Ալեքսանդրա Քեոսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Քեոսայան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1994(1994-09-21) (29 տարեկան)
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Տիգրան Քեոսայան, մայր՝ Ալյոնա Խմելնիցկայա

Ալեքսանդրա Տիգրանի Քեոսայան (սեպտեմբերի 21, 1994(1994-09-21)), ռուսական կինոյի դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Քեոսայանը ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 21-ին։ Մայրը՝ Ալյոնա Խմելնիցկայան, հայտնի դերասանուհի է։ Հայրը՝ Տիգրան Քեոսայանը, հայտնի ռեժիսոր է[1]։

Ավարտել է № 1513 գիմնազիան։ Սովորել է Նյու Յորքի համալսարանին կից գործող «Թիշչ արվեստի դպրոց»-ը, որտեղ ուսումնասիրել է կինոռեժիսուրա։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր։ Բացի այդ, աշխատել է նաև որպես երկրորդ ռեժիսոր, այդ թվում՝ հոր հետ[2]։

Որպես ռեժիսոր աշխատում է Մոսֆիլմում[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
2018 Ղրիմի կամուրջ․ արված է սիրով
2007 Վճարված է մահով Անխեն
2004 Արծաթափայլ հովտաշուշան 2 աղջնակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кеосаян Александра Тиграновна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 Лыков, Вадим. «Кеосаян Александра Тиграновна - Киноактриса». ruspekh.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.(չաշխատող հղում)