Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին
Санкт-Петербургский государственный молодёжный театр на Фонтанке
Teatr Sankt-Peterburg 2010 3012.jpg
Տեսակթատրոն և երիտասարդական թատրոն
ՏնօրենԼիլիա Սեմյոնովա
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1974
Նախկին անվանումներԼենինգրադի պետական երիտասարդական թատրոն
Լենինգրադի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին
Գեղարվեստական ղեկավարՍեմյոն Սպիվակ
Գլխավոր ռեժիսորՍեմյոն Սպիվակ
Կոորդինատներ: 59°55′ հս․ լ. 30°18′ ավ. ե. / 59.917° հս․. լ. 30.300° ավ. ե. / 59.917; 30.300
Կայքmtfontanka.spb.ru
Youth Theatre at Fontanka Վիքիպահեստում

Սանկտ Պետերբուրգի պետական երիտասարդական թատրոն Ֆոնտանկայի ափին (ռուս.՝ Санкт-Петербургский государственный молодёжный театр на Фонтанке), թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի դեկտեմբերի 17-ին Լենխորի անվան թատրոնի շենքում բացվեց լենինգրադյան նոր թատրոն՝ Երիտասարդական թատրոնը։ Թատրոնի անձնակազմը կազմված էր 12 անձից՝ Լենինգրադի թատերական արվեստների պետական ակադեմիայի Իգոր Վլադիմիրովի խմբի շրջանավարտներից։ Նրանց թվում էին Սերգեյ Միգիցկոն, Օլեգ Լևակովը, Վլադիմիր Մատվեևը, Լարիսա Լուպիանը։ Գլխավոր ռեժիսորը դարձավ Լենխոր թատրոնի գլխավոր ռեժիսոր Իգոր Վլադիմիրովը։ Լենխորին կից նոր թատրոնը գոյատևեց 5 տարի, իսկ հետո 1979 թվականին թատրոնը փոխանցեցին «Ստուդիո» թատերական ընկերությանը, որը ղեկավարում էր Վլադիմիր Մալիշչիցկին։ Սա արդյունք էր մի բաց նամակի, որը գրեցին Սերգեյ Յուրսկին, Գեորգի Տարատորկինը և Կոնստանտին Ռուդնիցկին՝ ի աջակցություն Մալիշչիցկու ստուդիայի։

Aquote1.png «Մի քանի մարդ, որոնց թվում էին Գեորգի Տարատորկինը, Սերգեյ Յուրսկին, քննադատներ Կոնստանտին Ռուդնիցկին, Անատոլի Յուֆիտը, դիմեցինք Գլխավոր կոմիտե մեր թատերական ընկերությանը պետական կարգավիճակ տալու խնդրանքով։ Մեզ աջակցեց այն ժամանակվա Գլխավոր կոմիտեի պետ Սկվորցովը։ Մենք տարածք գտանք Իզմայլովի այգում։ Ճիշտ ժամանակին, երբ կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղարը արձակուրդի էր, հաջողվեց ամեն ինչ գլուխ բերել։ Հետո ինձ չէին ցանկանում հաստատել շրջանային կոմիտեում, հետո թատրոնի բացման մասին արգելվեց հայտարարել․ չկար ոչ մի պաստառ, Սկվորցովին նկատողություն հայտարարեցին[1]․․․»
- Վլադիմիր Մալիշչիցկու հուշերից
Aquote2.png


Երիտասարդական նոր թատրոնը բացվեց շաբաթ օր՝ 1980 թվականի հունվարի 18-ին՝ Բորիս Գոլլերի «Հարյուր Բեստուժև եղբայրները» ներկայացմամբ։ Առաջին մի քանի տարիների ընթացքում թատրոնում բեմադրվում էին ներկայացումներ, որ բեմադրվել էին դեռևս Լենինգրադի թատերական արվեստների պետական ակադեմիայի ստուդիայում՝ «Սոտնիկով», «Հարյուր Բեստուժև եղբայրները», «Լռության գինը», «Երկխոսություններ», «Արձակուրդ ըստ վնասվածքի» (ռուս.՝ Отпуск по ранению1982 թվականին թատրոնում բեմադրվեց «Եվ դարից երկար է տևում օրը» ներկայացումը։ Վերջինս ճանաչվում է որպես Լենինգրադի տարվա լավագույն պրեմիերան։ Այդ ժամանակ թատրոնում խաղում էին դերասաններ Վասիլի Ֆրոլովը, Ալեքսանդրա Միրոչնիկը, Նինա Ուսատովան, Յուրի Օվսյանկոն, Օլեգ Պոպկովը, Վլադիմիր Խալիֆը, Ելենա Սոլովևան, Սերգեյ Գավլիչը, Վալերի Կուխարեշինը։

1983 թվականի սեպտեմբերին մի քանի պատճառներից ելնելով (և՛ անձնական, և՛ քաղաքական) Վլադիմիր Մալիշչիցկուն փոխարինելու է գալիս Եֆիմ Պադվեն, ով մինչ այդ գլխավորում էր Փոքր դրամատիկական թատրոնը և «Տովստոնոգովի սիրելի աշակերտի» համբավ ուներ։ Թատրոնում նա բեմադրեց Վամպիլովի «Բադի որս» ներկայացումը։ Թատրոնը պահպանեց իր անունը, թատերախումբը և որոշ ներկայացումներ, սակայն փոխվեց ներքնապես, քանի որ փոխվել էր նաև գեղարվեստական ղեկավարը։

Ալեքսեյ Դուդարևի «Երեկո», Սերգեյ Կոկովկինի «Հինգ անկյուն», Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլ» ներկայացումները Պադվեի բեմադրությամբ տարբեր փառատոներին մրցանակներ ստացան, իսկ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ», Ալեքսանդր Վամպիլովի «Բադի որս», «Հնչում էր երաժշտությունը այգում», «Համերգ ռազմաճակատում» ներկայացումները թատրոնին մեծ ճանաչում բերեցին արտասահմանում։

Եֆիմ Պադվեն, հոգեկան և ստեղծագործական ճգնաժամ ապրելով, 1989 թվականին հանկարծակի հրաժարվեց թատրոնի ղեկավարումից և այն փոխանցեց Սեմյոն Սպիվակին՝ այն ժամանակ «Երիտասարդ թատրոն» դրամատիկական անսամբլի գլխավոր ռեժիսորին։

2007 թվականին թատրոնն ստացավ հատուկ մրցանակ՝ «Ոսկե սոֆիտ»՝ «Սիրելի Ելենա Սերգեևնա» ներկայացման բեմադրությունը վերականգնելու համար։

2010 թվականին թատրոնը տոնեց իր 30-ամյակը, հոբելյանական շաբաթվա ընթացքում «Տանգո» ներկայացմամբ բացվեց թատրոնի նոր մեծ բեմը։ Նույն թվականին էլ «Ոսկե սոֆիտ» ստացավ «Ուշ սեր» (լավագույն կանացի դեր՝ Էմիլիա Սպիվակ), «Մետրո» (լավագույն դեբյուտ՝ Սերգեյ Յացենյուկ) ներկայացումը։

Թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ներկայիս թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ ժողովրդական արտիստներ։

ՌԴ վաստակավոր արտիստներ։

  • Սերգեյ Բարկովսկի
  • Զոյա Բուրյակ
  • Սերգոյ Գավլիչ
  • Տատյանա Գրիգորևա
  • Նատալյա Դմիտրիևա
  • Եկատերինա Դրոնովա
  • Պյոտր Ժուրավլյով
  • Ելենա Սոլովյովա
  • Ալեքսանդր Ստրոև
  • Նատալյա Սուրկովա
  • Եկատերինա Ունտիլովա
  • Միխայիլ Չերնյակ
  • Դարյա Յուրգենս (Լեսնիկովա)
  • Սերգեյ Բիզգու
  • Եվգենի Դյատլով
  • Սերգեյ Կոշոնին
  • Անատոլի Պետրով
  • Օլգա Լիսենկովա
  • Սերգեյ Սելին

Այլ դերասաններ

  • Ռոման Ագեև
  • Լյուդմիլա Բոյարինովա
  • Պոլինա Բուլիչևա
  • Իրինա Գերշտ
  • Վասիլի Գուզով
  • Անդրեյ Դեժոնով
  • Բորիս Դրագիլյով
  • Ալեքսանդր Կարպուխով
  • Վասիլի Կոսարև
  • Աննա Լարինա
  • Ելենա Միրոնովա
  • Մարիա Միրոշ
  • Քսենիա Միտրոֆանովա
  • Եվգենի Սլավսկի
  • Դմիտրի Սուտիրին
  • Նատալյա Տարինիչևա
  • Անաստասիա Տյունինա
  • Ալեքսանդր Ուդալցով
  • Անդրեյ Խիտրին
  • Անդրեյ Շիմկո
  • Պավել Յանուտշ
  • Ալեքսանդր Անդրեև
  • Անատոլի Արտյոմով
  • Ալեքսանդրա Բրաժնիկովա
  • Վլադիմիր Բրիկ
  • Վադիմ Վոլկով
  • Եվգենի Կլուբով
  • Գենադի Կոսարև
  • Անդրեյ Կուզնեցով
  • Դարյա Կուրոչկինա
  • Սերգեյ Մալախով
  • Վլադիմիր Մասլակով
  • Օլգա Մեդինիչ
  • Եկատերինա Մորաչևսկայա
  • Ռոման Նեչաև
  • Ալլա Օդինգ
  • Մարինա Օրդինա
  • Նատալյա Պալլին
  • Իրինա Պոլյանսկայա
  • Ռոման Ռոլբին
  • Նադեժդա Ռյազանցևա
  • Էմիլիա Սպիվակ
  • Նատալյա Տարինիչևա
  • Եվգենի Տիտով
  • Ռոման Ուշակով
  • Օլգա Ֆեոֆանովա
  • Դենիս Ցիգանկով
  • Յուլիա Շուբարևա
  • Աննա Գելլեր
  • Ալեքսանդր Կուլիկով
  • Ալեքսեյ Օդինգ
  • Սվետլանա Ստրոգովա
  • Ռեգինա Շչուկինա
  • Կոնստանտին Դունաևսկի
  • Եգոր Կուտենկով
  • Արթուր Լիտվինով
  • Իվան Մարտինով
  • Ելենա Ռադևիչ
  • Սվետլանա Սմիրնովա-Մարցինկևիչ
  • Իվան Մարտինով
  • Յուրի Ստաշին
  • Նատալյա Տրետյակովա
  • Մարիա Շուստրովա
  • Սերգեյ Յացենյուկ
  • Իվան Բլագոդյոր
  • Օլգա Մելիխովա
  • Ստանիսլավ Մուխին
  • Լեոնիդ Օսոկին

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստագրական ֆիլմեր Երիտասարդական թատրոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին թատրոնի 25-ամյակի կապակցությամբ «Իլյուզիոն» ստուդիայի կողմից նկարահանվեց 3 մասանոց «Թատրոն մարդկանց համար» ֆիլմը (հեղինակ՝ Վիկտորիա Տիմոֆեևա)
  • 2009-2010 թվականներին Օլգա Ռազինայի հեղինակային ստուդիայի կողմից նկարահանվեց 12 մասանոց «Հանդիպում Իզմայլովսկում» հաղորդաշարը, որը նվիրված էր Երիտասարդական թատրոնի դերասաններին (հեղինակներ՝ Օլգա Ռազինա, Սվետլանա Իվաչյովա)
  • 2010 թվականին թատրոնի 30-ամյակի կապակցությամբ «Իլյուզիոն» ստուդիայի կողմից նկարահանվեց «Երիտասարդական թատրոնի հասուն կյանքը» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր թատրոնի պատմությունը (հեղինակ՝ Տիմուր Բելի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Камерный театр Владимира Малыщицкого»։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]