Վաղ ժանգ
Արտաքին տեսք
Վաղ ժանգ լատիշ․՝ Agrā rūsa | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գունար Ցիլինսկի |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Վաղ ժանգ» (լատիշ․՝ Agrā rūsa, ռուս.՝ «Ранняя ржавчина»), 1979 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2]։ Նկարահանվել է Էլինա Զալիտեի վեպի հիման վրա, որը գրվել է 1944 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիա, 1930-ականների սկիզբ։ Աղքատ գյուղացի աղջիկ Էլզան մեկնում է Ռիգա՝ աշխատանքի փնտրելու, բայց աշխատանք գտնել նրան այդպես էլ չի հաջողվում։ Անսպասելիորեն նա առաջարկություն է ստանում հարուստ գործարարից՝ ծեր ֆաբրիկատեր Կիկուլիսից։ Նոր, բարեկեցիկ կյանքի հույս է ծնվում, բայց ամուսնությունը ծանր պարտականություն է դառնում՝ լինել օտար մարդու կողքին։ Շուտով Էլզան սիրահարվում է մի անծանոթի, որը, ինչպես պարզվում է, Կիկուլիսի որդին է՝ Իտալոմ։ Սակայն ցանկալի երջանկության փոխարեն նա հայտնվում է մեղադրյալի աթոռին՝ մեղադրվելով ամուսնու սպանության մեջ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիմանտե Կրիլավիչյուտե – Էլզա (հնչյունավորել է Լյուդմիլա Ստարիցինան)
- Օլգերտ Դունկերս – Կիկուլիս (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
- Իվար Կալնինշ – Իտալո, Կիկուլիսի որդին (հնչյունավորել է Յուրի Դեմիչը)
- Գունար Ցիլինսկի – դատախազ Ստրաույուպս (հնչյունավորել է Կիրիլ Լավրովը)
- Այգարս Վիլիմս – Յանիս
- Էրիկա Ֆերդա – տիկին Ցիմբարա
- Դինա Կուպլե – Էլզայի մայրը
- Էդգարս Լիեպինշ – էպիզոդ
- Վոլդեմարս Շորինշ – էպիզոդ
- Արիս Ռոզենթալ – էպիզոդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Լիա Բրիդակա
- Ռեժիսոր՝ Գունար Ցիլինսկի
- Օպերատոր՝ Գիդո Սկուլտե
- Նկարիչ՝ Անդրիս Մերկմանիս
- Խմբագիր՝ Էգոնս Լիվս
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում հնչում է Ջուզեպպե Վերդիի (հատված «Տրավիատա» օպերայից), Յոհան Շտրաուսի (հատված «Չղջիկ» օպերետից) երաժշտությունը, Վիտտորիո Մոնտիի չարդաշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վաղ ժանգ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Վաղ ժանգ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|