Զազ (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զազ (այլ կիրառումներ)
Զազ
Zaz at "Hamburger Kultursommer" 2011.jpg
ZAZ-ը համերգի ժամանակ (2011)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն ֆր.՝ Zaz
Ի ծնե անուն Իզաբել Ժեֆռուա(ZAZ)
ֆր․ Isabelle Geffroy
Ծնվել է 1980 մայիսի 01
Տուռ, Ֆրանսիա
Տուր[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրեր Էստրադային երաժշտություն, շանսոն, ջազ, ֆոլկ, ակուստիկյան երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի
Գործունեություն 2007-
Լեյբլ Play On
Շրջանավարտ Conservatoire de musique, danse et art dramatique en France և Q2994590?
Անդամակցություն Les Enfoirés
Կայք www.zazofficial.com

Իզաբել Ժեֆռուա (ֆր․` Isabelle Geffroy, մայիսի 1, 1980 թ.), ֆրանսիացի երգչուհի, որը հանդես է գալիս Զազ կեղծանվամբ: Ֆրանսիացի երգչուհի և երգահան է, ով կարողանում է համադրել ջազային ժանրը ֆրանսիական տարբեր սոուլ և ակուստիկ ժանրերի հետ: Նա հայտնի է իր հիթային «Je veux» երգով, իր առաջին՝ Zaz ալբոմից, որը թողարկվել է 2010 թվականի մայիսի 10-ին։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մայրը իսպանացի ուսուցչուհի էր, հայրը աշխատում էր էլեկտրական ընկերությունում։ 1985 թվականին Զազը իր քրոջ և եղբոր հետ ընդունվեց Թոուրի կոնսերվատորիան և հաճախեց մինչև 11 տարեկանը։ Նա ուսումնասիրեց երաժշտության տեսությունը, մասնավորապես ջութակ, դաշնամուր, կիթառ և երգչախմբային երգեցողություն։ 1994 թվականին նա տեղափոխվել է Բորդո: 1995 թվականին հաճախել է երգեցողության դասերի և զբաղվել է սպորտով մեկ տարի։ Զբաղվել է կունգ ֆուով պրոֆեսիոնալ մարզիչի հետ։ 2000 թվականին տեղական մարզպետարանից Զազը շահել է կրթաթոշակ, որը թույլ տվեց նրան դառնալ ժամանակակից երաժշտության դպրոցի անդամ (Երաժշտական գործունեության և տեղեկատվության կենտրոն Բորդոյում)։ Նրա երաժշտական հետաքրքրությունները ներառում էին Վիվալդիի «Տարվա չորս եղանակները», ջազ երգչուհիներ, ինչպես Էլլա Ֆիցջերալդը և երգիչներ, ինչպիսիք են Էնրիկո Մաքիասը, Բոբի Մաքֆերրին և Ռիչարդ Բոնան։ Ինչպես նաև աֆրիկյան, լատինական և կուբայական ռիթմերը։ 2006 թվականին նա տեղափոխվում է Փարիզ:

Երգչի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մեկն էր Իզար-Ադաթց (Izar-Adatz) խմբի 4 երգիչներից (Բասկերենից «Ընկնող աստղ»)։ Մեծաքանակ խումբ, որը կազմված էր 16 հոգուց, ում հետ նա 2 տարի մասնակցեց շրջագայությունների։ Աշխատել է Թոուլսի ստուդիայում որպես բեք վոկալիստ և երգել մի շարք երգիչների հետ, ինչպիսիք են՝ Մաեսոն, Արթ Մենգոն, Վլադիմիր Մաքսը, Ժան-Պիեռ Մադերը, Էդուարդո Սանգուետին և Սերխիո Գուերաոն։

2011 թվականին Զազը հաղթեց «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում (անգլ.՝ European Border Breakers Awards)։ Ամեն տարի «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունը (անգլ.՝ EBBA) ի հայտ է բերում 10 զարգացող երգիչների կամ խմբերի, ովքեր նախորդ տարիների ընթացքում իրենց թողարկած միջազգային ալբոմներով գրավել են բազմաթիվ հանդիսատեսների։

2010 թվականի մայիսին ֆրանսիական Տելեմա ամսագիրը հայտարարեց,- «Վերջին շաբաթների ընթացքում մի լուր է տարածվել, որ Զազը անզուգական ձայն ունի և նա կլինի ամառվա բացահայտումը»: 2010 թվականի մայիսի 10-ին Զազը թողարկեց իր առաջին ալբոմը։ Այն ներառում էր իր իսկ գրած ("Trop sensible") և համատեղ կազմած երգեր ("Les passants", "Le long de la route", "Prends garde à ta langue", "J'aime à nouveau", "Ni oui ni non")։ Կերադին Սոլտանին արտադրեց "Play On" անվանումով ալբոմ և գրեց "Je veux" հիթը։ Փոփ երաժիշտ Ռաֆայել Հարոչը գրել է նրա «Éblouie par la nuit», «Port Coton» and «La fée» երգերը։ 2010 թվականին նա պայմանագիր կնքեց Caramba և Sony ATV ձայնագրման ստուդիաների հետ՝ իր հյուրախաղերի համար։ Նրան հրավիրվեց մի քանի հեռուստաելույթների (ինչպիսիք են Տառատան և Չաբադան) և ձայնագրվեց է մի քանի ռադիոհաղորդումներում։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Զազը հայտնվեց BBC1-ի Էնդրյու Մարի լոնդոնյան հեռուստահաղորդորդմանը կատարելով "Je veux" երգը։ Զազը շրջել է Ֆրանսիայով, հանդես է եկել Մոնրեալի Ֆրանկոֆոլիս քաղաքում, ինչպես նաև Շվեյցարիայում, Բրյուսելում, Բեռլինում և Միլանում: Աշնանը Զազը զբաղեցրեց Բելգիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի բոլոր առաջատար հորիզոնականները։ Կառամբա ընկերության `Զազի մենեջեր և պրոդյուսեր Մետյու Բելիգանդը ասել է.

Aquote1.png Հենց հիմա մենք շատ ենք խոսում նրա մասին և մարդիկ սպասում են նրա շրջագայություններին: Չնայած պահանջներին ` ավելի նախընտրելի է անել նրա առաջին շրջագայությունները 50 փոքր տեղերում, որը նրան կներկայացնի ավելի լավ: Զազը հայտնի, ըմբռնող երգչուհի է, ով լավ ծանոթ է երաժշտությանը, ով կարող է երգել, բայց լավ շոու ցույց տալը լրիվ ուրիշ հարց է…
- Մետյու Բելիգանդ
Aquote2.png


2010 թվականի նոյեմբերին Զազի դեբյուտային ալբոմը դարձավ կրկնակի պլատինե և Չարլզ Կրոս ակադեմիայի կողմից արժանացավ «Բացահայտում երգ» մրցանակին։ Զազը նաև հաղթել է «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում։ Նրան անվանել են ֆրանսիացի արտիստ, ում երգերը արտասահմանում 2010 թվականին ամենից շատ են հնչեցվել։ Համաձայն արված ուսումնասիրության՝ Զազը ճանաչվել է 2010 թվականի ամենահայտնի Ֆրանսիացի երգչուհին։ 2011 թվականին նա միացավ Լես Էնֆորտե (անգլ.՝ The Adele) բարեգործական անսամբլին։ Նրա "Coeur Volant" երգը օգտագործվել է, որպես սաունդթրեք «Ժամանակի պահապանը» ֆիլմի համար։ 2012 թվականին Զազը մեկնեց շրջագայության և համերգներ ունեցավ աշխարհի տարբեր երկրներում. ներառյալ Ճապոնիան, Կանադան, Գերմանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Սլովենիան, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Սերբիան և Թուրքիան:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Chart[2][3][4][5] Հավաստագրեր
Ավ Բելգ Բելգ Ֆրանս Գերմ Հուն Իտ Լեհ Շվեյց Նիդ Ռուս Չեխ Իս
2010 ZAZ 12 51 1 1 3 3 19 1 10 56 3 3 93
  • Ավ։ Պլատին[6]
  • Բելգ։ 3× Պլատին[7]
  • Ֆրանս։ Ադամանդ[8]
  • Գերմ։ 2× Պլատին[9]
  • Հուն։ 2× Պլատին[10]
  • Ռուս։ Պլատին[11]
  • Շվեյց։ 2x Պլատին[12]
2013 Recto Verso 4 16 3 2 2 - - 5 1 73 - 1 21
  • Բելգ։ Ոսկի[13]
  • Գերմ։ Ոսկի[9]
  • Ֆրանս։ 3× Պլատին[14]
  • Հուն։ Ոսկի[15]
  • Շվեյց։ Պլատին[16]
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում

Կենդանի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Աղյուսակ Հավաստագրեր
Բելգ (WA) Ֆրանս
2011 Sans tsu tsou Live Tour 27 24 -
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Աղյուսակ Ալբոմ
Ավ Բելգ
(FL)

[17]
Բելգ
(WA)

[18]
Ֆրանս
[19]
Գերմ Հուն
[20]
SUI
2010 "Je veux" 16 34 2 34 22 23 23 Zaz
"Le long de la route" - 821 16 62 - 39
2011 "La fée" - - 7 40 - 17 -
"Éblouie par la nuit" - 17 34 37 - - -
2013 "On ira" 74 - 36 12 47 - 15 Recto Verso
"Si" - - - 34 - - -
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում

Այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Աղյուսակ Ալբոմ
Ֆրանս
[19]
2013 "Trop sensible" 52 Zaz
"Belle" 136 Non-album single
2014 "Gamine" 169 Recto Verso

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #141800089 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «ZAZ – ZAZ, in various albums charts» (French)։ Lescharts։ Վերցված է 2011 թ․ հունվարի 5 
  3. «ZAZ – ZAZ, in various albums charts»։ acharts։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13 
  4. «ZAZ – ZAZ, in various albums charts» (Russian)։ lenta.ru։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7 
  5. «Zaz – Zaz, Czech Albums Chart» (Czech)։ ČNS IFPI։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18 
  6. «Zaz – Zaz, Austrian certification» (German)։ IFPI։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  7. «Zaz – Zaz, Belgian certification»։ IFPI։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  8. «Zaz – Zaz, French certification»։ SNEP։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  9. 9,0 9,1 «Zaz – Zaz, German certification» (German)։ IFPI։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  10. «Zaz – Zaz, Polish certification» (Polish)։ IFPI։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  11. «Zaz – Zaz, Russian certification» (Russian)։ IFPI։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  12. «Zaz – Zaz, Swiss certification» (German)։ IFPI։ Վերցված է 2013 թ․ մայիսի 24 
  13. «Belgian Certifications in 2013»։ ultratop.be։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին 
  14. «SNEP Certifications October 2013»։ SNEP։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին 
  15. «2013 Polish Certifications»։ spav.pl։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին 
  16. SCHWEIZER HITPARADE – ALBEN TOP 100 << 22.09.2013 (in German). hitparade.ch. Retrieved 22 September 2013.
  17. «ultratop.be – Zaz discography»։ Վերցված է 13 November 11, 2011 
  18. «ultratop.be – Zaz discography»։ Վերցված է 13 November 11, 2011 
  19. 19,0 19,1 «ZAZ – "Je veux", in various singles charts» (French)։ Lescharts։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10 
  20. «Archiwum notowań Listy Przebojów Programu Trzeciego publisher=lp3.pl»։ Վերցված է 2012 թ․ մարտի 25