Ելենա Լյադովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Լյադովա
ռուս.՝ Елена Игоревна Лядова
Elena Lyadova 2014.jpg
Ծնվել էդեկտեմբերի 25, 1980(1980-12-25) (38 տարեկան)
ԾննդավայրՄորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վլադիմիր Վդովիչենկով
Պարգևներ և մրցանակներՆիկա, ՏԷՖԻ և Q24703213?
IMDbID 1956600
Commons-logo.svg Ելենա Լյադովա՝ Վիքիպահեստ

Ելենա Իգորևնա Լյադովա (ռուս.՝ Еле́на И́горевна Ля́дова, դեկտեմբերի 25, 1980(1980-12-25), Մորշանսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի: «Նիկա» և «Ոսկե արծիվ» մրցանակների եռակի դափնեկիր, Մոսկվայի կինոփառատոնի մրցանակի դափնեկիր կնոջ լավագույն դերակատարման համար (2015) և «ՏԷՖԻ» մրցանակակիր (2016):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Լյադովան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Տամբովի մարզի Մորշանսկ քաղաքում: Հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաք, որտեղ էլ սկսել է հաճախել առաջին դասարան:

2002 թվականին Ելենա Լյադովան ավարտել է Մ. Շչեպկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի թատերախումբ:

2012 թվականին դերասանուհին արժանացել է «Ոսկե արծիվ» և «Նիկա» մրցանակների «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում Անդրեյ Զվյագինցևի «Ելենա» ֆիլմում (2011) գլխավոր հերոսի դստեր դերը կատարելու համար: Երկու տարի անց նա կրկին ստացել է «Ոսկե արծիվ» և «Նիկա» մրցանակներ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» (ռուս.՝ «Географ глобус пропил») ֆիլմի գլխավոր հերսի կնոջ դերը կատարելու համար:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ելենա Լյադովան ամուսնացել է դերասան Վլադիմիր Վդովիչենկովի հետ, ում հետ նկարահանվել է «Լևիաֆան» ֆիլմում[1]:

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 – «Տրամվայ „Ցանկություն“», ռեժիսոր՝ Հենրիետա Յանովսկայա – Ստելլա
  • 2007 – «Ռոբերտո Զուկո», ռեժիսոր՝ Կամա Գինկաս – աղջիկ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Տիեզերքը որպես նախազգացում Космос как предчувствие Ռիմա
2005 ֆ Պավլովի շունը Собака Павлова Քսյուշա
2005 ֆ Զինվորական դեկամերոն Солдатский декамерон Մարինա
2007 ֆ Վտարում Изгнание Վերա (ձայն)
2007 ս Լենինի կտակը Завещание Ленина Գալինա Կովալ
2008 ֆ Պաշտպանություն Защита Տատյանա Կալիտինա
2009 ս Կարամազով եղբայրներ Братья Карамазовы Գրուշենկա
2009 ֆ Бубен, барабан ընկերուհի
2009 ս Սինդբադի վերադարձը Возвращение Синдбада Էլյա Շախովա
2009 ս Անհետացածները Исчезнувшие Գալկա
2009 ֆ Լյուբկա Любка Լյուբկա
2009 ֆ Սեր խոտի վրա Любовь на сене Նադյա Լեմեշևա
2009 ս Մոսկովյան բակ Московский дворик Սվետկա
2010 ֆ Երբ ծաղկի ճահճախնկենին Когда зацветёт багульник Աննա Սեդովա
2010 ֆ Շիկամուկ Крыса Նատալյա Սորոկինա-Լեֆաբե
2010 ֆ Բուք Метель Մաշա
2010 ֆ Կրքի գերին Плен страсти Մարիա Զակրևսկայ
2011 ֆ Ելենա Елена Կատերինա
2011 ֆ Սրտի բաբախում Биение сердца Նինա Իլյինա
2011 ֆ Ես կսպասեմ Я дождусь Կլավա Սինցովա
2012 ս Ինկասատորներ Инкассаторы Վերա
2012 ս Պոկում Отрыв Ռադա
2012 ս Սինդբադի ժամանակը Время Синдбада Էլյա Շախովա
2012 ֆ Սոլո սաքսոֆոնով Соло на саксофоне Վիկա
2013 ֆ Հաջողակը Везучая Իրինա Բոյարովա
2013 ֆ Ախարհագրագետը գլոբուսը խմելու տվեց Географ глобус пропил Նադյա
2013 ս Մոխիր Пепел Ռիտա
2014 ֆ Լևիաֆան Левиафан Լիլիա Սերգեևա
2015 ս Դավաճանություններ Измены Ասյա
2015 ֆ Օռլեան Орлеан Լիդկա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամուրյան աշուն» փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2006, «Պավլովի շունը» ֆիլմի համար)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012, «Ելենա» ֆիլմի համար)[2]
  • «Նիկա» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012, «Ելենա» ֆիլմի համար)
  • Օրենբուրգում անցկացվող «Արևելք և Արևմուտք: Դասական և Ավանգարդ» VI կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2013, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)[3]
  • Օնֆլյորի ռուսական կինոյի 21-րդ փառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար[4] (2013, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
  • «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց» ֆիլմի համար)
  • «Виват кино России!» XXII կինոփառատոնի (Սանկտ Պետերբուրգ)[5] մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» («Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց»)
  • Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2014, «Աշխարհագրագետը գլոբուսը խմելու տվեց»)[6]
  • «Ոսկե արծիվ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)
  • Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)[7]
  • «Նիկա» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Լևիաֆան»)
  • Մոսկվայի XXXVII միջազգային կինոփառատոնի «Արծաթե Սուրբ Գեորգի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2015, «Օռլեան»)[8]
  • «ՏԷՖԻ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (2016, հեռուստասերիալ «Դավաճանություններ»)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Никита Карцев (03.04.2015)։ «Актеры Вдовиченков и Лядова поженились после «Левиафана»» (ռուսերեն)։ Московский комсомолец 
  2. ««Елена» Андрея Звягинцева награждена главным «Золотым орлом»» (ռուսերեն)։ Российская газета։ 27.01.2012։ Վերցված է 2012-02-15 
  3. «Финал кинофестиваля: в Оренбурге названы лучшие российский и международный фильмы»։ ИА REGNUM։ 21 октября 2013։ Վերցված է 2013-10-19 
  4. Валерий Кичин (30 ноября 2013)։ «В Нормандии закончился фестиваль российских фильмов»։ Российская газета։ Վերցված է 2013-11-18 
  5. «В Северной столице закрылся XXII кинофестиваль «Виват кино России!»»։ Вечерняя Москва։ 17 мая 2014։ Վերցված է 2014-05-21 
  6. «Церемония прошла в Белом зале Дома Кино»։ Кинопресса։ февраль 2014։ Վերցված է 2015-02-05 
  7. Валерий Кичин (3 февраля 2014)։ ««Белый слон» назвал лучшие киноработы года»։ Российская газета։ Վերցված է 2015-02-05 
  8. «Призы за лучшие актёрские работы на ММКФ получили Елена Лядова и Еркербулан Дайыров»։ ТАСС։ 26 июня 2015։ Վերցված է 2015-06-27 
  9. «Елена Лядова, Константин Хабенский, Иван Ургант, Владимир Познер и другие победители премии ТЭФИ-2016» (ռուսերեն)։ www.spletnik.ru։ 28 июня 2016։ Արխիվացված է օրիգինալից 29 июня 2016-ին։ Վերցված է 2016-06-28