Ամերիկյան ողբերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ամերիկյան ողբերգություն
An American Tragedy
An American Tragedy Theodore Dreiser dust jacket.jpeg
Հեղինակ Թեոդոր Դրայզեր
Տեսակ գիրք
Ժանր քրեական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակիչ Horace Liveright
Հրատարակման տարեթիվ դեկտեմբերի 17, 1925
Թարգմանիչ հայերեն Ս. Ալեմյան, Հ. Բարսամյան
Հրատարակում հայերեն Երևան: Հայպետհրատ, 1953. - 2 հ. - հ.1 (1953, 557 էջ) - հ.2 (1953, 381 էջ)
ԳՄՍՀ 0-451-52465-9
OCLC 246305352

Ամերիկյան ողբերգություն (անգլ.՝ An American Tragedy), ամերիկյան գրող Թեոդոր Դրայզերի վեպ։ Հրատարակվել է 1925 թվականին։ Համարվում է 20-րդ դարի անգլերեն լավագույն արձակ ստեղծագործություններից մեկը։ Սյուժեն հիմնված է 1906 թվականին Չեստեր Ջիլեթի կողմից իր ընկերուհու՝ Գրեյս Բրաունի սպանության վրա[1]։ Լույս տեսնելուց հետո վեպն ունեցավ մեծ հաջողություններ ընթերցողների շրջանակում։ Հոերս Լիվրայտը՝ վեպի կազմողը, հանդես եկավ որպես վեպի հիման վրա 1926 թվականի թատերական ներկայացման պրոդյուսեր։

Վեպում Դրայզերը նորովի է ներկայացնում սովորական մարդու կյանքի դառնությունները ու դժբախտությունները, որոնք այդքան հոգեհարազատ էին իրեն։

Թարգմանվել է հայերեն[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլայդ Գրիֆիսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։

Կլայդն աշխատում է հյուրանոցում, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Կլայդն աստիճանաբար ավելի ու ավելի է սիրահարվում Հորտենզիա Բրիգսին (թեև առաջին հանդիպումից հետո «Կլայդն անմիջապես նկատեց, որ նա շատ գռեհիկ և կոպիտ է և ընդհանրապես նման չէ այն աղջկան, ում մասին նա երազել է») և շտապ փորձում է հասնել նրան՝ ծախսելով իր ողջ գումարը։

Մի անգամ Կլայդն ընկերների հետ մեքենայով քաղաքից դուրս է գնում։ Ետ վերադառնալիս շատ են շտապում, քանի որ ուշանում էին աշխատանքից․ խաչմերուկներից մեկի վրա մի աղջկա վրաերթի են ենթարկում։ Հետապնդումից խուսափելու համար փախչում են բոլորը, այդ թվում նաև Կլայդը։ Կլայդը հենց նույն օրը ապրանքատար գնացքով հեռանում է քաղքաքից։ Դրանով ավարտվում է վեպի առաջին մասը։

Մեկ տարի անց Չիկագոյում Կլայդը հանդիպում է հորեղբորը, ով ֆաբրիկայի տեր է։ Հորեղբայրը եղբոր ընտանիքի հետ վաղուց կապ չի պահպանել։ Սեմուել Գրիֆիտսը զարմիկին առաջարկում է ոչ ծանր աշխատանք իր ֆաբրիկայում։ Կլայդը գնում է Լիկուրգ (Նյու Յորք), որտեղ բնակվում է հորեղբայրը։ Աշխատելով ֆաբրիկայում Կլայդը դառնում է ցեխի ղեկավարը, որտեղ երիտասարդ աղջիկներ են աշխատում։ Այստեղ նա ծանոթանում է Ռոբերտ Օլդենի հետ։ Նրանց միջև սիրային կապ է ստեղծվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Historical Society of the Courts of the State of New York
  2. Ամերիկյան ողբերգություն։ Վեպ 2 հ. / Թ. Դրայզեր; Թարգմ.՝ Ս. Ալեմյան, Հ. Բարսամյան. - Երևան։ Հայպետհրատ, 1953. - 2 հ. - Հ.1 (1953, 557 էջ) - Հ.2 (1953, 381 էջ):