Յուլյա Պերեսիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլյա Պերեսիլդ
ռուս.՝ Юлия Сергеевна Пересильд
Peresild.jpeg
Ծնվել էսեպտեմբերի 5, 1984(1984-09-05)[1][1] (35 տարեկան)
ԾննդավայրՊսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներՈսկե արծիվ, Բյուրեղապակյա Տուրանդոտ, Ռուսաստանի Դաշնության կառավարական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Յուլյա Սերգեևնա Պերեսիլդ (ռուս.՝ Ю́лия Серге́евна Переси́льд, սեպտեմբերի 5, 1984(1984-09-05)[1][1], Պսկով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի (2013)[2][3], Ռուսաստանի Դաշնության կառավարության (2017)[4] մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Պերեսիլդը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի Պսկով քաղաքում[5]։ Մանկության տարիներից երազել է դառնալ դերասանուհի։ Երրորդ դասարանից սկսել է մասնակցել դպրոցի գեղարվեստական ինքնագործունեությանը, երգել է, խաղացել դպրոցական ներկայացումներում[5]։ Տասնմեկ տարեկանում մասնակցել է պատանի տաղանդների «Վաղորդյան աստղ» (ռուս.՝ «Утренняя звезда»)[6]։

2001 թվականին ավարտելով Պսկովի № 24 միջնակարգ դպրոցը[5]՝ Յուլյա Պերեսիլդն ընդունվել Պսկովի պետական մանկավարժական ինստիտուտի ռուս բանասիրության ֆակուլտետ, սակայն մեկ տարի սովորելուց հետո մեկնել է Մոսկվա ու ընդունվել թատերական բուհ։

2006 թվականին Յուլյա Պերեսիլդն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետի դերասանական բաժինը (Օլեգ Կուդրյաշովի դերասանական արվեստանոց)[7]։ 2007 թվականից որպես հրավիրված դերասանուհի սկսել է մասնակցել Ազգերի պետական թատրոնի ներկայացումներին[8]։ Յուլյա Պերեսիլդը համագործակցում է Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի, Մոսկվայի Մալայա Բրոննայայի դրամատիկական թատրոնի, ինչպես նաև Եվգենի Միրոնովի թատերական ընկերության հետ[7]։

Կինոյում Յուլյա Պերեսիլդի նորամուտը եղել է Նատաշա Կուբլակովայի դերը ռեժիսոր Ալեքսանդր Բարանովի «Տեղամաս» (ռուս.՝ «Участок») հեռուստասերիալում (2003)։ Դերասանուհու առաջին մեծ դերը եղել է Օլյա Ռոդյաշինայի դերը ռեժիսոր Էլյոր Իշմուխամեդովի «Հարսնացու» ֆիլմում (2006), սակայն առանձնակի ճանաչման է արժանացել ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» (ռուս.՝ «Край», 2010) ֆիլմի գլխավոր դերերից մեկում (Սոֆյա) նկարահանվելուց հետո[3]։ Դերասանուհին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ցանկությունների սահմանը» (2007), «Սարդոստայն» (2007), «Գերին» (2008), «Առևանգում» (2008), «Подсадной» (2010), «Կարուսել» (2010), «Հինգ հարսնացու» (2011), «Ձմեռային տանգո» (2011), «Սանտա Լյուչիա» (2012), «Մշուշում» (2012), «Weekend» (2013), «Դահիճ» (2014), «Մարտ Սևաստոպոլի համար» (2015), «Լյուդմիլա Գուրչենկո» (2015) և այլն։

2013 թվականի մարտի 15-ին Յուլյա Պերեսիլդն արժանացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ մշակույթի երիտասարդ գործիչներին շնորհվող 2012 թվականի մրցանակին «հայրենական թատերական ու կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար»[2][3]։

Յուլյա Պերեսիլդը «Галчонок» ոչ պետական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է. այդ հիմնադրամն օգնում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ ունեցող երեխաներին[9][10]։

2017 թվականին դերասանուհին պայմանագիր է կնքել շվեյցարական ժամացույցների Rado ապրանքանիշի հետ՝ դառնալով նրա պաշտոնական դեմքը Ռուսաստանում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Պերեսիլդն ունի երկու դուստր՝ Աննան (ծնվել է 2009 թվականին) ու Մարիան (ծնվել է 2012 թվականին)։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիպլոմային ներկայացումներ
  • 2005 – «Տրոյուհիներ », Եվրիպիդես, ռեժիսոր՝ Սվետլանա Զեմլյակովա – Անդրոմաքե
  • 2006 – Կապույտ մորուքը՝ կանանց հույսը» (ռուս.՝ «Синяя борода – надежда женщин»), Դեա Լոեր, ռեժիսոր՝ Օլեգ Կուդրյաշով – կույր
  • «Վիյ», Նիկոլայ Գոգոլ
  • «Ճակատագրի անիվը», Կառլ Օրֆմիջնադարյան բանաստեղծուհի
Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն
  • 2006 – «Ամուրի Մոլիեր», Մոլիերի պիեսների մոտիվներով, ռեժիսոր՝ Անդրեյ Պերշին – Դորիմենա / Նիկոլ
Եվգենի Միրոնովի թատերական ընկերություն
  • 2006 – «Ֆիգարո: Մեկ օրվա իրադարձություններ», Պիեռ Բոմարշեի «Խելահեղ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի մոտիվներով, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով – Սյուզաննա[12]
Ազգերի պետական թատրոն
  • 2007 – «Снегири», ըստ Նինա Սադուրի «Մահապարտներ» պիեսի (Վիկտոր Աստաֆևի «Անիծված ու սպանված» վեպի հիման վրա), ռեժիսորներ՝ Տիմոֆեյ Սոպոլև, Միխայիլ Չումաչենկո – կումա Շիրինկինա[13]
  • 2007 – «Շվեդական լուցկի», ըստ Անտոն Չեխովի պատմվածքի, ռեժիսոր՝ Նիկիտա Գինշպուն – Օլգա Պետրովնա
  • 2007 – «Վասիլի Շուկշինի պատմվածքները», ռեժիսոր՝ Ալվիս Հերմանիս – մարմնեղ կին / վտիտ պառավ[14]
  • 2011 – «Վարձու մարդասպան Ջոն», ըստ Թրեյսի Լետսի պիեսի, ռեժիսոր՝ Յավոր Գիրդև – Դոտի Սմիթ
  • 2011 – «Ֆրյոկեն Ժյուլի», Յուհան Ավգուստ Ստրինդբերգ, ռեժիսոր՝ Թոմաս Օստերմայեր – Քրիստինա
  • 2012 – «Փեսացուներ», ըստ Իսահակ Դունաևսկու օպերետի, ռեժիսոր՝ Նիկիտա Գրինշպուն – Ագրաֆենա Սավվիշնա
  • 2013 – «Էլեկտրա», Եվրիպիդես, ռեժիսոր՝ Տիմոֆեյ Կուլյաբին – Էլեկտրա, Ագամեմնոնի ու Կլիտեմեստրայի դուստրը[15]
Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայում
  • 2009 – «Վարշավյան մեղեդի», Լեոնիդ Զորին, բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Գոլոմազով, ռեժիսոր՝ Տատյանա Մարեկ – Գելենա (լեհուհի)[7][16][17].
  • 2016 – «Նապաստակի բույն», Դևիդ Լինդսի-Էբեր, բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Գոլոմազով – Բեքա
Ակումբային թատրոն
  • 2011 – «ՍԻՐՈՒՄ ԵՄ: Գրասենյակային սեր» (ռուս.՝ «ЛЮБЛЯ. Офисная любовь»), ռեժիսոր՝ Դմիտրի Իզմեստև – «Ժպտադեմ», «Բաժանված», «Հաշվապահ»[18][19][20]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ս Տեղամաս Участок Նատաշա Կուբլակովա
2005 ս Արքայադուստրն ու աղքատը Принцесса и нищий Քսենյա Պրոխորովա
2005 ս Եսենին Есенин Եկատերինա Եսենինա
2006 ֆ Հարսնացու Невеста Օլյա Ռոդյաշինա
2006 ս Կարամբոլ Карамболь Օքսանա
2006 ֆ Կախարդված տեղամաս Заколдованный участок Նատաշա Կուբլակովա
2007 ս Ցանկությունների սահմանը Предел желаний Նադեժդա
2007 ս Սարդոստայն Паутина Դաշա Ավերինա
2007 ս Դեպի սիրտը տանող ճանապարհին На пути к сердцу շտապօգնության բուժքույր
2007 ֆ Դիվերսանտ 2: Պատերազմի ավարտը Диверсант 2: Конец войны Սվետիկ
2008 ս Ես կվերադառնամ Я вернусь Վերա Միխայլովիչ
2008 ֆ Գերին Пленный Նաստյա
2008 ֆ Մի անգամ գավառում Однажды в провинции Անաստասիա Զվոննիկովա[21]
2008 ֆ Առևանգում Похищение / The Abduction Ելենա
2008 ֆ Վիրտուալ Ալիսա Виртуальная Алиса Աննա
2009 ֆ Կարճ միացում Короткое замыкание Իրա
2010 ֆ Եզերք Край Սոֆյա
2010 ֆ Կարուսել Карусель Անաստասիա
2010 ֆ Подсадной Վերա Պոզդնյակովա
2011 ֆ Հինգ հարսնացու Пять невест Կատյա և Ասյա, երկվորյակ քույրեր
2011 ֆ Համադամագետի գործ №1 Дело гастронома № 1 Մաշա Սկաչկո
2011 ֆ Ձմեռային տանգո Зимнее танго Յուլյա
2011 ս Գայլերի ամառը Лето волков Տոսյա
2012 ս Зоннентау Ռիտա Պոմյալովսկայա
2012 ս Սանտա Լյուչիա Санта Лючия Վիկտորյա Սայկինա
2012 ֆ Մշուշում В тумане Անելյա[22]
2012 ֆ Մարաթոն Марафон Իննա Անտիպովա
2013 ֆ Կոկորդիլոսների որս Охота на крокодилов Աննա Ֆիլոնենկո-Կամաևա[23][24][25]
2013 ֆ Ինչի մասին են լռում աղջիկները О чём молчат девушки Յուլյա
2013 ֆ Փարաջանով Параджанов Սվետլանա Իվանովնա Շչերբատյուկ
2013 ֆ Weekend Ինգա[26]
2014 ս Դահիճ Палач Նինա Կրիվովյազ
2015 ֆ Մարտ Սևաստոպոլի համար Битва за Севастополь Լյուդմիլա Միխայլովնա Պավլիչենկո[27]
2015 ս Չափահաս դուստրեր Взрослые дочери Ալբինա Կոլգանովա[28]
2015 ս Լյուդմիլա Գուրչենկո Людмила Гурченко Լյուդմիլա Գուրչենկո[29][30]
2015 ֆ Խորհրդավոր կիրք Таинственная страсть Ռալիսա
2016 ֆ Ես ուսուցիչ եմ Я – учитель Աննա Կուրենկովա
2016 ֆ Հերոսը Герой Մաշա Կուլիկովա
2016 ֆ Օտարը Чужой Լայմա

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 – «Каяться-маяться» (feat. Օլեգ Լոմովոյ)

Կինոամսագիր «Երալաշ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – Թողարկում 271. «Вот такая драма»

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ մշակույթի երիտասարդ գործիչներին շնորհվող 2012 թվականի մրցանակ – հայրենական թատերական ու կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար[2][3].
  • 2017 – Ռուսաստանի Դաշնության կառավարության 2016 թվականի մրցանակ մշակույթի բնագավառում – «Մարտ Սևաստոպոլի համար» գեղարվեստական ֆիլմի ստեղծման համար[4]

Հասարական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 – «Բյուրեղապակե Տուրանդոտ» ռուսական թատերական մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում – Մալայա Բրոննայայի դրամատիկական թատրոնում բեմադրված «Վարշավյան մեղեդի» ներկայացման մեջ Գելայի դերը կատարելու համար
  • 2010 – Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում – ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» ֆիլմում Սոֆյայի դերը կատարելու համար
  • 2010 – «Ոսկե արծիվ» ռուսական կինոմրցանակ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում – ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» ֆիլմում Սոֆյայի դերը կատարելու համար[31]
  • 2011 – «Звезда театрала» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերակատարում» անվանակարգում – Ազգերի պետական թատրոնում բեմադրված «Վարձու մարդասպան Ջոն» ներկայացման մեջ Դոտի Սմիթի դերը կատարելու համար[32]
  • 2015 – Պեկինի 5-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում – ռեժիսոր Սերգեյ Մոկրիցկու «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմում դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյի դերը կատարելու համար[33]
  • 2016 – «Ոսկե արծիվ» ռուսական կինոմրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում – ռեժիսոր Սերգեյ Մոկրիցկու «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմում դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյի դերը կատարելու համար
  • 2017 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի հեռուստատեսությունում կնոջ լավագույն դերակատարման համար – «Լյուդմիլա Գուրչենկո» հեռուստասերիալում Լյուդմիլա Գուրչենկոյի դերը կատարելու համար
  • 2017 – Անդրեյ Միրոնովի անվան ռուսական դերասանական մրցանակ «Ֆիգարո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Указ Президента Российской Федерации В. Путина от 15 марта 2013 года № 195 «О присуждении премий Президента Российской Федерации для молодых деятелей культуры 2012 года». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  3. 3,0 3,1 3,2 3,3 Лауреаты премии Президента для молодых деятелей культуры 2012 года. Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru (24 марта 2013 года)
  4. 4,0 4,1 http://mkrf.ru/upload/mkrf/mkdocs2017/14_02_2017_10.pdf
  5. 5,0 5,1 5,2 «Два с половиной миллиона из рук президента». Выпускница 24-ой школы Пскова получила премию от главы государства. Электронная версия газеты «Псковская правда» // pravdapskov.ru (25 марта 2013 года)
  6. Звёзды. Персоналии. Юлия Пересильд. Биография, звания и награды, интервью, фильмография. Телеканал «Россия-1» // russia.tv
  7. 7,0 7,1 7,2 Юлия Пересильд. Театральные работы. Официальный сайт Московского драматического театра на Малой Бронной // mbronnaya.theatre.ru
  8. Юлия Пересильд. Краткая творческая биография. Официальный сайт Государственного театра наций // theatreofnations.ru
  9. «ВИДЕО. Татьяна Краснова и Анастасия Черепанова в «Адресах милосердия» на радио «Маяк». Тема программы — благотворительный фонд «Галчонок». Ведущие — Александр Ветров и Вера Кузьмина» (ռուսերեն)։ Радио «Маяк» // youtube.com (veter20062006)։ 2013-04-13։ Վերցված է 2013-07-10 
  10. «Попечительский совет негосударственного благотворительного фонда «Галчонок»» (ռուսերեն)։ // bf-galchonok.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին։ Վերցված է 2013-07-10 
  11. «Юлия Пересильд стала посланницей Rado в России»։ Վերցված է 2017-02-17 
  12. Текст: Алёна Карась. «Драма уставшего цирюльника». Кирилл Серебренников перечитал «Женитьбу Фигаро». «Российская газета» // rg.ru (29 декабря 2006 года)
  13. Премьера. Спектакль «Снегири» (режиссёры – Тимофей Сополев и Михаил Чумаченко) по пьесе Нины Садур «Смертники», написанной по роману Виктора Астафьева «Прокляты и убиты». Официальный сайт Государственного театра наций // theatreofnations.ru
  14. Текст: Алёна Карась. «Пиджак с чужого плеча». В Театре Наций Алвис Херманис поставил рассказы Шукшина. «Российская газета» // rg.ru (25 ноября 2008 года)
  15. Софья Миллер. Театр Наций откроет малую сцену «Электрой». Трагедию Еврипида на современный манер поставил Тимофей Кулябин. Премьера – 14 января 2013 года. Сетевое издание «Time Out» (Москва) // timeout.ru (10 января 2013 года)
  16. Спектакль «Варшавская мелодия» по пьесе Леонида Зорина. Премьера состоялась 28 ноября 2009 года. Официальный сайт Московского драматического театра на Малой Бронной // mbronnaya.theatre.ru
  17. Спектакль «Варшавская мелодия». Театр на Малой Бронной. Пресса о спектакле. Сайт «Театральный смотритель» // smotr.ru (декабрь 2009 года)
  18. «ЛЮБЛЯ. Офисная любовь»
  19. О плюсах и минусах замужества
  20. Юлия Пересильд и эксперименты
  21. ВИДЕО. Ток-шоу «Закрытый показ» с Александром Гордоном. Фильм Кати Шагаловой «Однажды в провинци» (2008 год). Обсуждение после фильма. Часть первая (фрагмент выпуска от 12 марта 2010 года). «Первый канал» // 1tv.ru (14 марта 2010 года)
  22. ВИДЕО. Юлия Пересильд в программе «Вечерний Ургант» (эфир — 14 мая 2012 года). В этом году в основной программе Каннского кинофестиваля заявлен фильм Сергея Лозницы «В тумане». Одну из главных ролей сыграла Юлия Пересильд, актриса Театра наций. «Первый канал» // 1tv.ru
  23. Исторический художественный фильм «Охота на крокодилов» режиссёра Ильи Макарова (2013 год). // oko-kino.ru (5 января 2013 года)
  24. Фильм «Охота на крокодилов» (2012 год). Режиссёр — Илья Макаров. // ruskino.ru
  25. Шпионская драма «Охота на крокодилов» (2012 год). Режиссёр — Илья Макаров. Сайт «Вокруг ТВ» // vokrug.tv
  26. Текст: Татьяна Хорошилова (блог автора). «В лифте, однажды в пятницу…». На экраны России и Беларуси выходит новый фильм Станислава Говорухина. «Российская газета» // rg.ru (2 октября 2014 года)
  27. Елена Ищенко. Юлия Пересильд: «„Битва за Севастополь“ — земной поклон нашим дедушкам и бабушкам». Газета «Труд» // trud.ru (3 апреля 2015 года)
  28. ВИДЕО (трейлер). Многосерийная драма «Взрослые дочери»: что осталось за кадром сериала. «Первый канал» // 1tv.ru (25 мая 2015 года)
  29. Анастасия Рогова. Премьера сериала о Людмиле Гурченко состоится 9 ноября 2015 года. Газета «Известия» // izvestia.ru (3 ноября 2015 года)
  30. ВИДЕО. Сюжет программы «Вести» о премьере телесериала «Людмила Гурченко». Телеканал «Россия-1» // russia.tv (9 ноября 2015 года)
  31. В Москве вручили кинопремию «Золотой орёл». «Российская газета» // rg.ru (21 января 2011 года)
  32. Лауреаты премии «Звезда театрала» (2008–2014). // teatral-online.ru
  33. Николай Корнацкий. Юлия Пересильд и Артём Цыпин стали лауреатами Пекинского кинофестиваля. Газета «Известия» // izvestia.ru (24 апреля 2015 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]