Յուրիի օր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուրիի օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | Ապրիլի 23 |
Անվանված է | Սուրբ Գևորգ |
Ի հիշատակ | Սուրբ Գևորգ |
Յուրիի օրը՝ ապրիլի 23 և աշնանայինն՝ նոյեմբերի 26 (հին տոմարով)։
- Սուրբ Գևորգի (Յուրիի) եկեղեցական տոն։
- Ռուսաստանում ընդունված օր, երբ գյուղացիները աշնանային գյուղատնտեսական աշխատանքները վերջացնելով՝ իրավունք ունեին անցնել մեկ կալվածատիրոջից մյուսի մոտ՝ տարվա պարտավորությունները տիրոջ նկատմամբ կատարելուց և պետական հարկերը վճարելուց հետո։ Գյուղացիների հեռացումը համապետական մասշտաբով սահմանվել է 1497 թվականի դատաստանագրքով, որի համաձայն գյուղացին կարող էր հեռանալ երկու շաբաթվա ընթացքում։ Իվան I-ի օրոք (1530-1584) մտցվեցին «արգելման տարիները», երբ գյուղացիներն ընդհանրապես իրավունք չունեին հեռանալ տիրոջից, իսկ XVI դարի 90-ական թվականների հեռացումն արգելվեց օրենսդրությամբ։ Յուրիի օրվա վերացմամբ Ռուսաստանում իրավաբանորեն ձևակերպվեց ճորտատիրական իրավունքը։