Սերգեյ Գազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գազարով
Ծնվել էհունվարի 13, 1958(1958-01-13) (66 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր

Սերգեյ Իշխանի Գազարով (ռուս.՝ Сергей Ишханович Газаров, հունվարի 13, 1958(1958-01-13), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ[1], թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գազարովը ծնվել է Բաքվում։ Հայրը գինու գործարանի տնօրեն էր, իսկ մայրը` մասնագիտությամբ հաշվապահ[2]։ 1980 թվականին Սերգեյն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը և աշխատանքի անցել Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։

1986-1991 թվականներին աշխատել է Օլեգ Տաբակովի ղեկավարության ներքո գտնվող թատրոն-ստուդիայում, որտեղ 1991 թվականին բեմադրել է «Ռևիզորը» ներկայացումը և արժանացել Ռուսաստանի թատերական գործիչների մրցանակին։ Նույն 1991 թվականին կազմակերպել է «Նիկիտա և Պյոտր» մասնավոր կինոընկերությունը։ 1998 թվականից հանդիսանում է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1980 թվականին։ Առաջին գլխավոր դերը կինոյում` Սեբաստյան Ալարկոնի «Միայնակ վաճառականի շահույթը» (1984 թ.) կինոնկարում Ռաուլ Սանչեսի դերն էր։ 1989 թվականին, առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գազարովն ամուսնացած է եղել հայտնի դերասանուհի Իրինա Մետլիցկայայի հետ։ Նրանք ունեն երկու որդի` Նիկիտան և Պյոտրը։ 1997 թվականին Իրինա Մետլիցկայան մահացել է լեյկոզից։

Համաձայն որոշ տեղեկությունների, Սերգեյ Գազարովը կրկին ամուսնացել է և ունի որդի[3]։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1989 Խելագարը Сумасшедший
1990 Տանիք Крыша
1996 Ռևիզորը Ревизор
2000 Կայսրությունը հարվածի տակ Империя под ударом
2001 Հինգերորդ անկյուն Пятый угол
2003 Մուգ ձիուկը Тёмная лошадка
2007 Խուզարկու Պուտիլինը Сыщик Путилин
2016 Միայնակ հայրիկը Одинокий папаша

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1980 Անկոչ ընկերը Незваный друг լաբորատորիայի վարիչ
1981 Հարազատները Родня հյուր
1983 Ռոմեո և Ջուլիետ Ромео и Джульетта Պյոտր
1984 Միայնակ վաճառականի շահույթը Выигрыш одинокого коммерсанта Ռաուլ Սանչես
1985 Պարահրապարակ Танцплощадка Միտյա
1986 Յագուար Ягуар լեյտենանտ Գամբոա
1986 Մսյո Պերիշոնի ճանապարհորդությունը Путешествие мсье Перришона Դանիել
1987 Հաջողակը Везучая Բորիս
1987 Թռչելու ժամանակն է Время летать Արկադի
1987 Բազկաթոռ Кресло Մանսուրով
1988 Սպիտակ ոսկոր - Համլետ Կարապետովիչ
1988 Մի բիլիարդի թիմի պատմություն История одной бильярдной команды Պաչո Պալմա
1989 Խաղացողը Катала Շոթա
1989 Մուտք լաբիրինթոս Вход в лабиринт Օմար Ռամազանով
1990 Դահիճը Палач Իգոր Պոգոդին
1990 Սիրո օրը День любви Վադիմ Բեզուգլով
1990 Սանիտարական գոտի Сэнит зон Միխայիլ Սեմյոնովիչ
1990 Տաքսի-բլյուզ Такси-блюз ադմինիստրատոր
1990 Իսպանացի դերասանուհի ռուս նախարարի համար Испанская актриса для русского министра Միխայիլ Ալբերտովիչ
1990 Նիկոլայ Վավիլով Николай Вавилов Իսահակ Պրեզենտ
1991 Հազար դոլար` մի կողմի Тысяча долларов в одну сторону Թելման
1991 ՊԱԿ-ի գործակալները նույնպես սիրահարվում են Агенты КГБ тоже влюбляются Անատոլի Պուխով
1992 Մաքսանենգը Контрабандист Միշա
1992 Ալիսան և Հնագրավաճառը Алиса и Букинист Կրոխին
1992 Ռուսական պիցցա Russian Pizza Blues Գազարով
1993 Մակարով Макаров բարապան
1993 Գլադիատոր` վարձով Гладиатор по найму Ստաս Կոստիլև
2002 Next 2 Next 2 Անդրեյ Սեմիրյադին
2004 Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը Мой сводный брат Франкенштейн Էդիկ
2004 Խոսքեր և երաժշտություն Слова и музыка Լյովա
2005 Թուրքական գամբիտ Турецкий гамбит Յուսուֆ փաշա
2005 Դոկտոր Ժիվագո Доктор Живаго Ալավերդով
2006 Նապաստակն անդունդի վրա Заяц над бездной գնչուական բարոն
2007 12 12 թիֆլիսցի հայ
2007 Խուզարկու Պուտիլինը Сыщик Путилин Կիլին
2007 Թակարդ Капкан Ցեզար Կոպիտով
2008 Ոսկե բանալին Золотой ключик Յակով Սոլոմոնովիչ
2008 Ոհմակ Стая Գիվի
2009 Տուժվածը Потерпевший Սավելի
2009 Սալամանդրի հետքը След Саламандры Ֆայզուլլահ խան
2009 Ժուրով Журов Ստեփան Կարոյան
2010 Ռիտա Рита Վալերա
2010 Դոկտոր Տիրսա Доктор Тырса Ֆեոդոր Գրաուբե
2010 Ո՞վ եմ ես Кто я? Պյոտր Տրոֆիմով
2010 Համբույր պատի միջով Поцелуй сквозь стену Վիկտոր Պիլսուդսկի
2010 Առանց տղամարդկանց Без мужчин Սեմյոնով
2011 Հակախաղ Контригра Ռոբերտ Լեյ
2012 Լրտեսը Шпион Լավրենտի Բերիա
2012 Ութի օգոստոսը Август. Восьмого Կիրիլ Իվանովիչ
2012 Մայրիկները Мамы -
2012 Քողարկման ներքո Под прикрытием Բարիկ Կուբանյան
2012 Հոկեյի խաղեր Хоккейные игры Անատոլի Տարասով
2012 Գլորիայի ոսկին Золото Глории նավապետ Ռոջեր
2013 Լեգենդ Կրուգի մասին Легенды о Круге Արչիլ Բաթումսկի
2013 Ժողովուրդների հոր որդին Сын отца народов Լավրենտի Բերիա
2013 Մարաթոն Марафон Ժորիկ
2014 Սիրել - չսիրել Любит не любит Միխայիլ
2016 Անձնակազմ Экипаж Պյոտր Շեստակով
2016 Սերն ու Սաքսը Любовь и Сакс Պարոն Ջան
2017 Քեզանից հետո После тебя բժիշկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Александр Мельман (24 апреля 2009 года). «Сергей Газаров: «Михалков просто отравил мне жизнь!» — После фильма «12» актёр год находился в состоянии депрессии». ЗАО „Редакция газеты «Московский комсомолец»“ — Электронное периодическое издание «MK.ru».
  2. Автор и ведущая: Татьяна Устинова. ВИДЕО. Программа «Мой герой» (эфир от 8 апреля 2016 года; 00:39:14). — Актёр и режиссёр Сергей Газаров пришёл в гости к Татьяне Устиновой в программу «Мой герой». Каким образом он стал звездой чилийского кино и попал на одну страницу газеты с Пиночетом? Телеканал «ТВ Центр» // tvc.ru
  3. Наталия Маргиева. Мать актрисы Ирины Метлицкой: «Сыновья Иры не смотрят её фильмы. Не хотят, чтобы кто-то увидел их эмоции...» — Одной из самых красивых женщин российского кино исполнилось бы 50 лет. Газета «Կոմսոմոլսկայա պրավդա» // kp.ru (4 октября 2011 года)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գազարով» հոդվածին։