Իլգա-Իվոլգա
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յանիս Ստրեյչ |
Սցենարի հեղինակ | Վոլդեմար Բաալ |
Դերակատարներ | Լիգա Լիեպինյա և Գենադի Կորոլկով |
Օպերատոր | Մարիս Ռուձիտիս |
Երաժշտություն | Պետերիս Պլակիդիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 65 րոպե |
«Իլգա-Իվոլգա» (լատիշ․՝ Vālodzīte), 1972 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Սթրեյչը Վոլդեմար Բաալի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի հենց սկզբում Կարմիր բանակի սպա Ֆեոդոր Պոլիգինը գերի է ընկել։ Գերությունից փախչելուց հետո նա, լինելով ծանր վիրավոր, ապաստան է գտնում «Իվոլգի» խուտորում՝ ծեր Յազեպի մոտ։ Վերքը Ֆեոդորին հնարավորություն չէր տալիս անհապաղ հեռանալ, և նա որոշ ժամանակ թաքնվում էր մեծ գոմում։
Յազեպի թոռնուհին՝ Իլգան և Ֆեոդորը սիրահարվում են միմյանց, սակայն ստիպված են լինում իրենց հետապնդող ոստիկանության պատճառով այլ ապաստան փնտրել։ Պարտիզաններին հաջողվում է վիրավոր սպային տեղափոխել ռազմաճակատի գծից այն կողմ։ Իլգային պատսպարում է պարտիզանական կապավորի ընտանիքը, սակայն շուտով նրան մատնում է գյուղացիներից մեկը։
Իլգան ձերբակալության ժամանակ սպանվում է պատժիչների կողմից։ Քրիստինեին հաջողվում է փրկել նրա նորածին դստերը, որին Ֆեոդորը տեսնում է միայն երկար տարիներ անց՝ արդեն որպես հասուն աղջիկ, որն արտասովոր նման է մորը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիգա Լիեպինյա – Իլգա
- Գենադի Կորոլկով – Ֆեոդոր Պոլիգին
- Նիկոլայ Երյոմենկո (ավագ) – Ֆեոդորը հասուն տարիքում
- Վալենտինս Սկուլմե – Յազեպ
- Իվար Կալնինշ – Յուրիս
- Դինա Կուպլե – Քրիստինա
- Յուրիս Պլյավինշ – Արթուր
- Ալիտա Ալկնե-Բրուգանե – Արթուրի մայրը
- Էվալդս Վալտերս – ավտոբուսի ուղևոր
Էպիզոդներում
- Յանիս Զեննե, Ա. Բանդիերիս, Առնո Ուպենիեկս, Ռոբերտս Ցեպլիտիս
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վոլդեմար Բաալ
- Բեմադրող ռեժիսոր՝ Յանիս Սթրեյչ
- Բեմադրող օպերատոր՝ Մարիս Ռուձիտիս
- Կոմպոզիտոր՝ Պետերիս Պլակիդիս
- Բեմադրող նկարիչ՝ Ինարա Անտոնե
- Հնչյունային օպերատոր՝ Սաիդա Տրեգուլովա
- Օպերատոր՝ Գ. Կրիևս
- Կոստյումների նկարիչ՝ Նատալյա Շապորինա
- Նկարիչ-գրիմարար՝ Էդիտե Բարկևիչա
- Մոնտաժող՝ Մ. Սուրդեկո
- Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
- Տնօրեն՝ Գ. Բլումենտալս[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իլգա-Իվոլգա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Իլգա-Իվոլգա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|