Չղջիկ (օպերետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրվագ «Չղջիկ» օպերետից, Դյուսելդորֆ, 1954

Չղջիկ (գերմ.՝ Die Fledermaus), Յոհան Շտրաուս-որդու կոմիկական օպերետը երեք գործողությամբ։ Գերմաներեն լիբրետտոն` Կառլ Հաֆների և Ռիխարդ Ժենեի ըստ գերմանացի թատերագիր Յուլիուս Բենեդիկսի «Բանտարկություն» ֆարսի և ֆրանսիացի թատերագիր Անրի Մելիակի և Լյուդովիկ Հալևիի «Նոր տարվա երեկո» (ֆր.՝ Le réveillon) վոդևիլի սյուժեների։ Օպերետի առաջնախաղը կայացել է 1874 թ. ապրիլի 5-ին Վիեննայի «Ան դեր Վին» թատրոնում։

«Չղջիկը» համարվում է Յոհան Շտրաուսի՝ բեմի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը և հաճախ կատարվում է նաև ներկայումս՝ հատկապես Նոր տարվանախօրյակին։