Jump to content

Դանիիլ Սպիվակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիիլ Սպիվակովսկի
Ծնվել էօգոստոսի 28, 1969(1969-08-28)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատերական ուսուցիչ
Պարգևներ և մրցանակներ
Դանիիլ Սպիվակովսկին Տոլյատիի ֆիլհարմոնիայում «Русская рапсодия» ժողովրդական գործիքների անսամբլի նվագակցությամբ ելույթի ժամանակ, Տոլյատի, 27 նոյեմբերի, 2015 թվական

Դանիիլ Իվանովիչ Սպիվակովսկի (ռուս.՝ Даниил Иванович Спиваковский, օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, պրոդյուսեր, դերասանական վարպետության դասախոս։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2007)[3]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի անվան թատերական արվեստի ինստիտուտի թատերական ֆակուլտետի արվեստանոցի ղեկավար[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիիլ Սպիվակովսկին ծնվել է 1969 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում, հոգեբան և հոգեթերապևտ Ալլա Սպիվակովսկայայի ընտանիքում (ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 31-ին)[5], որը հետագայում դարձել է հոգեբանական գիտությունների դոկտոր և Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և պրոֆեսոր[6][7][8]։ Վերջինիս ծնողներն են եղել ռազմական օդաչու (հետագայում՝ քաղաքացիական ավիացիայի օդաչու)[7], Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սեմյոն Դավիդովիչ Սպիվակովսկին (1910-2004)[7][9][10][11] և Լյուդմիլա Վասիլևնա Սպիվակովսկայան[8] (1923-2017)[7], որոնք միասին ապրել են հիսունինը տարի[6][7]։ Ըստ Դանիիլ Սպիվակովսկու խոսքերի՝ նա իր հորը երբեք չի ճանաչել, և նույնիսկ չգիտի, թե ով է նա[7], իսկ տղամարդկային դաստիարակություն իրեն տվել են իր հարազատ պապը՝ Սեմյոնը, որը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև ծառայությունը բանակում[6][7][12]։

Մանկության տարիներից Դանիիլը սիրել է բանաստեղծություններ արտասանել, զվարճացնել հանրությանն ու նույնիսկ մի քանի տարի պարապել է Մոսկվայի Պիոներների պալատին կից թատերական ստուդիայում[10], բայց ավագ դասարաններում հստակ որոշել է հետևել մոր օրինակին ու դառնալ հոգեբան։

1986 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դանիիլ Սպիվակովսկին փաստաթղթերը ներկայացրել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարան՝ ցանկանալով ընդունվել հոգեբանության ֆակուլտետ, բայց ընդունելության քննությունների ժամանակ մեկ միավոր պակաս է ստացել, չի կարողացել ընդունվել համալսարան և որպես հիվանդապահ աշխատանքի է ընդունվել հոգեբուժարանում[13]։ Հաջորդ տարի Դանիիլ Սպիվակովսկին ընդունվել է համալսարան, բայց առկա ուսուցման առաջին կուրսեցիների համար արտոնությունների չեղարկման պատճառով զորակոչվել է բանակ[6]։

Երկու տարի կապի զորքերում ծառայելուց[6] հետո՝ 1989 թվականին, նորից սկսել է սովորել համալսարանում։ Սակայն թատրոնի նկատմամբ ունեցած սերը չի մոռացվել, և նա ուսմանը զուգահեռ խաղացել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական թատրոնում։ 1990 թվականի ամռանն ընկերների հետ միասին դիմել է միանգամից մի քանի թատերական բուհ։ Նա հաղթահարել է ընդունելության փուլը դրանցից երեքում և ընտրել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը։ Ընտանիքը կտրուկ դեմ է եղել, որ Դանիիլ Սպիվակովսկին կիսատ թողնի ուսումը Մոսկվայի պետական համալսարանում, և նա գտել է ելքը՝ դիմում գրելով դպրոցի ավարտական վկայականը կորցնելու վերաբերյալ։ Դրա կրնկօրինակն ստանալուց հետո նա այն ներկայացրել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, և հետագա չորս տարիներին զուգահեռաբար սովորել երկու համալսարանում և ավարտել դրանք[6][8][14]։

1994 թվականին Դանիիլ Սպիվակովսկին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը «դերասանական վարպետություն» մասնագիտացմամբ (Անդրեյ Գոնչարովի արվեստանոց)[15]։

Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո Դանիիլ Սպիվակովսկին ընդունվել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն, որի ներկայացումներում խաղալ սկսել էր դեռ 1992 թվականին, երբ սովորում էր երրորդ կուրսում[7][8][14]։

2000 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները Մոսկվայում (Վլադիմիր Մենշովի և Ալեքսանդր Գելմանի արվեստանոց)։

2016 թվականի մարտին Դանիիլ Սպիվակովսկին Ռուսաստանի սպորտի վարպետ, Ռուսաստանի սպորտային պարահանդեսային պարերի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային դասի պարող Քսենյա Պուտկոյի հետ մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ռուսական ժամանցային շոուի տասներորդ եթերաշրջանին «Ռոսիա 1» հեռուստաալիքով (զույգը կատարել է երեք պար)[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին կինը՝ Աննա Արդովա[17] (ծնվ.՝ 27 սեպտեմբերի, 1969, Մոսկվա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասանուհի, Դանիիլի համակուրսեցին Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում (1994 թվականի շրջանավարտ)[15], Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2018)։ Ամուսնացել են ուսանողական տարիներին։ Միասին ապրել են տասնմեկ ամիս, բայց պաշտոնապես ամուսնալուծվել են միայն հինգ տարի անց՝ մնալով ընկերներ[8]։
  • Երկրորդ կինը՝ Սվետլանա Սպիվակովսկայա (ծնվ.՝ 1987, Սանկտ Պետերբուրգ), ինտերիերի դիզայներ[9], նախկին ստյուրդուհի[6][7][12]։ Ծանոթացել են 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ ինքնաթիռում[7][8]։ Ամուսնացել են 2007 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայում[18],
    • Դուստր՝ Դարյա Դանիիլովնա Սպիվակովսկայա (ծնվ.՝ 2008)[7][9][13].
    • Որդի՝ Դանիիլ Դանիիլովիչ Սպիվակովսկի (ծնվ.՝ 2011)[7][9],
    • Որդի՝ Անդրեյ Դանիիլովիչ Սպիվակովսկի (ծնվ.՝ 2013)[7][9]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1990 – «Ռոզենկրանցն ու Գիլդենստեռնը մահացած են», Թոմ Ստոպարդ – Համլետ
  • 1990 – «Բուրատինոյի արկածները», Ալեքսեյ Տոլստոյ և Բուլատ Օկուջավա, ռեժիսոր՝ Յուրի Իոֆե – Դուրեմար
  • 1994 – «Դարի զոհը», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով – լաքեյ, ավագ լաքեյ
  • 1997 – «Սնանկ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Ե. Լազարև – Տիշկա, տղա[19]
  • 1997 – «Ինչպես կուզեք», Շեքսպիր, ռեժիսոր՝ Անդրեյ Գոնչարով
  • 2001 – «Ներս է մտնում ազատ մարդը», Թոմ Ստոպարդ, ռեժիսոր՝ Յուրի Իոֆե – Հարրի
  • 2003-2011 – «Խնջույք», Նիլ Սայմոն – Ալբեր Դոնե
  • 2011-2016 – «Ուշ սեր», Վալերի Մուխարյամով, ռեժիսոր՝ Ավգենի ԱրիեՄարկ
  • 2012 – «Տաղանդներ և երկրպագուներ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Մինդաուգաս Կարաբաուսկիս – Մելուզով
  • «Սերը խուզարկուի աչքերով»

«Арт-Партнёр XXI» միջազգային թատերական գործակալություն (Մոսկվա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 – «Թղթե ամուսնություն», անտրեպրիզային ներկայացում ըստ Գաննա Սլուցկիի և Սերգեյ Բոդրով ավագի պիեսի (ռեժիսոր՝ Ալեքսանդր Օգարյով), Եգոր, բժիշկ[20]
  • 2015 – «Հիպնոսի սեանս ընտանեկան զույգի համար», անտրեպրիզային ներկայացում Վասիլի Սիգարևի «Ստի դետեկտոր» պիեսի հիման վրա (ռեժիսոր՝ Գեորգի Ցնոբիլաձե), հիպնոտիզյոր[21]

Դերեր կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1991 – Միգրանտներ (ռուս.՝ Мигранты), էպիզոդ
  2. 2001 – Մարոսեյկա, 12 (ռուս.՝ Маросейка, 12, (ֆիլմ № 1 «Գործողություն «Կանաչ սառույց»), Լյովա Բերեգովոյ, ինժեներ
  3. 2001 – Գող կինը։ Վարձու երջանկություն (ռուս.՝ Воровка 2. Счастье напрокат), Անդրեյ Սուխոռուով, լրագրող
  4. 2001 – Կանգառ ըստ պահանջի 2 (ռուս.՝ Остановка по требованию 2), Սուխարև
  5. 2001 – Խուզարկունե (ռուս.՝ Сыщики, ֆիլմ № 9 «Гончие по кровавому следу»), Լյովա
  6. 2001 – Նինա։ Փոխհատուցում սիրո համար (ռուս.՝ Нина. Расплата за любовь), PR-գործակալության ղեկավար
  7. 2002 – Վիլիսներ (ռուս.՝ Виллисы), բժիշկ
  8. 2002 – Երկու ճակատագիր (ռուս.՝ Две судьбы), Մարկ, դաշնակահար, Միխայիլ Յուսուպովի լավագույն ընկերը
  9. 2002 – Ռուս ամազոնուհիներ (ռուս.՝ Русские амазонки), Կոնստանտին, ռեժիսոր
  10. 2002 – Юрики
  11. 2003 – Փեսացու Բարբիի համար (ռուս.՝ Жених для Барби), թարգմանիչ
  12. 2003 – Ինչի՞ համար է քեզ պետք ալիբին (ռուս.՝ Зачем тебе алиби?), Յուրա
  13. 2003 – Մուգ ձիուկ (ռուս.՝ Тёмная лошадка), Իվան Տաբունկով, կրտսեր լեյտենանտ
  14. 2003 – Հրահանգիչ (ռուս.՝ Инструктор, ֆիլմ № 4 «Կենտավրոսների եղբայրություն»), Ռաֆատ
  15. 2004-2006 – Վիոլա Տարականովա։ Հանցագործ կրքերի աշխարհում (ռուս.՝ Виола Тараканова. В мире преступных страстей), Յուրա Պետրով
  16. 2004Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը (ռուս.՝ Мой сводный брат Франкенштейн), Պավլիկ
  17. 2005Աղքատ հարազատները (ռուս.՝ Бедные родственники), Գրիշա Ցաուսակի, աշխատող հրեական գերեզմանատանը
  18. 2005«Մեռած հոգիների» գործը (ռուս.՝ Дело о «Мёртвых душах»), Պյոտր Իվանովիչ Բոբչինսկի
  19. 2005 – Մեծ չարություն և մանր ստորություններ (ռուս.՝ Большое зло и мелкие пакости), Վոլոդյա Սիդորին
  20. 2005 – Եսենին (ռուս.՝ Есенин), Ա. Վետլուգին, ռուս գրող
  21. 2005 – Կազառոզա (ռուս.՝ Казароза), Վագին, ցրիչ
  22. 2005 – Դարաշրջանի աստղը (ռուս.՝ Звезда эпохи), Պավել Շպրինգֆելդ, թատրոնի և կինոյի խորհրդային դերասան
  23. 2005 – Ամանորյա վարձու մարդասպան (ռուս.՝ Новогодний киллер, Ուկրաինա) – Սլավա Խազարով
  24. 2005 – Մեկ ստվեր երկուսի համար (ռուս.՝ Одна тень на двоих), Օլեգ Տարասով, ջութակահար, Անդրեյ Դանիլովի մանկության ընկերը
  25. 2005 – Դու իմ երջանկություն... (ռուս.՝ Счастье ты моё…), Գրինբերգ
  26. 2006 – Կինոփառատոն, կամ Էյզենշտեյնի պորտվեյն (ռուս.՝ Кинофестиваль, или Портвейн Эйзенштейна), Սերգեյ Իվաշով
  27. 2006 – Վերելակ (ռուս.՝ Лифт), Ռաֆայիլ
  28. 2006 – Միայնակ երկինք (ռուս.՝ Одинокое небо), Վերյովկին, երաժիշտ
  29. 2006 – Անհավատարմություն (ռուս.՝ Неверность), Ստեցենկո
  30. 2006 – Գովազդային ընդմիջում (ռուս.՝ Рекламная пауза), Մարկ
  31. 2006 – Սիրո տանգո (ռուս.՝ Танго любви), Ալեքսեյ Յուրևիչ
  32. 2006 – «Սուրբ Պատրիկի» գաղտնիքը (ռուս.՝ Тайна «Святого Патрика»), Վասիլի Կարյակին, գեներալ
  33. 2007 – Տուն անգլիական ափին (ռուս.՝ Дом на Английской набережной), Վադիմ
  34. 2007 – 1612։ Խռովալից ժամանակվա ժամանակագրություններ (ռուս.՝ 1612. Хроники смутного времени), Ստյոպկա
  35. 2007Կորոլյով (ռուս.՝ Королёв), Միխայիլ Մաչինսկի, ֆիզիկոս
  36. 2007 – Куратор (Ռուսաստան, Ուկրաինա)
  37. 2007 – Լռակյաց (ռուս.՝ Молчун, Ուկրաինա) – Ալեքսեյ Յուդին, նկարիչ, Աննայի ամուսինը
  38. 2007Բնորդուհին (ռուս.՝ Натурщица), Վլադիսլավ Էշենբախ
  39. 2007 – Գիշերային քույրեր (ռուս.՝ Ночные сёстры), ատամնաբույժ
  40. 2007 – Հիվանդապահուհի (ռուս.՝ Сиделка), Բորիս, Պոլինայի ամուսինը
  41. 2007Երեքը և Սնեժինկան (ռուս.՝ Трое и Снежинка), Անդրեյ (Էնդրյու), ավանգարդ նկարիչ
  42. 2007 – Ամառային խենթություն (ռուս.՝ Летнее безумие / Midsummer Madness, Ավստրիա) – Ֆոմա
  43. 2008 – Կողմնակի (ռուս.՝ Посторонний), Լեոնիդ
  44. 2008 – Ժիլինի ուղեկալ (ռուս.՝ Застава Жилина), Վլադիմիր Ամբրոսիմով, քաղղեկ
  45. 2008 – Պաշտպանություն (ռուս.՝ Защита), Միխայիլ Անտոնովիչ Բունյուգին, ՆԳԺԿ մայոր
  46. 2008 – Իմ ամուսինը հանճար է (ռուս.՝ Мой муж – гений), Լև Լանդաու, խորհրդային ֆիզիկոս
  1. 2008 – Մի շտապեցրու սիրուն (ռուս.՝ Не торопи любовь!, Ուկրաինա) – Իլյա Ալեքսանդրովիչ Պոլյանսկի
  2. 2008 – Ամանորյա արկածներ հուլիսին (ռուս.՝ Новогодние приключения в июле), Գալա-Վիրուս
  3. 2008 – Օրանիենբաում։ Արծաթե սամուրայ (ռուս.՝ Ораниенбаум. Серебряный самурай), Պյոտր III
  4. 2008 – Ուժեղ կնոջ թուլությունները (ռուս.՝ Слабости сильной женщины), Կոնստանտին
  5. 2008 – Տիրակալի ճակատագիրը (ռուս.՝ Судьба повелителя, Ադրբեջան) – Լիսանևիչ, մայոր, Ռուսական կայսրության չինովնիկ
  6. 2009 – Դեղագործ (ռուս.՝ Аптекарь), Նիկոլայ Բուռլակին
  7. 2009 – Ցավագարը (ռուս.՝ Одержимый), Իգոր Պետրովիչ Մավրին
  8. 2009 – Լեգենդ Օլգայի մասին (ռուս.՝ Легенда об Ольге), Ադոլֆ Հիտլեր
  9. 2009 – Սպաներ 2։ Մեկ ճակատագիր երկուսի համար (ռուս.՝ Офицеры 2. Одна судьба на двоих), Դիտրիխ Շտալման
  10. 2009 – Սամուրայի ստվերը (ռուս.՝ Тень самурая), Օլեգ Վիկտորովիչ Գուրսկի
  11. 2009 – Սև խոյ (ռուս.՝ Чёрный баран), բժիշկ
  12. 2009 – 9 մայիսի։ Անձնական հարաբերություն (ռուս.՝ 9 мая. Личное отношение, նովել «Բացատրագիր») – Յակով Սեմյոնովիչ
  13. 2009 – Միայն քեզ եմ սիրում (ռուս.՝ Одну тебя люблю), Վալերի Սերգեևիչ Սելիվանով
  14. 2010 – ПираМММида – Գուտով
  15. 2010 – Դվիդ կղզու լեգենդը (ռուս.՝ Легенда острова Двид), Տիխոմիր Տիխո, Դվիդ կղզու տիրակալ / անծանոթ
  16. 2010 – Քամուց կիզվածները 2։ Հակամարտություն (ռուս.՝ Утомлённые солнцем 2: Предстояние), անցման հրամանատար
  17. 2010 – Աշտարակ (ռուս.՝ Башня), Միխայիլ ԱԼեքսանդրովիչ Գոլդանսկի
  18. 2010 – Յուրաքանչյուրն իր պատերազմն ունի (ռուս.՝ У каждого своя война), Սերգեյ Անդրեևիչ Արսենտև, բժիշկ
  19. 2010 – Վերջին րոպեն (ռուս.՝ Последняя минута, սերիա № 2 «Սիրիր ինձ ավելի ուժեղ»), Ալեքսեյ
  20. 2010 – Дом образцового содержания – Վլադիսլավ Արկադևիչ Յագուդին, ջութակահար
  21. 2010 – Բթամիտի հետ (ռուս.՝ С болваном)
  22. 2011 – Բեռլինյան ձևով տապակած ճագար (ռուս.՝ Заяц, жаренный по-берлински), Պավել Սինդյաշկին
  23. 2011 – Երեք օր հիմարի հետ (ռուս.՝ Три дня с придурком), Իվան, ֆերմեր
  24. 2011 – Контригра – Օտտո Հոֆման, ֆիզիկոս
  25. 2011 – Պատրաստված է ԽՍՀՄ-ում (ռուս.՝ Сделано в СССР), Владимир Матвеевич Фертман, детский хирург
  26. 2011 – Ընկեր Ստալին (ռուս.՝ Товарищ Сталин), Միխայիլ Սուսլով
  27. 2011 – Դասախոս (ռուս.՝ Лектор), Ալեքսեյ Յակովլևիչ Բիրման, ֆիզիկոս
  28. 2011 – Սլավոնուհու հրաժեշտը (ռուս.՝ Прощание славянки), Արթուր Վասիլկով
  29. 2011 – Քրեական հանգամանքներ (ռուս.՝ Криминальные обстоятельства), Լեոնիդ Բորիսովիչ, բանկիր
  30. 2012 – Սպասողների ցանկ (ռուս.՝ Лист ожидания), Գրիգորի Անտոնովիչ Գոլցով
  31. 2012 – Սիրում եմ, որովհետև սիրում եմ (ռուս.՝ Люблю, потому что люблю), Պյոտր Ալեքսեևիչ Սերով
  32. 2012 – Քննիչ Սավելևի անձնական կյանքը (ռուս.՝ Личная жизнь следователя Савельева (Кордон следователя Савельева), սերիաներ № 19-20 «Просчёт в тактике»), Վադիմ Բերեստով, քիմիկոս
  33. 2012 – Դոդոյի օրը (ռուս.՝ День додо), հանցագործ խմբի ղեկավար
  34. 2012 – Ամանորյա իրարանցում (ռուս.՝ Новогодний переполох), Անդրեյ Լվովիչ Շիշկին
  35. 2013 – Սպանել Դրոզդին (ռուս.՝ Убить Дрозда), Յարոսլավ (Յարիկ) Սերգեևիչ Դրոզդ, անշարժ գույքի գործակալ
  36. 2013 – Բոլորովին ոչ պարզ պատմություն (ռուս.՝ Совсем не простая история), «Հիպ»
  37. 2014 – Սեքս, սուրճ, ծխախոտներ (ռուս.՝ Секс, кофе, сигареты)
  38. 2014 – Հմուտները (ռուս.՝ Умельцы), Պյոտր Նիկոլաևիչ Մոսկովցև
  39. 2014 – Լրտեսի հոգի (ռուս.՝ Душа шпиона), Եվգենի Լանդեր
  40. 2014 – Տալյանկա (ռուս.՝ Тальянка), Սերգեյ Պետրովսկի
  41. 2015 – Ձյուն և մոխիր (ռուս.՝ Снег и пепел), Ֆեոդոր Մակարովիչ Կարդաշ
  42. 2015 – Սադրիչ (ռուս.՝ Провокатор), Մուխին
  43. 2015 – Վանդակ (ռուս.՝ Клетка), վաշխառու
  44. 2015 – Անենթադատները (ռուս.՝ Неподсудные), Նիկոլայ Ալեքսեևիչ Բուշկով
  45. 2016 – Օտարներ և հարազատներ (ռուս.՝ Чужие и близкие), Արկադի, բժշկական քոլեջի տնօրեն
  46. 2017 – Գրաֆոմաֆիա (ռուս.՝ Графомафия), Վիլլի Վոլկ
  47. 2017 – Անենթադատները (ռուս.՝ Провокатор 2), Մուխին
  48. 2017 – Օձիք (ռուս.՝ Воротничок, կարճամետրաժ), Օլգա Ռոզովայի ամուսինը
  49. 2017 – Վլասիկ։ Ստալինի ստվերը (ռուս.՝ Власик. Тень Сталина), Վլադիմիր Ստենբերգ, նկարիչ, Նիկոլայ Վլասիկի ընկերը
  50. 2017 – Չեռնոբիլ։ Մեկուսացման գոտի (ռուս.՝ Чернобыль. Зона отчуждения 2), ինքնաթիռի ուղևոր
  51. 2017 – Երբ արևը բարձրանա (ռուս.՝ Когда солнце взойдёт), Իգոր Օսինցև, վիրաբույժ
  52. 2018 – Ճանապարհ դեղին աղյուսից (ռուս.՝ Дорога из жёлтого кирпича), Իգոր Նիկոլաևիչ Սոբոլ
  53. 2018 – Սպանության անատոմիա (ռուս.՝ Анатомия убийства), Ֆեոդոր Պերֆիլև, ոստիկանության փոխգնդապետ, խուզարկու[22]
  54. 2018 – Անմեղության կանխավարկած (ռուս.՝ Презумпция невиновности)
  55. 2018 – Պոդոլսկի կուրսանտներ (ռուս.՝ Подольские курсанты), Ուգլով, ինժեներ
  56. 2018 – Տղամարդիկ և կանայք (ռուս.՝ Мужики и бабы), Վոզվիշաև
  57. 2019Միլիարդ (ռուս.՝ Миллиард), Մարկ Զախարովիչ, բժիշկ
  58. 2019 – Խելքից պատուհաս (ռուս.՝ Горе от ума), Ստարցև
  59. 2019 – Սպանության անատոմիա 2 (ռուս.՝ Анатомия убийства 2), Ֆեոդոր Պերֆիլև, ոստիկանության փոխգնդապետ, խուզարկու[22]
  60. 2020 – Հալլեյի գիսաստղը (ռուս.՝ Комета Галлея ), Մուխին
  61. 2020 – Մահ օբյեկտիվում (ռուս.՝ Смерть в объективе), Պիչուգին

Պետական պարգևնեև

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[3]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի «Տարվա բացահայտում-2004» անվանակարգում – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» գեղարվեստական ֆիլմում Պավելի դերը կատարելու համար,
  • 2009 – արժանացել է Ռուսական հեռուստատեսության ՏԷՖԻ մրցանակի «Տղամարդու դերակատար հեռուստատեսային ֆիլմում/սերիալում» անվանակարգում – «Իմ ամուսինը հանճար է» գեղարվեստական ֆիլմում խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուի դերը կատարելու համար[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://www.mos.ru/mayor/themes/3299/8625050/
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации В. Путина № 110 от 31 января 2007 года «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  4. Мастерская Даниила Спиваковского. — Даниил Спиваковский, мастер курса, педагог по актёрскому мастерству. Արխիվացված 2021-07-31 Wayback Machine Официальный сайт АНО ООВО «Институт театрального искусства имени народного артиста СССР Иосифа Кобзона» // mos-iti.ru
  5. Спиваковская Алла Семёновна — доктор психологических наук, профессор кафедры нейро- и патопсихологии факультета психологии МГУ имени М. В. Ломоносова. Արխիվացված 2021-05-14 Wayback Machine Официальный сайт факультета психологии МГУ имени М. В. Ломоносова // psy.msu.ru
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Автор и ведущая: Татьяна Устинова. ВИДЕО. Программа «Мой герой. Даниил Спиваковский» (эфир от 13 декабря 2017 года). — Что является главным источником вдохновения для Даниила Спиваковского? Какого героя получил актёр благодаря перу Татьяны Устиновой? Почему называет встречу с Валерием Тодоровским судьбоносной? Какую роль хотел бы сыграть? Об этом и многом другом Даниил Спиваковский, а также его коллеги и супруга рассказывают на канале «ТВ Центр» в программе «Мой герой». Официальный сайт телекомпании «ТВ Центр» // tvc.ru (13 декабря 2017 года)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Автор и ведущий: Борис Корчевников. ВИДЕО. Программа «Судьба человека». «Судьба Даниила Спиваковского. Стюардесса по имени Света» (выпуск от 4 октября 2018 года). Արխիվացված 2019-12-14 Wayback Machine Официальный сайт телеканала «Россия-1» // russia.tv
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Андрей Пуминов. Даниил Спиваковский. Психология и трагикомизм. Сайт «Люди» // peoples.ru (13 августа 2017 года)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Автор и ведущий: Тимур Кизяков. ВИДЕО. Программа «Когда все дома. Даниил Спиваковский» (выпуск от 15 апреля 2018 года). Արխիվացված 2019-12-14 Wayback Machine Официальный сайт телеканала «Россия-1» // russia.tv
  10. 10,0 10,1 Елена Булова. В гостях у звезды. — Даниил Спиваковский: «Убрал из квартиры всё лишнее». Московская жилищная газета «Квартирный ряд» // moskv.ru (3 мая 2007 года)
  11. Яна Савельева. Даниил Спиваковский: «В театр привела мама». — В канун праздника Рош а-Шана актёр театра и кино Даниил Спиваковский побеседовал с корреспондентом «Jewish.ru» и поздравил наших читателей с праздником. Глобальный еврейский онлайн-центр // jewish.ru (18 сентября 2009 года)
  12. 12,0 12,1 Автор и ведущая: Юлия Меньшова. ВИДЕО. Программа «Наедине со всеми». Гость — Даниил Спиваковский. Выпуск от 24 ноября 2015 года. «Первый канал» // 1tv.ru
  13. 13,0 13,1 Светлана Хрусталёва. Даниил Спиваковский: «В психушку попадал дважды». Газета «Собеседник» // sobesednik.ru (29 марта 2011 года)
  14. 14,0 14,1 Даниил Спиваковский. Биография и фильмография. Արխիվացված 2020-11-15 Wayback Machine Официальный сайт телеканала «Россия-1» // russia.tv
  15. 15,0 15,1 Режиссёрский факультет. Наши выпускники (1934 — настоящее время). Официальный сайт Российского института театрального искусства — ГИТИСа // gitis.net
  16. «Танцы со звёздами». Сезон-2016. — Даниил Спиваковский и Ксения Путько. Արխիվացված 2019-12-14 Wayback Machine Официальный сайт телеканала «Россия-1» // russia.tv
  17. Даниил Спиваковский. Информация об актёре, фильмография, рейтинг фильмографии. Сайт «КиноПоиск» // kinopoisk.ru
  18. Инесса Ланская. Даниил Спиваковский нашёл свою музу. — Прошедший год стал для Даниила Спиваковского особенно радостным. Он сыграл в пяти фильмах, а в ноябре сочетался законным браком с 20-летней Светланой, красавицей из Санкт-Петербурга. О творчестве и о любви мы и поговорили в стенах его родного Театра имени Маяковского. «Экспресс-газета» // eg.ru (14 февраля 2008 года)
  19. Даниил Спиваковский. Заслуженный артист Российской Федерации. Биография, работы в театре и кино. Официальный сайт Московского академического театра имени Владимира Маяковского // mayakovsky.ru (չաշխատող հղում) Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
  20. Антрепризный спектакль «Бумажный брак» по пьесе Ганны Слуцки и Сергея Бодрова-старшего. Режиссёр – Александр Огарёв. Информация о спектакле, видеоролик, фотографии. Официальный сайт Международного театрального агентства «Арт-Партнёр XXI» (Москва) // artpartner.ru
  21. Антрепризный спектакль «Сеанс гипноза для семейной пары» по пьесе Василия Сигарева. Режиссёр – Георгий Цнобиладзе. Информация о спектакле, видеоролик, фотографии. Официальный сайт Международного театрального агентства «Арт-Партнёр XXI» (Москва) // artpartner.ru
  22. 22,0 22,1 Многосерийный телевизионный художественный фильм «Анатомия убийства» (Россия, 2018—2019 годы). Описание, фотографии, новости проекта. Официальный сайт телекомпании «ТВ Центр» // tvc.ru
  23. ТЭФИ-2009: актёр Даниил Спиваковский победил в номинации «Исполнитель мужской роли в телевизионном фильме». // lenizdat.ru (26 сентября 2009 года)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Սպիվակովսկի» հոդվածին։