Հին երգեր գլխավորի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին երգեր գլխավորի մասին
Երկիր Ռուսաստան
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1995
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Ֆիքս
ՊրոդյուսերԿոնստանտին Էռնստ
Սցենարի հեղինակԼեոնիդ Պարֆյոնով և Կոնստանտին Էռնստ
ԴերակատարներՔրիստինա Օրբակայտե[1]
ԿինոընկերությունԱռաջին ալիք
Տևողություն84 րոպե
ՀաջորդՀին երգեր գլխավորի մասին 2

«Հին երգեր գլխավորի մասին» (ռուս.՝ Старые песни о главном), Ռուսաստանի Առաջին ալիքի երաժշտական ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականի դեկտեմբերի 31-ի լույս 1996 թվականի հունվարի 1-ի գիշերը, նույն հեռուստաընկերության եթերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում կոլտնտեսությունում։ Գործողության ժամանակը՝ 1940-ական թվականների երկրորդ կես - 1950-ական թվականների սկիզբ։ Ֆիլմում վերապահում է արվում, որ գործողությունների վայրը անհայտ է, սակայն, ըստ հագուստի ոճի (փափախներ, ասեղնագործություն) և հերոսների խոսակցության ոճի, կարելի է ենթադրություն անել, որ գործողությունները տեղի են ունենում Կուբանում կամ Արվարձանային Ուկրաինայում։ Նաև Բոգդան Տիտոմիրի հերոսը, ժամանելով հայրենի կոլտնտեսություն, ասում է, որ եղել է Խարկովում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գործողությունները տեղի են ունենում Խարկովի մարզում։ Ցույց է տրվում գյուղական կյանքի մեկ օրը։ Երիտասարդ տղաները սիրահետում են աղջիկներին, աղջիկները սեթևեթում են, ճակատայինները հիշում են ռազմական անցյալը։ Յուրաքանչյուր իրադարձության համար գոյություն ունի իր երգը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր դերասանները հանդես են գալիս սեփական անուններով։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր - Դմիտրի Ֆիկս
  • Բեմադրող օպերատոր - Անդրեյ Մակարով
  • Բեմադրող նկարիչ - Ալեքսանդր Պոպով
  • Հագուստ - Ալինա Բուդնիկովա
  • Գրիմ - Նինա Կոլոդկինա
  • Մոնտաժ - Իգոր Մեդվեդև, Դմիտրի Մենյալին
  • Հնչյունավորում - Ֆելիքս Իլյինիխ
  • Ձայնագրում - Սամվել Հովհաննիսյան
  • Երաժշտական պրոդյուսեր - Ալեքսանդր Կուտիկով
  • Դերասանական պրոդյուսեր - Տատյանա Պուշկինա
  • Գործադիր պրոդյուսեր - Վերա Մալիշևա
  • Պրոդյուսեր - Կոնստանտին Էռնստ

CD-հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նատաշա Կորոլյովա, Լադա Դենս, Ալյոնա Ապինա - Вот кто-то с горочки спустился
  2. Լև Լեշենկո - Почему ж ты мне не встретилась…
  3. Ալյոնա Ապինա, Լադա Դենս - На побывку едет молодой моряк
  4. Ֆիլիպ Կիրկորով - Я встретил девушку
  5. Լարիսա Դոլինա, Իրինա Օտիևա - Хорошие девчата
  6. Լեոնիդ Ագուտին - Песня о шофёре
  7. Ալեքսանդր Մալինին - Ты ждёшь, Лизавета
  8. Իգոր Նիկոլաև - Зоренька
  9. Գարիկ Սուկաչյով - Я милого узнаю по походке
  10. Սոֆիա Ռոտարու - Каким ты был
  11. Անդրեյ Մակարևիչ - Лейся, песня, на просторе
  12. Բոգդան Տիտոմիր - Червона Рута
  13. Նիկոլայ Ֆոմենկո, Սերգեյ Մազաև, Վիկտոր Ռիբին - Песня о танкисте
  14. Անժելիկա Վարում - Ой, цветёт калина
  15. Նիկոլայ Ռաստորգուև - Спят курганы тёмные
  16. «Նա-Նա» խումբ - Мы, друзья, перелётные птицы
  17. Օլեգ Գազմանով - Куплеты Курочкина
  18. Քրիստհինա Օրբակայտե - Бежит река
  19. Վլադիմիր Պրեսնյակով-կրտսեր - На крылечке
  20. Ալյոնա Սվիրիդովա - Одинокая гармонь
  21. Բոլոր մասնակիցներ - Будьте здоровы, живите богато

Չափազանցություններ և բացթողումներ ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեկորացիայով պատրաստված «գյուղակը» ավելի նման է ամառանոցային ավանի. փողոցները նեղ են, տները փոքրիկ, հողամասեր չեն երևում։ Ինչը, ըստ տվյալ շքանշանի մասին օրենքի, այն պիտի կրել աջ կողմում։
  • Ըստ ֆիլմի սյուժեի՝ գործողությունները տեղի են ունենում XX դարի 40-ական թվականների վերջում - 50-ական թվականների սկզբին։ Սակայն Լեոնիդ Ագուտինի ԳԱԶ-53 բեռնատարի համարանիշերը համապատասխանում են 1959 - 1982 թվականների միջև ընկած ժամանակաշրջանին։
  • Զորացրված զինվորը (Պրեսնյակով) ՊՏՈՒ-ի շրջանավարտի (Տիտոմիր) հետ հանդիպման ժամանակ հիշատակում է, որ ինքը երկու տարի չի եղել այստեղ։ Այն ժամանակ, Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո, Զինված ուժերում ծառայում էին երեք տարի։ Երկու տարով զորակոչել սկսում են 1968 թվականից։ Ընդ որում, Պրեսնյակովի հերոսը բանակից վերադառնում է մազերով, երկար մինչ ուսերը, այն դեպքում, որ զինվորները կրում էին կարճ սանրվածք։
  • Տ-40 տրակտորը, որով աշխատում էր Օլեգ Գազմանովը, սկսվել է թողարկվել միայն 1961 թվականին։
  • КАвЗ-685 ավտոբուսը, որով Լեոնիդ Յակուբովիչը Բոգդան Տիտոմիրին աղջիկների հետ բերում է, սկսել է արտադրվել 1971 թվականին։ Բացի այդ, ավտոբուսի վրա ամրացված էր 1994 թվականի նմուշի համարանիշ։
  • «Червона рута» երգը գրվել է 1970 թվականին, ինչը չի համապատասխանում ֆիլմի սյուժեին, որի գործողությունները տեղի են ունենում 1940-1950-ական թվականներին։ Տվյալ ժամանակին չի համապատասխանում նաև Բոգդան Տիտոմիրի կերպարը, որը նույնպես կարող է վերաբերել 1970-ական թվականներին։
  • Դյուրակիր կոճային մագնիտոֆոնը, որ բերվել է Բոգդան Տիտոմիրի կողմից «քաղաքից», «National» ապրանքանիշի է։ Նրանց վաճառքը սկսվել է 1957 թվականին, սակայն արտասահմանում։ ԽՍՀՄ-ում «Matsushita Electric Industrial Company»-ի ընկերության ապրանքները՝ արդեն «Panasonic» ապրանքանիշով, հանդիպում է 1980-ական թվականներից՝ շնորհիվ վաշխառուների և խորհրդային քաղաքացիների արտասահմանյան ուղևորությունների։
  • Yamaha BB1200 բաս-կիթառը, որը Բոգդան Տիտոմիրը տանում է հավանոցից, արտադրվել է միայն 1970-ական թվականներից սկսած։
  • Ռաստորգուևի հերոսը վարում է բավականին հազվադեպ ավտոմոբիլ՝ Willys MB։ Այդպիսի ավտոմոբիլներ մատակարարվում էին միայն լենդ-լիզով և օգտագործվում էին միայն բանակում, իսկ նրա օգտագործումը քաղաքացիական նպատակներով կարող էր այն տարիներին քրեական հետապնդման պատճառ դառնալ։
  • Ռաստորգուևի հերոսը օգտագործում է Գ. Շապիրոյի և Ի. Զախարչենկոյի փորձարարական ավտոմոբիլային հեռախոս։
  • Ռաստորգուևի հերոսը ուտում է ԽՍՀՄ-ում անհայտ բանան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]