Լյուդմիլա Անցիֆերովա
Լյուդմիլա Անցիֆերովա | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 18, 1924 Զլատոուստ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | սեպտեմբերի 10, 2013[1] (89 տարեկան) |
| Գերեզման | Կալիտնիկովի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հոգեբան |
| Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ |
| Գործունեության ոլորտ | հոգեբանություն, Հոգեբանության պատմություն[2], տարիքային հոգեբանություն[2], gerontopsychology?[2] և անձի հոգեբանություն[2] |
| Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
| Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
| Գիտական ղեկավար | Սերգեյ Ռուբինշտեյն |
| Պարգևներ | |
Լյուդմիլա Անցիֆերովա (ռուս.՝ Людми́ла Ива́новна Анцы́ферова, մայիսի 18, 1924, Զլատոուստ, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2013[1]), խորհրդային և ռուս հոգեբան, մեթոդաբանության, հոգեբանության պատմության և տեսության, հոգեբանության զարգացման և գերոնտոհոգեբանության ոլորտում մասնագետ, մտածողության հոգեբանության և անձի հոգեբանության մասին հիմնարար աշխատանքների հեղինակ։ Առաջարկել է անձի սեփական տեսությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Անցիֆերովան ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 18-ին Զլատոուստում, ՌԽՖՍՀ։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, որից հետո սովորել է ասպիրանտուրայում՝ հոգեբանության ամբիոնում։ Պրոֆեսոր Սերգեյ Ռուբինշտեյնի ղեկավարությամբ «Բարձրագույն նյարդային գործունեության և մտածողության խնդրի մասին Իվան Պավլովի աշխատություն» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան։ 1953 թվականից մինչև 1956 թվականն աշխատել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում, իսկ հետո՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի հոգեբանության բաժնում։ 1972 թվականից աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում, որտեղ եղել է հոգեբանության փիլիոփայական խնդիրների (1974-1982) լաբորատորիայի և անձի հոգեբանության (1982-1991) լաբորատորիայի բաժնի վարիչ։ 1991 թվականից եղել է գլխավոր գիտական աշխատակից։
1974 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, 1991 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Եղել է Կրթության ռուսական ակադեմիայի պատվավոր անդամ (1996 թվականի ապրիլի 11-ից[4]): 1984 թվականին դարձել է ՌԽՍՖՀ գիտության վաստակավոր գործիչ, «Հոգեբանական ամսագրի» գլխավոր խմբագրի տեղակալ։
Լյուդմիլա Անցիֆերովան մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Մոսկվայում՝ 88 տարեկան հասակում։
Հրապարակումներ[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]- О закономерностях элементарной познавательной деятельности. 1961.
- Принцип развития в психологии. — Академия наук СССР: Институт психологии, 1974.
- Развитие и современное состояние зарубежной психологии. 1974.
- Материалистические идеи в зарубежной психологии. 1974.
- Психология формирования и развития личности. 1981.
- Психика и сознание как функция мозга. 1985.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Почётные члены РАО: АНЦЫФЕРОВА Людмила Ивановна». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Публикации: Анцыферова, Людмила Ивановна
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- История психологии в лицах: Персоналии. Психологический лексикон. Энциклопедический словарь в шести томах / Под. ред. Л. А. Карпенко,
ст. «Анцыферова Людмила Ивановна» - Большая биографическая энциклопедия — Анцыферова, Людмила Ивановна
- Институт психологии РАН — Анциферова Людмила Ивановна
- Институт психологии Российской академии наук — Скончалась Людмила Ивановна Анцыферова. СОБОЛЕЗНОВАНИЯ
- Մայիսի 18 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Սեպտեմբերի 10 մահեր
- 2013 մահեր
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի գիտնականներ
- 20-րդ դարի հոգեբաններ
- 21-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի հոգեբաններ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային հոգեբաններ
- Կին գիտնականներ
- Հոգեբանական գիտությունների դոկտորներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս հոգեբաններ