Դմիտրի Դիբրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Դիբրով
ռուս.՝ Дмитрий Александрович Дибров
Дмитрий Дибров (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1959(1959-11-14) (60 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, երգիչ, դերասան և շոումեն
Ամուսինանհայտ
Կայքddibrov.com
Dmitry Dibrov Վիքիպահեստում

Դմիտրի Ալեքսանդրովիչ Դիբրով (ռուս.՝ Дмитрий Александрович Дибров, նոյեմբերի 14, 1959(1959-11-14), Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), ռուս լրագրող, շոումեն, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր, ինչպես նաև երգիչ, երաժիշտ և դերասան։ Աշխատել է Ռուսաստանի հինգ դաշնային հեռուստաալիքներում («НТВ», «Առաջին ալիք», «Ռոսիա-1», «ТВ Центр» և «Звезда»), Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Դիբրովը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 14-ին Դոնի Ռոստովում, Ռոստովի պետական համալսարան բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտանիքում։ Ծնողները բաժանվելուց հետո նրան դաստիարակել է խորթ հայրը՝ Նիկոլայը։ Հետագայում հայրը՝ Ալեքսանդր Աֆանասևիչ Դիբրովն ու մայրը՝ Տատյանա Վալենտինովնա Պոկիդովան, նորից ամուսնացել են։ Եղբայրը՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Դիբրովը (1950-2012), եղել է լրագրող, աշխատել է որպես թղթակից, ապա վարել է «Դոնի օրը» (ռուս.՝ «День Дона») հաղորդումը, կյանքի վերջին տարիներին եղել է «Парк» հեռուստաընկերության խմբագիր՝ Ռոստովի հեռուստատեսությունում աշխատելով ավելի քան 30 տարի։

Դմիտրի Դիբրովն ավարտել է Դոնի Ռոստովի № 80 դպրոցը[1]։

1981 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1981-1982 թվականներին, աշխատել է որպես թղթակից, նամակների բաժնի վարիչ «Призыв» թերթում (Մոսկվայի մարզի Դոմոդեդովոյի շրջանի թերթ)։ 1982-1983 թվականներին եղել է «Московский комсомолец» թերթի քաղաքային բաժնի թղթակից։ Եղել է «Весёлые ребята» հեռուստահաղորդման հեղինակներից ու մասնակիցներից մեկը։ 1983-1987 թվականներին եղել է ТАСС լրատվական գործակալությանն թղթակից, ապա երիտասարդական խմբագրության վարիչի տեղակալ։

1987-1991 թվականներին եղել է ԿՀ երիտասարդության համար նախատեսված ծրագրերի գլխավոր խմբագրության հատուկ թղթակից (ԽՍՀՄ պետկոմիտե հեռուստա- և ռադիոհեռարձակման հարցերով)։ «Битлы перестройки» գրքում պատմվում է «Հայացք» (ռուս.՝ «Взгляд») հաղորդման հետ համագործակցության մասին, որի համար պատրաստել է պրոբլեմային սյուժեներ երաժշտության թեմայով[2]։

1988-1992 թվականներին (ընդմիջումներով) Դմիտրի Դիբրովն ու իր գործընկեր Անդրեյ Ստոլյարովը պատրաստել են «Մոնտաժ» («Монтаж») ծրագիրը, որում բավական հումորային ձևով փորձեր են կատարել վիդեոմոտաժի ու համակարգճային գրաֆիկայի միջոցով՝ որոշակի ձևով համատեղելով տարբեր տեսանյութեր[3]։ Այդ փորձերի ընթացքում 1992 թվականին թողարկվել է Իոսիֆ Բրոդսկու «Ներկայացում» (ռուս.՝ «Представление») պիեսի էկրանավորումը, որի վրա աշխատել են կես տարի[4]։

1991 թվականին Դմիտրի Դիբրովն աշխատել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում (ВГТРК)։ Եղել է «Էքսպերիմենտ» ստուդիայի հատուկ թղթակից։

1992 թվականին դարձել է «Օստանկինոյի» «Նոր ստուդայի» հատուկ թղթակից։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին դարձել է գլխավոր ռեժիսոր, 1993 թվականին՝ «Օստանկինոյի» IV ալիքի գլխավոր տնօրեն։

1994 թվականին Սերգեյ Լիսովսկու հետ ստեղծել է «Свежий ветер» («Թարմ քամի») հեռուստաընկերությունը և դարձել նրա նախագահ։ Եղել է Հինգերորդ ալիքի «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро») հաղորդման հեղինակ։

1995-1996 թվականներին եղել է ОРТ «Подъём» առավոտյան ալիքի գեղարվեստական ղեկավար, 1996 թվականից՝ «ՆՏՎ Պլյուս» երաժշտական ալիքի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր[5]։

1997 թվականին, լինելով ОРТ առավոտյան հեռուստաալիքի տնօրինության կրեատիվ պրոդյուսեր, աշխատել է ОРТ ալիքի «Բարի առավոտ» հաղորդման գաղափարի վրա և վարել ազատ օրվա առավոտյան եթերը։ Հեռացել է հեռուստաալիքից «Антропология» նախագծի վրա աշխատելու պատճառով. այդ ժամանակ ОРТ գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը Դիբրովին թույլ չի տվել համատեղել աշխատանքները երկու հեռուստաալիքներում (կենտրոնական ОРТ և մասնավոր կոմերցիոն «Телеэкспо»)։ Դիբրովը պատմել է.

Ես մտա Կոնստանտին Էռնստի աշխատասենյակ և ասացի. «Կոստյա, կարելի՞ է՝ ես միաժամանակ ղեկավարեմ ОРТ առավոտյան եթերն ու գիշերներն աշխատեմ ուրիշ ալիքում»։ «Ինքդ մտածիր,– ասաց Էռնստը։– Մենք, այնուամենայնիվ, ОРТ-ում քեզ հետ լուրջ աշխատանքով ենք զբաղվում։ Իսկ դու գիշերները պետք է աշխատես մի ալիքում, որով մատրասներ են գովազդում։ Դա ախր խայտառակություն կլինի։ Այստեղ պետք է ընտրել մեկը՝ կամ ОРТ առավոտյան եթերի ղեկավարներից մեկը, կամ գիշերային հաղորդավար»։ Ես մեկ օր վերցրի մտածելու համար և որոշեցի՝ ես կգնամ աշխատելու գիշերները։

1997 թվականի օգոստոսի 28-ին «Телеэкспо» ալիքով եթեր է հեռարձակվել Դմիտրի Դիբրովի «Антропология» առաջին հաղորդումը[7], որն այդ ալիքով հեռարձակվել է մինչև 1998 թվականը[8]։

1998 թվականի ապրիլին Լեոնիդ Պարֆյոնովի հրավերով տեղափոխվել է «ՆՏՎ» հեռուստաալիք[9], որտեղ սկզբում վարել է «Հին հեռուստացույց» (ռուս.՝ «Старый телевизор») հաղորդումը[10]։ 1999 թվականից մայիսին սկսել է հեռարձակվել նաև նրա հեղինակային «Антропология» հաղորդումը։ 1999 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2001 թվականի հունվարի 27-ը «ՆՏՎ» ալիքով վարել է вёл телеигру «Օ՜, հաջողակ» հաղորդումը (ռուս.՝ «О счастливчик!», հեագայում վերանվանվել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» և հեռարձակվել «Առաջին ալիքով»)[11]։

2001 թվականի ապրիլին հեռացել է ՆՏՎ-ից, ինչից հետո ընդունել է Կոնստանտին Էռնստի հրավերը՝ ղեկավարելու ОРТ հեռուստաալիքի գիշերային եթերի տնօրինությունը[12], որը հատուկ ստեղծվել է «Антропология» ծրագրի աշխատակազմի համար[13], սակայն իրականացվել են այլ պլաններ՝ ОРТ գիշերային եթերի «Ночная смена» («Գիշերային հերթափոխ, հետագայում՝ «Апология») հաղորդումը ուղիղ եթեր է հեռարձակվել նոյեմբերի 1-ին։ Դմիտրի Դիբրովը գլխավորել է ալիքի գիշերային հեռարձակման տնօրինությունը 2001-2004 թվականներին։

2001 թվականին դարձել է Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ։

2002 թվականին սկսել է վարել «Առաջին ալիքի» «Ժողովուրդը դեմ է» («Народ против») հաղորդումը։

2003 թվականի աշնանը Դմիտրի Դիբրովը որոշել է փակել «Апология» հաղորդումն այն պատճառով, որ այն զգալիորեն կորցրել էր իր դիրքերն ու վերածվել արտիստների ու այլ հյուրերի գովազդային աջակցություն ցույց տալու միջոցի[14][15]։ 2004 թվականի աշնանը վերջնականապես որոշել է հեռանալ «Առաջին ալիքից» և տեղափոխվել է «Ռոսիա» հեռուստաալիք Օլեգ Դոբրոդեևի հրավերով[16]։ «Новое» գիծերային գիտական հեռուստաամսագրի նախագիծը, որ նախատեսվել էր «Առաջին ալիքի», ապա նաև «Ռոսիայի» համար[17][18], այդպես էլ չի իրականացվել[16]։ 2005-2006 թվականներին Դիբրովը «Ռոսիա» ալիքում վարել է երեք հաղորդում՝ «Ես պատրաստ եմ ամեն ինչի» (ռուս.՝ «Я готов на всё!»)[19], «ПроСвет»[20] և «Լուրեր։ Մանրամասներ» («Вести. Подробности»[21]։ Դրանց փակումից հետո Դիբրովը մի որոշ ժամանակ չի զբաղվել հեռուստահաղորդավարի աշխատանքով[22][23] և այդ ժամանակաշրջանի մի շարք հարցազրույցներում ներկայացել է ոչ թե որպես հաղորդավար, այլ որպես երաժիշտ[24][3]։ Վարել է տարբեր հաղորդումներ, մասնակցել «Երկու աստղ» շոուին (ռուս.՝ «Две звезды», երկրորդ եթերաշրջան, 2007-2008)[25]։

2008 թվականի հունվարին տեղի է ունեցել «Top4Top» ինտերնետ-պորտալի բացումը Լև Նովոժյոնովի հետ համատեղ[26]։ Կայքի այցելուների թիվն իր գագաթնակետին է հասել 2008 թվականի ապրիլին, մայիսին այն սկսել է կտրուկ անկում ապրել, նախագիծը մեծ ծախսեր է պահանջել, կայքը քիչ այցելուներ է ունեցել և փակվել։ Սակայն կարճ ժամանակ անց կայքը վերականգնվել է։

2008 թվականի դեկտեմբերին Դմիտրի Դիբրովը վերադարձել է «Առաջին ալիք»[27]։ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին նորից սկսել է վարել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»[28] հաղորդումը՝ փոխարինելով 2001-2008 թվականներին այն վարած Մաքսիմ Գալկինին։ 2010 թվականին վարել է «Դաժան խաղերը» (ռուս.՝ «Жестокие игры») Յանա Չուրիկովայի ու Կիրիլ Նաբուտովի հետ[29]։ 2012 թվականին մասնակցել է «Ֆորտ Բոյար» խաղին[30], եղել է «Ведущие к победе» թիմի ավագը։

2016 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հունիս վարել է «Գաղտնի թղթապանակ» («Секретная папка») հաղորդումը «Звезда» ալիքով[31]։ ՀԱղորդումը փակվել է հերթական թողարկման նկարահանման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում պետք է խոսվեր համաշխարհային պատմության մեջ «գունավոր հեղափոխությունների» կատարած դերի մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախապապ՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ, ունեցել է բաս-օկտավա ձայն, եղել է դերձակ, Ռոստովում հագուստ է կարել ազնվականության համար[1],
  • Պապ՝ Աֆանասի Դիբրով, եղել է թմբկահար[1],
  • Եղբայրը՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Դիբրով (1950-2012), եղել է լրագրող, աշխատել է որպես թղթակից, ապա վարել է «Դոնի օրը» (ռուս.՝ «День Дона») հաղորդումը, կյանքի վերջին տարիներին եղել է «Парк» հեռուստաընկերության խմբագիր։
  • Առաջին կինը՝ Էլվիրա Դիբրովա, ամուսնացած են եղել 1983-1986 թվականներին[32],
    • Որդի՝ Դենիս (ծնվ.՝ 1984)[33],
  • Երկրորդ կինը՝ Օլգա Դիբրովա, ամուսնացած են եղել 7 տարի,
    • Դուստրը՝ Լադա (ծնվ.՝ 1989), ապրում է Ֆրանսիայում[32][33],
  • Երրորդ կինը՝ Ալեքսանդրա Դիբրովա (Շևչենկո, ծնվ.՝ 1985), ծնունդով Դոնի Ռոստովից է, ամուսնացած են եղել 2008 թվականի մարտից մինչև 2009 թվականի հունվար[32],
  • Չորրորդ կինը՝ Պոլինա Դիբրովա (Նագրադովա, ծնվ.՝ 1989), ծնունդով Դոնի Ռոստովից է, ամուսնացել են 2009 թվաանի մարտի 28-ին։ Հարաբերություններն սկիզբ են առել այն ժամանակ, երբ Պոլինան դեռ 17 տարեկան էր։ Իրենց ամուսնական կյանքի մասին նրանք պատմել են «Հարսանեկան իրարանցում։ Դմիտրի և Պոլինա Դիբրովներ» (ռուս.՝ «Свадебный переполох. Дмитрий и Полина Дибровы») վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին «Առաջին ալիքով»[32][34],
    • Որդի՝ Ալեքսանդր (ծնվ.՝ 10 փետրվարի, 2010),
    • Որդի՝ Ֆեոդոր (ծնվ.՝ 6 դեկտեմբերի, 2013),
    • Որդի՝ Իլյա (ծնվ.՝ 27 մայիսի, 2015)[35]։

Հեռուստակարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստանկինոյի 4-րդ ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիրակին Դմիտրի Դիբրովի հետ» (ռուս.՝ «Воскресенье с Дмитрием Дибровым», 1992-1994)[36] – Դմիտրի Դիբրովի առաջին հեղինակային հաղորդումը, որ հեռարձակվել է ուղիղ եթերով։

ՆՏՎ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիրակին Դմիտրի Դիբրովի հետ» (ռուս.՝ «Воскресенье с Дмитрием Дибровым», 1994)[37]
  • «Հին հեռուստացույց» (ռուս.՝ «Старый телевизор», 1998-1999)[10]
  • «Անտրոպոլոգիա» (ռուս.՝ «Антропология», 1999-2001)
  • «Аутодафе» (1999)[10][38]
  • «Օ՜, հաջողակ» (ռուս.՝ «О, счастливчик!», 1999-2001)

Առաջին ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայացք» (ռուս.՝ «Взгляд», 1988-1989, 1997)[39]
  • «Ուրախ տղաներ» (ռուս.՝ «Весёлые ребята»)
  • «Մոնտաժ» (ռուս.՝ «Монтаж», 1988—1992)
  • «Վերելք» (ռուս.՝ «Подъём», 1995-1996)[40]
  • «Հին երգեր գլխավորի մասին» (ռուս.՝ «Старые песни о главном», 1 հունվարի, 1996, ներածություն)
  • «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро», 1997)
  • «Մոսկվայի միջազգային կինոփառատոնի օրագիր» (ռուս.՝ «Дневник Московского международного кинофестиваля», 2001-2002)[41]
  • «Աստղերն ընդդեմ ծովահենների» (ռուս.՝ «Звёзды против пиратов», 2001)
  • «Գիշերային հերթափոխ» (ռուս.՝ «Ночная смена», 2001-2002)[42]
  • «Ամանորի գիշերն Առաջին ալիքում» (ռուս.՝ «Новогодняя ночь на ОРТ / „Первом канале“», 31 դեկտեմբերի, 2001 — 1 հունվարի, 2002[43], 31 դեկտեմբերի, 2014 — 1 հունվարի, 2015[44])
  • «Ժողովուրդը դեմ է» (ռուս.՝ «Народ против», 2002)[45]
  • «Ապոլոգիա» (ռուս.՝ «Апология», 2002-2003)[46][47]
  • «Դիբրով-party» (ռուս.՝ «Дибров-party», 2002-2003)[48][49]
  • «Ռուսաստան, առա՛ջ» (ռուս.՝ «Россия, вперёд!», 2008)
  • «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» (ռուս.՝ «Кто хочет стать миллионером?», 2008 թվականի դեկտեմբերի 27-ից)[50]
  • «Դաժան խաղեր» (ռուս.՝ «Жестокие игры», 2010-2011)
  • «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры», 2010)[51]
  • «Ուզում եմ իմանալ» (ռուս.՝ «Хочу знать», 2010-2013, տարբեր սյուժեներ)

Ռոսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լուրեր։ Մանրամասներ» (ռուս.՝ «Вести. Подробности», 2005[52]—2006)
  • «Ես պատրաստ եմ ամեն ինչի» (ռուս.՝ «Я готов на всё!», 2005)
  • «ПроСВЕТ» (2005-2006)[53]
  • «Իմ հասցեն է՝ Դոնի Ռոստով» (ռուս.՝ «Мой адрес — Ростов-на-Дону», Дон-ТР մասնաճյուղ) (2015—2016)[54][55]

Այլ ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զանգահարեք (ռուս.՝ Звоните, 1990-ական թվականների կեսեր, ինտելեկտուալ ինտերակտիվ հեռուստավիկտորինա)
  • «Առավոտ» (ռուս.՝ «Утро», 1993-1995, «Свежий ветер» հեռուստաալիք «Պետերբուրգ - Հինգերորդ ալիքի» պատվերով)
  • «Անտրոպոլոգիա» (ռուս.՝ «Антропология», 1997-1998, «Телеэкспо» հեռուստաալիք)[56]
  • «Дата» հեռուստաալիք (1999-2004, ТВЦ հեռուստաալիք, նախագծի գաղափարի հեղինակ)[57]
  • «Բիթլոմանիա» (ռուս.՝ «Битломания», 2008, «Ностальгия» հեռուստաալիք)
  • «Ուղղափառ մշակույթի հիմունքներ» (ռուս.՝ «Основы православной культуры», 2008, «Спас» հեռուստաալիք)[58]
  • «Ժամանակավորապես հասանելի է» (ռուս.՝ «Временно доступен», 2008-2015, «ТВ Центр» հեռուստաալիք)[59]
  • «XX դարը Դմիտրի Դիբրովի հետ» (ռուս.՝ «XX век с Дмитрием Дибровым», 2010-2012, СТРИМ, «Ретро» հեռուստաալիք)
  • «Գաղտնի թղթապանակ» (ռուս.՝ «Секретная папка», 2016-2019, «Звезда» հեռուստաալիք)[60][61]

Դիբրովը՝ որպես կոմպոզիտոր, ինքնուրույն ստեղծել է երաժշտություն իր մի քանի հաղորդումների համար[62]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է իր դերում (կամեո) հետևյալ ֆիլմերում և հեռուստասերիալներում.

  • 2002 – Գավառացիներ (ռուս.՝ Провинциалы)[63]
  • 2003 – Петерболд (կարճամետրաժ)
  • 2004 – Թիթեռնիկների խաղը (ռուս.՝ Игры мотыльков)
  • 2011 – Բժիշկ Զայցևայի օրագիրը (ռուս.՝ Дневник доктора Зайцевой)
  • 2013 – Կրկնօրինակող (ռուս.՝ Дублёр)
  • 2013 – Ավելի արագ, քան ճագարները (ռուս.՝ Быстрее, чем кролики)
  • 2017 – Ոստիկանները Ռուբլյովկայից Բեսկուդնիկովա (ռուս.՝ Полицейский с Рублёвки в Бескудниково, 3 սերիա)
  • 2017 – Նախագահի արձակուրդը (ռուս.՝ Каникулы президента)[64]
Հնչյունավորում
Վավերագրական կինո
  • 2003 – Պիտերի ռոք (ռուս.՝ Питерский рок), ֆիլմ Բորիս Գրեբենշչիկովի մասին, որ նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում կատարվող զբոսանքի ձևաչափով, և որում ռոքերը պատմում է իր մասին։ Ցուցադրվել է «Առաջին ալիքով» 2003 թվականի մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը[66]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեկտեմբերի 21, 2001 թվական – Ром и пепси-кола[67] (Մայկ Նաումենկոյի երգերը Դմիտրի Դիբրովի և «Антропология» խմբի (Անդրեյ Շեպելև, Ալեքսանդր Նովոսելյով և Վալերի Սերեգին) կատարմամբ[1][68]), լուսանկարը և դիզայնը՝ Ռեալ Ռեքորդս
  1. Ром и пепси-кола
  2. Я забываю
  3. Мария
  4. Пудель
  5. Бедность
  6. Похмельный блюз
  7. Она была
  8. Дрянь
  9. Все те мужчины
  10. Прощай, детка часть I
  11. Прощай, детка часть II
  12. Я забываю La Track Antro Polo & Logo mix
  13. Ром и пепси-кола MTV Version

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – «Ром и пепси-кола»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին Դմիտրի Դիբրովն Անդրեյ Ստոլյարովի հետ միասին ստացել է «Ոսկե աստրյոլյաբիա» գլխավոր մրցանակ Մոնտրյոյի էլեկտրոնային կինոյի երկրորդ համաշխարհային կինոփառատոնի «Գեղարվեստական ֆիլմ» բաժնում «Moscow Melodies» ֆիլմի համար (խորհրդային ԿՀ և ամերիկյան «Captain of America» ընկերության համատեղ արտադրանք)։ Այդ ֆիլմը դարձել է խորհրդային առաջին կինոնկարը, որ նկարահանվել է բարձր ճշգրտությամբ հեռուստատեսության տեխնոլոգիայով։
  • 1992 թվականին Դիբրովը դարձել է Կարլսրուեի անկախ կինոյի և հեռուստատեսության «Cinemavideo» IV փառատոնի դափնեկիր (Գերմանիա) «Рябина на коньяке, или Может, так и надо жить?» ֆիլմի համար։
  • 1993 թվականին ստացել է «Аниграф-93» համակարգչային գրաֆիկայի առաջին միջազգային փառատոնի գրան-պրի։
  • «ՏԷՖԻ» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Հեռուստախաղ» անվանակարգում «Օ՜, հաջողակ» (ռուս.՝ «О, счастливчик!», 2000 ֆիլմի համար)[69]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Дмитрий Дибров // russrock.ru
  2. Влад Листьев. Пристрастный реквием. // «Музыкальная правда»
  3. 3,0 3,1 «Журналист Александр Любимов: "Цены тогда были: бутылка пива за секс"»։ Известия։ 2007-10-02 
  4. Фёдор Раззаков Блеск и нищета российского ТВ.
  5. Гриднева Наталья; Лубнин, Кирилл (1996-10-30)։ «Спутниковое телевидение: каждый в своей тарелке»։ Журнал «Коммерсантъ Деньги», № 39 (99)։ էջ 8։ Վերցված է 2017-05-06 
  6. «Дмитрий Дибров: «В 60 лет легче стать баловнем судьбы»»։ Аргументы и факты։ 2018-12-01 
  7. «Счастливчик в отставке. Дмитрий ДИБРОВ: “Я упустил шанс разбогатеть”»։ Московский комсомолец։ 2005-07-03 
  8. «Ходят слухи по эфиру. От "Старого телевизора" запахло "Антропологией"»։ Новая газета։ 1998-04-13 
  9. «ЛЕОНИД ПАРФЕНОВ: "Я НЕ БОРОЛСЯ - Я РАБОТАЛ"»։ Труд։ 2001-04-26 
  10. 10,0 10,1 10,2 «ДИБРОВ Дмитрий Александрович»։ Persons.ru 
  11. «Не все дома: кто в ТВ-ящик, кто из ящика?»։ Аргументы и факты։ 2017-08-23 
  12. «Дибров получил удостоверение сотрудника ОРТ»։ Комсомольская правда։ 2001-04-26 
  13. «Дибров ушел на ОРТ делать телеигру и ночной эфир»։ NEWSru.com։ 2001-04-24 
  14. Мила Кузина (2003-07-07)։ «Переключая каналы»։ Известия։ Վերցված է 2017-06-13 
  15. Многие программы, на которые делалась ставка, не дотянули до конца сезона // Новая Газета
  16. 16,0 16,1 Дибров и Гордон что-то придумывают // Новая Газета
  17. «Дмитрий Дибров: "Вы не одиноки, вы способны на все"»։ Собеседник։ 2005-03-30 
  18. «ДМИТРИЙ ДИБРОВ: "ТЕЛЕВИДЕНИЕ - ЭТО СУДЬБА"»։ Труд։ 2005-04-28 
  19. «Дмитрий Дибров готов на все, чтобы вернуться в эфир»։ Известия։ 2005-03-11 
  20. «Телелидеры с Ариной Ъ-Бородиной»։ Коммерсантъ։ 2005-10-05 
  21. «Дибров будет ведущим «Вестей». Его задача - по пятницам «расслаблять» телезрителей»։ Комсомольская правда։ 2005-11-09 
  22. «Гуру для гламура. Завтра известному ведущему Дмитрию Диброву исполняется 50 лет»։ Московский комсомолец։ 2009-11-12 
  23. «Дмитрий Дибров: «Телевизионщик должен быть миссионером». «Мы же ненавидим наше тело, не можем смотреть свои видеозаписи или слышать свой голос на пленке. Потому что иначе себя представляем»»։ Взгляд։ 2006-12-11 
  24. «Дмитрий Дибров: «Алкоголь для меня — литературная фигура»»։ Rolling Stone։ 2006-09-15 
  25. «Известный российский тележурналист Дмитрий Дибров: ”Я рад, что моему поколению — мне, Парфенову, Эрнсту — удалось попасть в те годы в эфир”»։ Дело.ua։ 2008-02-07 
  26. «Дибров и Новоженов создают интернет-портал»։ Lenta.ru։ 2007-10-19 
  27. «Игра «Кто хочет стать миллионером?»: В шоу возвращается Дмитрий Дибров. Читатели «КП» помогли выбрать нового ведущего популярного проекта»։ Комсомольская правда։ 2008-11-28 
  28. «Двадцать первых. 20 лиц Первого канала за 20 лет»։ Газета.ру։ 2015-03-31 
  29. «Набутов и Чурикова затеяли «Жестокие игры»»։ Комсомольская правда։ 2010-02-25 
  30. «Анастасия Заворотнюк готовится к испытаниям в Форте Боярд. Телеканалы к открытию нового сезона подготовились основательно»։ Теленеделя։ 2012-09-20 
  31. «Рекордное число премьер ждёт зрителей «Звезды» в новом сезоне»։ Телеканал «Звезда»։ 2016-08-19 
  32. 32,0 32,1 32,2 32,3 Тайна свадьбы Диброва: Телеведущий два года скрывал от всех связь с юной Полиной // KP.RU (9 апреля 2009 года)
  33. 33,0 33,1 «Сарафанное радио " Blog Archive " Семья и карьера — Дмитрий Дибров»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-12-ին։ Վերցված է 2011-07-11 
  34. Документальный фильм «Свадебный переполох. Дмитрий и Полина Дибровы» // 1tv.ru (20 октября 2013 года)
  35. «Жена Дмитрия Диброва родила третьего ребёнка»։ 7days.ru։ 27.05.2015 
  36. {{cite web|url=http://www.rodgaz.ru/?action=Articles&dirid=116&tek=17052&issue=215%7Ctitle=Дмитрий Дибров: «» (ռուս.՝ «Я часто влюбляюсь без взаимности»
  37. Наталия Ъ-Осипова (1994-01-15)։ «"Сладкая жизнь" независимого ТВ»։ Коммерсантъ։ Վերցված է 2016-11-13 
  38. «Аутодафе без инквизитора»։ Независимая газета։ 1999-12-18 
  39. «Телепередача Взгляд (1997) 23.05.1997» (ռուսերեն)։ www.net-film.ru։ Վերցված է 2018-06-25 
  40. «Дмитрий ДИБРОВ: "ТЕХНОЛОГИИ ВЫШЛИ НА ТРОПУ ВОЙНЫ ЗА НАШИМИ МОЗГАМИ"»։ Новая газета։ 2000-02-24 
  41. «Новости»։ Собеседник։ 2002-06-18 
  42. «TV ЗА БАЗАР НЕ ОТВЕЧАЕТ»։ Новая газета։ 2001-12-24 
  43. «NEW YEAR CONGRATULATIONS TO THE AUDIENCE OF CHANNEL 1»։ Первый канал։ 2001-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2002-02-14-ին 
  44. «Дмитрий Нагиев: «Лицо от оливье недалеко падает». Новогодняя ночь на Первом канале готовит множество сюрпризов»։ Московский комсомолец։ 2014-12-25 
  45. «Дмитрий Дибров снова будет вести телеигру, на этот раз на ОРТ»։ Lenta.ru։ 2001-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին 
  46. «Чего хочет Парфенов?»։ Московский комсомолец։ 2003-04-01 
  47. «Дмитрий Дибров и его Апология»։ Дни.ру։ 2003-01-20։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին 
  48. «Дибров-party»։ Известия։ 2003-07-13 
  49. {{cite web|url=http://www.kem.kp.ru/daily/22994/2406/%7Ctitle=Дибров собирается болеть за «» (ռուս.՝ «Чикаго»
  50. «Смотрите телевизор»։ Известия։ 2008-12-19 
  51. «Раньше всех»։ Известия։ 2010-08-27 
  52. «Эрнест Мацкявичюс: "Теперь сплю по ночам"»։ Лениздат։ 2005-11-24 
  53. «Пять лет без права переписки. Весной 2001-го раскололась лучшая телекомпания страны»։ Собеседник։ 2006-04-04 
  54. «Зачем Дмитрий Дибров снимает телереволюцию»։ Собеседник։ 2015-06-20 
  55. «Дмитрий Дибров: "Я побеждаю сатану на его поле его же оружием"»։ Собеседник։ 2015-12-14 
  56. «Тарантино с "Телеэкспо"»։ Профиль։ 1998-03-02 
  57. «Анализируй это»։ Московский комсомолец։ 2002-05-20 
  58. «Десятилетие захвата НТВ. Что стало с уникальным журналистским коллективом. Что делала команда старого НТВ в нулевые — и что с ней происходит сейчас»։ Афиша։ 2011-04-14։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին 
  59. «А поговорить?»։ Известия։ 2008-08-22 
  60. {{Cite web|url=https://tvrain.ru/teleshow/fake_news/fejk_njus-486594/%7Ctitle=Бунт Диброва на телеканале Минобороны, сериал «» (ռուս.՝ «Чернобыль» — заказ Госдепа
  61. «Дибров заявил о солидарности с властями после скандала в Сети»։ Газета.Ru։ 2019-05-28 
  62. «С 1 ноября на ОРТ выходит "Ночная смена" Дмитрия Диброва»։ NEWSru.com։ 2001-10-29 
  63. «Экс-ведущий «О, счастливчика!» Дмитрий Дибров: «Когда присутствие девушки будет вызывать у меня сонливость, я уйду с телевидения»»։ Факты и комментарии։ 2002-12-20 
  64. «Создатели снятых в Крыму «Каникул президента» опубликовали трейлер»։ Московский комсомолец։ 2017-11-28 
  65. «М.Е. Вулих и Я.Г. Турылева на "Новарадио"»։ НоваРадио։ 2009-08-01 
  66. «Подарочный набор»։ Известия։ 2003-05-23 
  67. Рецензия в журнале FUZZ № 11, 2001 год 4/6 stars
  68. Дмитрий Дибров и группа Антропология. «Ром и пепси-кола»
  69. Победители конкурса «ТЭФИ-2000» Արխիվացված է Փետրվար 17, 2012 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]