День Победы (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«День Победы (երգ)»
Tatiana Sashko?, Լև Լեշչենկո և Իոսիֆ Կոբզոնի երգը
ՀեղինակԴավիթ Թուխմանով և Վլադիմիր Խարիտոնով

«День Побе́ды» («Հաղթանակի օրը)» Դավիթ Թուխմանովի հաղթանակի օրվան նվիրված երգը, բառերը հեղինակը Վլադիմիր Խարիտոնովն է։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ մայիսի 9-ի միջոցառումներին հնչող հայտնի երգերից է։ Խորհրդային և ռուսական բանակի շարային երգ է, զորահանդեսի քայլերգ։

Երգի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Թուխմանով։ 2007

1975 թվականի մարտին բանաստեղծ Վլադիմիր Խարիտոնովը Դավիթ Թուխմանովին առաջարկել է ստեղծել Հայրենական մեծ պատերազմին նվիրված մի երգ։ Երկիրը պատրաստվում էր նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակը, և ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունը պատերազմի մասին լավագույն երգի համար մրցույթ էր հայտարարել։

Մրցույթի ավարտվելուց մի քանի օր առաջ Խարիտոնովն իր բանաստեղծությունը հանձնել է համահեղինակին։ Թուխմանովը շատ արագ գրել է երաժշտությունը, և երգը հնչել է մրցութային վերջին լսումների ժամանակ։ Երգը կատարել է Թուխմանովի կինը՝ բանաստեղծուհի և երգչուհի Տատյանա Սաշկոն։

Սակայն «День Победы» երգը ոչ մի տեղ չի զբաղեցրել։ Երգի լսումները Թուխմանովի ավագ գործընկերների հիվանդագին սուր արձագանքին արժանացան, երգի մասին հնչել են սուր քննադատություններ, ինչի մասին շուտով հայտնի է դարձել պետական հեռուստառադիոյում։

Ժամանակակիցների հիշողություններում՝ պատճառը երաժշտությունն էր և դրա հեղինակը։ Եթե բանաստեղծ Խարիտոնովը ճակատային զինվոր էր, պատերազմի վետերան, դեռևս 1950-ականներին նրա բանաստեղծությունների համար երաժշտություն էին գրել Ստալինյան մրցանակի դափնեկիրներ, կոմպոզիտորներ Անատոլի Նովիկովը, Վանո Մուրադելին և այլք, ապա կոմպոզիտոր Թուխմանովը երիտասարդ հեղինակ էր, որն առաջին հերթին հայտնի էր էստրադային ստեղծագործություններով։ Այդ ժամանակներում պետության երաժշտական քաղաքականությունը որոշում էր Կոմպոզիտորների միության ղեկավարությունը, որի անդամները հիմնականում տարեց մարդիկ էին (այդ ժամանակ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության նախագահը՝ Ռոդիոն Շչեդրինը, որը ծնվել է 1932 թվականին և Թուխմանովից մեծ էր ընդամենը ութ տարով, ասում էր, որ հաղթանակի մասին չի կարելի երգել այդպիսի երաժշտության տակ)։ Այդ ժամանակ 30 տարեկան հասակը դեռ հասունություն չէր համարվում։ Կոմպոզիտորների միության, ինչպես նաև ռադիո և հեռուստատեսության ղեկավարության կարծիքով Թուխմանովը չէր համապատասխանում պետական մասշտաբի երգի հեղինակի կարգավիճակին։ Թեպետ Թուխմանովն արդեն ստեղծել էր մի շարք հայտնի երգեր՝ ռուս.՝ «Последняя электричка», ռուս.՝ «Эти глаза напротив», ռուս.՝ «Белый танец», ռուս.՝ «Песенка про сапожника», ռուս.՝ «Я люблю тебя, Россия», ռուս.՝ «Гуцулочка», ռուս.՝ «Мой адрес — Советский Союз», ռուս.՝ «Как прекрасен этот мир» և այլն, բայց նա դեռ ոչ մի կոչում ու Մոսկովյան կոմերիտմիության մրցանակից բացի ոչ մի մրցանակ չուներ։ Եվ դրա համար էլ, Թուխմանովը, ավարտած լինելով Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան, ունենալով արհեստավարժ կոմպոզիտորի դիպլոմ և գրած լինելով շուրջ երեսուն հայտնի երգ՝ միայն 1973 թվականին է դարձել կոմպոզիտորների միություն անդամ։

Կար նաև երկրորդ խանգարող հանգամանքը՝ «Հաղթանակի օրը» երգի երաժշտության մեջ լսվում էր սինկոպա ռիթմ և կային էլեմենտներ, որոնք հիշեցնում էին ոչ այն է տանգո, ոչ այն է՝ ֆոքստրոտ։ Խանգարում էին նաև գործիքավորման ժամանակակից մեթոդները (օրինակ բաս կիթառի օգտագործումը)։ Արդյունքում՝ երգը եթեր չէր հեռարձակվում ոչ ռադիոյով, ոչ՝ հեռուստատեսությամբ։

Լեոնիդ Սմետաննիկովը երգը կատարել է ռուս.՝ «Голубой огонёк» հաղորդաշարի նկարահանման ժամանակ՝ 1975 թվականի մայիսի 9-ի նախօրյակին։ Այս կատարումից հետո մի շարք հիացական նամակներ են գրվել, սակայն երկար ժամանակ երգը այդպես էլ եթեր չի հեռարձակվել։

Լև Լեշենկոն կատարում է
«Հաղթանակի օրը» երգը, 2016 թվական

Միայն 1975 թվականի նոյեմբերին՝ Միլիցիայի օրվան նվիրված համերգի ժամանակ, Լև Լեշենկոն ուղիղ եթերով կատարել է «День Победы» երգը։ Հանդիսատեսները հավանել են երգը և նրանց կրկնականչով երգը նորից է կատարվել է։ Դրանից հետո երգն սկսեց երգել ողջ երկիրը։ Երգը դարձել է «Տարվա երգ-75» փառատոնի դափնեկիր։ Դրանից հետո 1976 թվականին՝ ողջ տարվա ընթացքում, պետական հեռուստառադիոն բազմաթիվ նամակներ է ստացել՝ երգը կրկնելու խնդրանքով, ինչն էլ իրականացվել է «Տարվա երգ-76» փառատոնին։

«День Победы» երգը կատարել են նաև Իոսիֆ Կոբզոնը, Մուսլիմ Մագոմաևը, Յուրի Բոգատիկովը, Յուրի Գուլյաևը, Էդիտա Պիեխան։

Գոյություն ունի նաև երգի լեհական տարբերակը (լեհ.՝ Dzień Zwycięstwa)՝ Վիկտոր Մաքսիմկինի թարգմանությամբ, կատարվել է լեհական զինվորական գեղարվեստական համույթի կողմից՝ 1981 թվականին Կոլոբժեգում տեղի ունեցած զինվորական երգի փառատոնի ժամանակ[1]։ Այդ փառատոնին կատարել են նաև երգի լեհերեն-ռուսերեն համատեղ տարբերակը[2]։

«Հաղթանակի օրը» երգը կա նաև՝ որպես քայլերգ, որը կատարում են աշխարհի շատ երկրների նվագախմբեր։ 2016 թվականին «Հաղթանակի օրը» երգը Լև Լեշենկոյի կատարմամբ հաղթող է ճանաչվել համառուսաստանյան 11-րդ «Կատյուշա» փառատոնի ժամանակ՝ «Ռուսաստանի աստղ» հատուկ անվանակարգում՝ որպես Հայրենական մեծ պատերազմի նվիրված լավագույն երգ[3]։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճերմակած քունքերով մարդկանց տոն» (ռուս.՝ «праздник с сединою на висках») արտահատության մեջ միաժամանակ արտացոլված են ուրախության ու երկրի և պատերազմը վերապրածների դիմակայելու ունակության, ամրության, արիության համար հպարտության զգացողությունները, որն ընկալվում է որպես վերք, իսկ նրանում եղած կորստի ցավը, ինչպես մազերի ճերմակելը, անշրջելի է[4]։ 2015 թվականին ռուս.՝ «Русский репортёр» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում «Հաղթանակի օրը» երգի տեքստը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ Ռուսաստանում ամենահայտնի բանաստեղծական տողերի թոփ տասնյակում[5]։ Երգում հիշատակվում է մարտենյան վառարանը (Дни и ночи у мартеновских печей Не смыкала наша Родина очей)՝ որպես ծանր արդյունաբերության խորհրդանիշ, ինչը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի համար առանձնապես կարևոր էր։

Առաջին կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 թվական՝ Տատյանա Սաշկո, կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի կինը
  • 1975 թվականի մայիսի 8՝ Ռուսական բանակի երգի և պարի համույթ (մենակատար՝ Էդուարդ Լապկովսկի), առաջին կատարումը Հաղթանակի հոբելյանի առաջին համերգային ծրագրում
  • 1975 թվականի մայիսի 9՝ Լեոնիդ Սմետաննիկով՝ «Голубой огонёк»-ի հանդիսավոր թողարկման ժամանակ, երգն առաջին անգամ հեռարձակվել է եթերով
  • 1975 թվականի նոյեմբերի 10՝ Լև Լեշենկոյի կողմից Միլիցիայի տոնին նվիրված համերգի ժամանակ
  • 1975 թվական՝  Լև Լեշենկոյի կողմից «Տարվա երգ-75»-ի ժամանակ։ Երգը հաղթող է ճանաչվել 1975 և 1976 թվականներին
  • 1976 թվական՝ «Ատի-Բատի, զինվորները գնում են» ֆիլմում։

Ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Time Divizion - Հաղթանակի օր (բառերը Վլադիմիր Խարիտոնովի)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FPŻ KOŁOBRZEG ,,Dzień Zwycięstwa" - YouTube
  2. FPŻ KOŁOBRZEG 81- ,,Dzień Zwycięstwa" - YouTube
  3. Песня «День Победы» признана лучшей песней о войне на фестивале «Катюша» : Министерство обороны Российской Федерации
  4. Е.И. Голованова, М.А. Потапчук (2012). ««За себя и за того парня…»: ментальные проекции. Великой Отечественной войны в крылатых словах» (PDF). Филология. Искусствоведение. Вып. 65. (ռուսերեն). Челябинск: Вестник Челябинского государственного университета. 2012. No 13 (267). էջեր 29–32. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  5. Виталий Лейбин, Наталья Кузнецова (26 июня 2015). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  6. Илья Янин (9 мая 2016). «Time Divizion - День победы (слова Харитонова Владимира Гавриловича)». promodj.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тухманов Д. Ф. День Победы. Песня для голоса и духового оркестра [des1-es2]. Слова В. Харитонова. Инструментовка Браславский, Даниил Абрамович. Партитура. — М.: Советский композитор, 1978. — 16 с. — 8830 экз.
  • День Победы. Сборник песен о Советской Армии. [Для пения (соло, ансамбль, хор) с сопровождением фортепиано, баяна и для баяна с надписанным текстом]. — М.: Музыка, 1978. — 96 с. — 10 000 экз. Это нотное издание включает песню «День Победы».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]