Գեորգի Մովսեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Մովսեսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 2, 1945(1945-08-02)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 7, 2011(2011-11-07)[1] (66 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերերգ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան
Պարգևներ
Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Գեորգի Վիկտորի Մովսեսյան (ռուս.՝ Георгий Викторович Мовсесян, օգոստոսի 2, 1945(1945-08-02), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2011(2011-11-07)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կոմպոզիտոր[2]։ ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ (1995)[3]: ՌԴ ժողովրդական արտիստ (2001)[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Մովսեսյանը ծնվել է 1945 թվականին Խարկովում, դերասանի ընտանիքում։ Վաղ տարիքից սկսել է նվագել ակորդեոն, Խարկովի ուսուցչի պալատում զբաղվել է երաժշտությամբ։ Խորհրդային բանակում ծառայության տարիներին եղել է զինվորական նվագախմբի ակորդեոնահարը, Դավիթ Թուխմանովի հետ, ով նույնպես ծառայում էր բանակում, գրել է երաժշտություններ։ 1960 թվականին Մովսեսյանը սկսել է համագործակցել «Յունոստ» («Երիտասարդություն») ռադիոկայանի հետ, սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել է նվագախմբային երաժշտություն, գուսանական երգեր։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժինը։

Առաջին երգը՝ «Ճանապարհներ», գրվել է 1965 թվականին։ 1969 թվականին եղել է «Մոսկոնցերտ» միավորման դերասան, երաժշտական արվեստանոցի սոլիստ և կոնցերտմայստեր[5][6]։

Գեորգի Մովսեսյանին մեծ հեղինակություն է բերել «Береза» երգը, որը կատարել է Աննա Գերմանը և Լև Օշանինի բանաստեղծության հիման վրա գրված «Мне доверена песня» երգը, որն առաջին անգամ բեմադրվել է «Песня-77» հեռուստատեսային երգի մրցույթի ժամանակ։

1970-ական թվականներին կոմպոզիտորն աշխատել է կոմերիտական, երիտասարդական, հրապարակախոսական, քաղաքացիական երգերի ժանրում («Это говорим мы», խոսք՝ Լև Օշինինի, 1978 թվական, «Добро пожаловать, Олимпиада», խոսք՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու, 1979 թվական), գրել է զինվորական երգեր, երգեր նավաստիների, ձկնորսների, վարորդների, երկրաբանների համար։

1980-ական թվականներին հնչել են Մովսեսյանի քնարական երգերը։ Այս շարքի առաջինը երգը «Проводы любви» (խոսք՝ Միխայիլ Տանիչի, 1980 թվական), կատարել է Վախթանգ Կիկաբիձեն։

Գեորգի Մովսեսյանի երգերը կատարել են արտիստներ Աննա Գերմանը, Վախթանգ Կիկաբիձեն, Իոսիֆ Կոբզոնը, Լև Լեշչենկոն, Մուսլիմ Մոգամաևը, Մայա Կրիստալինսկայան և ուրիշներ։

Գրել է նաև կինոերաժշտություններ («Տղամարդիկ և մնացած ամենը», 1986 թվական, «Չեմ ուզում ամուսնանալ», 1993 թվական)։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է ինֆարկտից 2011 թվականի նոյեմբերի 7-ին[7]։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ ժողովրդական արտիստ (2001)
  • ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ (1995)
  • ՌԴ պատվո շքանշան (2006)[8]
  • Լենինյան կոմերտմիության մրցանակ (1983 թվական, կոմերիտական, երիտասարդական երգերի համար)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://kommersant.ru/doc/1811596
  2. «Говорит и показывает армянское радио!». ЗАО ИД «Комсомольская правда». Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  3. «Награждён указом президента России № 78 от 27 января 1995 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Почётное звание присвоено указом президента России № 1106 от 6 сентября 2001 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Գեորգի Մովսեսյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Baghdasaryan, Aram. «AV Production - Գեորգի Մովսեսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  7. «Умер известный композитор-песенник Георгий Мовсесян». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Указ Президента РФ от 13.02.2006 N 104 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.