Եկատերինա Շպիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Շպիցա
ռուս.՝ Екатерина Анатольевна Шпица
Katerina Shpitsa 2017.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1985(1985-10-29)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՊերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունPerm State Institute of Arts and Culture?
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, իրավաբան, երգչուհի և հեռուստահաղորդավարուհի
Ակտիվ շրջան2004-ից
IMDbID 3454631
Commons-logo.svg Եկատերինա Շպիցա՝ Վիքիպահեստ

Եկատերինա Անատոլևնա Շպիցա (ռուս.՝ Екатерина Анатольевна Шпица, հոկտեմբերի 29, 1985(1985-10-29)[1], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավաուհի[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա (Կատերինա) Շպիցան ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Մայրը՝ Գալինա Ֆեոդորովնա Կարպովսկայան, իրավաբան է, իսկ հայրը՝ Անատոլի Վասիլևիչ Շպիցան, հանքափոր։

Մինչև 13 տարեկանը Եկատերինա Շպիցան ապրել է Ինտայում (Կոմի Հանրապետություն)։ Սովորել է օտար լեզուների խորացված ուսուցմամբ Ֆրանսիական փորձարարական դպրոցում։

1998 թվականին ընդունվել է «КОД» թատրոն-ստուդիա (Պերմ)։ Աշխատել է Պերմի «Նոր դրամա» («Новая драма») կամերային թատրոնում Մ. Օլենյովայի ղեկավարությամբ։

2005 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարահանվում է ֆիլմերում, աշխատում Մոսկվայի Ազգային արվեստի պետական երաժշտական թատրոնում Վլադիմիր Նազարովի ղեկավարությամբ։ Համագործակցում է Ազատ արտիստների ընկերության հետ։

2013 թվականի սեպտեմբերին Եկատերինա Շպիցան մասնակցել է «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուին, որտեղ նրա զույգը եղել է Մաքսիմ Ստավսկին։ Իններորդ փուլի ավարտից հետո զույգն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Շպիցան 2010 թվականին ամուսնացել է դերասան և կասկադյոր Կոնստանտին Ադաևի հետ։ 2012 թվականի փետրվարի 25-ին ծնվել է նրանց որդին՝ Գերմանը։ Որդու ծնունդից որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։

Եկատերին Շպիցան հանդիպել է ռեժիսոր Մարյուս Վայսբերգի հետ։ 2015 թվականի օգոստոսին նրանք բաժանվել են[4]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճայը», Անտոն Չեխով
  • «Կրքեր ըստ Շեքսպիրի»
  • «Ելիզավետա Բամ» – Գլադկովա Անաստասիա Դմիտրիևնա
  • «Փոքրիկ կախարդի արկածները»
  • «Հեքիաթնե՞ր… Հեքիաթնե՜ր…»
  • «Ալա ադ-Դին» – աղախին Նուր
  • «Աղբյուր անապատում» – Սպիտակ աղվես,Թագավորի կատու[5]
  • «Ստվեր», Եվգենի Շվարց – Անունցիատա

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Ադամն ու Եվայի փոխակերպումը Адам и превращение Евы Եվա
2006 ս Երջանիկ ենք միասին Счастливы вместе Սոֆյա
2008 ս Կրկեսի արքաադուստրը Принцесса цирка Մաշա
2008 ս Կապույտ գիշերներ Синие ночи Օլյա
2009 ֆ Տանկերը ցեխից չեն վախենում Танки грязи не боятся Մաշա
2009 ֆ Կատյա: Ռազմական պատմություն Катя: Военная история Կատյա
2009 ֆ Կախարդական սիրո լեգենդներ Легенды колдовской любви Նատալյա Իվանովնա Լիսիցինա
2010 ֆ Адвокатессы Նաստյա Բելինսկայա
2010 ֆ Застывшие депеши Սվետլանա
2011 ֆ Ծիծաղ մթության մեջ Смех в темноте Մագդա
2011 ս Աղավնյակ Голубка Իրինկա
2011 ֆ Կատյա 2 Катя 2 Կատյա
2011 ֆ Յուրաքանչյուրն իր պատերազմն ունի У каждого своя война Միլկա
2011 ֆ «Կեդրը» ճեղքում է երկինքի «Кедр» пронзает небо Նապաստակ
2011 ֆ Դիմակահանդեսի կանոնները Правила маскарада Նաստյա
2011 ֆ Огни притона «Զինկա-Հիտլեր»
2011 ս Ծիծեռնակի բույն Ласточкино гнездо Տոմա
2012 ս Ուրիշի դեմքը Чужое лицо Օլգա Մակարովա
2012 ֆ Հրեշտակ սրտում Ангел в сердце Ռիտա
2012 ֆ Առաջ անցնելով կրակոցից Опережая выстрел Մարինա Նաումովա
2012 ֆ Մետրո Метро Ալիսա
2013 ֆ Իսկական տղաներ Реальные пацаны Իրա
2013 ֆ Կանանց օր Женский день Մաշա
2013 ֆ Դետեկտիվ մայր Мама-детектив Անաստասիա
2014 ս Կուպրին: Փոս Куприн. Яма Լյուբա
2014 ֆ Поддубный Մաշա
2014 ֆ Подарок с характером Նաստյա Սինիցինա
2014 ֆ Весёлые ребята;) Անյա
2014 ֆ Տոնածառեր 1914 Ёлки 1914 Քսենյա
2015 ս Երիտասարդ գվարդիա Молодая гвардия Լյուբով Շևցովա
2015 ֆ Խաղադրույք սիրո վրա Ставка на любовь
2016 ֆ Անձնակազմ Экипаж Վիկտորյա
2016 ֆ Ուրբաթ Пятница Վերա
2016 ֆ Նախաճաշ հայրիկի մոտ Завтрак у папы Յուլյա
2016 ֆ Տոնածառեր 5 Ёлки 5 Ժենյա
2017 ֆ Տապան Ковчег Նինո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]