.՝ The Stoic | |
---|---|
Հեղինակ | Թեոդոր Դրայզեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Շարք | Ցանկության եռերգություն |
Նախորդ | Տիտանը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | 1947 |
Ստոիկը (անգլ.՝ The Stoic), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպը՝ կազմված 1947 թվականին։ Հեղինակի Ցանկության եռերգություն[1] վիպաշարի վերջին՝ ավարտուն վեպը։ Վեպը Չարլզ Յորքսի կյանքի մասին է, որտեղ նկարագրվում է այդ գործարարի կյանքի վերջին տարիները։ Վեպն անավարտ է մնացել և լույս է տեսել միայն հեղինակի մահից հետո[2]։
Դրայզերը 1914 թվականին Տիտանը վեպի լույս տեսնելուց հետո երկար ժամանակ դադար տվեց երրորդ մասն ստեղծել և վերսկսեց ստեղծագործել 1922 թվականին։ 1926 թվականին նա գնում է Լոնդոն՝ ֆինանսիստ Չարլզ Յորքսի մասին տեղեկություններ հավաքելու։ 1932 թվականին Դրայզերը ինտենսիվորեն աշխատում է վեպի վրա՝ գրելովստեղծագործության մոտ 2/3 մասը, բայց արդյունքում ավարտեց այն 1945 թվականին՝ իր մահից մի քանի օր առաջ։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյում հաջողության չհասնելուց հետո, երբ մրցակիցները թույլ չտվեցին նրան երկարաձգել տրանսպորտային կոնցեսիաները, Կաուպերվուդը գործունեություն շարունակում է Լոնդոնում՝ որոշելով զբաղվել մետրոպոլիտենի գծակայանների կառուցմամբ։ Կաուպերվուդին հաջողվում է ստանալ լորդ Սթեյնի օգնությունը, ով լայն կապեր ուներ Անգլիայում։
Բերենիս Ֆլեմինգը համաձայնում է դառնալ Կաուպերվուդի սիրուհին։ Կաուպերվուդը նաև սիրային կապեր է հաստատում իր 20-ամյա բարեկամուհու՝ Լորն Մերիսի հետ (նրա նախատիպը Յորքսի բարեկամուհի Էթել Յորքսն է)[3], որը չի հանգեցնում Բերենիսի հետ կապերի խզմանը։ Բայց Բերենիսը մտածում է փոխադարձ պատասխանել՝ կապվելով լորդ Սթեյնի հետ, ով հետաքրքրվում էր նրանով։
Բերենիսի հետ Անգլիայում հանգստանալու ժամանակ, Կաուպերվուդը հիվանդանում է երիկամների հիվանդությամբ։ Վիրաբույժները վախենում են, որ նա չի ապրի մեկ տարուց ավելի։ Կաուպերվուդը հասկանում է, որ անխուսափելի է կամքի ուժ գտնել ֆինանսական գործերով զբաղվելու համար։ ԱՄՆ մեկնելու ճանապարհին շոգեքարշում նրա մոտ երիկամների ցավեր են սկսվում։ Կաուպերվուդը տեղափոխվում է հիվանդանոց։ Էյլինի և Բերենիսի հետ խոսելուց հետո նա մահանում է։ Բերենիսը մեկնում է Հնդկաստան։ Էյլինը մահանում է։ Բերենիսը, յոգայի դպրոց հաճախելով, աղքատների համար հիվանդանոց է հիմնում և աշխատում է որպես բուժքույր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դրայզեր Թեոդոր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
- ↑ Thomas P. Riggio. Biography of Theodore Dreiser Արխիվացված 2010-07-10 Wayback Machine // University of Pennsylvania Library
- ↑ Pizer D. The Novels of Theodore Dreiser: A Critical Study. U of Minnesota Press, 1976. ISBN 0816607680
|