Ջրերում խեղդվողների փրկության ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրերում խեղդվողների փրկության ընկերություն
Հիմնադրված1872

Ջրերում խեղդվողների փրկության ընկերություն (Հայջրփրկ) խորհրդային շրջանի կամավորական հասարակական կազմակերպություն։

Կազմակերպվել էր 1971 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն էր (առաջինը՝ 1971 թվականին), գործադիրը՝ ընկերության նախագահությունը։ Խնդիրն էր օգնել բնակչությանը, առաջին հերթին երեխաներին, լողալ սովորել, կազմակերպել փրկարար կայանների և կետերի (1986 թվականին՝ 40) աշխատանքը, դրանք ապահովել մասնագետներով, անհրաժեշտ տեխնիկայով ու հանդերձանքով, մշակել և հրատարակել միասնական կանոններ ու հրահանգներ փրկարար գործի վերաբերյալ և այլն։

Հանրապետության 16 շրջաններում և քաղաքներում գործում են խորհուրդն էին։ 1986 թվականին ընկերության անդամ էին 225 հազար մարդ և շուրջ հազար կազմակերպություն։

Հայջրփրկի 74 աշխատողներ պարգևատրվել են «Խեղդվողներին փրկելու համար» մեդալով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։