Ֆինանսիստը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ֆինանսիստը
The Financier
Financier.JPG
Հեղինակ Թեոդոր Դրայզեր
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Շարք Q20491429?
Հաջորդ Q4458189?
Հրատարակիչ Q3127696?
Հրատարակման տարեթիվ 1912
Թվային տարբերակ http://www.gutenberg.org/ebooks/1840

Ֆինանսիստը - (անգլ.՝ The Financier), Թեոդոր Դրայզերի վեպերից մեկը, հրատարակվել է 1912 թվ-ին, նրա «Ցանկության եռերգության» առաջին մասն է (անգլ.՝ A Trilogy of Desire)։ Եռերգության երկրորդ հատորը՝ «Տիտան», գրվել է 1914 թվ.-ին (The Titan), երրորդ հատորը՝ «Ստոիկ» ընդհատումներով գրվել է մոտավորապես 1922-1932 թվ.-ին, մնացել է անավարտ և հրատարակվել գրողի մահից հետո 1947 թվ.-ին։ Եռերգության գլխավոր հերոսը Ֆրենկ Կաուպերվուդն է։ Հիմքում ընկած է միլիոնատեր Չարլզ Իյերկսի կյանքի պատմությունը։

«Ցանկության եռերգություն»ը XX դարի եվրոպական և ամերիկյան գրականության արժեքավոր գործերից մեկն է։ Դրայզերը պատկերել է ֆինանսական միջավայրի ապրելակերպն ու սովորությունները, մեծ բուրժուազիայի մոտեցումը և նրա քաղաքական անսկզբունքայնությունը։

Դրայզերը ցույց է տալիս, թե ինչպես Կաուպերվուդին շրջապատող բուրժուական և գործարար միջավայրը, դեռ մանկությունից, ձևավորում է գործարարի և գնորդի հոգեբանություն, որի համար բոլոր միջոցները լավ և արդարացված են, եթե թույլ են տալիս հասնել հարստության և իշխանության։ Սկսելով մանր շահարկումներից Կաուպերվուդը հետզհետե ձեռք է բերում որորշակի կարողություն, կաշառում է պաշտոնյաներին ու մունիցիպալիտետը, ապօրինի ձեռք է բերում քաղաքային կոնցեսիոնները Ֆիլադելֆիայում։

Վերջում պարտություն կրելով ընկնում է բանտ և ստիպված հեռանում է Ֆիլադելֆիայից։ «Տիտան» վեպում Դրայզերը Կաուպերվուդի կյանքը զարգացնում է Չիկագոյում, որտեղ կրկնվում է նրա գործունեությունների ցիկլը, ավելի ընդլայնված քան Ֆիլադելֆիայում։ «Ցանկության եռերգության» մեջ Դրայզերը բացահայտում է Կաուպերվուդի գիշատիչ բնույթը, բայց, միևնույն ժամանակ, հիանում է այդ սպեկուլյանտով՝ Դրայզերին գրավում է համարձակ ֆինանսատնտեսական հսկան։ «Ֆինանսիստում» Կաուպերվուդի կարևորագույն գործառույթներից մեկը՝ ներկայացնել, կենտրոնացված և բաց ձևով, բարոյական սկզբունքների բացակայությունը, որը որոշակիորեն բնորոշ է վեպում նկարագրված Ֆիլադելֆիայի բոլոր ֆինանսական «մեկնոցներին» (Բատլերին, Մոլլենհաուերին և Սիմպսոնին)։

Սյուժե[խմբագրել]

Գլխավոր հերոսը, Ֆրենկ Կաուպերվուդը, դեռ երիտասարդ հասակում, դառնում է առաջատար ֆինանսիստ։ Նա՝ փոքր բանկային աշխատողի զավակն է, ապրում է Ֆիլադելֆիայում։ Հյուսիսի և Հարավի Քաղաքացիական պատերազմի նախօրեին (1861 - 1865) նրան հաջողվում է ներխուժել Փենսիլվանիաի խոշոր ֆինանսական մագնատների շրաջանակ։ 21 տարեկան նա ամուսնանում է գրավիչ կնոջ՝ Լիլիանի հետ, և այդ ամուսնությունից երկու երեխա է ծնվում։ Ժամանակի ընթացքում նա ձեռք է բերում իր բուքմեյքերական ընկերության համար հեղինակավոր պալատ Երրորդ փողոցում, որը համարվել է քաղաքի այցեքարտը։ Սակայն գումարի, կանանց և հաջողությունների սիրահար, Կաուպերվուդը ձգտում է ավելիին։ Նա սիրահարվում է Էյլիին՝ խոշոր կապալառուի՝ Բատլերի դստերը։ Բատլերը ևս երկու բրոքերների հետ ղեկավարում է քաղաքի ողջ գործերը։ Առաջին անգամ նա Էյլիին տեսնում է իր հոր տանը, երբ նա 16 տարեկան էր։ 1871 թվ.-ին Չիկագոյում տեղի է ունենում խոշոր հրդեհ, խուճապը ընդգրկում է ֆոնդային շուկան, և Կաուպերվուդը հայտնվում է դժվարին իրավիճալում՝ նրա կատարած մեքենայության՝ քաղաքի գանձապետական գումարի օգտագործման պատճառով, նա պետք է քաղաքին հետ վերադարձնել մոտ կես միլիոն դոլլար։ Այդ պահին նրան կարող էր օգնել միայն Բատլերը, որը այդ ճակատագրական օրը ստանում է անանուն երկտող, որում նրա դուստրը մեղադրվում է ինտիմ հարաբերությունների մեջ Կաուպերվուդի հետ։ Բատլերը որոշում է վրեժխնդիր լինել, և Կաուպերվուդին դատում են՝ բյուջեի միջոցների յուրացման մեղադրանքով։

Դատարանը դատապարտում է 34 ամյա ֆինանսիստին չորս տարվա ազատազրկման։ Սակայն 13 ամիս անց Կաուպերվուդին ազատ են արձակում, քանզի Էյլինի հայրը մահանում է, և ոչ ոք չի խոչընդոտում ինդուլգենցիայի բավարարմանը։ Նախկին բանտարկյալ, ազատազրկումից վեց ամիս հետո, բորսայի հերթական խուճապի ժամանակ (1873 թվ.-ին), օգտվում է առիթից և գնում երկաթուղային ընկերությունների բաժնետոմսերը։ Մեկ օրվա ընթացքում նա դառնում է միլիոնատեր։ Կինը նրան տալիս է ապահարզան, և նա Էյլինի հետ տեղափոխվում է Չիկագո։