Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ
Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ Московский педагогический государственный университет | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1872 |
Անվանված է | Andrei Bubnov? և Վլադիմիր Իլյիչ Լենին |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Լենինի շքանշան |
Կայք | mpgu.edu |
Կոորդինատներ: 55°39′28.728000100007″ հս․ լ. 37°28′42.204000099991″ ավ. ե. / 55.65798000002777712° հս․. լ. 37.47839000002777254° ավ. ե. | |
Moscow Pedagogical State University Վիքիպահեստում |
Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան, նախկինում՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան, մանկավարժական կրթության խոշորագույն կենտրոններից մեկը ՌԴ-ում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1918 թվականին Մոսկվայի բարձրագույն իգական դասընթացները (հիմնվել են 1872 թվականին) վերակառուցվել են Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի, որի մանկավարժության ֆակուլտետի հիման վրա 1930 թվականին ստեղծվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտ։ 1937-1960 թվականներին Մոսկվայի մանկավարժական ինստիտուտին են միացվել Կ․ Լիբկնեխտի անվան ինդուստրիալ-մանկավարժական, արատաբանության, Վ․ Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտները։ 1941 թվականին կոչվել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անվամբ։ Ինստիտուտի կազմում կան ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանա-քիմիական, աշխարհագրա-կենսաբանական, պատմության, ռուսաց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուների, գեղարվեստա-գծանկարչության, երաժշտա-մանկավարժական, նախադպրոցական, մանկավարժության, արատաբանության, մանկավարժական ինստիտուտներում դասավանդողների որակավորման բարձրացման, հասարակական մասնագիտությունների ֆակուլտետներ, երեկոյան բաժանմունք, օտար լեզուներ դասավանդողների բարձրագույն մանկավարժական և արատաբանների դասընթացներ, ասպիրանտուրա, 80 ամբիոն, 7 պրոբլեմային լաբորատորիա, գրադարան (ավելի քան 1,2 միլիոն գիրք)։ Հրատարակում է «Գիտական տեղեկագրեր» (1934)։ Պարգևատրվել է Աշխատանքաժյին կարմիր դրոշի (1967) և Լենինի (1972) շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 37)։ ![]() |