«Չավարտված ընթրիք» (լատիշ․՝ Nepabeigtās vakariņas), խորհրդային գեղարվեստական դետեկտիվ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Ստրեյչը 1979 թվականին Պեր Վալյոյի և Մայ Շյովալի «Ոստիկանությո՜ւն, ոստիկանությո՜ւն, կարտոֆիլի պյուրե» դետեկտիվ վիպակի հիման վրա[1][2]։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Շվեդիայի գավառական քաղաքներից մեկում։ Թանկարժեք ռեստորաններից մեկում խնջույքի ժամանակ սպանվել է խոշոր կոնցեռնի տնօրենը։ Հետաքննությունը հանձնարարվել է տեղական քրեական ոստիկանության տեսուչ Պեր Մոնսոնին և նրա օգնականներին։ Խոսքը վերաբերում է իշխանության «բարձրագույն ոլորտներին»։ Հետաքննությունն արագացնելու համար մայրաքաղաքից ուղարկվում է քրեական ոստիկանության հայտնի հանձնակատար Մարտին Բեկը։ Նրանց աշխատանքը վերահսկելու համար դեպքի վայր է մեկնում նաև անվտանգության ոստիկանության տեսուչը։