Չարլզ Յորքս
Չարլզ Յորքս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1837[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1905[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Երկեր | Catalogue of paintings and sculpture in the collection of Charles T. Yerkes, esq., New York? |
Մասնագիտություն | գործարար, արվեստի կոլեկցիոներ և արվեստագետ |
Charles Yerkes Վիքիպահեստում |
Չարլզ Թայսոն Յորքս, (անգլ.՝ Charles Tyson Yerkes, 1837 հունիսի 25, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա - 1905 դեկտեմբերի 29) ամերիկացի գործարար, մեծ դեր է խաղացել Չիկագոյի և Լոնդոնի հասարակական տրանսպորտի մշակման ու զարգացման մեջ։ Նրա կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել Թեոդոր Դրայզերի Ցանկության եռերգություն[2] գրքի համար, ներառում է Ֆինանսիստը (1912), Տիտանը (1913) և Ստոիկը (1925) վեպերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլզ Յորքսը ծնվել է 1837 թվականի հունիսի 25-ին Փենսիլվանիա նահաանգի Նոթերն Լիբերթիս (Northern Liberties) քաղաքում։ Նրա մայրը մահացել է ծննդաբերության տենդից, երբ Չարլզը 5 տարեկան էր։ Կարճ ժամանակ անց նրա հայրը ամուսնացել է ոչ քվակերուհու հետ և արտաքսվել Ընկերախմբից (քվակերների ինքնանվանումներից մեկը)։ Ֆիլադելֆիայի Կենտրոնական բարձրագույն վարժարանի երկամյա դասընթացների ավարտից հետո, դեռ 17 տարեկան հասակում, Չարլզ Յորքսը բացել է իր սեփական բրոքերային ընկերությունը և միացել Ֆիլադելֆիայի ֆոնդային բորսային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|