Կղզին (ֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կղզին
Остров և Ostrov
Постер фильма Остров.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԺանրԴրամա
Թվական2006
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորՊավել Լունգին
ՊրոդյուսերՊավել Լունգին
Սերգեյ Շումակով
Սցենարի հեղինակԴմիտրի Սոբոլև
ԴերակատարներՊյոտր Մամոնով
Վիկտոր Սուխորուկով
Դմիտրի Դյուժև
Վիկտորիա Իսակովա
ՕպերատորԱնդրեյ Ժեգալով
ԵրաժշտությունՎլադիմիր Մարտինով
Տևողություն112 րոպե
Բյուջե$1 500 000
Շահույթ$2 600 000
IMDbID 0851577
Պաշտոնական կայքէջ

«Կղզին», 2006 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, ինչ-որ տեղ Հյուսիսում գերմանական նավը պաշարում է ածուխ տեղափոխող սովետական բեռնանավը, որտեղ գտնվում էին նավապետ Տիխոնը և հնոցապանը: Ծեծվելուց և գերմաներեն «Որտեղ է կապիտանը» հարցը չհասկանալու խաղարկային փորձ անելուց հետո հնոցապանը մատնում է Տիխոնին: Գերյալներին գնդակահարելու նպատակով կանգնեցնում են նավակողին: Հնոցապանը սկսում է հեկեկալ՝ աղաչելով պահպանել իր կյանքը, Տիխոնը իրեն հանգիստ է պահում և սկսում է ցուցադրաբար ծխել: Այդժամ գերմանացի սպան հնոցապանին առաջարկում է իր կյանքը փրկել՝ կրակելով ընկերոջ վրա, և նրան է տալիս մեկ փամփուշտով ատրճանակը: Հնոցապանը հիստերիկայի մեջ է ընկնում, բայց և այնպես կրակում է Տիխոնի վրա. վերջինս ընկնում է նավակողից: Գերմանացիները հնոցապանին կենդանի են թողնում, ռմբակոծում են բեռնանավը՝ լքելով այն: Հնոցապանը մնում է ականապատ նավի վրա, որը շուտով պայթում է:

Վանականները ափին մոտ գտնում են նրա գրեթե անկենադան մարմինը:

Գործողությունները տեղափոխվում են 1976 թվականը: Հնոցապանը ահագին ծերացել է : Նա դարձել է միաբան և այժմ կրում է Անատոլի անունը: Նրա հիմնական առաքելությունը վանքում վառարանը վառելն է: Նա ապրում է կաթսայատանը, ուր քնում է ածուխի վրա: Նրա մոտ, որպես երեցի, գալիս էին տարբեր կարիքներ ու հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ նա խորաթափանց էր և օժտված էր աղոթքի ուժով բուժելու շնորհով: Երեց Անատոլիի տարօրինակությունները որոշ միաբաններ չէին կարողանում հասկանալ. նա աղոթում էր բոլորից մեկուսացած, ուշանում էր ծառայությունից, առանց պատճառի սկսում էր բարձրաձայն երգել: Նրան չհասկացողների մեջ էր հայր Իովը, ով նախանձում էր հայր Անատոլիին շնորհներ ունենալու համար: Վանահայր Ֆիլարետը փորձում է հարթել հարաբերությունները հայր Անատոլիի հետ՝ արձագանքելով հայր Իովի բողոքներին: Սակայն, խոնահությանն ու զղջմանը, երեցին տանջում է իր գործած հանցանքը: Նա հաճախ նավակ է նստում, լողում դեպի մեկուսի կղզին, որտեղ եռանդագին աղոթում է և ապաշխարում գործած մեղքի համար:

Մի անգամ մոլագար դստեր հետ վանք է գալիս մի նշանավոր ծովակալ: Ծերունին աղջկան տանում է կղզի և աղոթքի միջոցով նրա միջից հանում է դևին: Պարզվում է ծովակալը այն նույն Տիխոնն է, որի վրա կրակել էր Անատոլին: Զրույցի ժամանակ պարզվում է, որ Անատոլին միայն վնասել էր Տիխոնի ձեռքը, և վերջինիս հաջողվել էր փրկվել: Տիխոնն Անատոլիին ասում է, որ վաղուց ներել է նրան:

Այժմ Անատոլին գիտի, որ կարող է հանգիստ մեռնել: Հայր Անատոլին հայր Իովին խնդրում է իր համար մի հասարակ դագաղ բերել: Նա բերում է՝ առանց հասկանալու, թե դա ինչի համար է: Անատոլին կատակով հանդիմանում է հայր Իովին՝ ճոխ «բուֆետի» համար: Հայր Իովը փորձում է քավել իր մեղքը և դագաղը լցնում է ածուխով: Հայր Անատոլին պառկում է դրա մեջ և հայր Իովին խնդրում է գնալ և միաբան-եղբայրներին ասել, որ ինքը մահացել է: Հայր Իովը վազում է զանգակատուն և հնչեցնում է զանգերը՝ ազդարարելով երեցի մահը: Դագաղը՝ վանականի դիով, նավակով տեղափոխում են նրա կղզին:

Դերեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Պյոտր Մամոնով Անատոլի հայր Անատոլի
Վիկտոր Սուխորուկով Ֆիլարետ հայր Ֆիլարետ
Դմիտրի Դյուժև Իով հայր Իով
Յուրի Կուզնեցով Տիխոն Պետրովիչ ծովակալ Տիխոն Պետրովիչ
Վիկտորիա Իսակովա Նաստյա Նաստյա
Նինա Ուսատովա այրի
Յանա Եսիպովիչ աղջիկ
Օլգա Դեմիդովա կին՝ երեխայի հետ
Տիմոֆեյ Տրիբունցև Անատոլի երիտասարդ Անատոլի
Ալեքսեյ Զելենսկի Տիխոն երիտասարդ Տիխոն
Գրիշա Ստեպունով երեխա
Սերգեյ Բուրունով համհարզ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Դմիտրի Սոբոլև
  • Ռեժիսիոր՝ Պավել Լունգին
  • Ռեժիսիորական խումբ՝
  • Սոնյա Մասսոն
  • Աննա Մաչիլսկայա
  • Ալեքսեյ Շիխատով
  • Պրոդյուսերներ՝
    • Պավել Լուգին  — գլխավոր պրոդյուսեր
    • Սերգեյ Շումակով՝'գլխավոր պրոդյուսեր
    • Օլգա Վասիլևա՝ պրոդյուսեր
  • Բեմադրող օպերատոր՝ Անդրեյ Ժեգալով
  • Բեմադրող-նկարիչ՝
    • Իգոր Կոցարև
    • Ալեքսանդր Տոլկաչև
  • Կոմպոզիտոր՝ Բլադիմիր Մարտինով
  • Ձայն՝
    • Ստեֆան Ալբինե
    • Վլադիմիր Լիտրովնիկ
  • Մոնտաժ՝ Ալբինա Անտիպենկո
  • Նկարիչ-գրիմարար՝ Վալերիա Նիկուլինա
  • Զգեստները՝ Եկատերինա Դիմինսկայաя

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում գործողությունների գլխավոր վայր հանդիսացող կղզին իրականում թերակղզի է Կարելիայում Ռաբոչեոստրովսկ գյուղում, Սպիտակ ծովի ափին:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոն՝ լավագույն ֆիլմ
  • 2007 — «Ոսկե արծիվ»՝ վեց մրցանակ՝ «Տարվա լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Վիկտոր Սուխորուկով), «Լավագույն դերասանь» (Պյոտր Մամոնով), «Լավագույն ռեժիսիոր (Պավել Լունգին), «Լավագույն սցենար» (Դմիտրի Սոբոլև), «Օպերատորական լավագույն աշխատանք» (Անդրեյ Ժեգալով, ցմահ).
  • 2007 — «Նիկա»՝ վեց մրցանակ՝ «Տարվա լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Վիկտոր Սուխորուկով), «Լավագույն դերասանь» (Պյոտր Մամոնով), «Լավագույն ռեժիսիոր (Պավել Լունգին), «Լավագույն սցենար» (Դմիտրի Սոբոլև), «Օպերատորական լավագույն աշխատանք» (Անդրեյ Ժեգալով, ցմահ), «Հնչյունային օպերատորի լավագույն աշխատանք» (Ստեֆան Ալբինե, Վլադիմիր Լիտրովնիկ, Ստեփան Բոգդանով):

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտադրությունը՝ «Պավել Լունգինի ստուդիա»
  • Գեղարվեստական ֆիլմ, գունավոր
  • Տարիքային սահմանափակում՝ չկա
  • Վարձույթի լիցենզիայի համարը՝ № 11191՝ սկսած 2005 թվականի հունիսի 21-ից
  • Վարձույթով տրամադրում՝ 2006 թվականի նոյեմբերի 23
  • Բյուջե՝ 1, 9 միլիոն դոլար
  • Հասույթ՝ 2 642 434 դոլար[1]
  • Ռուսական մեծամասշտաբ վարձույթի միակ ֆիլմը, որը հասույթի աճ է գրանցել երկրորդ շաբավա հանգստյան օրերին
  • Առաջին ցուցադրությունը կենտրոնական հեռուստատեսությամբ՝ 2007 թվականի հունվարի 7,  «Ռոսիա» հեռուստաալիք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Остров (2006)»։ Компания-дистрибьютор "Наше Кино"։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-20-ին։ Վերցված է 2010-01-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]