Օռլեան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օռլեան
ռուս.՝ Орлеан
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան Ռուսաստան
Ժանրառակ, տրագիկոմեդիա
Թվական2015
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Պրոշկին
ՊրոդյուսերԻգոր Միշկին, Նատալյա Գոստյուշովա
Սցենարի հեղինակՅուրի Արաբով
ԴերակատարներԵլենա Լյադովա, Վիտալի Խաև, Օլեգ Յագոդին և Վիկտոր Սուխորկով
ՕպերատորՅուրի Ռայսկիյ
ԵրաժշտությունԱլեքսեյ Այգի
Կինոընկերություն«СТН-фильм»
Տևողություն110 րոպե

«Օռլեան », 2015 թվականին նկարահանված ռուսական ֆիլմ-առակ, որի ռեժիսորը Անդրեյ Պրոշկինն է, իսկ սցենարիստը՝ Յուրի Արաբովը։ Ֆիլմը մասնակցեց XXXVII Մոսկովյան միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին[1]։ Գլխավոր դերակատարը Ելենա Լյադովան է, ով պարգևատրվել է «Արծաթե Գեորգի» մրցանակով կանացի լավագույն դերի համար[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ քաղաք Օռլեան, տեղակայված ալթայան տափաստանում աղի լճի ափին։ Հիվանդանոցի պալատում հերթական արհեստական վիժումը կատարելուց հետո պառկած գեղեցկուհի Լիդկայի մոտ հայտնվում է տարօրինակ պարոն՝ Պավլյուչեկ անունով, ով դահիճ է։ Պարոնի հարցերից հիստերիկայի մեջ ընկնելով՝ Լիդկան վազում է իր ընկերոջ՝ վիրաբույժ Ռուդիկի մոտ։ Արտաքինը փոխած դահիճը հայտնվում է Ռուդիկի տանը, որտեղ պառկած է կաթվածահար եղած հայրը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Լյադովա- Լիդկա, վարսահարդար
  • Օլեգ Յագոդին- Ռուդիկ, վիրաբույժ
  • Վիտալի Հաեվ- Նեվոլին, քննիչ
  • Վիկտոր Սուխորուկով- Պավլյուչեկ, դահիճ
  • Տիմոֆեյ Տիբունցեվ- Բորյա Ամարետտո, աճպարար
  • Պավել Տաբակով- Իգոր, վարսավիրանոցի հավաքարար

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր- Անդեյ Պրոշկին
  • Սցենարի հեղինակ- Յուրի Արաբով
  • Օպերատոր- Յուրի Ռայսկիյ
  • Նկարիչ- Յուրի Կարասիկ
  • Երգահան- Ալեքսեյ Այգի, Մարտին Ժակ («The Tiger Lillies»)
  • Ձայնի ռեժիսոր— Մաքսիմ Բելովոլով
  • Մոնտաժի ռեժիսոր- Նատալյա Կուչերենկո
  • Կուստյումների նկարիչներ- Վլադիմիր Նիկոֆորով, Դմիտրիյ Անդրեև
  • Պլաստիկ գրիմ- Պյոտր Գորշենին
  • Համակարգչային գրաֆիկա- CG Factory
  • Պրոդյուսերներ- Իգոր Միշին, Նատալյա Գոստյուշինա

Նկարահանումների պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրված է Յուրի Արաբովի կողմից իր նույնանում վեպի հիման վրա[3]։ 2011 թվականին «Օռլեան» վեպը միացավ «Մեծ գիրք» գրականության մրցանակաբաշխության ֆինալիստների թվին[4]։ Վեպի դեպքերը տեղի են ունենում Ղազախստանի սահմանից ոչ հեռու անապատում գտնվող փոքրիկ քաղաքում[3]։ Սկզբում որոշվեց նկարահանվել ալթայան տափաստաններում։ Բայց ֆինանսը չներելու պատճառով որոշվեց նկարահանել Ղրիմում։ Նկարահանումների համար գլխավոր օբյեկտները՝ տարօրինակ բնակավայրերն ու աղի լճերը։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին մոնտաժային տարբերակում օգտագործվել էր բրիտանական խումբ The Tiger Lillies-ի 2008 թվականի The Freaks ալբոմի երգերը։ Երբ խումբը համերգով եկավ Մոսկվա, ռեժիսորը մտածեց նրանց երգերն օգտագործելորպես սաունդթրեք։ Նայելով առաջիկա ֆիլմի նյութը՝ խմբի անդամները որոշեցին գրել հատուկ Orleans ալբոմը։ Ձայնագրվել էր 12 երգ։ Բացի The Tiger Lillies-ի երգերից, ֆիլմում հնչում է նաև երգահան Ալեքսեյ Այգիի երաժշտությունը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XXXVII Մոսկովյան միջազգային կինոփառատոն.
    • «Արծաթե Գեորգի» մրցանակ, լավագույն կանացի դեր- Ելենա Լյադովա
    • Ռուսաստանի կինոխմբի ֆեդերացիա- լավագույն ֆիլմ ընտրությունների համաձայն[5]
  • «Սպիտակ փիղ» մրցանակաշխություն.
    • 2-րդ պլանի լավագույն տղամարդու դեր- Օլեգ Յագոդին[6]

լավագույն սաունդթրեք[7]

    • լավագույն տղամարդու դեր- Օլեգ
  • «Նիկա» մրցանակաբաշխություն
    • լավագույն ձայնային ռեժիսոր- Մաքսիմ Բելովոլով
    • լավագույն սցենարի աշխատանք- Յուրի Արաբով
    • լավագույն տղամարդու դեր- Օլեգ Յագոդին
    • լավագույն երաժշտություն- Մարտին Ժակ, Ալեքսեյ Այգի
    • լավագույն օպերատորական աշխատանք- Յուրի Ռայսկի
    • նկարչի լավագույն աշխատանք- Յուրի Կարասիկ
    • կոստյումների լավագույն նկարիչ- Դմիտրի Անդրեև, Վլադիմիր Նիկիֆորով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]