Էդիտա Պիեխա
Էդիտա Պիեխա | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Edyta Piecha |
Ի ծնե անուն | Эдит-Мари Пьех́а (ֆր.՝ Édith-Marie Piecha) |
Ծնվել է | հուլիսի 31, 1937 (87 տարեկան) Նուաել սու Լանս, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա, Լեհաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | էստրադա |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Երգչաձայն | կոնտրալտո և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1955 - այժմ |
Լեյբլ | Մելոդիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1964) և Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Անդամակցություն | Druzhba? |
Ամուսին | Aleksandr Bronevitsky? |
Պարգևներ | |
Կայք | edyta.ru |
Edita Pieha Վիքիպահեստում |
Էդիտա Ստանիսլավովնա Պիեխա (ֆր.՝ Édith-Marie Pierha[2], լեհ.՝ Edyta Piecha, հուլիսի 31, 1937, Նուաել սու Լանս, Ֆրանսիա), խորհրդային և ռուս էստրադային երգչուհի (կոնտր ալտ), դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիտ-Մարի Պիեխան ծնվել է 1937 թվականի հուլիսի 31-ին Նուայել-սու-Լանս հանքարդյունաբերական քաղաքում (Ֆրանսիայի հյուսիսում՝ Փարիզից 200 կմ հեռավորության վրա)։ Հայրը՝ Ստանիսլավ Պիեխան, հանքագործ էր, մահացել է 1941 թվականին՝ սիլիկոզից[3][4]։ Մայրը՝ Ֆելիցիա Կոռոլևսկան, լեհուհի է։ Ավագ եղբայրը՝ Պավել Պիեխան (1927-1944), հոր մահից հետո 3 տարի աշխատել է հանքահորում, մահացել է 17 տարեկանում՝ տուբերկուլոզից[4]։ Ֆրանսիայում Էդիտա Պիեխան խոսում էր 2 լեզվով՝ գերմաներենով և ֆրանսերենով[3]։ Երբ պատերազմն ավարտվեց, նա իր ուսուցիչների և դասարանցիների հետ երգեց Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը»[5]։
1946 թվականին մոր, խորթ հոր՝ հանքափոր Յան Գոլաբի և կրտսեր եղբոր՝ Յուզեֆի (ծնված՝ 1945 թվականին) հետ[4] մեկնում է Լեհաստան։ Բնակվում են Սիլեզիայի Բոգուշուվ-Գորցե հանքահորային քաղաքում։ Դպրոցում սովորում է լեհերեն (Ֆրանսիայում ապրելու տարիներին լեհերենին տիրապետում էր խոսակցական մակարդակով[3], երգում է երգչախմբում։ Էդիտան ցանկանում էր ուսուցչուհի դառնալ, այդ պատճառով էլ սովորում է Վալբժիխի մանկավարժական լիցեյում (ավարտել է գերազանցությամբ), զբաղվել է սպորտով[3][4]։
1955 թվականին՝ Գդանսկի մրցույթից հետո, ԽՍՀՄ-ում սովորելու ուղեգիր է ստանում[4]։ Էդիտան ընտրում է Լենինգրադի Ա․ Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտը։ Բայց ԽՍՀՄ ժամանելուց հետո պարզվում է, որ այդ տարի հոգեբանության բաժնում ընդունելություն չի եղել։ Էդիտան ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան պետական համալսարան (ավարտել է 1964 թվականին)։ Ընդունվելով Լենինգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժինը՝ սովորում է ռուսերեն, դառնում լեհական հայրենակցական միության երգչախմբի անդամ, ավելի ուշ նա կոնսերվատորիայի ուսանողների անսամբլի ղեկավար Ալեքսանդր Բրոնևիցկու կողմից հրավիրվեց անսամբլ։
1956 թվականի ամանորի գիշերը Էդիտա Պիեխան Ալեքսանդր Բրոնևիցկու հրավերով կոնսերվատորիայի ուսանողների անսամբլի հետ Լենինգրադի կոնսերվատորիայում կատարեց Շպիլման Վլադիսլավի «Կարմիր ավտոբուս» (Autobus czerwony) երգը (լեհերեն)։
Լեհ ուսանողների առաջին իսկ ելույթը հաղթական էր․ Պիեխան չորս անգամ կատարեց նույն երգը, իսկ հաջորդ օրը նրա և ուսանողական կոլեկտիվի մասին գիտեր ողջ Լենինգրադը։ Համերգները խանգարում էին համալսարանում սովորելուն և հակառակը։ Էդիտան հասավ նրան, որ թույլատրեցին սովորել հեռակա կարգով, դրա համար նա գնաց Մոսկվա՝ կրթության նախարարի մոտ[3]։
Եղել է անսամբլի մենակատար, որը 1956 թվականին ստացել է «Բարեկամություն» անվանումը։ Այդ անունը 1956 թվականի մարտի 8-ին ֆիլհարմոնիայում անսամբլի ելույթից առաջ որոշել էր Էդիտա Պիեխան։ Արդեն 1956 թվականին Պիեխան «Կարմիր ավտոբուս» և «Սիրո կիթառ» երգերով նկարահանվում է «Լենինգրադյան էստրադայի վարպետը» վավերագրական ֆիլմում, նույն թվականին «Ленгрампластмассе»-ում ձայնագրվում են նրա առաջին ձայնապնակները։ 1957 թվականին «Բարեկամություն» անսամբլը և Էդիտա Պիեխան «Աշխարհի ժողովուրդների երգերը» ծրագրով Մոսկվայում արժանացան Երիտասարդության և ուսանողության 6-րդ համաշխարհային փառատոնի ոսկե մեդալի և դափնեկրի կոչման, որից հետո անսամբլը դարձավ Ленконцерт կազմակերպության պրոֆեսիոնալ կոլեկտիվ։
Սակայն երգչուհին իր պրոֆեսիոնալ գործունեության սկիզբը համարում է 1957 թվականի աշունը, երբ իր անունն առաջին անգամ տեսավ ազդագրի վրա։ «Բարեկամություն» անսամբլի հետ միասին Է․ Պիեխան ելույթ է ունեցել աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում Լեհաստանում, Չեխոսլովակիայում, ԳՖՀ-ում, Ֆինլանդիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Հունգարիայում, Ավստրիայում, Կուբայում, Գոնդուրասում, Բոլիվիայում, Պերուում։ Է․ Պիեխան Բրյունո Կոկատրիկսի հրավերով երգել է Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, ելույթ է ունեցել Մոնղոլիայում, ԱՄՆ-ում, Աֆղանստանում[6]։
1959 թվականին «Բարեկամություն» անսամբլը կազմալուծվեց ջազ քարոզելու, երգչուհու կողմից ռուսերենը քարոզելու, անսամբլի երաժիշտների ստիլյագա լինելու պատճառով։ Նոր կազմով անսամբլն իր գործունեությունը վերսկսեց Ալեքսանդր Բրոնևիցկու շնորհիվ մշակույթի նախարարության վերանայումից հետո[3]։
«Բարեկամություն» անսամբլի 20 տարվա գործունեության ընթացքում երաժիշտները բազմաթիվ անգամ փոխվել են։ Անփոփոխ են մնացել խմբի ղեկավար Ալեքսանդր Բրոնևիցկին և մենակատար Էդիտա Պիեխան։ Սակայն 1976 թվականի ամռանը Էդիտա Պիեխան բաժանվեց Բրոնևիցկուց և հեռացավ «Բարեկամություն» անսամբլից։ Երգչուհին ստեղծեց իր անսամբլը, որի երաժշտական ղեկավար դարձավ Լենինգրադի կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգորի Կլեյմիցը։
Է․ Պիեխան դարձել է խորհրդային լավագույն հեղինակների բազմաթիվ երգերի առաջին կատարողը․ աշխատել է կոմպոզիտորներ Ալեքսանդր Ֆլյարկովսկու, Օսկար Ֆելցմանի, Մարկ Ֆրադկինի, Անդրեյ Պետրովի, Գ․ Պորտնովի, Ստանիսլավ Պոժլակովի, Վլադիմիր Ուսպենսկու, Յան Ֆռենկելի, Ալեքսանդրա Պախմուտովայի, բանաստեղծներ Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Իգոր Շաֆերանի, Եվգենի Դոլմատովսկու, Նիկոլայ Դոբրոնրավովի, Լև Օշանինի, Իգոր Կորնելյուկի և այլոց հետ։
«Մելոդիա» ընկերությունում ձայնագրվել է 20-ից ավելի սկավառակ, երգեր, որոնք ներառված են խորհրդային և ռուսական էստրադայի ոսկե ֆոնդում։ Բազմաթիվ երգեր ձայնագրվել են Ֆրանսիայի, Կուբայի, ԳԴՀ-ի, Լեհաստանի և այլ երկրների ձայնագրման ընկերություններում։ Հյուրախաղերով շրջել է աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Կուբայում արժանացել է «Երգի տիրուհի» տիտղոսին, երկու անգամ ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» սրահում (այդ թվում 47 համերգ անընդմեջ), ԽՍՀՄ-ում եղել է էստրադային առաջին արտիստը, ով ելույթ է ունեցել Բոլիվիայում, Գոնդուրասում, Աֆղանստանում։
1968 թվականին Սոֆիայում տեղի ունեցած Երիտասարդության և ուսանողության միջազգային 9-րդ փառատոնի քաղաքական երգերի մրցույթում երգչուհին «Огромное небо» երգի համար ստացել է 3 ոսկե մեդալ, իսկ կոմպոզիտոր Վլադիմիր Ուսպենսկու երգերից մեկը («Следующий!») նրա կատարմամբ արժանացել է Ֆաշիզմի դեմ պայքարի կոմիտեի կազմակերպած մրցույթի առաջին մրցանակին։
Կաննում կայացած MIDEM միջազգային երաժշտական տոնավաճառում Է․ Պիեխան «Մելոդիա» ընկերության համար նվաճել է գլխավոր մրցանակը՝ «Նեֆրիտայի ձայնապնակը», որը տրվել է երգչուհու ձայնապնակների ռեկորդային՝ միլիոնավոր տպաքանակի համար։
Է․ Ս․ Պիեխան եղել է համամիութենական և միջազգային բազմաթիվ երաժշտական մրցույթների և փառատոնների ժյուրիի անդամ։
- ԽՍՀՄ-ում առաջինն է ռուսերենով կատարել արտասահմանյան երգ։ Դա «Միայն դու» երգն էր։ Առաջինն է բարձրախոսը հանել հենակից, սկսել շարժվել բեմում և խոսել հանդիսատեսի հետ։
- Առաջինն է սկսել բեմում նշել ստեղծագործական գործունեության հոբելյանը և իր ծննդյան օրը։
- 1997 թվականին իր 60-ամյակը նշել է Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում ունեցած համերգով (քաղաքի պատմության մեջ առաջին անգամ)։
1983 և 1986 թվականներին համերգներ է ունեցել Աֆղանստանում խորհրդային զորախմբերի զինծառայողների համար (Քաբուլ, Բագրամ, Ջելալաբադ, Կունդուզ)։
2007 թվականին իր 70-ամյակը և ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշել է Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում և Դվորցովայա հրապարակում ունեցած մեծ համերգով։
Էդիտա Պիեխան իր հոբելյանական տարին շարունակեց 2008 թվականի փետրվարի 16-ին Կրեմլի պետական պալատում ունեցած մենահամերգով։
2009-2011 թվականներին հյորախաղերի երթուղին եղել է Ռուսաստանից Կալինինգրադ և Խաբարովսկ, Մերձբալթիկա, ԱՄՆ, Իսրայել, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովիա։
2012 թվականի հուլիսի 31-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում Է․ Պիեխան տոնեց 2 հոբելյան՝ իր 75-ամյակը և ստեղծագործական գործունեության 55-ամյակը։
2012 թվականի հոկտեմբերի 14-ին նրա հոբելյանական համերգը տեղի ունեցավ Կրեմլի պետական պալատում[7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Բրոնևիցկի (1931-1988) - ԽՍՀՄ-ում վոկալ-գործիքային առաջին անսամբլի («Բարեկամություն») հիմնադիր և ղեկավար, կոմպոզիտոր, ամուսնացած են եղել 1956-1976 թվականներին։
- Դուստրը՝ Իլոնա Բրոնևիցկայա (ծնված՝ փետրվարի 17, 1961) - դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։
- Թոռը՝ Ստաս Պիեխա (ծնված՝ օգոստոսի 13, 1981, մինչև 7 տարեկանը կրել է Գերուլիս ազգանունը) - երգիչ և բանաստեղծ։ 2013 թվականին Ստասն ամուսնացել է մոդել և դիջեյ Նատալի Գորչակովայի հետ (ծնվել է 1988 թվականի հունվարին)։
- Թոռնուհին՝ Էրիկա Բիստրովա (ծնված՝ մայիսի 20, 1986) - ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը, դիզայներ է[8]։
- Ծոռնուհին՝ Վասիլիսա (ծնված՝ հոկտեմբերի 2, 2013)։
- Դուստրը՝ Իլոնա Բրոնևիցկայա (ծնված՝ փետրվարի 17, 1961) - դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։
- Երկրորդ ամուսինը՝ Գենադի Շեստակով (ծնված 1944 թվականին) - միջին տարածությունների վազքի չեմպիոն Խաբարովսկի երկրամասում, ԱԱԾ կապիտան, ամուսնացած են եղել 1976-1983 թվականներին։
- Երրորդ ամուսինը՝ Վլադիմիր Պետրովիչ Պոլյակով (1938—2009) - Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի վերլուծական կենտրոնի աշխատակից։ Ամուսնացած են եղել 1994 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2006 թվականը։
Էդիտա Պիեխան ազատ տիրապետում է լեհերենին, գերմաներենին, ֆրանսերենին, երգում է աշխարհի 10 լեզուներով։ Ազատ ժամանակ սիրում է քայլել, բադմինտոն խաղալ, հեծանիվ քշել։ Նախընտրում է ֆրանսիական շանսոնները Էդիթ Պիաֆի կատարմամբ, ռուսական էստրադայի սիրելի արտիստներն են Կլավդիյա Շուլժենկոն, Ալեքսանդր Վերտինսկին, Մարկ Բերնեսը, Լեոնիդ Ուտյոսովը։
2014 թվականին առանց արտիստուհու և նրա ընտանիքների թույլտվության սկսվել են արտիստի կյանքին ու գործունեությանը նվիրված «Էդիտա» հեռուստասերիալի նկարահանումները։
2015 թվականի հոկտեմբերի 12-ին Ռոսիա 1 և Ռոսիա-HD հեռուստաալիքներով տեղի ունեցավ «Ծնվել է որպես աստղ» սերիալի պրեմիերան։ Հերոսուհու կենսագրությունը շատ է հիշեցնում Էդիտա Պիեխայի կենսագրությունը[9]։
2013 թվականին Էդիտա Պիեխան 7-րդ անգամ հանրության կողմից առաջադրվեց «Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհման։ Քաղաքի գուբերնատորին և Օրենսդիր ժողովի նախագահին ուղղված նամակներով Է․ Պիեխային այդ կոչումը շնորհելու թեկնածությունը սատարում էին պատվավոր քաղաքացիներ Ալիսա Ֆրեյնդլիխը և Օլեգ Բասիլաշվիլին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ս․ Կրյուչկովան, Մ, Բոյարսկին, Ա․ Ռոզենբաումը, Լ․ Սենչինան, Յու․ Ստոյանովը, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ա․ Դմիտրիևը, բալետի պարուհի Ա․ Օսիպենկոն, բանաստեղծ Ա․ Կուշները, գրող-երգիծաբան Ս․ Ալտովը, կոմպոզիտոր Ի․ Կորնելյուկը, Ֆոնտանկայի ափին գտնվող պետական երիտասարդական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ս․ Սպիվակը, Սանկտ Պետերբուրգի էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավար Յու․ Գալցևը, ֆոտոնկարիչ Ե․ Ռոժդեստվենսկայան, միջազգային գրոստմայստեր Մ․ Տայմանովը, մոդելյոր Ի․ Տանցուրինան, երգչուհի Տ․ Բուլանովան, դերասան Ա․ Ուրգանտը, ՌԴ ժողովրդական ուսուցիչ, թիվ 56 գիմնազիայի տնօրեն Մ․ Բ․ Պիլդեսը, Հյուսիս-Արևմուտքում կաթոլիկ եկեղեցու գլխավոր հայր Իակինֆը, բալետի պարուսույց Բ․ Էյֆմանը, կինոռեժիսոր Վ․ Բորտկոն, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Պետերբուրգ-կոնցերտը, Պետերբուրգի մետրոպոլիտենը, Գորկու անվան մշակույթի պալատը։
2013 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայի ժամանակով 21։30-ին Վիտեբսկում սկսվեց Սլավյանսկի բազար 22-րդ միջազգային փառատոնի բացման համերգը։ Իսկ ցերեկը Վիտեբսկի Ամառային ամֆիթատրոնի Փառքի արահետում տեղի ունեցավ Էդիտա Պիեխայի աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 — Эдита Пьеха
- 1966 — Ансамбль «Дружба» и Эдита Пьеха
- 1967 — Ансамбль «Дружба» и Эдита Пьеха
- 1972 — Эдита Пьеха и ансамбль «Дружба»
- 1974 — Эдита Пьеха
- 1980 — Эдита Пьеха
- 1981 — Ни дня без песни
- 1983 — Улыбнитесь, люди
- 1986 — Почувствуй, догадайся, позови
- 1987 — Моим друзьям
- 1989 — Возвращайся к началу
- 1994 — Я вас люблю
- 2000 — Никогда любить не поздно
Էդիտա Պիեխայի ընտրյալ երգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Разве привыкают к чудесам» (Մ. Պոլնարեֆ — Գ. Գորբովսկի)
- «А жизнь продолжается» (Ա. Մոռոզով — Մ. Ռյաբինին)
- 1969 — «Наш сосед» (երաժշտությունը և խոսքերը՝ Բ. Պոտյոմկինի)
- «Город детства» («Где-то есть город, тихий как сон…») (Տ. Գիլկիսոն — Ռ. Ռոժդենստվենսկի)
- «Белый свет» («На тебе сошёлся клином белый свет…») (Օ. Ֆելցման — Մ. Տանիչ, Ի. Շաֆերան)
- «Стань таким» (Ա. Ֆլյարկովսկի — Ռ. Ռոժդենստվենսկի)
- 1964 — «Песня остаётся с человеком» (Ա. Օստրովսկի — Ս. Օստրովո)
- «Никогда» (Օ. Ֆելցման — Ն. Օլև)
- «Я иду и пою» (Վ. Խոմուտով — Ա. Օլգին)
- «Так уж бывает» (Յա. Ֆռենկել — Մ. Տանիչ, Ի. Շաֆեռան)
- «Надежда» (Ա. Պախմուտովա — Ն. Դոբրոնրավով)
- 1967 — «Огромное небо» (Օ. Ֆելցման — Ռ. Ռոժդենստվենսկի)[10]
- «Венок Дуная» (Օ. Ֆելցման — Ե. Դոլմատովսկի)
- «Песня о Тане Савичевой» (Ե. Դոգա — Վ. Գին)
- «Падают дни» (Ի. Ազարով — Մ. Տանիչ)
- «Этот вечер» (Ի. Նիկոլաև — Լ. Կոզլովա)
- «Рассветный Ленинград» (Ն. Չերվինսկի — Ս. Գուրզո և Ս. Ֆոգելսոն)
- «Кто бы мог подумать» (Օ. Ֆելցման — Մ. Ռյաբինին)
- «Белая ночь» (Մ. Ֆռադկին — Ե. Դոլմատովսկի)
- «Песенка ни о чём» (Բ. Պոտյոմկին — Վ. Գին)
- «Окно в осень» (Վ. Գուստով — Ա. Կոստիրև)
- «Горечь» (Վ. Կալե — Մ. Ցվետաևա)
- «Каравелла» (Վ. Կալե — Ա. Կալե)
- «Я к тебе не вернусь» (Ա. Պետրով — Ի. Ռեզնիկ)
- «А любовь, как птица» (Օ. Ֆելցման — Վ. Խարիտոնով)
- «Буду ждать тебя, любимый» (? — Գ. Գորբովսկի)
- «Придёт и к вам любовь» (Մ. Ֆռադկին — Ռ. Ռոժդենստվենսկի)
- "Да здравствует бал
- «Верни мне лето» (Ե. Դոգա — Ռ. Կազակովա)
- «Поздно» (Ի. Ազարով — Ռ. Լիսից)
- «Семейный альбом» (Դ. Տուխմանով — Մ. Տանիչ)
- «Забудь» (Ա. Մոռոզով — Մ. Ռյաբինին)
- «Вальс при свечах» (Օ. Ֆելցման — Ա. Ոզնեսենսկի)
- «Песня о синей птице» (Ա. Պետրով — Տ. Հարրիսոն, ռուսերեն տեքստը՝ Տ. Կալինինա)
- «Старый рояль» (Ա. Մոռոզով — Յու. Մարցինկևիչ)
- «Горько» (Ս. Պոժլակով — Յու. Պարկաև)
- «Дети Земли» (Ա. Մոռոզով — Ն. Դենիսով)
- «Радуга» (А. Флярковский — Մ. Տանիչ)
- «Пора подснежников» (Ռ. Պաուլս — Ա. Կովալյով)
- «Нам рано жить воспоминаньями» (Ա. Մաժուկով — Վ. Մենշիկով)
- «Снега к снегам» (Ա. Մոռոզով — Ա. Օլգին)
- «Как в первый раз» (Մ. Դունաևսկի — Գ. Կանտոր)
- «Помолчим» (Ա. Տրետյակով — Յու. Պորոյկով)
- «Осень» (А. Петров — Л. Куклин)
- «Манжерок» (Օ. Ֆելցման — Ն. Օլև)
- «Зачем снятся сны» (Ս. Պոժլակով — Ռ. Ռոժդենստվենսկի)
- «Ни дня без песни» (Ա. Պետրով — Է. Բերգ)
- «Одно твое прикосновение» (Ա. Մաժուկով — Լ. Կրետով)
- «Не переживай» (Ա. Մոռոզով — Մ. Ռյաբինին)
- «Все ещё будет» (Վ. Եվզերով — Յու. Բալաջարով)
- «Спасибо, жизнь» (Մ. Դունաևսկի — Ռ. Ռոժդենստվենսկի)
- 1997 — «На волне твоей любви» (Վ. Պոլյակով — Ն. Շտեռն)
- «Твой отец» (Ա. Դոլուխանյան — Ն. Դորիզո)
- «Воспоминание» (Ա. Բաբաջանյան — Ռ. Ռոժդենստվենսկի)
- «Причал» (Ս. Պոժլակով — Ն. Մալիշև)
- «На Фонтанке» (Ս. Կաստորսկի — Ն. Դենիսով)
- «Белый вечер» (Ի. Կորնելյուկ — Ռ. Լիսից)
- «Любовь стучится в дверь» (Լ. Չիժիկ — Ն. Դենիսով)
- «Богиня» (Յու. Ցվետկով — Ժ. Սերբինովիչ)
- «Грущу я по тебе» (Վ. Պոլյակով — Ե. Շանտգայ)
- «На большой планете» (Ա. Մոռոզով — Ն. Դենիսով)
- «Любовь» (Օ. Ֆելցման, Մ. Ֆիլիօ-Ժերար — Ն. Օլև)
- «Как молоды мы были» (Ա. Պախմուտովա — Ն. Դոբրոնրավով)
- «Детства последний звонок» (Ա. Բաբաջանյան — Մ. Պլյացկովսկի)
- «Наташка» (Բ. Պոտյոմկին — Ա. Աուսկերն)
- «Тик-так» (Ա. Ֆլյարկովսկի — Լ. Դերբենյով)
- «Руки» (Ի. Ժակ — Վ. Լեբեդև-Կումաչ)
- «Завтра» (Մ. Մոռոզով — Յու. Բոդրով)
- «Приди, любовь, приди» (Վ. Տեմնով — Վ. Լետուչի)
- «Шаги» (Ա. Ֆլյարկովսկի — Ռ. Ռոժդեստվենսկի)
- «Грусть» (Բ. Շեպովալով — Կ. Ռիժով)
- «Прощаться не будем» (Վ. Կալլե — Յուրի Բալաջարով)
- «Ничего не вижу» (Օ. Ֆելցման — Լ. Օշանին)
- Ветер в паруса (Դ. Պեյս — Մ. Ռուսսո/Վ. Վորոբյով)
- «Разноцветные кибитки» («Слышу я напев цыганский вечерами…») (Ս. Ռեմբովսկի — Ե. Ֆիցովսկի)
- Вот и лето пришло (Ա. Խասլավսկի — Բ. Դուբրովին)
- Караулы влюблённых (Օ. Ֆելցման — Վ. Վոյնովիչ)
- Кораблик золотой (Գ. Ցուխտման — Ս. Կիրսանով)
- Люди, улыбнитесь миру (Բ. Ուինտոն — Ի. Ռեզնիկ)
- На волне твоей любви (Վ. Պոլյակով — Ն. Շտեռն)
- Оттепель (Ա. Ռոզենբաում)
- Праздничный торт (Վ. Սևաստյանով — Ն. Դենիսով)
- Санкт-Петербург (Վ. Վասիլև)
- Упрямая мелодия (Ֆ. Ֆարալդո — Ա. Յակովսկայա)
- Девушка из Парижа (Վ. Շպիլման — Վ. Չեռնուշենկո)
- Пожелайте мне, друзья (Ա. Սոլովև — Ն. Դենիսով)
- Актриса прошлых лет (Ի. Կլյավեր և Ե. Ռոստովսկի — Վ. Դրեեր և Վ. Ժուկ)
Ա․ Բրոնևիցկու երաժշտության հիման վրա գրված երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Великаны и гномы» (Լ. Դերբենյով)
- «Вероника» (Ի. Ռեզնիկ)
- «До новых встреч» (Ի. Ռեզնիկ)
- «Дорога» (Վ. Սերգեև)
- «Заклинание» (Մ. Բորիսովա)
- «Здравствуй, Рига» (Ս. Ֆոգելսոն)
- «Край берёзовый» (Ի. Ռեզնիկ)
- «Мама» (Օ. Միլյավսկի)
- «Мне казалось» (Ս. Ֆոգելսոն)
- «Невские моржи» (Ս. Ֆոգելսոն)
- «Облака» (Ռ. Ռոժդեստվենսկի)
- «Ой, не судите опрометчиво» (Ռ. Ցոմուկ)
- «Про любовь» (Ռ. Ցոմուկ)
- «Прощай» (Լ. Պալեյ)
- «Туристы» (Ս. Ֆոգելսոն)
- «Хорошо» (Մ. Յակովլև)
- «Это здорово» (Ի. Շեֆերան)
- «Это значит любовь» (Լ. Օշանին)
- «Я люблю» (Ս. Ֆոգելսոն)
Արտասահմանյան երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Парижское танго» (գերմ.՝ Pariser Tango)
- «Красный автобус» (լեհ.՝ Autobus Czerwony)
- «Валентина-твист» (լեհ.՝ Wala-twist)
- «Только ты» (Only You երգի ռուսական քավեր-տարբերակը)
- «Город детства» (անգլ.՝ Greenfields, ռուսերեն տեքստը՝ Ռ. Ռոժդեստվենսկու)
- «Девушка из Парижа» (ֆր.՝ Mademoiselle de Paris)
- «Только мы»
- «Не устанем»
- «Би-би-юба»
- «Viens»
- «Каролинка»
- «Говорите мне о любви»
- «Разноцветные кибитки»
- «Откроем любовь неизвестную»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 — Լենինգրադյան էստրադայի վարպետը — վավերագրական ֆիլմ
- 1964 — Երբ երգը չի ավարտվում
- 1970 — Ռեզիդենտի ճակատագիրը — Ժոզեֆինա Կլեր
- 1973 — Անուղղելի ստախոս — Էդիտա Պիեխա (կամեո)
- 1975 — Ադամանդներ պրոլետարիատի բռնապետության համար — Լիդիա Բոսսե
- 1976 — Փորձաշրջան անցնողը
- 1985 — Կապույտ քաղաքներ (ֆիլմ-համերգ Ա․ Պետրովի ստեղծագործության հիման վրա)
- 1989 — Երաժշտական խաղեր (1989)
- 2002 — Ամանորյա արկածներ կամ գնացք № 1[11]
Էդիտա Պիեխայի մասին նկարահանվել են հեռուստատեսային և վավերագրական մի շարք ֆիլմեր․
- «Ես առագաստանավ ունեմ»
- «Երգն իմ սերն է»
- «Եթե դուք իմանայիք, թե ինչքան եք ինձ համար թանկ…»
- «Եվ կրկին ամեն ինչ նորից» — ռեժիսոր՝ Պյոտր Սոլդատենկով
- «Ողջույն պարահանդես» — ռեժիսոր՝ Վ․ Մակարով և ուրիշներ
- «Պիեխա» դարաշրջանը»
- «Ծնվել է որպես աստղ» (սերիալ)
DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղջիկը Փարիզից»
- «Սերը կայցելի և ձեզ»
- «Լավագույնը»
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эдита Пьеха. Признание в любви. — СПб.: Азбука-классика, 2007.— 208 с. — ISBN 978-5-91181-525-7 հեղինակ՝ Նինա Բախարևա (Էդիտա Պիեխայի ընկերուհին և համակուրսեցին)[12]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1960-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադի կոմերիտական մրցանակ (1957)
- Երիտասարդության և ուսանողության 6-րդ համաշխարհային փառատոնի ոսկե մեդալ (Մոսկվա, 1957)
- Էստրադայի արտիստների 2-րդ համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ և դափնեկրի կոչում (Մոսկվա, 1962)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1968)
- Երիտասարդության և ուսանողության 9-րդ համաշխարհային փառատոնի 3 ոսկե մեդալ (Սոֆիա, 1968)
1970-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վարադերո-70» էստրադայի երգերի համաշխարհային փառատոնի ոսկե մեդալ (Կուբա, 1970)
- «Նեֆրիտային ձայնապնակ» (Կաննում տեղի ունեցած MIDEM միջազգային երաժշտական տոնավաճառի գլխավոր մրցանակը Էդիտա Պիեխայի ձայնապնակների ռեկորդային թվով վաճառքի համար (մրցանակն արտիստն ստացել է «Мелодия» ընկերության համար) (1970)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1976)
- Խորհրդային երգերը կատարողների համառուսական մրցույթի պատվավոր դիպլոմ (Սոչի, 1976)
1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժողովուրդների բարեկամության շքանշան (Մոսկվայում կայացած «Օլիմպիադա-80» մշակութային ծրագրին մասնակցելու համար) (1980)
- «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (1987)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1988)
- «Աշխատանքային արիության համար» շքանշան (1988)
1990-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օվացիա» (երաժշտարվեստի բնագավառի ռուսական ազգային մրցանակ «Կենդանի լեգենդ» անվանակարգում) (1996)
- «Հայրենական էստրադային երգի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար» (Կ. Ի. Շուլժենկոյի անվան հուշամրցանակ) (1997)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ (հուլիսի 30, 1997) — երաժշտարվեստի զարգացման գործում իր մեծ ավանդի համար[13]
- «Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահի Աստղերի հրապարակում անվանական աստղի բացում (Մոսկվա, 1998)։
2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքր մոլորակներից մեկին «Ehdita» անվանում (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Միջազգային աստղագիտական միություն № 15231 վկայական), (ԱՄՆ, 2003)
- «Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնի «Երաժշտության լեգենդ» պատվավոր մրցանակ (2006)
- «Ադամանդե գրամոֆոն» («Русского радио»-ի երաժշտական հատուկ մրցանակ) (2007)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (օգոստոսի 10, 2007) — երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի և երկարատև ստեղծագործական գործունեության համար[14]
- «Օվացիա» («Мэтры» անվանակարգում) (2008)
- «Եթերի աստված» (ռադիոհեռարձակման ոլորտի երաժշտական մրցանակ «Ռադիոռեկորդ» անվանակարգում՝ որպես կատարող, ում երգերը ռադիոեթերով հնչում են ավելի քան 50 տարի (2009)
- «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» պատվո նշան (2012)
- «Վաստակի ոսկե խաչ» (Լեհաստանի Հանրապետություն, 2012)
- «Բալթիկայի աստղ» միջազգային մրցանակ Բալթիկայի շրջանի երկրների միջև մարդասիրական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար (ՌԴ մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարություն, ՌԴ թատերական գործիչների միություն, Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտե, 2012)[15]
- Բարեկամության շքանշան (հունվարի 19, 2013) — հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.news-centre.ru/news/2023-05-29/v-peterburge-nagradili-novykh-pochetnykh-grazhdan-sankt-peterburga/
- ↑ Обложка пластинки Edith Pierha A L'Olimpya
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Эдит-Мари Пьеха учила русский по «Капиталу» Маркса
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Էդիտա Պիեխա/Օրագիր/Մանկություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Էդիտա Պիեխա/Օրագիր/Մանկություն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Էդիտա Պիեխայի կենսագրությունը պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Էդիտա Պիեխա
- ↑ «Էդիտա Պիեխա/Լուրեր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Ծնվել է որպես աստղ» սերիալի պրիման
- ↑ Այս երգը հիմնված է իրական դեպքերի վրա. 1966 թվականի ապրիլի 6-ին կապիտան Բորիս Կապուստինը (ինքնաթիռի հրամանատար) և Յուրի Յանովը (ղեկապետ) իրենց կյանքի գնով Як-28 տեղափոխեցին Արևմտյան Բեռլինի բնակելի տարածքներից։
- ↑ Ո՞ւր է սլանում ամանորյա գնացքը
- ↑ «Нина Бахарева все книги автора удобно и доступно купить в интернет магазине Лавка Бабуин с доставкой. Киев. Украина: Эдита Пьеха. Признание в любви». Արխիվացված է օրիգինալից 2011-11-03-ին. Վերցված է 2016-01-19-ին.
- ↑ ՌԴ նախագահի` 1997 թվականի հուլիսի 30-ի № 808 հրամանը
- ↑ «ՌԴ նախագահի 10.08.2007 № 1044 որոշում». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Георг Отс удостоен ордена Балтийской Звезды | BUSINESS -M - Информационно-деловой Портал
- ↑ ՌԴ նախագահի` 2013 թվականի հունվարի 19-ի № 33 հրաման
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- edyta.ru — Էդիտա Ստանիսլավովնա Պիեխայի պաշտոնական լայքը
- Singer Edita Piekha performs a concert on the occasion of her 70th birthday: [1](չաշխատող հղում)
- Photo of Edita Piekha from the Rosfoto image collection: [2] Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
- PJECHA Edita : Արխիվացված է Հոկտեմբեր 26, 2009 Wayback Machine-ի միջոցով:
- Moscow marks 50 years since youth festival: [3] Արխիվացված 2007-12-15 Wayback Machine
- Edita Piekha at iTunes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիտա Պիեխա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Կոնտրալտոներ
- Սոպրանոներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Խորհրդային երգչուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ