Ալեքսեյ Ուչիտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալեքսեյ Ուչիտել
Alexei Uchitel 2019.jpg
Ծնվել է օգոստոսի 31, 1951(1951-08-31)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Կրթություն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգություն աշկենազի
Մասնագիտացում կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, Պատվո շքանշան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ, Բարեկամության շքանշան, Ոսկե արծիվ և Նիկա
IMDb ID ID 0879783

Ալեքսեյ Եֆիմովիչ Ուչիտել (ռուս.՝ Алексе́й Ефи́мович Учи́тель, օգոստոսի 31, 1951(1951-08-31)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002)[2], «Ռոք» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Ուչիտելը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Լենինգրադում, հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Եֆիմ Ուչիտելը։

1975 թվականին Ալեքսեյ Ուչիտելն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, աշխատել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։

1990 թվականին Ալեքսեյ Ուչիտելը հիմնադրել է «Ռոք» (ռուս.՝ «Рок») կինոստուդիան։ Ալեքսեյ Ուչիտելի՝ որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի դեբյուտը եղել է «Ժիզելի մոլուցքը» (ռուս.՝ «Мания Жизели») ֆիլմը, որ էկրան է բարձրացել 1995 թվականին։ 2000 թվականին ռեժիսորը «Նրա կնոջ օրագիրը» (ռուս.՝ «Дневник его жены») ֆիլմի համար արժանացել է «Նիկա» մրցանակի, «Կինոտավրի» գրան պրիի ու ներկայացվել «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակի։

2002 թվականին Ալեքսեյ Ուչիտելին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում[2]։

«Տիեզերքը որպես նախազգացում» (ռուս.՝ «Космос как предчувствие») ֆիլմի համար Ալեքսեյ Ուչիտելը 2005 թվականին արժանացել է Մոսկվայի XXVII միջազգային կինոփառատոնի «Ոսկե Սուրբ Գեորգի» մրցանակի և «Ոսկե արծիվ» մրցանակի ռեժիսորական լավագույն աշխատանքի համար։

2010 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Վավերագրական, կարճամետրաժ խաղարկային ու անիմացիոն կինոյի «Ուղերձ Մարդուն» («Message to Man») միջազգային կինոփառատոնի նախագահ։

Ալեքսեյ Ուչիտելը Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի նախագահության անդամ է։

2014 թվականի մարտի 11-ին Ալեքսեյ Ուչիտելն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների ուղերձն ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ու Ղրիմում իրականացրած քաղաքականության[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային ու գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ու գեղարվեստահրապարակախոսական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 – Հարյուր հազար «ես» (ռուս.՝ Сто тысяч «я»)
  • 1978 – Սկիզբ։ Մի դեպքի նկար (ռուս.՝ Пуск. Портрет одного события)
  • 1980 – Քանի՞ դեմք ունի դիսկոտեկը (ռուս.՝ Сколько лиц у дискотеки?)
  • 1982 – Ո՞վ է կողմ (Երեք դրվագ ժամանակակից թեմաներով) (ռուս.՝ Кто за? (Три эпизода на современную тему))
  • 1983 – Քեզ վստահված է հող (ռուս.՝ Тебе доверена земля)
  • 1983 – Ակցիա (ռուս.՝ Акция)
  • 1986 – Մոլորակ «Նատաշա» (ռուս.՝ Планета «Наташа»)
  • 1988 – Ռոք (ռուս.՝ Рок)
  • 1989 – Շրջանցիկ ջրանցք (ռուս.՝ Обводный канал)
  • 1990 – Елы-палы, или Митьки в Европе
  • 1992 – Վերջին հերոսը (ռուս.՝ Последний герой)
  • 1993 – Բաթերֆլայ (ռուս.՝ Баттерфляй)[7] (I приз за лучший полнометражный фильм IV Открытого фестиваля неигрового кино «Россия»)
  • 1997 – Ընտրախավ (ռուս.՝ Элита)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 – Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Վարպետ» մրցանակ
  • 2007 – Բարեկամության շքանշան[8]
  • 2002 – Ռուսաստանի ժողովրդական արտիստ[2]
  • 1995 – ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ[9]
  • 2013 – Պատվո շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #143938754 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Награждён указом президента № 35 от 14 января 2002 года
  3. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  4. Балерина и император
  5. Матильда
  6. Фильм "Матильда" Алексея Учителя выйдет в прокат весной 2017 года ТАСС. 20 апреля 2016
  7. Закончились съёмки фильма о Виктюке // КоммерсантЪ. 1993. 26 февраля
  8. Указ Президента Российской Федерации от 21 марта 2007 года № 406 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Указ Президента Российской Федерации от 4 августа 1995 года № 812 «О присвоении почётных званий Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]