Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը
ռուս.՝ Мой сводный брат Франкенштейн
Երկիր Ռուսաստան[1]
Ժանրդրամա
Թեմաընտանիք[1] և ծնող-երեխա հարաբերություններ[1]
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Տոդորովսկի[1]
ՊրոդյուսերԼեոնիդ Յարմոլնիկ
Սցենարի հեղինակԳենադի Օստրովսկի[1]
ԴերակատարներԼեոնիդ Յարմոլնիկ[1], Ելենա Յակովլևա[1], Սերգեյ Գարմաշ և Դանիիլ Սպիվակովսկի[1]
ՕպերատորՍերգեյ Միխալչուկ[1]
ԵրաժշտությունԱլեքսեյ Այգի[1]
Նկարահանման վայրՄինսկ
ԿինոընկերությունRacoon Cinema[2] և Prior-Premier[2]
Տևողություն111 րոպե

«Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» (ռուս.՝ «Мой сводный брат Франкенштейн»), 2004 թվականի գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Վալերի Տոդորովսկու կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիկը, որ աշխատում է որպես լրագրող, նամակ է ստանում մի կնոջից, ում հետ ծանոթ է եղել քսան տարի առաջ։ Կինը հայտնում է, որ Յուլիկը որդի ունի։ Ընդ որում, Յուլիկն ամուսնացած է. նրա կինը՝ Ռիտան, աշխատում է որպես բնակարանային գործակալ, իսկ երեխաները՝ Եգորն ու Անյան, դպրոցականներ են։ Պավլիկը գալիս է Մոսկվա՝ հոր մոտ։ Նա վերադառնում է Չեչնիայից, որտեղ մասնակցել է պատերազմին ու կորցրել մի աչքը։ Պավլիկին թվում է, թե ամենուր թշնամիներ են։ Յուլիկը սկզբում չի ցանկանում ընդունել որդուն ու չափազանց սառն է վերաբերվում նրան։

Պավելի ու Ռիտայի խոսակցությունից պազվում է, որ տղայի հարազատ մայրը մահացել է, երբ նա բանակում է եղել։ Նույն օրը Եգորն իր ընկերներին հրավիրում է միասին դիտելու «Ֆրանկենշտեյն» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Բորիս Կարլոֆը։ Դպրոցականները ծաղրում են Պավլիկին։

Մի անգամ Պավլիկի վրա հարձակվում են անծանոթներ, ծեծում նրան ու պահանջում, որ հեռանա քաղաքից։ Սակայն Պավելը հաղթում է ու իմանում, որ նրանց ուղարկել է Եգորը։ Երեկոյան վերադառնալով տուն՝ Պավելը Եգորին զգուշացնում է, որ իրենց ուզում են գժտեցնել։ Ռիտան նկատում է, որ Պավելը ծեծկռտուքի մեջ է ընկել, ու Յուլիկին համոզում է նրան տանել հոգեբուժարան։ Սակայն Յուլիկը, տեսնելով հիվանդանոցում տիրող իրավիճակը, որդուն տուն է տանում։

Մի քանի օր անց Յուլիկը, առավոտյան չգտնելով երեխաներին, իմանում է, որ Պավելը նրանց տարել է անվտանգ տեղ։ Հեռախոսով նա Ռիտային ու Յուլիկին պատվիրում է նստել գնացք, և գիշերը նրանք հասնում են Էլեոնորա Դմիտրիևնայի՝ Պավլիկի մոր ամառանոցը։ Պավելը մի քանի անգամ կրակում է ի պատասխան պահակի գոռոցի, և ի վերջո նրանց շրջապատում է ոստիկանությունը։ Փոխհրաձգության արդյունքում Պավելին սպանում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լեոնիդ Յարմոլնիկ Յուլիկ Յուլիկ
Իրինա Սոկոլովա Էլեոնորա Դմիտրիևնա Էլեոնորա Դմիտրիևնա
Ելենա Յակովլևա Ռիտա Ռիտա
Դանիիլ Սպիվակովսկի Պավլիկ Պավլիկ
Սերգեյ Գարմաշ Թիմուր Կորբատովիչ Թիմուր Կորբատովիչ
Արտյոմ Շալիմով Եգոր Եգոր
Մարիաննա Իլինա Անյա Անյա
Սերգեյ Գազարով Էդիկ Էդիկ
Էլվիրա Դանիլինա Գալինա Գալինա
Սերգեյ Սոսնովսկի

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Գենադի Օստրովսկի
  • Ռեժիսոր՝ Վալերի Տոդորովսկի
  • Պրոդյուսեր՝ Լեոնիդ Յարմոլնիկ
  • Նկարիչ՝ Վլադիմիր Գուդիլին
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Այգի
  • Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Չուպրով

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Приезд Павла
  2. Ожидание
  3. В поисках «Духов»
  4. Разговор с Ритой
  5. В поезде
  6. Возвращение Павла
  7. Младшая сестра
  8. Дача. Ночь
  9. «Здесь Они, Я Их Чую»
  10. Ожидание Штурма
  11. Финал

Ֆիլմի սաունդթրեքն առանձին սկավառակով թողարկվել է 2004 թվականին («WWW.Records», «Рекун ТВ» ՍՊԸ արտոնագրով)։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե արծիվ» – մրցանակների է արժանացել «Ռեժիսորական լավագույն աշխատանք» և «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» (Ելենա Յակովլևա) անվանակարգերում[3], ներկայացվել է «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգերում[4],
  • «Կինոտավր» կինոփառատոնի գրան պրի և Նախագահական մրցանակ դերասանական խմբին[5],
  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակ ռուսական ծրագրի լավագույն ֆիլմի համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20180212083812/https://www.europeanfilmacademy.org/2004.120.0.html
  3. «Лауреаты премии «Золотой орёл» за 2004 год». Национальная академия кинематографических искусств и наук России. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  4. «Номинанты премии «Золотой орёл» за 2004 год». Национальная академия кинематографических искусств и наук России. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  5. «Призёры 1991—2005 гг». Официальный сайт фестиваля «Кинотавр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  6. «Архивы: 2004 год». Официальный сайт Московского международного кинофестиваля. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]